Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կլինիկական դեպքեր

Առյուծի կծելու հետևանքով վերին վերջույթի ծավալուն փափուկ հյուսվածքային և մկանային դեֆեկտով հիվանդի վերջույթի վերաանոթավորման հաջողված կլինիկական դեպք

Առյուծի կծելու հետևանքով վերին վերջույթի ծավալուն փափուկ հյուսվածքային և մկանային դեֆեկտով հիվանդի վերջույթի վերաանոթավորման հաջողված կլինիկական դեպք

Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական և հետվիրահատական բուժման ընթացքը, առանձնահատկությունները և տակտիկան: Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքում 1996-2016 թթ. ընթացքում կենդանիների կողմից ստացված վնասվածքներով հետազոտվել և համապատասխան բուժում են ստացել 15 (գայլի կողմից – 4 հիվանդ, արջի - 7, առյուծի - 3, լուսանի- 2, ձիու - 2 և այլն) և ավելի հիվանդներ:


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առյուծի կողմից վերին վերջույթի կծած-պատռած վերքեր վնասվածքով հիվանդի կլինիկական դեպք:


29.10.2015 թ., ժ. 15:55-ին, քաղաքացի Վ. Գ. շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց, գանգատվելով ձախ վերին վերջույթի վերքերի, ցավերի և արյունահոսության առկայությունից: Ըստ հիվանդի խոսքերի, վերոնշյալ վնասվածքը ստացել էր Երևանի Կենդանաբանական այգում` առյուծին խնամելիս(կեր տալուց): Անամնեզի և կլինիկական հետազոտությունների արդյունքում դրվել էր հետևյալ ախտորոշումը` ձախ վերին վերջույթի կծած-պատռած վերքեր, մկանների և փափուկ հյուսվածքների դեֆեկտ, վերին վերջույթի իշեմիա, անբավարար արյունամատակարարում, տրավմատիկ շոկ:  Ընդունման պահին հիվանդի ընդհանուր վիճակը հարաբերական ծանր էր, պայմանավորված ստացած վնասվածքով, ճնշումը` 90/60 մմ.սս., պուլսը 100 զ/ր, գիտակցությունը պահպանված էր:


Արտաքին զննման ժամանակ առկա էր ձախ բազկի միջին 1/3-ից մինչև նախաբազկի ստորին 1/3, ափային և թիկնային մակերեսներով պատռած վերքեր (նկար 1), բազկի երկգլուխ և բազկային մկանների դեֆեկտ, մերկացած նյարդ-անոթային խրձերով, նկար 2, 3: Արյունամատակարարումը բացակայում էր, պուլսը ճաճանչային և ծղիկային զարկերակների վրա չէր շոշափվում: Զգացողությունը խանգարված էր: 
 


Ընդհանուր անզգայացման տակ 29.10.2015թ., ժ.16:20-ին կատարվել է վիրահատություն` Վ.ԱՎՄ, ֆասցիոտոմիա, զարկերակի անցանելիության վերականգնում, մկանների կար, մաշկի կար:


Կատարվել է վերքերի պուլս լավաժ (մոտ 6լ NaCl 0,9%/Betadine խառնուրդով), ԱՎՄ, մակերեսային և խորանիստ փակեղների հատում, նյարդ-անոթային խրձի ռևիզիա: Բազկի մակարդակին բազկային զարկերակը մոտ 10 սմ թրոմբված էր մինչ բազկի վ/3, պուլսը բիֆուրկացիայի մակարդակում բացակայում էր: Միջնակ և ծղիկային նյարդերի ամբողջականության խախտում չէր հայտնաբերվել: Սակայն վերջիններս ենթարկված էին արյունազեղման և իմբիբիցիայի: Վնասված խորանիստ բազկային երակի վրա դրվել է կար, պրոլեն 3.0 թելով: Բազկային զարկերակի առաջային պատին` բիֆուրկացիայից վեր, կատարվել է կտրվածք կես զարկերակի չափով և անցկացվել է N5 Ֆոգարտիի կաթետր: Վերջինս անցկացվել է մինչ ծղիկային զարկերակի սկսվող հատվածը, ներարկվել է 5000 միավոր հեպարին և NaCl 0.9% լուծույթի խառնուրդ: Զարկերակի անցանելիությունը վերականգնվել է: Այնուհետև Ֆոգարտիի կաթետրը անցկացվել է նաև դիստալ ուղղությամբ և վերականգնվել անցանելիությունը: Զարկերակի կտրված հատվածը կարվել է պրոլեն 7.0 թելով: Վնասված մկանների եզրերը հնարավորինս մոտեցվել են և կարվել վիկրիլ 4.0 թելով: Մաշկը կարվել է հազվակի հանգուցակարերի միջոցով: Վերջույթը ֆիքսվել է թույլ ծալված վիճակում շինայի օգնությամբ: Վիրահատության ավարտին վերջույթի արյունամատակարարումը վերականգնվեց: Առկա էր պուլսացիա ծղիկային և ճաճանչային զարկերակներին: Վիրահատությունից հետո հիվանդի ընդհանուր վիճակը հարաբերականորեն ծանր էր, հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք:


Ստացիոնար բուժման ողջ ընթացքում վերքից պարբերաբար կատարվել էր ցանքս բակտերիոլոգիական քննության համար: Ինչպես գրականությունից հայտնի է, կատվազգիների ընտանիքի ամենամեծ ներկայացուցչի` Սիբիրյան վագրի կողմից, վնասվածք ստացած 35 հիվանդների վերքային ինֆեկցիայի հարուցիչների մեջ գերակշռում էին P. multocida և B. zoohelcum: Ցանքսի պատասխաններ`

 

  1. 01-07.11 Ցանքս բազկի վ/3 ` Pseudomonas spp., Enterobacter spp.– Cefepime, Fosfomycin +
  2. 01- 07.11 Ցանքս բազկի մ/3` Pseudomonas spp. – Amikacin, Kanamycin +
  3. 01-07.11 Ցանքս նախաբազկից` Staphylococcus Coagualase Positive – Amikacin, Amoxycillin/clavulanic acid, Gentamicin, Imipenem, Meropenem, Nitrofurantoin ++. Metronidazole, Levofloxacin +
  4. 18-20.11 Ցանքս (թարախ)` Enterobacter spp. – Gentamicin, Levofloxacin +


Հետվիրահատական ամբողջ ընթացքում կատարվել է վերքի մշակում հակասեպտիկ լուծույթներով 24ժ ինտերվալներով:
Հետվիրահատական շրջանում հիվանդին կատարվել է հակակատաղության շիճուկի ներարկում 1, 3, 7, 14, 30 և 90 օրերին և հակափայտացման անատոքսին` 1 օրը:


Հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ առկա էր մատների, դաստակի, նախաբազկի ակտիվ ծալման ֆունկցիայի, ինչպես նաև մատների և դաստակի զգացողության խանգարում: Այդ իսկ պատճառով կատարվել է ԷՆՄԳ հետազոտություն վիրահատությունից 1 ամիս անց:


ԷՆՄԳ 1 ամիս անց`

 

  1. Ձախ միջնակ և ծղիկային նյարդերով հաղորդականություն չի գրանցվել:
  2. Ասեղային ԷՄԳ դեպքում APB sin, m ADM sin- դեներվացիա +2: ՇՄ բացակայում է:
  3. M EDC sin- մինիմալ դեներվացիա, ՇՄ-ի գրանցում չափավոր քանակով:


Ելնելով ԷՆՄԳ-ի տվյալներից, որոշվել էր կատարել ինտենսիվ ֆիզիոթերապիա, ներառելով հնարավոր ողջ բուժական պրոցեդուրաները, քանի որ միջնակ և ծղիկային նյարդերի անատոմիական ամբողջականության խախտում չկար:
 

Հիվանդի ընդհանուր վիճակի, վերքի մաքրման և գրանուլյացիոն հյուսվածքի ձևավորումից (նկար 4)  հետո կատարվել է երկրորդ վիրահատություն` Աուտոդերմոպլաստիկա ՓՄՏ –ի միջոցով:


30.11.2015 թ., ժ. 12:50: Ընդհանուր անզգայացման տակ, կատարվել է ձախ վերին վերջույթի արմնկային, հետարմնկային, բազկի վ/3, նախաբազկի շրջանի վերքերի եզրերի թարմեցում, նշտարով թարմեցվել են գրանուլյացիոն հյուսվածքը: Այնուհետև էլեկտրական մաշկահատի (դերմատոմ) միջոցով աջ ազդրի վ/3-ի առաջային մակերեսից վերցվել են երկու փեղեքված մաշկային տրանսպլանտատներ 5x10 սմ չափերի: Վերջիններիս համապատասխան մշակումից հետո (meshing), փակվել են ռեցիպիենտ շրջանի մաշկային դեֆեկտները: Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, առանց բարդությունների, նկար 5, 6:
       

Ֆիզիոթերապևտիկ բուժման արդյունքում մատների և դաստակի ակտիվ ծալումը վերականգնվել է: Նախաբազկի ակտիվ ծալումը խիստ սահմանափակ է պայմանավորված բազկի առաջային խմբի մկանային ծավալուն դեֆեկտով, որը հետագայում նախատեսում է կատարել վերջիններիս լրացում ազատ կամ ոչ ազատ  անոթավորված մկանային լաթերի միջոցով:
ԷՆՄԳ 6 ամիս անց`

 

  1. Ձախ միջնակ և ծղիկային նյարդերի շարժողական հատվածներից գրանցվում է հաղորդականություն M-պատասխանի ցածր ամպլիտուդայով:
  2. Ձախ միջնակ և ծղիկային նյարդերի զգացող ՇՄ չեն գրանցվել:
  3. Ձախ ճաճանչային նյարդից գրանցվում են ցածր ամպլիտուդային M-պատասխան:
  4. Ասեղային ԷՄԳ-ի դեպքում M APB sin, m ADM sin- դեներվացիա +1: Գրանցվում են ռեիններվացիոն ՇՄՊ չափավոր քանակով:
  5. M EDC sin- գրանցվում են ՇՄ զգալի քանակով:


Առկա է դրական դինամիկա:


Եզրակացություն


Վերքերը, որոնք հասցվել են գիշատիչ կենդանիների կողմից, ոչ հազվադեպ ընթանում են բարդությամբ` տեղային ինֆեկցիայի զարգացմամբ: Վերջինս էլ կարող է համատարած բնույթ ստանալ: Այդ կապակցությամբ վերքի վիրաբուժական մշակման, կատաղության և փայտացման կանխարգելման հետ մեկ տեղ, հիվանդների բուժման համար կարևոր նշանակություն է տրվում հակամանրէային թերապիային և դեֆեկտների ադեկվատ և պատեհ ժամանակ փակմանը:



CASE OF REVASCULARIZATION OF UPPER EXTREMITY WITH EXTENSIVE SOFT TISSUE AND MUSCLE DEFECTS CAUSED BY THE BITE OF A LION
Yaghjyan G.V., Asatryan T.H., Akunts D.V.
Center of Plastic Reconstructive Surgery and Microsurgery University Hospital Clinic No 1

Wounds caused by mammals are often complicated by local infections and may acquire generalized characteristics.  Surgical wound debridement and prevention of Rabies and Tetanus carry great importance in the treatment of patients; antibacterial therapy and adequate defect closure are two methods in which these can be achieved. We present a case of successful revascularization of a damaged upper limb caused by the bite of a lion. The limb presented with a bitten- lacerated wound, defect of soft tissue and muscles, ischemia, impaired blood supply, and traumatic shock.



СЛУЧАЙ УСПЕШНОЙ РЕВАСКУЛЯРИЗАЦИИ ВЕРХНЕЙ КОНЕЧНОСТИ У БОЛЬНОГО С ОБШИРНЫМ ДЕФЕКТОМ МЯГИХ ТКАНЕЙ И МЫШЦ ПОСЛЕ УКУСА ЛЬВА
Ягджян Г.В., Асатрян Т.Г., Акунц Д.В.


Центр Пластической Реконструктивной Хирургии и Микрохирургии Университетской Клинической Больницы  No 1
Раны, нанесенные укусами млекопитающих (РУМ) нередко осложняются местными инфекциями, которые могут приобретать генерализованный характер. В этой связи наряду с хиругической օбработкой раны и профилактикой столбняка и бешенства немаловажное значение в лечении пациентов придается антибактериальной терапии и своевременному и адекватному замещению дефектов при их наличии.  Мы представляем случай успешной реваскуляризации верхней конечности после укушенно- рванных ран верхней конечности, дефект мышц и мягких тканей, ишемии верхней конечности, недостаточности артериального кровотока, травматическего шока, полученных от укуса льва.

Գրականություն

 

  1. Weiss H, Friedman D, Cohen J Incidence of dog bite injuries treated in emergency departments. JAMA 1998; 279:51-3.
  2. Goldstein E. Bite wounds and infection. Clin Infect Dis 1992; 14:633-40.
  3. Smith P, Meadowcroft A, May D. Treatin mammalian bite wounds. J Clin Pharm Ther 2000; 25:85-99.
  4. Talan D, Citron D, Abrahamian F et al. Bacteriologic analysis of infected dog and cat bites. N Engl J Med 1999; 340:85.
  5. Isotalo PA, Edgar D. Toye B. Polymicrobial tenosynovitis with Posteurella multocida and other gram negative bacilli after a Siberian tiger bite. J Clin Path 2000; 53:871-2. 126:65-7
  6. Paul K, Patel S. Eikinella corrodens infections in children and adolescents: case reports and review of the literature. Clin Infect Dis 2001; 33:54-61.

 

Հեղինակ. Յաղջյան Գ.Վ., Ասատրյան Թ.Հ., Ակունց Դ.Վ. Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոն Համալսարանական No 1 կլինիկական հիվանդանոց
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am
Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am

Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...

Պլաստիկ վիրաբուժություն
Կլինիկական դեպք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում. izmirlianmedicalcenter.com
Կլինիկական դեպք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկա էր դիմել 42 տարեկան կին` հետևյալ գանգատներով...

Լուրեր
Սրունքի կոտրվածքների օրթոպլաստիկ բուժման տակտիկան սրունքի բաց կոտրվածքով (GUSTILIO III C և МЕSS >10) հիվանդի ոտնաթաթի վերաանոթավորման դեպք
Սրունքի կոտրվածքների օրթոպլաստիկ բուժման տակտիկան սրունքի բաց կոտրվածքով (GUSTILIO III C  և МЕSS >10) հիվանդի ոտնաթաթի վերաանոթավորման դեպք

Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...

Պլաստիկ վիրաբուժություն
Ստորին շրթունքի քաղցկեղի կոմբինացված բուժում առանց դեմքի դեֆորմացիայի (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք). oncology.am
Ստորին շրթունքի քաղցկեղի կոմբինացված բուժում առանց դեմքի դեֆորմացիայի (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք). oncology.am

Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...

«Իզմիրլյան» ԲԿ վիրաբուժական բաժնում կատարվել է յուրօրինակ վիրահատություն՝ Տիգրան Դուրգարյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ վիրաբուժական բաժնում կատարվել է յուրօրինակ վիրահատություն՝ Տիգրան Դուրգարյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com

Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց վերականգնել պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց  վերականգնել  պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը

Փայտ կտրելիս 74-ամյա Եսլով Գևորգյանը էլեկտրական սղոցով կտրել էր նաև ձեռքը: Երբ նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ նրա խնդրանքն էր բժիշկներին. կամ թողնել արյունահոսի, կամ՝ առանց ձեռքի չթողնել...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Ողնաշարի բարդ վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում
Ողնաշարի բարդ վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Բեխտերևի հիվանդությունը հիմնականում ողնաշարն ախտահարող աուտոիմուն-բորբոքային հիվանդություն է: Աստիճանաբար զարգանալով՝ տարների ընթացքում այն հանգեցնում է ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածներում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա
«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա

2014 թ. սեպտեմբերի15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ արգանդի միոմայի պատճառով: Այս էնդովասկուլյար միջամտությունը միոմայի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Հայաստանում առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն է իրականացվել գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող պացիենտի մոտ
Հայաստանում առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն է իրականացվել գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող պացիենտի մոտ

16.09.14 թ. առաջին անգամ Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կատարվել է բրախիցեֆալ ցողունի պրոթեզավորման վիրահատություն: Այն իրականացրել է Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Ամորձիների երկկողմանի Լեյդիգոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք

Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին

Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Վիրաբուժություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ