Կլինիկայի ղեկավար
  Եսայան Լ.Կ., բ.գ.թ.
  ԵՊԲՀ Ատամնաբուժական պոլիկլինիկա №1
Հասցե   ՀՀ,  Երևան 0025,Աբովյան փ., ԵՊԲՀ Ատամնաբուժական պոլիկլինիկա №1
Հեռախոս   +374 10 56 94 14
Ֆաքս   +374 10 56 37 54, +374 10 56 52 47
Էլ. հասցե
  [email protected]

 

 

Համալսարանական ատամնաբուժական պոլիկլինիկան սկսել է գործել 1995թ.-ից:

Պոլիկլինիկան ցուցաբերում է ատամնաբուժական ծառայությունների գրեթե ողջ ցանկը՝ ներառյալ  մանկական, թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական օգնությունը

 

ԵՊԲՀ Ատամնաբուժական պոլիկլինիկա №1 ԵՊԲՀ Ատամնաբուժական պոլիկլինիկա №1 ԵՊԲՀ Ատամնաբուժական պոլիկլինիկա №1  

 

Թերապևտիկ  ընդունելության ժամանակ իրականացվում է բարդացած դեպքերի էնդոդոնտիկ բուժում,ատամների պլոմբավորում և վերականգնում, ատամնաշարի վերականգնում, պարոդոնտի հիվանդությունների կոնսերվատիվ բուժում և այլն;

Վիրաբուժական բլոկում, բացի ատամների հեռացումից, իրականացվում են նաև ցիստոտոմիա, ցիստէկտոմիա, էկզոստոզների հեռացում, իմպլանտոլոգիա, պարոդոնտալ վիրաբուժություն և այլն:

Օրթոպեդիկ բաժնում իրականացվում են ժամանակակից պրոտեզավորում, ինչպես մետաղական, այնպես էլ ոչ մետաղական կերամիկայից կոնստրուկցիաների պատրաստում:

Մանկական ատամնաբուժական բաժանմունքում իրականացվում է կաթնատամների պլոմբավորում, ատամների պարզ հեռացում և փոքր վիրաբուժական միջամտություններ, ժամանակավոր պսակների պատրաստում, ատամնափառի հեռացում, վերահանքայնացնող բուժում, կաթնատամների և մշտական ատամների էնդոդոնտիկ բուժում, կարիեսի հսկում և կանխարգելում:

Օրթոդոնտիկ բուժման շրջանակներում իրականացվում է շարժական ապարատների և անտեսանելի բրեկետ-համակարգերի պատրաստում:

 

ԵՊԲՀ Ատամնաբուժական պոլիկլինիկա №1

 

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով