Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, արծաթի և ոսկու պարունակությունը

Շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտվածության հետևանքներից է ծանր մետաղների վերաբաշխումը կենդանի օրգանիզմում, որոնք իրենց բացասական ազդեցության հետևանքներով լուրջ մտահոգություն են հանդիսանում բնակչության տարբեր խմբերի առողջության համար։


Շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններն առաջին հերթին վտանգ են ներկայացնում երեխաների համար, որոնք իրենց մորֆոֆունկցիոնալ ցածր զարգացվածության շնորհիվ առանձնանում են բարձր զգայունությամբ քիմիական էլեմենտների (ինչպես թունավոր, այնպես էլ էսենցիալ) ավելցուկի կամ անբավարար ներմուծման նկատմամբ և ըստ այդմ երեխայի օրգանիզմը առավել օբյեկտիվորեն է արտացոլում գեոքիմիական միջավայրի կազմը  [1,3,5

 

Ներկայացվող աշխատանքը վերաբերվում է նախադպրոցական տարիքի երեխաների մազերում պոտենցիալ թունավոր տարրերի` սնդիկի, արծաթի և ոսկու պարունակության որոշմանը և գնահատմանը։


Նյութը և մեթոդները


Կատարվել է նախադրոցական տարիքի մանկապարտեզ հաճախող, գործնականորեն առողջ երեխաների մազերի հետազոտություն։ Հետազոտության մեջ ընդգրկվել է 4-5 տարեկան շուրջ 100 երեխա (47 տղա և 53 աղջիկ) Երևան քաղաքի տարբեր համայնքների (7) և Արզական գյուղի պատահականորեն ընտր-ված 8 մանկապարտեզներից։


Մազերի նմուշները վերցվել են երեխայի գլխի ծոծրակային մասի` պարանոցին մոտ 3-5 հատվածներից։ Արծաթի և ոսկու պարունակության որոշ-ման համար նմուշի պատրաստումը կատարվել է ստանդարտ մեթոդով` Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, МАГАТЭ) պահանջներին համապատասխան և համաձայն 4.1.1482-03 Մեթոդական ցուցման  [2]։ Նմուշների հետազոտությունը կատարվել է մասս-սպեկտրոմետրիայի մեթոդով` ինդուկտիվորեն կապված արգոնային պլազմայով “Elan 9000” (ԱՄՆ) սարքի օգնու-թյամբ։ Սնդիկը որոշվել է ատոմային աբսորբցիայի միախողովակ սպեկտրո-մետրի` “LECO AMA-254” Hg-անալիզատորի միջոցով, որն ունի մի շարք առավելություններ սովորական սպեկտրոմետրի համեմատ։ Առաջին` չի պահանջում նմուշի նախնական մշակում, ինչը զգալիորեն կրճատում է հետազոտության ժամանակը (3-4 ժամից մինչև 5 րոպե պինդ և հեղուկ նմուշների համար), երկրորդ` սարքը օժտված է բարձր զգայունությամբ, որն ապահովում է սնդիկի քանակների որոշումը բարձր ճշտությամբ` 0,05 Նգ-ից մինչև 600 Նգ։


Թունավոր տարրերի պարունակության սեփական հետազոտության արդյունքները համեմատվել են կենսաբանական թույլատրելի մակարդակների (ԿԹՄ) և ռեֆերենտ արժեքների հետ  [4,5]։


Ստացված տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է համընդհանուր մեթոդներով` “Microsoft Excel-2003” համակարգչային ծրագրի օգնությամբ։ Հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի չափանիշի։


Հետազոտության արդյունքները և քննարկումը


Մազերը հանդիսանում են ամենահարմար և տեղեկատվական կենսամիջա-վայրը` գնահատելու օրգանիզմի էլեմենտային կարգավիճակը։ Հրապարակված բազմաթիվ աշխատանքներում մազերում քիմիական էլեմենտների պարունակության մակարդակն օգտագործվում է ինչպես օրգանիզմի ընդհանուր վիճակի գնահատման, այնպես էլ թունավոր էլեմենտների օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի որոշման համար։


Նախադպրոցական երեխաների մազերում թունավոր տարրերի պարունա-կության ստացված միջին մեծությունները ներկայացված են աղյուսակներ 1 և 2-ում։


Ինչպես երևում է աղյուսակներից, նշված էլեմենտների պարունակությունն ըստ սեռի և տարիքի հավաստիորեն չի տարբերվում։ Մինչդեռ կարելի է նկատել, որ 5 տարեկան երեխաների մոտ ոսկու միջին մեծությունն ավելին է (0,424+0,065 մկգ/գ), քան 4 տարեկաններինը (0,309+0,036 մկգ/գ), իսկ Ag-ի պարունակությունը հակառակը` 4 տարեկանների մոտ հարաբերականորեն ավելի բարձր է (0,536+0,082 մկգ/գ), քան 5 տարեկանների մոտ (0,428 +0,053 մկգ/գ)։ Չնայած ոչ հավաստի տարբերությանը, երկու տարիքային խմբերում էլ ոսկու և արծաթի պարունակությունը գերազանցել է դրանց կենսաբանական թույլատրելի մա-կարդակները, որը կազմում է 0,005-0,2 մկգ/գ` ոսկու և 0,0005-0,2 մկգ/գ` արծաթի համար։ Պետք է նշել, որ արծաթի հավաստի ցածր խտությամբ առանձնացել են Արզականի մանկապարտեզի երեխաները (p<0,01)։ Ոսկու թույլատրելի մակար-դակից բարձր տվյալներ են գրանցվել 61,3% 4 տարեկան երեխաների մազերում և 64,6%` 5 տարեկանների մոտ, իսկ արծաթի թույլատրելիից բարձր մակարդակներ են ունեցել հետազոտվածների 77,2% և 82%-ը` համապատասխանաբար։


Սնդիկի պարունակության առումով տարիքային երկու խմբերում տարբերություն չի նկատվել, իսկ միջին մեծությունները ցածր են ներկայում ընդունված ԿԹՄ-ից` 0,7 մկգ/գ (ըստ այլ աղբյուրների` 0,9 մկգ/գ) և ֆոնային մակար-դակից` 0,5-1 մկգ/գ։ Ընդ որում, թույլատրելիի սահմանում սնդիկի հավաստիորեն բարձր մակարդակ են ունեցել Քանաքեռ համայնքի մանկապարտեզի երեխաները (p<0,05)։


Ինչ վերաբերվում է հետազոտության տվյալների գնահատմանն ըստ սեռի, ապա բոլոր երեք էլեմենտների միջին մեծությունները համեմատականորեն բարձր են աղջիկների մոտ։

 

Աղյուսակ 1.  Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, ոսկու և արծաթի պարունակությունն ըստ տարիքի

 

 

Թունավոր

տարր

 

M+m,

մկգ/գ

 

 

X Min – X Max

Էլեմենտների

պարունակությունը %-երով

նորմայի սահմաններում

նորմայից բարձր

4տ

5 տ

4տ

5 տ

4տ

5 տ

4տ

5 տ

Hg

0,145+0,007

0,142+0,009

0,083-0,235

0,054-0,25

100

100

-

-

Au

0,309+0,036

0,424+0,065

0,105-0,848

0,028-1,358

38,7

 

36,4

 

61,3

 

63,6

 

Ag

0,536+0,082

0,428+ 0,053

0,082-1,878

0,051-1,226

22,8

 

18

 

77,2

 

82

 

 

Աղյուսակ 2.  Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, ոսկու և արծաթի պարունակությունն ըստ սեռի

 

 

Թունավոր

տարր

 

M+m,

մկգ/գ

 

X Min – X Max

Էլեմենտների

պարունակությունը %-երով

նորմայի սահմաններում

նորմայից բարձր

աղջիկներ

տղաներ

աղջիկներ

տղաներ

աղջիկ-
ներ

տղա-
ներ

աղջիկ-
ներ

տղա-
ն
եր

Hg

0,158+0,007

0,127+0,054

0,083-0,249

0,053-0,235

100

100

-

-

Au

0,497+0,075

0,330+0,051

0,028-1,882

0,071-1,148

25

 

38,7

 

75

 

61,3

 

Ag

0,488+0,066

0,469+0,07

0,082-1,654

0,051-1,46

18,4

 

20

 

81,6

 

80

 

 

Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մանկապարտեզ հաճախող երեխաների մազերում սնդիկի պարունակությունը ցածր է սահմանված թույլատրելի մակարդակից և համընկնում է գրականության տվյալների հետ։ Ոսկու և արծաթի վերաբերյալ գրականության տվյալները թեև սուղ են, սակայն սահմանված ԿԹՄ-ի համեմատ դրանց միջին մեծությունները, ստացված արդյունքներով, բարձր են։ Մեր կողմից կատարված հետազոտության արդյունքները` լինելով մեր հանրապետությունում եզակի, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել գործնականորեն առողջ նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, արծաթի և ոսկու պարունակության վերաբերյալ, որոնք որպես ֆոնային ցուցանիշներ կարող են օգտագործվել այլ հետազոտությունների ժամանակ։ Քանի որ հետազոտության ծավալը չի ընդգրկում հանրապետության այլ վայրեր, ուստի ստացված տվյալները չենք կարող առաջարկել որպես տվյալ էլեմենտների համար օպտիմալ (ֆիզիոլոգիա-կան) արժեքներ մեր տարածաշրջանի համար։ Հետագայում մեր կողմից շարու-նակվելու են աշխատանքներն այս տարիքային խմբի երեխաների մազերում այլ էլեմենտների պարունակության գնահատման ուղղությամբ։


Գրականություն


  1. Баранов А.А.. Экология в педиатрической науке и практике.Экологические и гигие-нические проблемы здоровья детей и подростков.- М.1998г, с.5-26.
  2. Иванов С.И., Подунова Л.Г., Скачков В.Б. и др. Определение химических элементов в биологических средах и препаратах методами атомно- эмиссионной спектрометрии с индуктивно связанной плазмой и масс-спектрометрии. Методические указания (МУК 4.1.1.1482-03, МУК 4.1.1.1483-03)-М. Федеральный Центр Госсанэпиднадзора Минз-драва России, 2003-56с.
  3. Лимин Б.В., Маймулов В.Г., Мясников И.О., Пащюк Н.А.,Скальный А.В., Черняки-на Т.С. Гигиеническая диагностика загрязнения среды обитания солями тяжелых ме-та-ллов.- СПб։ СПб ГМА им. Мечников, 2003г-130с.
  4. Печенникова Е.В., Вашкова В.В., Можаев Е.А.О биологическом значении микроэле-ментов. /Гигиена и санитария, 1997г, N4, с. 41-43.
  5. Скальный А.В. Установление границ допустимого содержания химических элементов в волосах детей с применением центильных шкал. /Вестник СПб Пос. мед. Академии им И.И. Мечникокова-2002г ,N1-2(3), ст.62-65.

Հեղինակ. Ա.Ս.Ղազարյան, Ն.Դ.Խաչատրյան, Ս.Մ.Ղուկասյան, Ո.Ս.Ոսկանյան, Ք.Ս.Աբաջյան. ՀՀ ԱՆ ԱԱԻ
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևան քաղաքի դպրոցահասակ երեխաների շրջանում գիրության, ավելցուկային քաշի և թերսնվածության տարածվածությունը

Բանալի բառեր. դեռահասներ, մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ), գիրություն, ավելցու-կային քաշ, թերսնվածություն, տարածվածություն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), ստանդարտ շեղում (ՍՇ)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Դեռահասների վերարտադրողական առողջության բժշկա-սոցիալական և հոգեբանական ասպեկտները

Բանալի բառեր. վերարտադրողական առողջություն, դեռահաս, ռիսկային սեռական վար-քագիծ, դեռահասի ադապտացիա, սեռական դաստիարակություն

ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածիների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակությունը

ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...

Նյարդաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011
Հեստացիայի ախտաբանությամբ մայրերից ծնված երեխաների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի վերլուծությունը

ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...

Նյարդաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011
Նախադպրոցական տարիքի երեխաների էսենցիալ մակրոտարրերով ապահովվածության ուսումնասիրությունը

Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, երեխաներ, մազեր, մանկապարտեզ, կալցիում, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոէլեմենտային կարգավիճակը նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում

Կենսամիկրոէլեմենտները սննդի անփոխարինելի այն բաղադրիչներից են, որոնց համապատասխան քանակությամբ ներմուծումն օրգանիզմ անհրաժեշտ է առողջության...

Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում ծանր մետաղների պարունակությունը

Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, ծանր մետաղներ, մազեր, կապար, սնդիկ, արսեն, կադմիում 

Շրջակա միջավայրի քիմիական կոնտամինանտների բազմազանության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ծանր մետաղները (Pb, Hg, As, Cd  և այլն), ինչը բացատրվում  է դրանց բարձր թունոտությամբ...

Հայաստանի բժշկագիտություն 4.2009
Բրոնխային ասթմայի տարածվածությունը Երևան քաղաքի երեխաների շրջանում` ըստ ISAAC ստանդարտացված հարցաթերթերի տվյալների

Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Ալերգոլոգիա Շնչառական համակարգ
Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ

Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը...

Հոգեկան և վարքի խանգարումներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Ներգանգային թարախակույտերի բուժումը երեխաների մոտ

Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթ­նե­րով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ծանր գանգուղեղային վնասվածքներով երեխաների հետազոտման ալգորիթմի մեր փորձը

Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնաս­ված­քների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի դինամիկայի հարցի շուրջ

Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփո­խու­թյունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտո­րոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նորածնային աուդիոլոգիական սկրինինգի անհրաժեշտությունը ՀՀ-ում

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտո­րինոլարինգոլոգիայում:

Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խա­նգա­րումներով հիվանդները հանդիպում են բավա­կանին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ