Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Կոնքազդրային հոդի հետվնասվածքային օստեոխոնդրալ ազատ մարմինների արթրոսկոպիկ բուժումը

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենա­բա­նական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեո­խոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները: Հիվանդները գանգատվում են ցավերից կոնքազդրա­յին հոդի շրջանում, որոնք ուժեղանում են շարժումների ժամանակ ու ունեն հստակ կապ տարած վնասվածքի հետ: Նմանատիպ ախտորոշումները հաստատելու համար մեծ նշանակություն ունի կոմպյուտերային տոմոգրաֆիան, որը օգնում է ճշգրիտ հայտնաբերել օջախների տեղակայումը, չափսերը և այլն:

 

Նախ­կինում նման հիվանդները վիրահատվում էին բաց եղանակով, ինչը հանդիսանոմ էր բավականին վնասվածքային միջամտություն` մոտ 20 սմ կտրվածք, ար­թրո­տոմիա, գլխիկի հոդախախտ, ինչը ինքնին կարող է հանդիսանալ գլխիկի ասեպտիկ նեկրոզի պատճառ:

 

Ներկայումս մեր կլինիկայում կոնքազդրային հոդի հետվնասվածքային օստեոխոնդրալ ազատ մարմին­ների բուժման նպատակով կիրառվում է արթրոսկպիկ եղանակը: Արդեն վիրահատվել են 10 հիվանդ տվյալ ախտորոշմամբ: Բոլոր հիվանդների վիրահատության համար օգտագործվել է օրթոպեդիկ տրակցիոն սեղան՝ հոդաճեղքը լայնացնելու ու հոդի տեսանելիությանը լավացնելու նպատակով: Ռենտգենաբանական հսկո­ղության ներքո արվել են մուտքի անցքերը, որոնց միջով անց են կացվել համապատասխան գործքները, հայտնաբերվել ու հեռացվել են ազատ օստեոխոնդրալ մարմինները, հայտնաբերվել ու հնարավորինս շտկվել են հոդաճառի դեֆեկտները:

 

Կատարվել է հոդի հոդաճառի հարթեցում, հոդի դեբրիտմենտ, հիպերտրո­ֆի­այի ենթարկված սինովիալ թաղանթի մասնակի սինովէկտոմիա: Հետվիրահատական շրջանում կոն­ք­ազ­­դրային հոդի ծանրաբեռնվածությունը թուլացնելու նպատակով 10 հիվանդից 8-ին դրվել է կմաղքային ձգում 2-3 շաբաթ ժամկետով: Բոլոր հիվանդները հետվիրա­հատական շրջանում ստացել են խոնդրո­պրո­տեկ­տորներ ու սինովիալ հեղուկի փոխարինիչներ: Բոլոր հիվանդների մոտ վաղ հետվիրահատական շրջանում նկատվել է վիճակի լավացում: Ուշ շրջանում հետազոտվել են նրանցից 6-ը, դրական դինամիկան պահպանվել է, հիվանդները գանգատներ չեն ներկայացրել:


Այսպիսով, կարելի է հավաստի և հիմնավորված եզրակացնել, որ կոնքազդրային հոդի օստեոխոնդրալ ազատ մարմինների և ազդրոսկրի գլխիկի աճառային մակերեսի ասեպտիկ նեկրոզի ոչ մեծ օջախների ժամանակակից և արդյունավետ բուժումը արթրոսկո­պիկ միջամտությունն է:

 

Հեղինակ. Ա.Գ. Չարչյան, Հ.Հ. Գյուլզադյան, Ս.Գ. Մաթոսյան, Ա.Յու. Բունիաթյան, Ս.Ա. Սարիբեկյան, Գ.Ա. Բդոյան Էրեբունի Բժշկական Կենտրոն Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 54
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

13.01.2014

Հարգելի Արմինե Վերդյան, բարև Ձեզ, պետպատվերի շրջանակում հնարավոր է կազմակերպել բուժումը՝ 806 Ձև ներկայացնելու դեպքում:

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի Արմինե Վերդյան, բարև Ձեզ, 2 օրվա ընթացքում կփորենք պարզել և պատասխանել Ձեր հարցին:

Արմինե Վերդյան

07.01.2014

կներեք իսկ պետպատվերի շրջանակ գոյություն ունի, խեսք արցախյան պատերազմի մասնակիցների երեխաների համար է?

Կարդացեք նաև

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցի շուրջ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցի շուրջ. armeniamedicalcenter.am

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն...

Էրեբունի ԲԿ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում կլեքսան պրեպարատի օգտագործման փորձը հետվիրահատական թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման գործում

Խորանիստ երակների թրոմբոզների (ԽԵԹ) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ (ԹԶԹԷ) բարդությունների բուժման և կանխարգելման հարցերը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից են...

Դեղամիջոցներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն և պոդիատրիայի կարևորությունը այդ խնդրի լուծման մեջ:
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն  և  պոդիատրիայի կարևորությունը այդ  խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն...

Ներզատաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ներզատաբանություն
Սկավառակաձև միջային մահիկ (կլինիկական դեպք)

Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ռետրոգրադ ինտրամեդուլյար օսթեոսինթեզի մեր փորձն ազդրոսկրի դիստալ հատվածի կոտրվածքների դեպքում

Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ծնկահոդի մահիկների վնասման ժամանակ էխոսոնոգրաֆիկ և արթրոսկոպիկ տվյալների համեմատական բնութագիրը

Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...

Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Քրոնիկ հետտրավմատիկ ոսկրաբորբ, միոպլաստիկան` որպես բուժման տարբերակ

Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...

Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սրունք-թաթային հոդի արթրոսկոպիան և նրա դերը սրունք-թաթային հոդի հնացած վնասվածքների հետևանքների բուժման մեջ

Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը, որպես հետվնասվածքային (հրազենային) արթրոզի բուժման եղանակ: մասնավոր դեպքի քննություն

Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Վնասվածքների ժամանակ համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման կանխատեսումն` ըստ հիվանդների ծանրությունը գնահատող սանդղակների

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ

1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...

Ինտենսիվ թերապիա Հայաստանի բժշկագիտություն 4.2009
Վնասվածքաբանների դերը օստեոպորոզի բուժման համալիրում

Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն

Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Առողջապահություն 1.2009
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի չափանիշների կանխատեսումային արժեքը վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին

Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Հրազենային վնասվածքների պաթոգենեզի, բուժման և բարդությունների մասին

Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն

Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 2.2008

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ