Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Այլ հոդվածներ

ԵՊԲՀ ուսանողների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը 25 տարիների դինամիկայում

Բանալի բառեր. ուսանող, առողջական վիճակ, ֆիզիկական զարգացում  

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով, օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ` կապված բարձրագույն դպրոցին բնորոշ համալիր գործոնների` նոր աշխատանքային գործունեության, սոցիալական միջավայրի փոփոխության և կյանքի նոր պայմանների հետ [2, 5, 8]:

 

Ապագա բժիշկների համար այս գործընթացը պայմանավորված է ցածր կուրսերում տեսական բարդ ու ծավալուն առարկաներով, իսկ բարձր կուրսերում` տարբեր կլինիկական առարկաների յուրացմամբ, ինչպես նաև ստուգարքների և քննությունների բարդ համակարգի հաղթահարմամբ:

 

Այս ամենն ուղեկցվում է սթրեսային իրավիճակներով և օրգանիզմի հարմարվողական ուժերի ակտիվացմամբ, որոնք ի վերջո հանգեցնում են կենտրոնական նյարդային, վեգետատիվ և էնդոկրին համակարգերի գերբեռնվածության` պատճառ դառնալով մի շարք հոգեմարմնական հիվանդությունների զարգացման [3, 6, 7]:

 

Այս իմաստով` վերջին տարիներին ուսանողների առողջական վիճակի հսկողությունը` կապված նոր սոցիալ-տնտեսական պայմանների, ուսումնական պրոցեսի վերակառուցման, ուսուցման պրոցեսում դասավանդման և ստացած գիտելիքների մակարդակի հսկման նոր մոտեցումների ներդրման, ինչպես նաև գիտելիքների գնահատման օբյեկտիվության մակարդակի մաքսիմալ ապահովմանն ուղղված միջոցառումների կիրառման հետ, գտնվում է հետազոտողների ուշադրության կենտրոնում: 

 

Նյութը և մեթոդները

 

Աշխատանքն անցկացվել է Երևանի պետական բժշկական համալսարանում 2000-2003թթ.: Հետազոտվել է համալսարանի բոլոր ֆակուլտետներում սովորող 1113 ուսանողների ֆիզիկական զարգացումը, առողջական վիճակը և սոցիալ-հիգիենիկ կարգավիճակը: Ստացված տվյալները համեմատվել են 1975-81թթ.-ին անցկացված նմանատիպ հետազոտության արդյունքների հետ: 1113 ուսանողների շրջանում կատարվել է.

 

  1. ուսանողների սոցիալ-հիգիենիկ հետազոտություն` Գ.Սերդյուկովսկայայի և Ս.Գրոմբախի կողմից առաջարկված մեթոդիկայի օգնությամբ, որն ընդգրկել է օրվա ռեժիմի, սննդային կարգավիճակի և կենսասոցիալական գործոնների հետազոտություն` հարցաթերթիկային հարցման և խրոնոմետրաժի միջոցով, ինչպես նաև առաջադիմության ուսումնասիրություն,
  2. ուսանողների ֆիզիկական զարգացման և առողջական վիճակի հետազոտություն` նեղ մասնագետների (թերապևտ, ակնաբույժ, մաշկավեներաբան, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, գինեկոլոգ, նյարդաբան) կողմից անցկացված բժշկական քննությունների միջոցով:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Համալսարանում սովորող տղաների թիվը 1975թ. հետ համեմատած ավելացել է և կազմում է սովորողների 41.5%-ը (75թ. այն կազմում էր 31.9%): Ուսումնառության ընթացքում Երևանում բնակվում են համալսարանում սովորողների 81.9%-ը, մնացածն ամեն օր ԲՈՒՀ են գալիս Երևանի մոտ շրջաններից:

 

Հետաքրքիր և, որոշ չափով, անսպասելի տվյալներ ստացվեցին սովորողների կողմից իրենց ընտանեկան բյուջեին տրված գնահատականների վերլուծությունից: Այսպես, եթե 1975թ., ելնելով սպառողական զամբյուղի ընդունված նորմերից (1 հոգուն ընկնող միջին աշխատավարձից), ընտանեկան բյուջեն լավ էր գնահատվել սովորողների 14.3%-ի, միջին` 72.9 և վատ` 12.8%-ի կողմից, ապա այսօր իրենց ընտանեկան բյուջեն լավ են գնահատել սովորողների 23.8%-ը, բավարար` 66.9 և վատ` 9.3%-ը: Սա, ամենայն հավանականությամբ, կարելի է բացատրել նրանով, որ նախկինում անվճար ուսուցման պայմաններում կարող էին սովորել նաև նյութապես ոչ բավարար վիճակ ունեցող ուսանողները, իսկ այսօր բժշկական համալսարան դիմում են հիմնականում վճարունակ ուսանողները: 

 

Այսօր ուսանողների 5.4%-ը առաջին կուրսում և 15.9%-ը բարձր կուրսերում աշխատում են ուսմանը զուգահեռ (1975թ. այդ թվերը համապատասխանաբար կազմում էին 2 և 7.8%), ինչը ցույց է տալիս, որ ինչպես ցածր, այնպես ել բարձր կուրսերում կրկնակի ավելացել է աշխատող ուսանողների թիվը: Սակայն, եթե 1975թ. աշխատող ուսանողների հիմնական մասը (98%-ը) աշխատում էր ըստ մասնագիտության, ապա այսօր միայն 59.1%-ն է զբաղված մասնագիտական աշխատանքով (P‹0.001), իսկ մնացածը դրամ են վաստակում այլ աշխատանքներ կատարելով: Ըստ հարցաթերթիկային հարցման տվյալների` այսօր ծխում է սովորող տղաների 36, իսկ աղջիկների 1.4%-ը, ընդ որում այս թիվը ցածր կուրսերում 1.3 անգամ ավելի փոքր է, քան բարձր կուրսերում: Ամուսնացած են ուսանողների 5.8%-ը, ընդ որում ցածր կուրսերում 0.8%-ը և բարձր կուրսերում` 7.8%-ը (1975թ. բարձր կուրսերում սովորողների 9.2% –ն էր ամուսնացած): Սովորողների հիմնական մասը (72.9% ) վստահ է, որ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո աշխատելու է ընտրած մասնագիտությամբ, ուսանողների 4.3%-ը գտնում է, որ չի աշխատելու, իսկ 22.8% -ը այս հարցին դժվարացել է պատասխանել: 

 

Հարցման արդյունքների վերլուծությունից պարզվեց, որ այսօր անհամեմատ ավելի քիչ թիվ են կազմում այն ուսանողները, որոնք դասերից հետո զբաղվում են սպորտային խմբակներում (25.8%): Այդ խմբակներ հաճախողների մեջ  գերակշռող մաս են կազմում աղջիկները, որոնք հիմնականում զբաղվում են ժամանակակից սպորտաձևերով (աէրոբիկա և այլն): 1976թ. սպորտային տարբեր խմբակներում մասնակցում էր ուսանողների 30-38%-ը (P‹0,001): Սննդակարգի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ցածր կուրսերում սովորող ուսանողների 44.1 և բարձր կուրսերի 47.9%-ը հասցնում է օրեկան երեք անգամ սնվել: Օրեկան երկու անգամ սնվողները նույնպես կազմում են բավական մեծ թիվ (ցածր կուրսերում սովորող ուսանողների 50.3, իսկ բարձր կուրսեցիների 47.1%-ը): Մտահոգիչ է, որ ցածր կուրսերում սովորող ուսանողների 4.1%-ը  և բարձր կուրսեցիների 3.2%-ը օրեկան մեկ անգամ է հասցնում սնունդ ընդունել, ինչը բժշկակենսաբանական սկզբունքներից խիստ շեղված և արտառոց երևույթ է: 1976թ. հետազոտություններում նմանատիպ տվյալներ չունենալու պատճառով, ստիպված ենք ստացված արդյունքները մեկնաբանել ընդունված հիգիենիկ ստանդարտներից ելնելով: Ըստ այդ տվյալների ուսանողների սննդակարգում ներկա պայմաններում խախտվել է սնունդ ընդունելու հաճախականությունը, ինչը տրամաբանորեն բերել է սննդային օրաբաժինների կալորիականության բաշխման խախտմանը: Գրականությունից հայտնի է, որ նման խախտումները կարող են առաջացնել արյան մեջ սննդանյութերի խտության նվազում, ինչը մտավոր և ֆիզիկական աշխատունակության վրա հնարավոր բացասական ազդող գործոն է [1, 4, 9, 10]: Հարցաթերթիկի վերջնամասում «դասերից հետո հոգնու՞մ եք» հարցին դրական են պատասխանել առաջին կուրսեցիների 83.4%-ը և բարձր կուրսեցիների 49.5%-ը (P ‹0,001): Հաճախ գլխացավեր ունենում են ուսանողների համապատասխանաբար 22.5 և 11.1%-ը (P‹0,001): Քնի խանգարումները (անքնություն, մակերեսային քուն) մոտ 2 անգամ գերակշռում են առաջին կուրսեցիների շրջանում:   

 

1975թ.-ի  համեմատությամբ ուսանողների առաջադիմությունը բոլոր կուրսերում իջել է, 5%-ով ավելացել է անբավարար սովորող ուսանողների քանակը:

 

Ֆիզիկական զարգացումը, լինելով առողջական վիճակի կարևորագույն ցուցանիշներից մեկը, ենթարկվում է կենսաբանական ընդհանուր օրինաչափություններին և կրում տարբեր կենսասոցիալական գործոնների ազդեցության կնիքը, ինչն արտահայտվում է զարգացման պրոցեսների ֆիզիոլոգիական ընթացքի խանգարումներով: Ուստի մեր կողմից կարևորվեց նաև ուսանողների ֆիզիկական զարգացման հետազոտության անցկացումը: Տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ համալսարանում սովորողների ֆիզիկական զարգացման որոշ ցուցանիշներ այսօր զիջում են 1975թ. իրենց հասակակիցների նույն ցուցանիշներին:

 

Մեր կողմից 2002թ. 519 ուսանող տղաների և 747 ուսանող աղջիկների շրջանում անցկացված ֆիզիկական զարգացման ցուցանիշների համեմատական վերլուծությունից պարզվեց հետևյալը. եթե I-II կուրսերի տղաների հասակի ցուցանիշը 77.9%-ի, իսկ բարձր կուրսերի տղաների 71.6%-ի ¥ աղջիկների համապատասխանաբար 73.3% ու 72.2%-ի) մոտ գտնվում է ֆիզիկական զարգացման միջին խմբերում, ապա մարմնի զանգվածի ցուցանիշներով միջին խմբին համապատասխանում են ցածր կուրսերում սովորող տղաների 56.4, բարձր կուրսերում սովորողների 49.5, իսկ ցածր կուրսերում սովորող աղջիկների 58.9%-ը և բարձր կուրսերում սովորողների 62.7%-ը:  

   

Հասակային տատանումները աղջիկ ուսանողների շրջանում միջինից ցածր խմբում կազմում են ցածր կուրսեցիների շրջանում 11.5%, իսկ բարձր կուրսեցիների մոտ` 9.75%: Միևնույն ժամանակ միջինից բարձր ցուցանիշներ հայտնաբերվել են 12.9% ցածր կուրսեցիների ու 13.3% բարձր կուրսեցիների շրջանում: Ցածր կուրսի 20.5, իսկ բարձր կուրսի 12.75% աղջիկների մոտ արձանագրվել է մարմնի զանգվածի միջինից ցածր ցուցանիշներ, և համապատասխանաբար 12.0 ու 13.0%-ի մոտ` միջինից բարձր ցուցանիշներ: Տղաների մոտ միջինից ցածր խմբում հասակային տատանումները կազմում են ցածր կուրսեցիների շրջանում 9.75%, իսկ բարձր կուրսեցիների մոտ` 5.9%: Հետաքրքիր է, որ միջինից բարձր ցուցանիշներ հայտնաբերվել են  ցածր կուրսեցիների 11.6 ու բարձր կուրսեցիների 17.7%-ի մոտ: Ցածր կուրսի 17.5%, իսկ բարձր կուրսի 16.7% տղաների մոտ արձանագրվել են մարմնի զանգվածի միջինից ցածր ցուցանիշներ: Միջինից բարձր ցուցանիշներ հայտնաբերվել են ցածր կուրսեցիների 12.5%-ի ու բարձր կուրսեցիների 15.5%-ի մոտ:   

 

Ցածր և բարձր կուրսերի ուսանողների ֆիզիոմետրիկ ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ցածր կուրսերում սովորող աղջիկների 84.4%-ի մոտ թոքերի կենսական տարողությունը (ԹԿՏ) միջին թվերի սահմաններում է: Սակայն միջին հաշվով I-II կուրսերում սովորող աղջիկների 9.5%-ի մոտ ԹԿՏ ունի թվային ցածր արժեք, իսկ նշված կարևոր գործակցի բարձր արժեք ընդհանրապես չի արձանագրվել: Բարձր կուրսերում սովորող աղջիկների 63.2%-ի մոտ է արձանագրվել ԹԿՏ միջին թվեր: Սակայն միջինից բարձր ցուցանիշներ գրանցվել են միջին հաշվով 11.0%-ի մոտ (ցածր կուրսեցիներից 4 անգամ ավել), ինչպես նաև 9.6% աղջիկների մոտ արձանագրվել է ԹԿՏ բարձր թվային արժեք: Անհամեմատ քիչ է ԹԿՏ թվային ցածր արժեքներ ունեցողների թիվը: Ցածր կուրսերում սովորող տղաների 72.6%-ի մոտ ԹԿՏ միջին թվերի սահմաններում է, ինչը 11.8%-ով զիճում է նույն տարիքի միջին ցուցանիշներ ունեցող աղջիկների թվին: Միջինից ցածր թվեր են արձանագրվել 18.8%-ի մոտ, մինչդեռ ԹԿՏ միջինից բարձր թվեր առկա են ընդամենը 3.1% տղաների մոտ: ԹԿՏ  միջին թվերի սահմաններում է բարձր կուրսի տղաների 60.3%-ի մոտ: Սակայն միջին հաշվով 14.3% տղաների շրջանում ԹԿՏ ունի միջինից բարձր և 9.9%-ի մոտ` բարձր արժեքներ: 

 

Դինամոմետրիկ հետազոտության տվյալներով` ցածր կուրսերում սովորող տղաների 69.7%-ի մոտ արձանագրվել են դինամոմետրիայի միջին թվեր, 10.6%-ի մոտ` միջինից ցածր և 10.3%-ի մոտ` ցածր ցուցանիշներ: Համեմատության համար նշենք, որ միջինից բարձր թվեր են գրանցվել միայն տղաների 7.8%-ի մոտ: Բարձր կուրսերում սովորող տղաների ընդամենը 48.0%-ի շրջանում են արձանագրվել միջին թվեր, սակայն միջինից ցածր (14.9%) և ցածր ¥20.7%) ցուցանիշներ ունեցող տղաների թիվն ավելի մեծ է: Միջինից բարձր թվեր են գրանցվել տղաների ընդամենը 7.8%-ի մոտ: Ցածր կուրսերում սովորող աղջիկներից դինամոմետրիայի տվյալներով մեծ մասն են կազմում միջինից ցածր ցուցանիշներ ունեցողները` 77.0%: Բարձր կուրսերում սովորող աղջիկների մեծ մասն (74.2%) ունի ցածր դինամոմետրիկ ցուցանիշներ, իսկ միջին թվերի սահմաններում են միայն 13.7%-ը:

 

Եթե 1976թ. տղաների շրջանում ֆիզիկական աշխատունակությունը (PWC170)  կազմել էր 976±17.3, ապա 2004թ. այն կազմել է 730.9±15.7 (P‹0.005): Աղջիկների մոտ այդ թվերը համապատասխանաբար կազմել են 595±10.8 և 435.5±9.1 (P‹0.005): Թթվածնի մաքսիմալ յուրացման մակարդակը 2003թ. հետազոտությունների արդյունքում կազմել է տղաների մոտ 34.3±0.4 (1976թ. 39.8±0.5 դիմաց; P‹0.001), իսկ աղջիկների մոտ` 35.0±0.36 (1976թ. 40.8±0.5 փոխարեն; P‹0.001): 

 

Հայտնի է, որ առողջական վիճակի խանգարումները` արտահայտված ֆիզիկական զարգացման, հիվանդացության և պաթոլոգիական ախտահարվածության ցուցանիշներով, հետազոտությունների ժամանակ հնարավորություն են տալիս բավական ճշգրիտ որոշել արտաքին գործոնների անբարենպաստ ազդեցության չափն ու բնույթը: Ուստի հետազոտվեց սովորողների ինչպես հիվանդացության տարածվածությունը և առողջական վիճակի շեղումները, այպես էլ ուսանողների առողջական վիճակն ըստ առողջական խմբերի:

 

Պաթոլոգիական ախտահարվածության ցուցանիշը ուսումնառության ընթացքում բարձրանում է` ցածր կուրսերում 81.2-ից հասնելով 130.5-ի բարձր կուրսերում:


Հիվանդացության տարածվածության և առողջական վիճակի շեղումների մանրամասն վերլուծությունը (նկ. 1) ցույց տվեց, որ առաջին կուրսերում սովորող ուսանողների մոտ հիմնականում գերակշռում են նյարդային, շնչառական, տեսողական և հենաշարժիչ համակարգերի կողմից գրանցված փոփոխությունները (ընդ որում բոլոր ֆակուլտետներում աղջիկների մոտ ցուցանիշները բարձր են տղաների նույն ցուցանիշներից): Հետազոտվող ֆակուլտետների բարձր կուրսերում սովորողների շրջանում բարձրանում է հատկապես շնչառական, մարսողական, տեսողական և հենաշարժիչ համակարգերի ախտորոշումների թիվը: Բոլոր ֆակուլտետներում էլ մտահոգիչ են հենաշարժիչ համակարգի կողմից գրանցված տեղաշարժերը` հատկապես կեցվածքի շեղումները: 

 

Նկ. 1. Հիվանդացության տարածվածության և առողջական վիճակի շեղումների ցուցանիշները ցածր և բարձր կուրսեցիների շրջանում

 

Ցածր և բարձր կուրսեցիների շրջանում գրանցված առողջական վիճակի շեղումների ցուցանիշները համեմատելիս (աղ. 1) երևում է, որ բացի նյարդային համակարգից բոլոր համակարգերի կողմից գրանցվել է դեպքերի թվի աճ: Առավել հաճախ հանդիպող հիվանդությունների համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ 1975թ. հետ համեմատած ախտորոշված նոզոլոգիական միավորներում էական տարբերություններ չեն գրանցվել, բացառությամբ հենաշարժիչ համակարգի, որտեղ, 1975թ. հետ համեմատած, 4-4.5 ամգամ ավելի հաճախ են գրանցվել անբարենպաստ փոփոխությունները:

 

Հիվանդացության տարածվածությանը զուգահեռ վերլուծվել է նաև ուսանողների առողջական վիճակն ըստ առողջական խմբերի:

Այսպես, առաջին կուրսեցիների շրջանում (աղ. 2) I առողջական խումբ ունեցող ուսանողները կազմել են 24.0% (որից տղաները`   25.6%), II առողջական խումբ ունեցողները` 67.9% (որից տղաները`  41.4 %), և III-IV առողջական խումբ ունեցողները` 8.1% (որտեղ տղաները կազմել են 44%), ինչը փաստում է այս կուրսերում ֆունկցիոնալ շեղումների բարձր հաճախականությունը: 

 

Աղյուսակ 1

Առավել հաճախ հանդիպող հիվանդությունների համեմատական բնութագիրը ցածր և բարձր կուրսեցիների շրջանում  

                                                                                                       

     Աղյուսակ  2

Առաջին կուրսեցիների շրջանում առողջական խմբերի բնութագիրը

 

Երկրորդ կուրսեցիների շրջանում (աղ. 3) պակասում է II առողջական խումբ ունեցող ուսանողների թիվը (53%), դրա փոխարեն աճում է խրոնիկական հիվանդություններով տառապողների թիվը` ընդհանուր բժշկության ֆակուլտետում կազմելով 18.1, ստոմատոլոգիական ֆակուլտետում` 12.5 և դեղագիտական ֆակուլտետում` 22.9%:

 

Աղյուսակ 3

Երկրորդ կուրսեցիների շրջանում առողջական խմբերի բնութագիրը

 

 Բարձր կուրսերի ուսանողների առողջական վիճակի տվյալների (աղ. 4) վերլուծությունը ցույց տվեց, որ բուժական և մանկաբուժական ֆակուլտետներում սովորողների շրջանում I առողջական խումբն էական փոփոխությունների չի ենթարկվել, սակայն մեծացել են  III-IV առողջական խմբերը` ի հաշիվ II խմբի փոքրացման, կազմելով համապատասխանաբար 27.2 և 29.2%: Բժշկականխարգելման ֆակուլտետի 6-րդ կուրսեցիների շրջանում փոքրացել է I առողջական խումբը, կազմելով 9.5%, և բավականին մեծացել են III-IV առողջական խմբերը (42.9%): 

 

Աղյուսակ 4

Բարձր կուրսեցիների շրջանում առողջական խմբերի բնութագիրը

 

Երբ համեմատում ենք ցածր և բարձր կուրսերում սովորող 1113 ուսանողների առողջական վիճակի տվյալները (նկ. 2), ապա տեսնում ենք, որ բոլոր ֆակուլտետներում ցածր կուրսերում գերակշռում են I և II առողջական խմբերը, իսկ ուսումնառության վերջում կրկնակի ավելանում են III-IV առողջական խմբեր կազմողները, այսինքն խրոնիկական հիվանդությամբ տառապող ուսանողների թիվը 13.3%-ից հասնում է 25.4%-ի: 

 

Նկ 2. Ցածր և բարձր կուրսեցիների առողջական վիճակի համեմատական բնութագիրը

 

Այս ամենը խոսում է «ռիսկի» խմբի նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների վատ կազմակերպման մասին, ինչը, մեր կարծիքով, գոնե բժշկական հաստատության համար լուծելի հարց է: 

 

Անշուշտ պատկերն ամբողջական կլիներ, եթե ուսանողների ֆիզիկական զարգացման և առողջական վիճակի դինամիկ փոփոխությունների ընթացքն ուսումնասիրվեր ուսումնառության 5-6 տարիների ընթացքում, որը մեզ հնարավորություն կտար պատճառա-հետևանքային կապերի որոշման միջոցով առանձնացնել առողջական վիճակի վրա ազդող առաջնային գործոնների շարքը (ինչը մենք պատրաստվում ենք կատարել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երում նմանատիպ հետազոտությունների անցկացման միջոցով): Սակայն այսօրվա հետազոտության արդյունքներն էլ մեզ թույլ են տալիս պնդել, որ համալսարանի ցածր կուրսերում սովորող ուսանողների շրջանում մտահոգիչ են ֆիզիկական զարգացման կողմից գրանցված անբարենպաստ ցուցանիշները, ինչպես նաև ուսումնառության ընթացքում գրանցված առողջական վիճակի կորուստները:

  

Գրականություն

 

  1. Василенко С.Г., Беренштейн Г.Ф. Гигиена и санитария, 2003, 3 с. 53-56.
  2. Денисов Д.В. Автореф. дис. к.м.н. СПб., 2001.
  3. Лотышевская Н.И., Клаучек С.В. Гигиена и санитария, 2004, 1, с.51.
  4. Максимова Т.М. Здравоохранение Российской Федерации, 2002, 2, с.40-43.
  5. Новикова Н.А. Гигиена и санитария, 2002, 4, с.24-27.
  6. Поздеева Т.А., Большакова О.М., Лютова О.Ю. Проблемы городского здравоохранения, выпуск 5, 2000 с. 105-108.
  7. Соколов В.С., Литовчеко О.Г. Гигиена и санитария, 2004, 1 с. 44.
  8. Спицин А.П. Гигиена и санитария, 2002, 1, с. 47-49., 
  9. Fu Fh., Hao X. Preventive medicine, 2002, Nov. 35(5), p. 499-505.
  10. 10. Wang J., Zhanghua Yu Fang Yi Xue Za Zhi, 2002, Mar. 36(2), p. 84-8. 

Հեղինակ. Լ.Ռ. Ավետիսյան, Ն.Զ. Խաչիկյան, Ս.Հ. Մկրտչյան, Ս.Գ. Քոչարովա,Կ.Կ. Ավագյան, Ա.Մ. Ավագյան Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի, դատական բժկության ամբիոններ, ուսանողական խորհրդարան 0025, Երևան, Կորյունի 2 УДК 614.2
Սկզբնաղբյուր. Медицинская наука Армении 3.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը

Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը

Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...

Դեղաբույսեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը

Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում...

Երեխայի սնուցումը
Դասագիրք մասնագետների համար
Դասագիրք մասնագետների համար

XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք  աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում...

Ստոմատոլոգիա Առողջապահության լրատու 1.2010
Արտագնա ցիկլային պարապունքների ընթացքում բացահայտված առողջապահական կառույցների թերությունները` աղետներին նախապատրաստման ուղղությամբ

Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...

Առաջին նախաբժշկական օգնություն Հրատապ թեմա Հայաստանում Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Տարեց առնետների հիպոկամպ-կախյալ իմացական որոշ ցուցանիշների տեղաշարժերը սակավաշարժության պայմաններում

Բանալի բառեր. սակավաշարժություն, ճառագայթաձև լաբիրինթոս, երկարատև և աշխատանքային հիշողություն 

Շարժողական ակտիվության սահմանափակումը` սակավաշարժությունը (ՍՇ), ժամանակակից մարդու կյանքում տարածված ռիսկի գործոն է (սթրեսոր): Գրականության տվյալները վկայում են...

Հայաստանի բժշկագիտություն 1.2009
Ինքնասպանությունների ուսումնասիրությունը ք. Երևանում դատաբժշկական նյութերով

Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնասակար նյութերով և դրա բժշկակենսաբանական հետևանքները

Բանալի բառեր. շրջակա միջավայր, աշխատանքի հիգիենա, պղինձ, կապար, մոլիբդեն, հիվանդացություն

Բազմամետաղային հանքերից պղնձի արդյունահանումը, հանքաքարի հարստացումը, խտանյութից պղնձի կորզումը և մաքուր մետաղի ստացումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
Սակավաշարժության պայմաններում վիտամին E-ի երկարատև ներմուծումների խթանող ազդեցությունը ճարպերի գերօքսիդացման գործընթացների վրա

Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E 

Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]...

Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Վիրտուալ պրոթեզների նեյրոնային կառավարում

Բանալի բառեր.  էլեկտրոմիոգրաֆիա, արհեստական նեյրոնային ցանց, ուժեղացուցիչ, փոխանջատվող ֆիլտր, ամպլիտուդա, մակերևութային էլեկտրոդներ

Պրոթեզների կառավարման ամենաբնական ուղին պետք է նույնը լինի, ինչ-որ ձեռքի կառավարման ժամանակ, այսինքն` նեյրոնային կառավարումով այն նյարդերի օգնությամբ, որոնք ստեղծված են ձեռքի կամ դաստակի կառավարման համար...

Հայաստանի բժշկագիտություն 1.2008
ՀՀ Արտակարգ իրավիճակների և աղետների արձագանքման համակարգի խնդիրների ուսումնասիրությունը

2008 թվականի ապրիլից Առողջապահության հա­մաշ­խարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսում­նասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստա­թղթա­յին բնույթ ունեցող...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նեյրոնային մշակված ազդանշաններով նեյրոպրոթեզների օպերատիվ ադապտացիան

Բանալի բառեր. երկրորդական ազդանշանային աղբյուր, օպերատիվ ադապտացիոն սխեմա, նեյրոպրոթեզ, Պուասոնյան պրոցես, Գամմա ֆունկցիա, Մոնտե-Կառլոյի  պրոցեդուրա, կառավարող ազդանշան, նեյրոֆիզիոլոգիական տվյալներ

Փորձերը նկարագրում են, թե ինչպես պրոթեզային սարքը  կարող է կառավարվել ուղեղի ազդանշանների կողմից: Այնուամենայնիվ, կայուն, շարունակական օգտագործման մեջ նեյրոպրոթեզները կարող են տուժել հիմնականում գրանցված ազդանշանի շարժունակությունից...

Հայաստանի բժշկագիտություն 4.2007
Աշխատանքի հիգիենայի խնդիրները մաքուր երկաթի գործարանի նոր նյութերի արտադրություններում

Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ

Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2007
Աուտոբորբոքային հիվանդություններ

Բանալի բառեր. աուտոբորբոքային հիվանդություններ, պիրին, կրիոպիրին, մևալոնատ կինազ, PYD, IgD, ASC, TNF, IL-1, NFkB, ապոպտոզ

Աուտոբորբոքային հիվանդությունները համակարգային բորբոքային խանգարում-ների նոր դասակարգումն է, որոնք բնորոշվում են կրկնվող, այսպես կոչված առանց պատճառի ի հայտ եկող բորբոքային նոպաներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31)
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ