Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]: Վերջինս իրենից ներկայացնում է յուրահատուկ ախտանիշների ամբողջականություն, որը պայմանավորված է նախ և առաջ ստամոքսի ծայրատի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարումներով: Ի տարբերություն հետգաստրոռեզեկցիոն համախտանիշ-ների մեծամասնության, անաստամոզիտի կլինիկական ախտանիշները չափազանց վաղ են արտահայտվում` վիրահատությունից հետո 5-7 օրվա ընթացքում, և արագ բերում են հեմոդինամիկայի, թթվահիմնային հավասարակշռության, սպիտակուցային փոխանա-կության արտահայտված խանգարումների [2,13,14]:

 

Հեղինակները նշում են անաստամոզիտի զարգացման մի քանի պատճառներ. մասնահատման անհամապատասխան մեթոդի ընտրությունը, լուսանցքի ձևավորման տեխնիկայի խախտումը, մկանների չափից ավել վնասվածքները և իշեմիան, ստամոքսի և տասներկումատնյա աղու նախավիրահատական ախտաբանական փոփոխությունները, հիվանդի իմունիտետի անկումը և այլն [1,3,15]: ՈՒրիշ հետազոտողներն էլ անաս-տամոզիտի զարգացման հիմնական էթիոլոգիական գործոն են համարում կարանյութը, և վիրահատված ստամոքսում կարանյութի պատճառով ծագած ախտաբանական երևույթների անվանման համար` օգտագործում են կարային հիվանդություն տերմինը [6,9,12]:

 

Ապացուցված է, որ բերանակցումների ձևավորման ընթացքում չներծծվող վիրահատական թելերի օգտագործումը կարող է բերել անցքային ուղու մեջ բորբոքման խրոնիկական օջախների զարգացման` լիգատուրային խուղակների նման [9,11], որը ուղղա-կիորեն կապված է ախտածին մանրէների բարձր սերմնակալման հետ [4,7,8]:

 

Հետազոտության նպատակն է բարելավել խոցային հիվադության վիրահատական բուժման արդյունքները` հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով ԱՄՊԱՍ կարանյութի կիրառմամբ, անաս-տամոզիտների կանխարգելման և բուժման արդյունավետ եղանակի մշակման շնորհիվ:

 

Նյութը և մեթոդները 

 

Աշխատանքի կլինիկական մասը հիմնված է ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությամբ 142 հիվանդների հետազոտության և վիրահատական բուժման արդյունքների վերլուծության վրա: Հետազոտության մեջ ընդգրկված հիվանդները 2001-2007թթ. ընկած ժամանակահատվածում գտնվել են ստացիոնար բուժման մեջ և վիրահատվել են Հերացի թիվ 1 Հիվանդանո-ցային Համալիրի վիրաբուժական կլինիկայում: 

 

Կլինիկական նյութը բաժանվել է 2 խմբի` հիմնական և համեմատական: Առաջին` հիմնական խմբում ընդգրկվել են 66 հիվանդներ, որոնց մոտ բերանակցման ձևավորման ժամանակ կիրառվել է հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով ԱՄՊԱՍ կարանյութը: Երկրորդ` համեմատական խումբը ներառել է 76 հիվանդներ, որոնց մոտ բերանակցման ձևավորման ժամանակ կիրառվել են ավանդական կարանյութեր: 

 

Հետազոտված հիվանդների տարիքը եղել է 21-ից մինչև 71 տարեկան, միջին տարիքը կազմել է 45,7 (ստանդարտ շեղումը ± 9,1): Առաջին խմբի հիվանդների 81,8%-ի և երկրորդ խմբի հիվանդների 78,9%-ի մոտ խոցային անամնեզի տևողությունը կազմել է 3 տարուց ավելի: Երկու խմբերում էլ ամենամեծ քանակությամբ հիվանդներն եղել են 6-7 տարի տևողությամբ (համապատասխանա-բար 30,2% և 31,6%): 

 

Հետազոտվող հիվանդների երկու խմբում էլ ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության ընթացքը ուղեկցվել է որևէ բարդությամբ: Խոցի թափածակում նկատվել է 19,7% դեպքերում: Ստամոքսի խոցի դեպքում խոցի պենետրացիա է նկատվել 16,9%-ի մոտ: Տասներկումատնյա աղու խոցային հիվանդության դեպքում այն կազմել է 34,5%: Ամենից հաճախ հանդիպել է պենետրացիա դեպի ենթաստամոքսային գեղձ (56,3%), լեղապարկ (19,7%) և հեպատոդուոդենալ կապան (11,3%), ավելի հազվադեպ` լյարդ, ընդհանուր լեղածորան, ճարպոն (12,7%): Խոցային արյունահոսություններ նշվել են 23,2% վիրահատված հիվանդների մոտ, 8,5% դեպքում վիրահատական բուժումը կատարվել է արյունահոսության բարձրության վրա: Սպիական դեֆորմացիա հայտնաբերվել է 43,7% դեպքերում: Ստենոզ է հանդիպել 37,3% հիվանդների մոտ, որոնց մեջ առաջին աստիճանի ստենոզ է նկատվել 26,9%-ի, սուբկոմպենսացված` 53,8%, իսկ դեկոմպենսացված ստենոզ` 19,3%-ի մոտ:

 

Բոլոր հետազոտվող հիվանդներին կատարվել է ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության վիրահատական բուժում, որոնցից 64,8%-ը վիրահատվել է պլանային կարգով, իսկ 35,2%-ը` անհետաձգելի և շտապ ցուցումներով: 

 

Պլանային հիվանդների մոտ, նախավիրահատական պատրաստման նպատակով, կա-տարվել է բուժում, որը ուղղված է եղել թթվայնության նվազեցմանը, ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի բորբոքման կարգավորմանը, ինչպես նաև Helicobac-ter pylori-ի էռադիկացիային:

 

Հիվանդների կոմպլեքս հետազոտումը կայացել է կլինիկայի, հետազոտման լաբորատոր և հատուկ մեթոդների ուսումնասիրության մեջ: Կիրառվել են վիրահատված ստամոքսի էլեկտրագաստրոգրաֆիա, բիոպսիայով դինամիկ ֆիբրոգաստրոդուդենոսկոպիա, վիրահատված ստամոքսի ռենտգենա-բանական հետազոտում, ինչպես նաև խոցային հիվանդության վիրաբուժական բուժման հեռակա արդյունքների ուսումնասիրություն և անբավարար արդյունքների վերլուծություն: 

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

 Վաղ հետվիրահատական շրջանում մենք սկսել ենք հետազոտությունները ուսումնասիրվող գոտու ֆունկցիոնալ վիճակի ընդհանուր կլինիկական արտահայտությունների ուսումնասիրությունից: Մեր կողմից ուսումնասիրվել են ծագած դիսպեպսիայի (այրոցք, սրտխառնոց, փսխում) կարգավորման ժամկետները, էպիգաստրալ շրջանում ցավային համախտանիշի կարգավորման ժամկետները, այդ շրջանում ամուր ինֆիլտրատի առկա-յությունը (աղյ. 1):

 

Աղյուսակ 1

Ընդհանուր կլինիկական նշանների ուսումնասիրության արդյունքները

ÀݹѳÝáõñ ÏÉÇÝÇÏ³Ï³Ý Ýß³ÝÝ»ñ

ÐÇÙÝ³Ï³Ý ËáõÙµ (n=66)

гٻٳï³Ï³Ý ËáõÙµ (n=76)

¸Çëå»åïÇÏ »ñ¨áõÛÃÝ»ñ (%)

10,6

30,3

²Ûñáóù (%)

6,1

18,4

êñï˳éÝáó (%)

4,5

11,8

öëËáõÙ (%)

3

6,6

¸Çëå»åëdzÛÇ Ï³ñ·³íáñÙ³Ý Å³ÙÏ»ïÝ»ñ (ûñ)

3,1+1,2

7,7+1,4

ò³í³ÛÇÝ Ñ³Ù³Ëï³ÝÇß (%)

1,5

5,3

ÆÝýÇÉïñ³ïÇ ³éϳÛáõÃÛáõÝ (%)

-

2,6

ò³í»ñÇ Ù»ÕÙ³óÙ³Ý Å³ÙÏ»ïÝ»ñ (ûñ)

9

14

 

Վիրահատված հիվանդների ստամոքսի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի ուսումնասիրությունը հիմնված է եղել կլինիկայի, ստամոքսի էլեկտրագաստրոգրաֆիայի և կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության տվյալների վրա:

 

Ստամոքսի ատոնիայի կարգավորումը հիմնական և համեմատական խմբերում նկատվել է համապատասխանաբար 2,1+0,8 և 4,9+1,2 օրերին: Ստամոքսի ծայրատի կայուն ատոնիա է նկատվել հիմնական խմբի 9,1% և համեմատական խմբի 17,1% հիվանդների մոտ:

 

Վիրահատությունից հետո 5-րդ օրը, հիվանդներին վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխելուց հետո, հետազոտությունների ամբողջականությունը լրացվել է վիրահատված ստամոքսի էլեկտրագաստրոգրաֆիայով (ԷԳԳ): Դինամիկան ուսումնասիրելու համար ԷԳԳ-ն կրկնվել է 10-րդ օրը (աղյ. 2):

 

Աղյուսակ 2

Վիրահատված ստամոքսի էլեկտրագաստրոգրաֆիայի տվյալները

òáõó³ÝÇßÝ»ñ, ã³÷Ù³Ý ÙdzíáñÝ»ñ

ÐÇÙÝ³Ï³Ý ËáõÙµ (n=66)

гٻٳï³Ï³Ý ËáõÙµ (n=76)

5-ñ¹ ûñ (¾¶¶)

î³ï³ÝáõÙÝ»ñÇ ÙÇçÇÝ ³ÙåÉÇïáõ¹ (úÑÙ)

7,8±0,07

5,2±0,04

î³ï³ÝáõÙÝ»ñÇ ÙÇçÇÝ Ñ³×³Ë³Ï³ÝáõÃÛáõÝ (ñáå»)

2,6±0,02

1,8±0,01

10-ñ¹ ûñ (¾¶¶)

î³ï³ÝáõÙÝ»ñÇ ÙÇçÇÝ ³ÙåÉÇïáõ¹ (úÑÙ)

16,7±0,02

11,5±0,01

î³ï³ÝáõÙÝ»ñÇ ÙÇçÇÝ Ñ³×³Ë³Ï³ÝáõÃÛáõÝ (ñáå»)

3,4±0,01

2,6±0,03

  

Տվյալներից հետևում է, որ ստամոքսի ծայրատի շարժողական ակտիվության վերականգնման ժամկետները հիմնական խմբում ավելի վաղ են քան համեմատականում:

 

Աղյուսակ 3

Հետվիրահատական անաստամոզիտի ձևերի էնդոսկոպիկ գնահատականը

²Ý³ëï³Ùá½ÇïÇ Ó¨Á

ÐÇÙÝ³Ï³Ý ËáõÙµ (n=66)

гٻٳï³Ï³Ý ËáõÙµ (n=76)

n

%

n

%

лïíÇñ³Ñ³ï³Ï³Ý ³Ý³ëï³Ùá½Çï

2

3

5

6,6

Àëï µáñµáùÙ³Ý ³ñï³Ñ³Ûïí³ÍáõÃÛ³Ý ³ëïÇ׳ÝÇ

γï³é³É-³Ûïáõó³ÛÇÝ Ó¨

2

3

2

2,6

¾éá½Çí-ýǵñÇÝá½ Ó¨

-

-

2

2,6

Êáó³Ý»ÏñáïÇÏ Ó¨

-

-

1

1,3

Àëï ³Ýó³Ý»ÉÇáõÃÛ³Ý Ë³Ý·³ñÙ³Ý ³ëïÇ׳ÝÇ

²é³Ýó ëï»Ýá½Ç

1

1,5

1

1,3

I ³ëïÇ׳ÝÇ ëï»Ýá½

1

1,5

2

2,6

II ³ëïÇ׳ÝÇ ëï»Ýá½

-

-

1

1,3

III ³ëïÇ׳ÝÇ ëï»Ýá½

-

-

1

1,3

  

ՖԳԴՍ-ն պլանային կարգով կատարվել է վիրահատությունից հետո 10, 20 և 30-րդ օրերին: Ներքին արյունահոսության հերքման և ստամոքսի ծայրատի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարումներով ընթացող հետվիրահատական անաստամոզիտների տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ ցուցումների առկայության դեպքում, ՖԳԴՍ-ն կատարվել է ավելի վաղ ժամկետներում:

 

Հետազոտությունների առաջին փուլում մենք ուսումնասիրել ենք հիմնական և համեմատական խմբերում հետվիրահատական անաստամոզիտի վաղ (սուր) ձևերի հանդիպման հաճախականությունը` ըստ բերանակցման անցանելիության խանգարման աստիճանի (աղյ. 3):

 

ՖԳԴՍ-ի կատարումը լրացվել է բերանակցման շրջանում նշանակետային բիոպսիայով` բջջային մակարդակում կատարվող փոփոխությունների գնահատման համար:

 

Լորձաթաղանթի մակարդակին բերանակցման գոտու գաստրոբիոպտատների մորֆոլոգիական հետազոտությունների ժամանակ, բոլոր դեպքերում հայտնաբերվել է արտահայտվածության և ակտիվության այս կամ այն աստիճանի խրոնիկական դիֆուզ գաստրիտ: Բորբոքման արտահայտվածության աստիճանը զգալի բարձր է եղել համեմատական խմբում. արտահայտված 8, չափավոր 38 և թույլ 10 դեպքերում (աղյ. 4):

  

Աղյուսակ 4

Գաստրոբիոպսիաների հետազոտման արդյունքները

²Ëï³µ³Ý³Ï³Ý Ýß³Ý

²ñï³Ñ³Ûïí³ÍáõÃÛ³Ý ³ëïÇ׳Ý

²Øä²ê ϳñ³ÝÛáõà (n=56)

гë³ñ³Ï Ï»ï·áõï (n=56)

´áñµáùáõÙ

ÃáõÛÉ

36

10

 

ã³÷³íáñ

17

38

 

³ñï³Ñ³Ûïí³Í

3

8

²ÏïÇíáõÃÛáõÝ

ÃáõÛÉ

40

7

 

ã³÷³íáñ

14

38

 

³ñï³Ñ³Ûïí³Í

2

11

²ïñáýdz

ÃáõÛÉ

15

8

 

ã³÷³íáñ

36

42

 

³ñï³Ñ³Ûïí³Í

5

6

  

Այսպիսով, հետազոտվող խմբերում վիրահատումից 10 օր հետո բորբոքման և ակտիվության արտահայտվածության աստիճանը փաստացի ավելի ցածր է եղել ԱՄՊԱՍ կարանյութի կիրառման դեպքում:

 

ՀԱ-ի էնդոսկոպիկ ախտորոշման կարևոր լրացում է համարվել վիրահատված ստամոքսի և բերանակցման շրջանի կոնտրաստային ռենտգեն հետազոտության արդյունքների ուսամնասիրությունը: Գնահատվել է ստամոքսի ծայրատի ձևը, նրա պատերի ռելիեֆը, բերանակցման վիճակը և այլն:

 

Տվյալ հետազոտությունը մեր կողմից կատարվել է 12-րդ օրը, այսինքն այն ժամկե-տում, երբ ստամոքսի ծայրատի ատոնիան կարգավորվել է: Այդ պատճառով էլ` ըստ ստամոքսի ծայրատից բարիումի տարհանման ժամանակի մենք դատում ենք բերանակցման անցանելության աստիճանի մասին (աղյ. 5): Այսպես, ըստ Բիլրոտ-I ստամոքսի մասնահատումից հետո նորմալ տարհանումը (45-60րոպե) կազմել է համապատասխանաբար 40,0 և 26,9%: Դուոդոնեոպլաստիկայից հետո տարհանման ժամանակը եղել է 61,5 հիմնական և 33,3% համեմատական խմբերում: Ըստ Բիլրոտ-II ստամոքսի մասնահատումից հետո նորմալ տարհանման ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 37,5% և 11,1%: Տարհանման արագացված տեսակը (մինչև 45 րոպե) հաճախ նկատվել է ըստ Բիլրոտ-II ստամոքսի մասնահատումից հետո (62,5 հիմնական և 88,9% համեմատական խմբերում), իսկ հազվադեպ դուոդենոպլաստիայից հետո 7,7% առաջին և 13,3% երկրորդ խմբերում: Ըստ Բիլրոտ-I ստամոքսի մասնահատումից հետո տարհանման արագացված տեսակը հիմնական խմբում կազմել է դեպքերի 15,6 և 21,2% համեմատական խմբում: Ըստ Բիլրոտ-II ստամոքսի մասնահատումից հետո տարհանման դանդաղեցված տեսակ (60 րոպեից ավել) չի հանդիպել և հազվադեպ հանդիպել է խոցը դուոդենոպլաստիկայով հատելուց հետո` 30,8 հիմնական և 53,4% համեմատական խմբերում: Ըստ Բիլրոտ-I ստամոքսի մասնահատումից հետո դանդաղեցված տարհանումը եղել է մաքսիմալ և կազմել է 44,4 հիմնական և 51,9% համեմատական խմբերում:

 

Բացի այդ, գնահատվել է ստամոքսի ծայրատից պարունակության տարհանման բնույթը (փուլային կամ անընդհատ): Ըստ Բիլրոտ-II ստամոքսի մասնահատումից հետո ավելի բնորոշ է դատարկման անընդհատ տեսակը, իսկ փուլային տեսակը նկատվել է միայն 10,6% հիմնական և 7,9% համեմատական խմբերի հիվանդների մոտ: Տարհանման փուլային բնույթը հաճախ նկատվել է դուոդոենոպլաստիկայից հետո` 53,8 առաջին և 46,7% երկրորդ խմբերում: Ըստ Բիլրոտ-I ստամոքսի մասնահատումից հետո տարհանման փուլային բնույթ նկատվել է 48,9% դեպքում հիմնական և 38,5% համեմատական խմբերում: 

 

Աղյուսակ 5

Ռենտգենաբանական հետազոտության արդյունքները ըստ ստամոքսի ծայրատից բարիումի կախույթի տարհանման ժամանակի

ijٳݳÏ

(ñáå»)

ÐÇÙÝ³Ï³Ý ËáõÙµ (n=66) %

гٻٳï³Ï³Ý ËáõÙµ (n=76) %

¸áõá¹»Ýá-

åɳëïÇϳ (n=13)

´ÇÉñáï-I (n=45)

´ÇÉñáï-II (n=8)

¸áõá¹»Ýá-

åɳëïÇϳ (n=15)

´ÇÉñáï-I (n=52)

´ÇÉñáï-II (n=9)

ÙÇÝ㨠30

-

2,3

25,0

-

7,7

33,3

30-45

7,7

13,3

37,5

13,3

13,5

55,6

45-60

61,5

40,0

37,5

33,3

26,9

11,1

>60

30,8

44,4

-

53,4

51,9

-

 

Այսպիսով, վերլուծելով կատարված հետազոտությունների արդյունքները, կարելի է եզրակացնել, որ ԱՄՊԱՍ կարանյութի կիրառումը բերանակցման ձևավորման ժամանակ արագացնում է վերքային պրոցեսի ռեգներացիայի փուլը և արդեն վաղ ժամկետներում նախադրյալներ է ստեղծում ֆունկցիոնալ ակտիվ բերանակցման ձևավորման համար:

 

Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությամբ հիվանդների վիրահատական բուժման հեռակա արդյունքները

ուսումնասիրվել են մինչև 3 տարի ժամկետով:  Նկ. 1 Խոցային հիվանդության վիրահատական բուժման հեռակա արդյունքներ

 

Հեռակա արդյունքների ուսումնասիրության ժամանակ ստացվել են հետևյալ տվյալները. գերազանց արդյունք է նկատվել հիմնական խմբի 26 հիվանդների մոտ (68,4%), իսկ համեմատական խմբում 13 հիվանդների մոտ (30,2%): Լավ արդյունք է ստացվել հիմնական խմբի 9 հիվանդների մոտ (23,7%) և 20 հիվանդների մոտ համեմատական խմբում (46,5%): Հետազոտվող խմբերում գերազանց և լավ արդյունքների համադրումը կազմել է համապատասխանաբար 92,4 և 76,7% (նկ. 1):

 

Բուժման բավարար արդյունքը կազմել է 5,3% (2 հիվանդ) հիմնական և 16,4% (7 հիվանդ) համեմատական խմբերում: Հիմնական խմբի 1 հիվանդի մոտ բուժման արդյունքը գնահատվել է որպես անբավարար, որը համեմատական խմբում դիտվել` 3 հիվանդների մոտ (6,9%):

 

Այսպիսով, ստացվել է խոցային հիվանդության վիրահատական բուժման հեռակա արդյունքների ակնհայտ տարբերություն հիմնական և համեմատական խմբերում` առաջին խմբում գերազանց և լավ արդյունք-ների գերակշռությամբ:

 

Եզրահանգումներ: Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությամբ հիվանդների մոտ բերանակցման ձևավորման ժամանակ ԱՄՊԱՍ կարանյութի կիրառումը թույլ է տալիս զգալի նվազեցնել ՀԱ-ի առաջացման հնարավորությունը (մինչև 3%), ինչպես նաև արագացնում է բերանակցման ռեգեներացիայի ժամկետները, նպաստում` ստամոքսի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի ավելի վաղ վերականգնմանը:

 

Վերլուծելով կատարած կլինիկական և գործիքային հետազոտությունների արդյունքները` մենք եկել ենք այն եզրակացության, որ հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով ԱՄՊԱՍ վիրաբուժական թելի կիրառումը համարվում է գաստրոդուոդենալ խոցերի վիրաբուժության մեջ անաստամոզիտների կանխարգելման և բուժման արդյունավետ միջոց:

 

Գրականություն

 

  1. Альхасун М.Д. Ранние осложнения после первичных резекций желудка при язвенной болезни желудка и двенадцатиперстной кишки: Автореф. дис… канд. мед. наук. М., 1980, 24 с.
  2. Бабаджанов Б.Р., Хусаинов Б.Р., Ходжаев Ш.Н. Сравнительная оценка шовного мате-риала шелка, капрона и хромкетгута в хирургической практике. Современные подходы к разработке эффективных перевязочных средств и шовных материалов: Тез. докл. 1 Всесоюзной конф. М., 1989, С. 234-236.
  3. Баулин Н.А., Сергеев И.В., Кавайкин А.Г. Профилактика ранних осложнений в хирургии гастродуоденальных язв Тезисы докладов VIII-го Всероссийского съезда хирургов. Краснодар, 1995, С. 17.
  4. Выгоднер Е.Б. Физические факторы в гастроэнтерологии. М.: Медицина, 1987, 304 с.
  5. Нагаев Н.Р. Эндоскопические методы профилактики, диагностики и лечения постгатрорезекционного анастомозита: Дисс. канд. мед. наук. Уфа, 1995, 129с.
  6. Наджмитдинов Н.Н., Махмудов З.У., Али мухамедов С.М. Профилактика и лечение лигатурных свищей Хирургия. 1985, №2, С. 111 -113.
  7. Напалков П.Н., Мирзаев А.П. Осложнения, связанные с нарушением моторно-эвакуаторной функции двенадцатиперстной кишки. Вестник хирургии. 1979, №11, С. 131 -136.
  8. Папазов Ф.К., Христофоров Г.В., Межаков С.В. Анализ осложнений после операций при язвенной болезни желудка и двенадцатиперстной кишки. Клиническая хирургия. 1988, 8, С. 55-56.
  9. Шалимов А.А., Саенко В.Ф., Барамия Н.М. Диагностика и хирургическое лечение послеоперационных пептических язв. Хирургия, 1981, №7, С. 65 - 70.
  10. Bratucu E., Ungureanu D., Ulmeanu D.The delayed refractory stomach alter gastroduodenal surgery. Chirurgia. Bucur. 1993, Vol. 42, N 2, P. 18-30.
  11. Hollender L.F. Mechanical sutures in gastrointestinal surgery. Bull. Acad. Natl. Med. (Paris). - 1980. Vol. 164, N 3, P. 260-269.
  12. Kunadt F. Diseases caused by suture following stomach operation - yes or no? Z. Ges. Inn. Med. 1984, Bd. 39, N 13, S. 302-306.
  13. Schrock T.R., Deveney C.W., Dunphy I.E. Factors contributing to leakage of colonic anastomosis Ann. Surg. 1073, Vol. 17.1 N5. P. 513-518.
  14. Walgenbach S., Junginger T., Hage C. Animal experiment study of development of anastomosis ulers after reflux-inducing and reflux-preventing stomach resection. Langenbecks. Arch. Chir. 1991, Vol. 376, N 2, P. 69-76.
  15. Xynos E., Vassilakis J.S., Fountos A. Entero-gastnc reflux after various types of antiulcer gastric surgery: quantation by 99mTc-HIDA scintigraphy. Gastroenterology. 1991. Vol. 101, N4, P. 991 - 998.

Հեղինակ. Մ.Մ. Միրիջանյան, Հ.Վ. Մանուկյան, Է.Ռ. Գրիգորյան Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, վիրաբուժության թիվ 4 ամբիոն УДК 616.006
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.
 

ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

ՏԵՎԱ  դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com
Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com

Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...

Նյարդաբանություն
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am

Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...

Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Բուժման մեթոդներ Առողջապահություն 4.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ներորովայնային հիպերտենզիայի դերը թոքային բարդություններում որովայնի համակցված վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ

Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Արտասովոր դեպքեր պրակտիկայից

Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում

Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցիշուրջ

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ

Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ