Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Այլ հոդվածներ

Երիտասարդ տարիքի անձանց ռազմաբժշկական փորձաքննության որոշ հարցեր

Բանալի բառեր. երիտասարդ մարդիկ, ռազմաբժշկական փորձաքննություններ, վաղաժամկետ զորացրում, զինված ուժեր, զորակոչիկներ

Պատերազմների ժամանակ բանակի համալրման համար կարևոր նշանակություն ունի զինապարտների, վիրավորների և հիվանդների ռազմաբժշկական փորձաքննությունը։


Հայտնի ընդունված բոլոր փաստաթըղթերում փորձաքննության խնդիրները նույնն են և հանգում են հետևյալին.

 

  1. որոշել զորակոչիկների, զինվորական ծառայությանը ժամանակավոր ոչ պիտանի ճանաչված անձանց, զինապարտների, զինծառայողների զինվորական ծառայության պիտանիության աստիճանը.
  2. հսկողություն սահմանել զինկոմիսարիատների, զինվորական բուժհիմնարկ-ների, զորակոչիկների հետազոտությամբ զբաղվող քաղաքացիական բուժհիմնարկների բժշկական փորձաքննության հետ առնչվող գործունեության վրա.
  3. վերլուծել, ամփոփել և գնահատել զորակոչի ու ԶՈւ-ում բժշկական հետազոտման ու ռազմաբժշկական փորձաքննության արդյունքները, գտնել այդ աշխատանքների կատարելագործման ուղիները
  4. տվյալ պետության տարբեր շրջաններում զինծառայողների ծառայության պիտանիության որոշումն ըստ առողջական վիճակի ու բնակլիմայական պայմանների.
  5. որոշել ըստ առողջական վիճակի զինծառայողների զինվորական տարբեր մասնագիտությունների հանդեպ պիտանիության աստիճանը.
  6. որոշել զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվողների պիտանիությունը.
  7. որոշել ռադիոակտիվ նյութերի, իոնիզացնող ճառագայթման այլ աղբյուրների, հրթիռային վառելիքի բաղադրամասերի, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումների հետ աշխատելու համար զինծառայողների, զինապարտների, ԶՈւ-ի ծառայողների պիտանիությունը.
  8. որոշել զինծառայողների, այլ անձանց երկրի սահմանների պաշտպանության, զինվորական պարտականությունների կատարման ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում ստացված հիվանդությունների, վիրավորումների, վնասվածքների, կոնտուզիաների, խեղումների ու մահվան պատճառական կապը.
  9. որոշել նախկին զինծառայողների, զինապարտների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու նրանց հավասարեցված անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունների, վիրավորումների, վնասվածքների, կոնտուզիաների, խեղումների ու մահվան պատճառական կապը։

 

Պատմականորեն բանակի համալրման գործում ռազմաբժշկական փորձաքննությունը սկսվել է կիրառվել բավականին վաղ։ Օրինակ, Ռուսաստանում զորակոչիկների փորձաքննության վերաբերյալ տվյալներ պահպանված են դեռևս XVIII դարից, ընդ որում զորակոչիկների ընտրությունը կատարում էին զորապետները, իսկ բժիշկները իրավունք ունեին հայտնելու միայն իրենց կարծիքը։ Միայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին բժիշկների եզրակացությանը երիտասարդ համալրման փորձաքննության հարցում սկսում են տալ որոշակի նշանակություն։ Ընդ որում կարևոր է այն հանգամանքը, որ հենց այս ժամանակահատվածում է, որ մասնավորապես Ռուսաստանում ի հայտ են գալիս ռազմաբժշկական փորձաքննությունը կանոնակարգող առաջին փաստաթղթերը, իսկ 1921թ. հաստատվեց ռազմաբժշկական փորձաքննության առաջին կանոնադրությունը, որը նախատեսում էր Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ստեղծումը։

 

Հետագա ընթացքը ցույց տվեց, որ ռազմաբժշկական փորձաքննության հարցերում խիստ կարևոր նշանակություն ունեն հատկապես պատերազմի ժամանակ զորակոչիկի և զինծառայողի առողջական վիճակի գնահատման, պիտանիության աստիճանի որոշման չափորոշիչները, կապված մարդկային ռեսուրսների հանդեպ պետության պահանջների հետ։ Այսպես, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին դրանք կտրուկ փոփոխման ենթարկվեցին։

 

Զորակոչիկների և զինծառայողների բժշկական հետազոտությունը և փորձաքննությունը հատուկ կանոնակարգված համակարգ է, բնութագրվում է խոշոր մաշտաբներով և մեծ տարբերություններով, անցկացնում են մշտական և ժամանակավոր գործող հանձնաժողովները։ Այս ուղղությամբ նախկին ԽՍՀՄ-ում կուտակված էր բավականին մեծ փորձ։ Ներկայումս համարյա բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների համար զինված ուժերի կառուցման բնագավառում գոյություն ունեն բազմաթիվ բարդ խնդիրներ, որոնք ավելի սուր են զգացվում պատերազմող, մարդկային և նյութական ռեսուրսներով աղքատ հանրապետություններում։ Դրանց մեջ առավել կարևորներն են՝

 

  1. նախազորակոչային տարիքի երիտասարդների առողջական վիճակը պահպանող և ամրապնդող կառուցվածքների գործառնությունն օպտիմալացնող օրենսդրական ակտերի մշակումը։ Բազմաթիվ երկրներում այդ անձանց շրջանում հիվանդացության իջեցմանն ուղղված ծրագրեր արդեն մշակվել կամ մշակվում են
  2. պետության համար ռազմաբժշկական փորձաքննության մարմինների գործունեության գիտականորեն հիմնավորված ծրագրի ձևավորումը պատերազմի պայմանների համար, ստեղծելով արտահերթ զորակոչի զոնալ ծրագրեր, ավտոնոմ գործող համակարգեր, տեղեկատվություն հավաքող և մշակող կառուցվածքներ,
  3. ռազմաբժշկական փորձաքննության մարմինների գործունեության տարբերակների ստեղծումը զորակոչիկների հետազոտության և փորձաքննության ապահովման համար։

 

Այստեղ չեն բացառվում մի շարք բացասական գործոնների ազդեցությունը՝

–      բժիշկների անպատրաստ լինելը զինված ուժերի համալրման հարցում
–      տարբեր ուղղվածության մասնագետների գործունեության անբավարար համակարգումը։

 

ՀՀ-ում այս խնդիրը առ այսօր իր լուծումը դեռևս չի ստացել։ Փորձաքննության հարցերին վերաբերող հրամանները վերջին 6 տարվա ընթացքում արմատապես փոխվել են 3 անգամ, լրացվել 4 անգամ։ Բայց բոլոր դեպքերում առ այսօր չեն մշակվել պատերազմի պայմաններում փորձաքննություն անցկացնող հանձնաժողովների աշխատանքի հիմունքները, էությունը, ինչպես նաև զորակոչիկի պիտանիությունը որոշող չափորոշիչները։

 

Հաշվի առնելով վերը նշվածը, մենք նպատակահարմար համարեցինք կանգ առնել տեսողական օրգանի հիվանդությունների ռազմաբժշկական փորձաքննության հիմնահարցերի վրա։ Փոքր պետության պարագայում այն լուսաբանող գրականության տվյալները աղքատիկ են այն դեպքում, երբ նման երկրներում, այդ թվում ՀՀ-ում դիտվում է տեսողական օրգանի հիվանդությունների աճ, կապված բազմաթիվ գործոնների ազդեցության հետ։ ՀՀ-ում տվյալ հարցը քննարկելիս չի կարելի չնշել ազգաբնակչության սոցիալ-կենցաղային պայմանները, Սպիտակի երկրաշարժի դեռևս չվերացված հետևանքները, Ղարաբաղյան պատերազմը և այլն։

 

Հետազոտությունների ընթացքում կատարվել է ռետրոսպեկտիվ վերլուծություն, որը թույլ է տվել հստակեցնել ակնային հիվանդություններով տառապող զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության ընդհանուր իրավիճակի ու ռազմաբժշկական հիմնարկների, առողջապահության քաղաքացիական օբյեկտների կողմից իրականացված միջոցառումների արդյունավետության մասին, նման կարգի հիվանդներին ցուցաբերվող բուժօգնության կազմակերպման ու հաշվառման վերաբերյալ։

 

Նյութերը և մեթոդները


Նյութերի ստացման հիմնական աղբյուրները եղել են` զինվորական և քաղաքացիական բուժհիմնարկներում ակնային հիվանդություններով բուժված անձանց հիվանդության պատմություններն ու էպիկրիզները, զինծառայողների հիվանդության վկայականները, ՀՀ Պաշտպանության Նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի արխիվում գտնվող նյութերը, ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրահանգներն ու շրջաբերականները։ Վերոհիշյալ աղբյուրները մեթոդաբանորեն ապահովել են քաջատեղյակությունը, նյութերի ճիշտ հաշվառումն ու գիտական մշակման հնարավորությունը։

 

Ըստ 1996 թ. գործող հրամանի աչքի հիվանդությունների համար նախատեսված է եղել 15 հոդված։ Ոչ պիտանի ճանաչվածների թիվը կազմել է 562։ Սակայն միայն 3 հոդվածով անցել են 502 հոգի կամ դեպքերի 89,3%-ը, իսկ մնացած 12 հոդվածով՝ 60 զորակոչիկ, ինչը մեզ հիմք է տվել ընդհանուր պատկերում դրանց անտեսել (աղ. 1)։

 

Աղյուսակ 1: Ծառայության ոչ պիտանի ճանաչված աչքի հիվանդություն ունեցող զորակոչիկների բաշխումն ըստ մարզերի և հոդվածների, 1996 թ.

Հ/Հ

Մարզ

Հոդվածներ*

Ընդամենը

85

92

93

1

Երևան

18

34

112

182

2

Շիրակի

3

15

11

37

3

Լոռու

16

15

32

66

4

Արարատի

11

12

24

57

5

Արմավիրի

6

6

14

30

6

Կոտայքի

6

11

20

40

7

Սյունիքի

10

7

17

38

8

Գեղարքունիքի

8

13

24

53

9

Արագածոտնի

3

2

12

19

10

Տավուշի

4

10

17

32

11

Վայոց ձորի

0

3

5

8

Ընդամենը

86

128

288

562

*–այստեղ ընդգրկված չեն մնացած 12 հոդվածներով անցած 60 հոգին

 

Ինչպես երևում է աղյուսակից փորձաքննվածների ավելի քան կեսը (51,2%) ոչ պիտանի է ճանաչվել ըստ 93 հոդվածի, որը նախատեսում է ռեֆրակցիայի շեղումներ։ Մեր խորին համոզմամբ այս հարցում իր բացասական նշանակությունն են ունեցել դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում 90-ական թվականներին տիրող իրավիճակը առողջապահության տեսակետից։ Հատկապես կարևոր է այն, որ այս խմբի զորակոչիկների բացարձակ մեծամասնությունը ակնաբուժական կաբինետներում հաշվառման մեջ չի եղել, չի անցել մասնագիտացված հետազոտություն և բուժում։ Չի բացառվում, որ սրանց շրջանում չանցկացված բուժ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ռեֆրակցիայի արդեն գոյություն ունեցող խանգարումները խորացել են և բերել բավականին մեծ խմբի լուրջ հիվանդության։

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ պարտադիր ծառայության մեջ գտնվող անձանց վաղաժամկետ զորացրման պատկերը 1997-1999թթ.(աղ.2), հաշվի առնելով, որ 1996թ. զորակոչվածները ծառայելու են 2 տարի, իսկ վիճակագրական տատանումները, կապված 1997թ. զորակոչի հետ մեր կարծիքով մեծ չեն եղել` ռազմաբժշկական հանձնաժողովները աշխատել են նույն պայմաններում և համարյա նույն կազմով, ղեկավարվել են նույն հրամաններով, շրջաբերականներով և հրահանգներով:

 

Աղյուսակ 2: ՀՀ ԶՈւ վաղաժամկետ զորացրվածներ ըստ առողջական վիճակի 1997-1999թթ. (10000 մարդու նկատմամբ)

Հիվանդության խմբերը

Տարիներ

1997

1998

1999

1

Հոգեկան

15,5±1,7

27,1±2,47

92,4±8,51

2

Նյարդային

13,2±1,59

40,2±3,0

41,5±5,86

3

Ներքին օրգանների

31,9±2,43

39,3±2,97

71,7±7,58

4

Տուբերկուլյոզ

– *

49,8±3,34

261,7±12,92

5

Վիրաբուժական

53,1±3,1

87,4±4,31

137,3(10,11

6

LOR

1,1±0,46

1,9±0,44

2,6±1,5

7

Աչքի

5,9±1,05

5,8±1,15

11,2±1,8

8

Մաշկի

1,9±0,6

1,4±0,58

7,8±2,58

9

Բերանի խոռոչի և ծնոտների

2,5±0,71

2,8±0,8

4,3±1,92

– * տուբերկուլյոզը հաշվառված չէ ռազմաբժշկական վիճակագրական օրգանների կողմից

 

Մեզ հետաքրքրել է 1997թ. վաղաժամկետ զորացրումների վիճակը, կախված ծառայության ժամկետից (աղ.3)։

 

Աղյուսակ 3: ՀՀ ԶՈւ վաղաժամկետ զորացրումների կառուցվածքն ըստ ժամանակի 1997թ. (10000 մարդու նկատմամբ)


Հիվանդության խմբերը

Ծառայության ժամկետը (ամիսներ)

մինչև 3 ամիս

3-6

6-12

12-18

18-24

1

Հոգեկան

1,83

5

3,17

3

0,5

2

Նյարդային

0,17

2,5

3,83

2,3

2,7

3

Ներքին օրգանների

4,5

5,7

9,17

4,3

4,2

4

Վիրաբուժական

2,5

8

15,33

12,8

7,7

5

LOR

0

0,3

0,17

0,5

0

6

Աչքի

0,33

1,7

1,67

0,8

0,7

7

Մաշկի

0,17

0,2

1

0,3

0

8

Բերանի խոռոչի և ծնոտների

0,33

0,3

0,67

0,5

0,3

Նկարում բերված է վաղաժամկետ զորացրումների դինամիկան ըստ ծառայության ժամանակի։


1. Հոգեկան

3. Ներքին օրգանների

5. LOR

7. Մաշկի

2. Նյարդային

4. Վիրաբուժական

6. Աչքի

8. Բերանի խոռոչի և ծնոտների

 

Ինչպես երևում է ներկայացված նկարից զինծառայողների շրջանում ըստ առողջական վիճակի զորացրման կորի փոփոխությունները պայմանավորված են ծառայության ժամկետով։ Այսպես, երրորդ ամսվա ընթացքում պիկը դիտվում է հոգեկան խանգարումների, իսկ 6-12 ամսվա կտրվածքով՝ ներքին օրգանների, վիրաբուժական, նյարդային և աչքի հիվանդությունների ժամանակ։

 

Վերը նշված տվյալները ցույց են տալիս, որ ծառայության սկզբում զինծառայողների օրգանիզմը սկսում է հարմարվել կյանքի նոր պայմաններին։ Սակայն 6 ամիս անց, ըստ երևույթին, հարմարվողական մեխանիզմները հյուծվում են և տեղի է ունենում հարմարման խաթարում։


Մեզ համար կարևոր է, որ 1999թ. համեմատած 1997թ. և 1998թ. դիտվում է մասնավորապես աչքի հիվանդություններով զորացրումների վիճակագրական հավաստի աճ։ Նման իրավիճակ տիրում է հիվանդությունների համարյա բոլոր խմբերի համար։ Այս ամենը ոչ ուղղակի ձևով կարող է ցույց տալ այդ տարիներին զորքերում տարվող բուժախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների ոչ համարժեքությունը։
Ամփոփելով, կարելի է կատարել մի շարք եզրահանգումներ՝

 

  1. 18-27 տարեկան անձանց շրջանում գոյություն ունի առողջական վիճակի բավականին լուրջ խնդիր, պայմանավորված առողջապահության օղակների ոչ բավարար աշխատանքով,
  2. նման վիճակի հետագա խորացումը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ բանակի համալրման վրա,
  3. փորձաքննության ասպարեզում գոյութ-յուն ունեն արդեն քարացած մոտեցումներ, առողջական վիճակի գնահատման համար ներկայումս ՀՀ-ում չկան գիտականորեն հիմնավորված, պետության շահերն արտացոլող և պաշտպանող չափորոշիչներ։

 

Գրականություն


  1. Арутюнян Б.Н. Новые подходы в медицинском обеспечении вооруженных сил Республики Армения. Հայկական բանակ, 1995, 2-3, էջ 115-119.
  2. Галстян С.Г., Васоян А.Г. Некоторые проблемы военно-врачебной экспертизы лиц молодого возвраста, страдающих яз¬венной болезнью гастродуоденальной зоны ВС Республики Армения. Вопр. теоретич. и клин. медицины, 1999, с. 46–49.
  3. Галстян С.Г., Маркарян М.Г., Васоян А.Г., Магакян К.Н. Некоторые суждения о медицинском свидетельствовании лиц молодого возраста. Вопр. теоретич. и клин. медицины. 1999, 3, с. 49–53.
  4. Ղազարյան Ա.Վ. Զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտման կազմակերպման սկզբունքները։ Հայկական բանակ, 1997թ., 3, էջ 57-60։
  5. Ղազարյան Ա.Վ. Ռազմաբժշկական փորձաքննությունը որպես բանակի մարտունակության կարևորագույն երաշխիք։ Материалы 70-й научной конфе¬рен¬ции ЕрГМУ им. Гераци, Ереван, 1997,с.185.

Հեղինակ. Գ.Ա. Աղայան, Ա.Մ. Մինասյան, Ս.Խ. Թադևոսյան, Ս.Գ. Գալստյան, Գ.Լ. Գրիգորյան, Ա.Գ. Սարգսյան
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2003 (15), УДК 61:355+340.6
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը

Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը

Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...

Դեղաբույսեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը

Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում...

Երեխայի սնուցումը
Դասագիրք մասնագետների համար
Դասագիրք մասնագետների համար

XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք  աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում...

Ստոմատոլոգիա Առողջապահության լրատու 1.2010
Արտագնա ցիկլային պարապունքների ընթացքում բացահայտված առողջապահական կառույցների թերությունները` աղետներին նախապատրաստման ուղղությամբ

Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...

Առաջին նախաբժշկական օգնություն Հրատապ թեմա Հայաստանում Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Տարեց առնետների հիպոկամպ-կախյալ իմացական որոշ ցուցանիշների տեղաշարժերը սակավաշարժության պայմաններում

Բանալի բառեր. սակավաշարժություն, ճառագայթաձև լաբիրինթոս, երկարատև և աշխատանքային հիշողություն 

Շարժողական ակտիվության սահմանափակումը` սակավաշարժությունը (ՍՇ), ժամանակակից մարդու կյանքում տարածված ռիսկի գործոն է (սթրեսոր): Գրականության տվյալները վկայում են...

Հայաստանի բժշկագիտություն 1.2009
Ինքնասպանությունների ուսումնասիրությունը ք. Երևանում դատաբժշկական նյութերով

Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնասակար նյութերով և դրա բժշկակենսաբանական հետևանքները

Բանալի բառեր. շրջակա միջավայր, աշխատանքի հիգիենա, պղինձ, կապար, մոլիբդեն, հիվանդացություն

Բազմամետաղային հանքերից պղնձի արդյունահանումը, հանքաքարի հարստացումը, խտանյութից պղնձի կորզումը և մաքուր մետաղի ստացումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
ԵՊԲՀ ուսանողների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը 25 տարիների դինամիկայում

Բանալի բառեր. ուսանող, առողջական վիճակ, ֆիզիկական զարգացում  

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով, օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
Սակավաշարժության պայմաններում վիտամին E-ի երկարատև ներմուծումների խթանող ազդեցությունը ճարպերի գերօքսիդացման գործընթացների վրա

Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E 

Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]...

Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Վիրտուալ պրոթեզների նեյրոնային կառավարում

Բանալի բառեր.  էլեկտրոմիոգրաֆիա, արհեստական նեյրոնային ցանց, ուժեղացուցիչ, փոխանջատվող ֆիլտր, ամպլիտուդա, մակերևութային էլեկտրոդներ

Պրոթեզների կառավարման ամենաբնական ուղին պետք է նույնը լինի, ինչ-որ ձեռքի կառավարման ժամանակ, այսինքն` նեյրոնային կառավարումով այն նյարդերի օգնությամբ, որոնք ստեղծված են ձեռքի կամ դաստակի կառավարման համար...

Հայաստանի բժշկագիտություն 1.2008
ՀՀ Արտակարգ իրավիճակների և աղետների արձագանքման համակարգի խնդիրների ուսումնասիրությունը

2008 թվականի ապրիլից Առողջապահության հա­մաշ­խարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսում­նասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստա­թղթա­յին բնույթ ունեցող...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նեյրոնային մշակված ազդանշաններով նեյրոպրոթեզների օպերատիվ ադապտացիան

Բանալի բառեր. երկրորդական ազդանշանային աղբյուր, օպերատիվ ադապտացիոն սխեմա, նեյրոպրոթեզ, Պուասոնյան պրոցես, Գամմա ֆունկցիա, Մոնտե-Կառլոյի  պրոցեդուրա, կառավարող ազդանշան, նեյրոֆիզիոլոգիական տվյալներ

Փորձերը նկարագրում են, թե ինչպես պրոթեզային սարքը  կարող է կառավարվել ուղեղի ազդանշանների կողմից: Այնուամենայնիվ, կայուն, շարունակական օգտագործման մեջ նեյրոպրոթեզները կարող են տուժել հիմնականում գրանցված ազդանշանի շարժունակությունից...

Հայաստանի բժշկագիտություն 4.2007
Աշխատանքի հիգիենայի խնդիրները մաքուր երկաթի գործարանի նոր նյութերի արտադրություններում

Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ

Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2007
Աուտոբորբոքային հիվանդություններ

Բանալի բառեր. աուտոբորբոքային հիվանդություններ, պիրին, կրիոպիրին, մևալոնատ կինազ, PYD, IgD, ASC, TNF, IL-1, NFkB, ապոպտոզ

Աուտոբորբոքային հիվանդությունները համակարգային բորբոքային խանգարում-ների նոր դասակարգումն է, որոնք բնորոշվում են կրկնվող, այսպես կոչված առանց պատճառի ի հայտ եկող բորբոքային նոպաներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31)
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ