Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ինտենսիվ թերապիա

Ներհիվանդանոցային ինֆեկցիաների էթիոլոգիական կազմը բազմապրոֆիլ ստացիոնարի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Բանալի բառեր. պրոբլեմային մանրէներ, ներհիվանդանոցային ինֆեկցիաների բազմաէթիոլոգիական բնույթը, համաճարակաբանական դինամիկ հսկողություն, մանրէաբանական հետազոտություն
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների (ՆՀԻ) զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է նրանց լայն տարածվածությամբ աշխարհի բոլոր երկրներում, հիվանդության նոզոլոգիական ձևերի բազմաէթիոլոգիական բնույթով և հարուցիչների պոլիօրգանային տեղակայմամբ, բուժական և հակահամաճարակային միջոցառումների ցածր արդյունավետությամբ, բարձր սոցիալ-տնտեսական կորուստներով [1]: ՆՀԻ կանխարգելման հիմքում ընկած է ինֆեկցիայի զարգացումն ու տարածումը պայմանավորող գործոնների հայտնաբերումը: 1992թ. Եվրոպական հետազոտողների տվյալներով վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ՎԻԹԲ) ՆՀԻ առաջացել է հիվանդների 45%-ի մոտ:

Դեպքերի 32%-ի մոտ ինֆեկցիաները եղել են արտահիվանդանոցային ծագման, 46%-ը առաջացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 22%-ը՝ ընդհանուր հիվանդանոցում [2]: ՆՀԻ էթիոլոգիական կազմում վերակենդանացման բաժանմունքում ինֆեկցիայի առավել հաճախ հանդիպող հարուցիչներն են՝ Staphylococcus spp. (19%), Pseudomonas aeruginosa (29%), գրամբացասական բակտերիաները՝ Escherichia coli (13%), Acinetobacter spp. (9%), Klebsiella spp. (8%), Enterobacter spp. (7%), Proteus spp. (6%): Գրամդրական մանրէներից մեծ հաճախականությամբ են հանդիպում Enterococcus spp. (12%) և Streptococcus spp. (7%): ՆՀԻ հարուցիչները ընդհանուր պրոֆիլի բաժանմունքներում և վերակենդանացման բաժանմունքում զգալի կերպով տարբեր են:

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գերակշռում են այսպես կոչված պրոբլեմային մանրէները, որոնց թվին են պատկանում առաջին հերթին Staphylococcus aureus-ը և կոագուլոզաբացասական ստաֆիլոկոկերը, էնտերոկոկերը, որոշ գրամ բացասական էնտերոբակտերիաները (Enterobacter cloacae, Serratia spp., Proteus vulgaris, Klebsiella spp.), գրամբացասական ցուպիկները (Ps. aeruginosa, Acinetobacter spp.), ինչպես նաև որոշ անաէրոբներ (Bacteroides fragilis): Գրամբացասական բակտերիաները իրենց կայունության շնորհիվ ունակ են արտաքին միջավայրում երկար պահպանել իրենց կենսունակությունը (դեղորայքային լուծույթներում, ախտահանիչների և անտիսեպտիկների աշխատանքային լուծույթներում, խոնավացուցիչներում, միզընդունիչներում, նիտարատեխնիկական սարքավորումների և պարագաների վրա) [3,4]: Թույլ իմուն վիճակով հիվանդների բուժման բաժանմունքներում աճում է Candida aspergilus խմբի սնկերի էթիոլոգիական նշանակությունը:

Նյութերն ու մեթոդները

Աշխատանքըները իրականացվել են 2002-2005թթ., որի ընթացքում հետազոտվել և վերլուծության են ենթարկվել.

 

  1. Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված բոլոր հիվանդների հիվանդության պատմագրերը,

  2. հատուկ մշակված Ինֆեկցիոն հսկողության անհատական ամենօրյա քարտ-ի տվյալները,

  3. հիվանդների կենսաբանական բոլոր նյութերի մանրէաբանական հետազոտությունների արդյունքները,

  4. Մանրէաբանական հետազոտությունների գրանցման քարտ-ի տվյալները,

  5. Ներհիվանդանոցային ինֆեկցիաների և նրանց ռիսկի գործոնների գրանցման քարտ-ի տվյալները:


Աշխատանքի ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները.

 

  • համաճարակաբանական դիտողական մեթոդը, որը հանդիսանում է ՆՀԻ վերաբերյալ տեղեկատվության գրանցման, հաշվառման և ուսումնասիրման համար հիմնական աղբյուր: Այս մեթոդի կիրառման ընթացքում օգտվել ենք հետազոտման համահարաբերակցական, լայնակի-կտրվածքային, դեպքերի հսկողություն և կոհորտային ձևերից, ինչպես նաև մանրէաբանական բազմակողմանի հետազոտության մեթոդներից:

  • Մշակված Ինֆեկցիոն հսկողության անհատական ամենօրյա քարտ-ի, Մանրէաբանական ետազոտությունների գրանցման քարտ-ի տվյալները և հիվանդների կենսաբանական նյութերի մանրէաբանական հետազոտությունների արդյունքների անմիջական հսկողությունը հնարավորություն է տվել պարզաբանել յուրաքանչյուր ՆՀԻ բնույթը (բերովի, էնդոգեն, էկզոգեն), էթիոլոգիական կառուցվածքը, ծագման օրինաչափությունները՝ ժամանակին և ճշգրիտ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով:

  • Ժամանակին և նպատակային համաճարակաբանկան հսկողության միջոցառումների ծրագրավորման համար անջատված մանրէների խտության և բազմազանության հայտնաբերումը դեռևս բավարար չէ: Անհրաժեշտ է գնահատել ՎԻԹԲ-ում շրջագայող մանրէների կառուցվածքը, որակը և հանդիպման հաճախականությունը: Այդ խնդիրների լուծումն ապահովել է Մանրէաբանական հետազոտությունների գրանցման քարտ-ը, որը թույլ է տալիս ժամանակին նկատել ՎԻԹԲ-ում մանրէների քանակական և որակական տեղաշարժերը, նրանց առկա մակարդակը և շեղումները: Առանց ներհիվանդանոցային ինֆեկցիաների էթիոլոգիական բնույթի պարզաբանման կիրառվող հակահամաճարակային յուրաքանչյուր միջոցառում արդյունավետ լինել չի կարող:


Արդյունքներն ու դրանց քննարկումը

2002-2005թթ. ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնի ՎԻԹԲ-ում համաճարակաբանական դինամիկ հսկողության միջոցով պարզվել է ՆՀԻ էթիոլոգիական կազմը, վարակի ծագման բնույթը (բերովի, ներհիվանդանոցային էնդոգեն և էկզոգեն) (աղ. 1):


Աղյուսակ 1. ՎԻԹԲ-ում անջատված հարուցիչների պատկերը և բնույթը

Տարեթիվ

2002

2003

2004

2005

Անջատված մանրէների քանակը

բաց. թիվ

232

245

217

140

%

61,9

71,4

51,2

42,8

Որոնցից բերովի մանրէներ

բաց. թիվ

143

98

207

187

%

38,1

28,6

48,8

57,2

Ընդամենը

բաց. թիվ

375

343

424

327

 

2002թ. ՎԻԹԲ-ում հետազոտված հիվանդների այս կամ այն կենսաբանական նյութում անջատված մանրէների 61,9%-ը եղել են ներհիվանդանոցային ծագման: 2003թ. այդ ցուցանիշը հետևողական աշխատանքի շնորհիվ՝ ակտիվ հայտնաբերման միջոցով հասել է 71,4%-ի: 2004թ.՝ ներհիվանդանոցային մանրէների քանակը հայտնաբերված մանրէների մեջ իջել է 51,2%, այդ կայուն իջեցումը շարունակվել է 2005թ.` կազմելով 42,8%: 2002թ. բերովի մանրէները, որոնցով հիվանդը ընդունվել է հիվանդանոց, կազմել է 38,1, 2003թ.` 28,6, 2004թ.` 48,8 և 2005թ.` 57,2%, ընդ որում նման տվյալները ելնում են մշակված և ձեռնարկված միջոցառումների մանրակրկիտությունից և արդյունավետությունից (աղ. 2):

ՆՀԻ կարող են ունենալ էնդոգեն և էկզոգեն ծագում: Դրանցից 80%-ից ավելին ունի էնդոգեն բնույթ, որի ժամանակ մանրէներով հիվանդի կոլոնիզացիան իրականանում է մինչև նրա բուժհիմնարկ ընդունվելը: Էկզոգեն ինֆեկցիայի փոխանցումը տեղի է ունենում ստացիոնարում` հիվանդի կամ բուժաշխատողի հետ անմիջական շփման ժամանակ կամ կոնտամինացված բուժախտորոշիչ սարքավորումների և նյութերի միջոցով:


Աղյուսակ 2. Ներհիվանդանոցային ինֆեկցիաների ժամանակ անջատված մանրէների բնույթը

Տարեթիվ

2002

2003

2004

2005

Ներհիվանդ. էնդոգեն ծագման մանրէներ

բաց. թիվ

164

171

186

129

%

43,8

49,9

43,9

39,4

Ներհիվանդ. էկզոգեն ծագման մանրէներ

բաց. թիվ

68

74

31

11

%

18,1

21,5

7,3

3,4

Ընդամենը

բաց. թիվ

232

245

217

140

%

61,9

71,4

51,2

42,8

 
Աղյուսակ 2-ից երևում է անմիջական ներհիվանդանոցային ինֆեկցիաների բնույթը՝ նրանց էնդոգեն և էկզոգեն ծագումը: Այսպես. 2002թ. նրանց 18,1%-ը ունեցել է էկզոգեն, իսկ 43,8%-ը- էնդոգեն բնույթ, 2003թ. նրանք կազմել են 21,5–49,9%՝ համապատասխանաբար, 2004թ.՝ 7,3-43,9% և 2005թ. էկզոգեն դեպքերի քանակը կազմել է ընդամենը 3,4%, իսկ էնդոգեն դեպքերը 30,4%:

Էնդոգեն ծագման ՆՀԻ առաջացումը պայմանավորված է մակրոօրգանիզմի միկրոֆլորայով: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ էնդոգեն հարուցիչների դերը բավականին մեծ է ՆՀԻ առաջացման մեջ: Ներհիվանդանոցային համաճարակաբանական շղթան սկսվում է էնդոգեն ՆՀԻ-ից՝ փոխանցվում է մեկից մյուսին զանազան գործոնների միջոցով, դրանով նպաստելով էկզոգեն ՆՀԻ առաջացմանը: Այդ ընթացքում հարուցիչները շրջագայելով արտաքին միջավայրում ձեռք են բերում բարձր կայունություն հակաբիոտիկների, հակասեպտիկ և ախտահանիչ լուծույթների նկատմամբ, որոնք կիրառվում են տվյալ բաժանմունքում: Այս ամենը հաշվի առնելով, հանգել ենք այն հետևության, որ էնդոգեն ՆՀԻ արագ ախտորոշումը և բուժումը համաճարակաբանական շղթայի կանխման և ՆՀԻ ընդհանուր մակարդակի նվազեցման կարևոր ուղիներից մեկն է:

Անջատված մանրէների կազմը և հաճախականությունը ՎԻԹԲ հիվանդների մոտ դիտարկման տարիներին ենթարկվել է փոփոխության (աղ. 3): 2002թ. դիտարկված 1469 հիվանդիներից մանրէներ անջատվել են 375-ի (25,5%) մոտ, ընդ որում հաճախ արձանագրվել են Candida-ները, որոնք կազմել են անջատված մանրէների ընդհանուր թվից 46,7%, Pseudomonas eroginosa-ն՝ 17,6%, Staphylococcus aureus-ը՝ 10,7%, Escherichia coli–ն՝ 6,7%, անաէրոբները՝ 9,8%, Enterobacter aeroginosa-ն՝ 5,8%: 2003թ. անջատված մանրէների ընդհանուր քանակը կազմել է 23,3% (343 մանրէ), որոնցից Candida-ները կազմել են անջատված մանրէների ընդհանուր թվի 34,1%-ը, Pseudomonas eruginosa–ն մանրէների՝ 21,9%, Escherichia coli–ն՝ 3,4%, Staphylococcus aureus–ը՝ 7,6%-ի, Enterobacter aeroginosa–ն՝ 10,2%, անաէրոբները կազմել են 8,6%:

2004թ. մանրէներ անջատվել են 424 դեպքերում (28,9%), որոնցից Candida-ները կազմել են մանրէների 34,0%-ը, Pseudomonas aeruginosa–ն՝ 22,9%-ը, Escherichia coli–ն՝ 19,6%-ը, Staphilacocus aureus–ը՝ 7,8%-ը, Enterobacter aeroginosa–7,3% և անաէրոբները 6,1%: 2005թ. արձանագրված մանրէների քանակը խիստ նվազել է: Այն կազմել է 22,3% (327 մանրէ), որոնցից Candida-ները արձանագրվել են 30,6% դեպքերում, (2002թ. այն կազմել է 46,7%), Pseudomonas aeruginosa–ն՝ 18,7%, Staphilacocus aureus–ը՝ 11,3%, Enterobacter aeroginosa–ն՝ 11,0% դեպքերում և անաէրոբները–7,6% դեպքերում: Այսպիսով, 2002թ. անջատված մանրէների քանակը կազմել է 375, հետազոտված 1469 հիվանդից (25,5%) և 2005թ.-327 մանրէ՝ հետազոտված 1638 հիվանդից (19,9%):


Աղյուսակ 3. ՎԻԹԲ-ում 2002-2005թթ. ընթացքում անջատված մանրէների կազմը

Տարեթիվ

2002թ.

2003թ.

2004թ.

2005թ.

Անջատված մանրէ

բաց. թիվ

%

բաց. թիվ

%

բաց. թիվ

%

բաց. թիվ

%

St. aureus

40

10,7

26

7,6

33

7,8

37

11,3

Candida

175

46,7

117

34,1

144

34,0

100

30,6

Ecsh. coli

25

6,7

46

13,4

83

19,6

65

19,9

Ps. aeruginosa

66

17,6

75

21,9

97

22,9

61

18,7

Ent. aerogenes

22

5,8

35

10,2

31

7,3

36

11,0

Անաէրոբներ

37

9,8

29

8,6

26

6,1

25

7,6

Pr. mirabilis

10

2,7

15

4,2

10

2,3

3

0,9

Ընդամենը

375


343


424


327


   
ՆՀԻ-ները առաջանում են նաև մանրէների հոսպիտալային շտամներով, որոնքօժտված են պոլիռեզիստենտությամբ հակաբիոտիկների նկատմամբ, բարձր վիրուլենտությամբ ու ռեզիստենտությամբ շրջապատող միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ՝ չորացում, ուլտրամանուշակագույն ճառագայթների ևախտահանիչների ազդեցություն: Պետք է հաշվի առնել, որՆՀԻ հարուցիչների հոսպիտալային շտամները կարող են պահպանվել և բազմանալ որոշ ախտահանիչ և հակասեպտիկ լուծույթներում, իսկ որոշ մանրէներ՝ կլեբսիելան, կապտաթարախածին մանրէները, լեգիոնելաները կարող են բազմանալ նույնիսկ խոնավ միջավայրում՝ օդափոխիչների և խոնավացուցիչների ջրի մեջ, ցնցուղային սարքերում, հեղուկ դեղաձևերում, լվացարանների մակերեսներին և մաքրմանխոնավ պարագաների վրա:

Բերովի ինֆեկցիաների վաղ հայտնաբերումը և ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները գրավում են ՆՀԻ կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող ծրագրի մեջ կարևոր և առաջատար տեղ: Էրեբունի բժշկական կենտրոնի ՎԻԹԲ-ում` բերովի ինֆեկցիաների դեպքերի հաճախականության բարձրացմանը, արձանագրվել է ներհիվանդանոցային ինֆեկցիաների մակարդակի զգալի իջեցում, որը վկայում է այդ բաժանմունքում հակահամաճարակային միջոցառումների իրականացման բարելավման մասին: Համաճարակաբանական հսկողության նոր մեթոդների և մոտեցումների, ինչպես նաև ՆՀԻ հարուցիչների վաղ հայտնաբերման և կանխարգելիչ միջոցառումենրի լիարժեք կատարման շնորհիվ հաջողվել է դիտարկման տարիներին վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էկզոգեն ճանապարհով փոխանցվող մանրէների մակարդակը նվազեցնել 18,1-ից (2002թ.) 3,4% (2005թ.):

Մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ համաճարակաբանական հսկողության միջոցառումները պետք է բխեն ոչ միայն կոնկրետ ախտորոշված ՆՀԻ-ից, այլև ՎԻԹԲ-ի հիվանդների կենսաբանական նյութերից անջատված յուրաքանչյուր մանրէի բնույթից: Հետազոտման տարիներին ՎԻԹԲ-ում որպես պրոբլեմային մանրէ գնահատել ենք Candida-ները, Pseudomonas-ը, St. aureus-ը, անաէրոբները, Ecsh. coli-ն, Ent. aeroginosa-ն: Այս մանրէները համարել ենք պրոբլեմային, քանի որ նրանք լայնորեն տարածված են բաժանմունքում, կայուն են արտաքին գործոնների նկատմամբ և ձեռք են բերել ռեզիստենտություն հակաբիոտիկների նկատմամբ: Այդ տարիների ընթացքում փոխվել է տարբեր հարուցիչների էթիոլոգիական դերը, նրանց մասնակցության չափը ՆՀԻ առաջացմանը, որը պայմանավորված է եղել ախտաբանական պրոցեսի տեղակայմամբ, բաժանմունքի պրոֆիլով, լաբորատոր հետազոտությունների բնույթով, սանիտարահիգիենիկ ռեժիմի ընդհանուր մակարդակով և վիճակով, ինչպես նաև հիվանդասենյակներում հիվանդների խտությամբ:

Սակայն ակնհայտ է, որ մանրէների անջատումը միշտ չէ, որ հանգեցնում է ինֆեկցիայի: Մանրէների անջատումը կարող է արտացոլել հետազոտվող հիվանդի կոնտամինացիան, ուստի անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ կանխել այդ մանրէներով ՆՀԻ առաջացումը: Ելնելով այդ սկզբունքից մշակել ենք կանխարգելիչ միջոցառումների հատուկ աշխատակարգ, որն ուղղված է եղել ՎԻԹԲ-ում մանրէների փոխանցման արտաքին գործոնների վերացմանը:

ՆՀԻ կանխարգելման արդյունավետ մեթոդներ կարելի է մշակել միայն հիմնվելով առավել կարևոր հարուցիչների և նրանց կենսաբանական առանձնահատկությունների՝ առաջին հերթին հակաբիոտիկային ռեզիստենտության վրա: Ներկայումս գոյություն ունեցող բարդ համաճարակաբանական իրավիճակով է հիմնավորվում ՆՀԻ կանխարգելման նկատմամբ գերուշադրությունը և ախտահանիչ միջոցառումների որակի նկատմամբ պահանջկոտությունը, որոնք ուղղված են փոխանցման գործոն հանդիսացող արտաքին միջավայրի իրերի վրա ինֆեկցիայի հարուցիչների ոչնչացմանը:

Եզրահանգումներ

  1. Համաճարակաբանական հետազոտության արդյունքների հաշվառման հատուկ ձևի մշակման ճանապարհով հաջողվել է 2002-2005թթ. ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնի ՎԻԹԲ-ում դինամիկ համաճարակաբանական հսկողության միջոցով պարզել ՆՀԻ էթիոլոգիական կազմը, վարակի ծագման բնույթը (բերովի, ներհիվանդանոցային էնդոգեն և էկզոգեն):

  2. Անջատված մանրէների կազմը ՎԻԹԲ հիվանդների մոտ ամեն տարի ենթարկվել է փոփոխության: Հետազոտման տարիներին առավել հաճախ արձանագրվել են Candida-ները, որոնք կազմել են 2002թ. հայտնաբերված մանրէների 46,7%-ը, իսկ 2005թ.-36,6%, Pseudomonas aeruginosa-ն՝ 17,6-18,7% համապատասխանաբար, St. aureus-ը՝ 10,7-11,3%, անաէրոբները՝ 9,8-7,6% համապատասխանաբար:

  3. Համաճարակաբանական հսկողության նոր մեթոդների և մոտեցումների մշակման միջոցով հնարավոր է դարձել ապահովել ՆՀԻ հարուցիչների վաղ հայտնաբերումն ու կանխարգելիչ միջոցառումենրի լիարժեք ապահովումը, որոնց միջոցով հաջողվել է դիտարկման տարիներին ՎԻԹԲ-ում էկզոգեն ճանապարհով փոխանցված մանրէների մակարդակը նվազեցնել 18,1-ից՝ (2002թ.) 3,4%-ի (2005թ.):


Գրականություն

  1. Адарченко А.А. Внутрибольничные инфекции, Здравоохранение, 1997, 6, с. 45–48.

  2. Vincent J.L., Bihari D., Suter P. et al. JAMA, 1995, vol. 274, p. 639-644.

  3. Jochi N. et al. Am. J. Med., 1992, p. 135-142.

  4. Weinstein R.A. Nosocomial Infection Update, Emer. Infect. Dis., 1998; 4(3): p. 416-20.

Հեղինակ. Զ.Ե. Օհանյան, Գ.Բ. Ղուկասյան, Գ.Գ. Մխոյան, Ա.Ս. Սարգսյան, Յու.Թ. Ալեքսանյան էրեբունի բժշկական կենտրոն, Ա.Բ. Ալեքսանյանի անվ. ՀՎ և ԲՄ ԳՀՀ, Երևան
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2006 (28) 1-7
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով

Բոսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Ջոն Քեյրը բացահայտել է մի տարբերակ, որով հնարավոր է անշնչացած մարդուն կանդանի պահել, գրում է Science Daily -ն...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Առաջին բժշկական օգնություն ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Կենսունակ սրտամկանի ախտորոշման որոշ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման օգտակարությունը

Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա

Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...

Սրտանոթաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Վնասվածքների ժամանակ համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման կանխատեսումն` ըստ հիվանդների ծանրությունը գնահատող սանդղակների

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ

1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Հայաստանի բժշկագիտություն 4.2009
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը և նրա ախտորոշման մարկերները

Բանալի բառեր. բորբոքում, սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, պրոկալցիտոնին

Բորբոքումը, որի դասական արտաքին նշանները հայտնի են հնագույն ժամանակներից ի վեր, ըստ В.А Руднов–ի [5]` իրենից ներկայացնում է կաթնասուններին բնորոշ տիպիկ պաշտպանական ռեակցիա...

Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Իմունաթերապիան համակարգային բորբոքային ռեակցիայի բուժման շրջանականերում
Իմունաթերապիան համակարգային բորբոքային ռեակցիայի բուժման շրջանականերում

Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ

Ներկայումս առանձնակի մեծ տեղ է տրվում համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հիմնական պաթոգենետիկ պրոցեսների շտկմանն՝ ի հաշիվ օրգանիզմի ողջ հոմեոստազի վերականգմանը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Իմուն համակարգի դերը համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման ժամանակ

Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ

Այսօր խիստ աճել է հետաքրքրությունը ցիտոկինների նկատմամբ, քանի որ առանց դրանց մասին պատկերացում ունենալու դժվար է դիտարկել համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը...

Իմունաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Ժամանակակից կոլոիդ լուծույթներ (գրականության տեսություն)

Բանալի բառեր. կոլոիդ լուծույթ, ինֆուզիոն թերապիա, ՀԷՕ

Ներածություն: Բազմաթիվ կրիտիկական վիճակների (սուր արյունահոսություն, սեպսիս, սեպտիկ շոկ, այրվածքներ, պերիտոնիտ, պանկրեատիտ, վնասվածքներ և այլն) բուժման հիմքում ընկած է կոլոիդ լուծույթների ինֆուզիան...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի չափանիշների կանխատեսումային արժեքը վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին

Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Գլյուկոկորտիկոիդների կիրառումը սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ

Կյանքի ժամանակակից պահանջները և աշխա­տան­քային պայմանները պարտադրում են արագ վերա­կանգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամ­կետ­ներում նրան վերադարձնել ակտիվ գործու­նե­ության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկման նպատակահարմարությունն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպեր­գլի­կե­միա: Բժշկական գրականության մեջ երկար ժամա­նակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրե­սո­ր­ա­յին, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում

Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմո­ռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորա­գույն խնդիրը է հանդիսանում  հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակա­ռակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ

Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցա­վային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...

Նյարդաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ