ԹԱԼԻՆ

բժշկական կենտրոն


                                         


ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ
ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան
ներկայացուցչություն


ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

 

ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն

 

 

Հասցե Արագածոտնի մարզ, քաղաք Թալին, Քոթանյան 10   ԹԵԺ ԳԻԾ
+374 249 2 28 03
Էլ. հասցե
[email protected]   Հեռախոս +374 249 2 22 88, +374 2 29 24

 

 

 

Ողջույնի խոսք

 

Թալինի բժշկական կենտրոնն Արագածոտնի մարզի խոշորագույն բուժհաստատություններից է, որտեղ ազգաբնակչությանը տրամադրվում է բազմապրոֆիլային, մասնագիտական բարձրորակ բուժօգնություն:

Կենտրոնը մեծ հեղինակություն է վայելում տարածաշրջանում և համագործակցում է հանրապետության առաջատար կլինիկաների հետ: Կենտրոնի բժշկական անձնակազմն ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում անցկացվող գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին, որը հնարավորություն է ընձեռում ժամանակին համընթաց ներդնել ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառումը:

Կենտրոնն իրականացնում է խորհրդատվություններ Ֆրանսիական ոչ կառավարական մարդասիրական «Հայացքներ և մանուկներ» բժշկական կազմակերպության հետ, համագործակցում է Թալինի քույր քաղաք Burg le-Valans-ի զուգակցման կոմիտեի բժշկական ծրագրերի հետ:


Աստծո օրհնությամբ և մեր օգնությամբ եղե՛ք առողջ…


Բարին ընդ Ձեզ

 

 

ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Ընդունարան ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. խորհրդակցություն ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. բժշկի ընդունարանում

 

 

Կենտրոնի տնօրինությունը մեծ ուշադրություն է դարձնում բժիշկների և բուժքույրերի մասնագիտական վերապատրաստոմներին, բազմիցս ընդառաջել է ՀՕՖ-ի ծրագրով մեկամսյա վերապատրաստման կուրսերի կազմակերպման հարցում, շատ է կարևորում նաև մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը կենտրոնի ներսում` անցկացնելով բազմաբնույթ սեմինարներ ավագ սերնդի ներկայացուցիչների օժանդակությամբ:


Թալինի բժշկական կենտրոնում ամեն ինչ արվում է, որպեսզի ազգաբնակչությունը ստանա առավելագույնս արդյունավետ եւ անվտանգ բուժ օգնություն: Յուրաքանչյուր բուժաշխատող առաջնորդվում է. «Որակյալ բուժօգնության գրավականն անհատական մոտեցումն է յուրաքանչյուրի հանդեպ» սկզբունքով:

 

 
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. պոլիկլինիկա ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. մոր և մանկան սենյակ ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Վիրաբուժական բաժանմունք
 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է 24.07.2007թ. ՀՀ Կառավարության «ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» 2006թ. 1911-Ն որոշմամբ` «Թալինի հիվանդանոց» ՓԲԸ-ի, «Թալինի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» ՓԲԸ-ի Թալինի մասնաճյուղի միաձուլմամբ:


«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունից հանդես եկող կառավարման լիազոր մարմին է ՀՀ Արագածոտնի մարզպետը:
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ունի 40 մահճակալ հզորություն, այդ թվում. վիրաբուժական բաժանմունք` 10, թերապևտիկ`5, մանկական` 5, մանկաբարձագինեկոլոգիական` 12, ինֆեկցիոն` 8:

 

       
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Պոլիկլինիկա  
       

 

«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն տեղակայված է Թալին քաղաքի Քոթանյան 10 հասցեում գտնվող եռահարկ քարե շինությունում` 4760,28 մ2 մակերեսով: Առանձին շենքերով կան նաև անատոմիկ, կաթսայատուն և պահակատուն: ՓՆԸ-ն հաշվեկշռում է նաև ք. Թալին Խանջյան փողոցում գտնվող պոլիկլինիկայի հին շենքը և 1 ավտոտնակ:


Ազգաբնակչության թիվը Թալին քաղաքում կազմում է 5.921: «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է իր կազմում գտնվող 22 բուժամանկաբարձական կետերի: Այն իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային բուժ. սպասարկում (տարածաշրջանի ազգաբնակչության թիվը 08.01.2014թ. դրությամբ՝ 34.141, որից 0-18 տարեկան`8.470, ծնունդների թիվը`431): Կենտրոնն իրականացնում է նաև շտապ օգնության ծառայություն, որը հագեցած է շտապ օգնության 3 մեքենաներով:

 

         
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Ադմինիստրացիա ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Շտապ օգնության ծառայություն ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Մանկաբուժական բաժանմունք  
         

 

   

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. բժշկական օգնության և սպասարկման տեսակը.


            ՍՏԱՑԻՈՆԱՐ. հիվանդանոցային  
          Ընդհանուր վիրաբուժականև ինտենսիվ թերապիայի բաժանմունք  
          Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք  
          Թերապևտիկ բաժանմունք  
          Մանկաբուժական բաժանմունք  
          Տարափոխիկ (ինֆեկցիոն) բաժանմունք  
          Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք  
         
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Նորածնային բաժանմունք ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Նորածնային բաժանմունք ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Վիրաբուժական բաժանմունք  
         
            ԱՄԲՈՒԼԱՏՈՐ. արտահիվանդանոցային  
          Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն  
          Ընդհանուր թերապևտիկ, ընտանեկան բժշկություն  
          Մանկական կոնսուլտացիա  
          Կանանց կոնսուլտացիա  
            Նեղ մասնագիտական կաբինետներ  
          վիրաբուժական,  
          քիթ-կոկորդ-ականջաբանական,  
          մաշկավեներոլոգիական,  
          ներզատաբանական,  
          ակնաբուժական,  
          սրտաբանական,  
          ֆթիզիատրիկ,  
          նյարդաբանական,  
          ուրոլոգիական,  
          ուռուցքաբանական,  
          հոգեբուժական,  
          ֆիզիոթերապևտիկ (ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ),  
          թերապևտիկ ստոմատոլոգիական,  
         
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. միջամտության սենյակ ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. ակնաբուժական կաբինետ  
         
            ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ. ախտորոշիչ ծառայություններ
 
          Կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիա (կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական)  
          Ճառագայթային ախտորոշիչ ծառայություններ (ռենտգենաբանական, ֆլուորոգրաֆիկ, ուլտրաձայնային)  
            ԱՅԼ  
          Ախտահանման բաժին  
          Մատենավարման բաժին  
          Ախտաբանա-անատոմիական ծառայություն
 
          Ներհիվանդանոցային դեղատուն
 
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Թերապևտիկ բաժանմունք  
     
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Կլինիկո-դիագնոստիկ լաբորատորիա  
     
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Մանկաբուժական բաժանմունք  
     
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն  
     
  ԹԱԼԻՆ բժշկական կենտրոն. Թերապևտիկ բաժանմունք  
     
       
Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները:    


Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով