Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա

Ամնիոտոմիա` կատարել, թե՞ ոչ (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Բացահայտել ամնիոտոմիայի իրական ազդեցությունը ծննդաբերության տևողության վրա:

Հետազոտության նյութն ու մեթոդաանությունը. Քոքրեյնի տվյալների բազայից ընտրվել է թեմային վերաբերող երեք տասնյակից ավելի հետազոտություն, ուր ընդգրկված է եղել մոտ 8,000 կին: Ընտրվել են միայն պատահական վերահսկվող մեթոդաբանությամբ իրականացված հետազոտություններ:

 

Հետազոտության արդյունքները. Հետազոտությունների ինչպես առաջնային (ծննդաբերության առաջին շրջանի տևողությունը, կեսարյան հատումների թիվը, ծննդկանի բավարարվածությունը ծննդաբերությունից և Ապգարի սանդղակով նորածնի գնահատման ցածր ցուցանիշները), այնպես էլ երկրորդային (ծննդաբերության երկրորդ շրջանի տևողությունը, դիսֆունկցիոնալ ծննդաբերությունը, ցավազրկող միջոցների կիրառումը, օքսիտոցինի օգտագործումը և դեղաչափերը, գործիքային հեշտոցային ծննդաբերությունը, կեսարյան հատման ցուցումները, հետծննդյան արյունահոսությունը, ամնիոտոմիայի բարդությունները, մայրական հիվանդացությունն ու մահացությունը, շեքի պատռվածքները, արգանդի հիպերստիմուլյացիան, հետծննդյան դեպրեսիան, նորածնի անհապաղ բուժօգնության կարիքը, սրտի բաբախի շեղումները, մեկոնիալ ասպիրացիայի համախտանիշը, նորածնային հիվանդացությունն ու մահացությունը) արդյունքների առումով ամնիոտոմիայի կիրառման դեպքում վիճակագրորեն հավաստի արդյունավետություն չի արձանագրվել:

 

Եզրակացություն. Ներկայումս չկան բավարար ապացույցներ պնդելու, որ ամնիոտոմիան արդյունավետ միջամտություն է ծննդաբերության խթանման համար: Հետևաբար, չկա որևէ հիմնավորում նշված միջամտությունը սովորական ծննդաբերության վարման և խնամքի անբաժան բաղադրիչ համարելու համար:

 

Հիմնական բառեր. Ամնիոտոմիա, պրոստագլանդին E2, դիսֆունկցիոնալ ծննդաբերություն, օքսիտոցին, Ապգարի միավոր:

Ամբողջ աշխարհում գնալով ավելանում է կեսարյան հատմամբ իրականացվող ծննդալուծումների հաճախականությունը` 2007թ. զարգացած երկրներում հասնելով 20%-ի, որը չորս անգամ ավելի է, քան 70-ականներին արձանագրված դեպքերի հաճախականությունը (5%): Դրա հիմնական պատճառներից է պարանոցի դիստոցիան կամ ձգձգված ծննդաբերությունը: Նպատակ ունենալով բարելավել ձգձգված ծննդաբերությունների խնդիրը և նվազեցնել կեսարյան հատումների հաճախականությունը` առաջարկվել էր ծննդաբերության ակտիվ վարման գաղափարը և մշակվել համապատասխան մեթոդական ցուցում: Ծննդաբերության ակտիվ վարումը ենթադրում է վաղ ամնիոտոմիա և օքսիտոցինի կիրառում ծննդաբերական առաջընթացի դանդաղեցման դեպքում, ծննդագրի օգտագործում` որպես ծննդաբերության առաջին շրջանի գնահատման գործիք ժամանակին միջամտություն իրականացնելու նպատակով, և շարունակականմասնագիտական օժանդակություն:

 

Այս հոդվածի նպատակն է մասնագետների ուշադրությունը հրավիրել ամնիոտոմիայի նշանակության և կարևորության վերաբերյալ կատարված հետազոտությունների վերլուծության թարմ արդյունքների վրա, ներկայացնել ապացուցողական բժշկության որդեգրած նոր մոտեցումները:

 

Հիմնախնդիր


Ամնիոտոմիան կամ ծննդաբերության ժամանակ պտղապարկի արհեստական պատռումը մանկաբարձական ամենահաճախ կիրառվող միջամտությունն է: Այն առաջին անգամ նկարագրել է անգլիացի մանկաբարձ Թոմաս Դենմանը 1756թ., որը թեև մեծ նշանակություն էր տալիս ծննդաբերության բնական ընթացքին, այնուամենայնիվ կարևորում էր ամնիոտոմիայի դերը կծկանքների խթանման կամ արագացման գործում: 18-րդ դարի կեսերից սկսեցին կիրառել ամնիոտոմիան, որը դարձավ շատ տարածված միջամտություն` ինչպես զարգացած, այնպես էլ որոշ զարգացող երկրներում: Ամնիոտոմի այի հիմնական նպատակը կծկանքներն արագացնելն է` այդպիսով կրճատելով ծննդաբերության տևողությունը [4]:

 

Նախքան ամնիոտոմիայի իրականացումը պետք է բացառել արյան անոթների առկայությունը պտղապարկի վրա (vasa previa) և համոզվել, որ պտղի գլուխը ֆիքսված է կոնքամուտքում:

 

Պտղապարկը կազմված է երկու թաղանթից` ներքին և արտաքին (դեցիդուալ) ամնիոններից: Հղիությանընթացքում ներքին ամնիոնում արտադրվում է պրոստագլանդին E2 (PGE2), որով պայմանավորվում է պարանոցի փափկացումն ու կարճացումը: Դեցիդուալ թաղանթում արտադրվում է պրոստագլանդինդեհիդրոգենազա ֆերմենտը, որը քայքայում է PGE2-ը` կանխելով պարանոցի կարճացումը և բացումը: Համաձայն մի տեսության` պարանոցի բացվածքում գտնվող դեցիդուալ թաղանթում կտրուկ նվազում է նշված ֆերմենտի արտադրությունը, ինչը խթանում է ներքին ամնիոնից դեպի պարանոց PGE2-ի թափանցումը` հանգեցնելով պարանոցի հարթեցմանը և բացմանը: Այս տեսությունը մասնակիորեն բացատրում է ամնիոտոմիայի անարդյունավետությունը արգանդի պարանոցի 3 սմ-ից քիչ բացման պայմաններում [4]:

 

Կծկանքները խթանելուց բացի, ամնիոտոմիան կիրառվում է նաև պտղաջրերի որակը գնահատելու, պտղի գլխամաշկից արյան նմուշ վերցնելու, ինչպես նաև ներարգանդային ճնշման չափիչը տեղադրելու համար: Ամնիոտոմիայի կատարումը տեսականորեն կարող է ուղեկցվել բազմաթիվ բարդություններով, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ իրական վտանգը շատ ցածր է: Հնարավոր բարդություններից են պորտալարի արտանկումը և սեղմումը, ինչն ուղեկցվում է պտղի սրտի զարկերի հաճախականության նվազմամբ, վերել վարակների հավանականության բարձրացումը և կատարվող միջամտության անհարմարավետությունը ծննդաբերի համար: ՄԻԱՎ-ի բարձր տարածվածություն ունեցող վայրերում ցանկալի է պահպանել պտղապարկի ամբողջականությունը` վարակի պերինատալ փոխանցումը նվազեցնելու նպատակով:

 

Վերլուծության նպատակը


Ներկայումս կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, վերլուծվում է նախկինում կատարված հետազոտությունների պիտանիությունն ամնիոտոմիայի դերն ու նշանակությունը գնահատելու համար: Ստորև ներկայացնում ենք երեք համահեղինակի Սմիթ, Ալդրեդ, Մարկհամ (Smyth, Alldred, Markham) կողմից վերլուծված և 2007 թվականին հրատարակված հետազոտությունների արդյունքները: Վերլուծված հետազոտությունների նպատակն էր համեմատել ամնիոտոմիայով և առանց ամնիոտոմիայի ընթացող ծննդաբերությունն երի տևողությունը: Ընտրվել էին միայն պատահական վերահսկվող մեթոդաբանությամբ իրականացված հետազոտություններ:

 

Ընտրության ռազմավարությունն ու մեթոդաանությունը


Քոքրեյնի Հղիության և ծննդաբերության խմբի հետազոտությունների ցուցակից առանձնացվել է տվյալ թեմային առնչվող պատահական վերահսկվող մեթոդաբանությամբ իրականացված 14 հետազոտություն, ուր ընդգրկված է եղել 4893 կին: Երեք ամենածավալուն հետազոտությունները` 3328 կնոջ մասնակցությամբ, իրականացվել են Մեծ Բրիտանիայում: Հետազոտություններից 13-ում ընդգրկված են եղել 36 շաբաթ և ավելի հղիության ժամկետով ծննդաբերներ, իսկ մեկում չափանիշը եղել է նորածինների քաշը` 2500-4000գ:  Հետազոտությունների համապատասխանության որոշ չափանիշների միջև արձանագրվել են նշանակալի տարբերություններ, օրինակ` տարբեր են եղել պարանոցի բացման ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, վերլուծված հետազոտությունների որակը տարբեր է եղել, նկատվել են որոշ մեթոդաբանական շեղումներ: Ի վերջո, պետք է առանձնակի նշել, որ ստուգիչ (control) խմբի (պահպանված պտղապարկով) շատ կանայք ծննդաբերության առաջին շրջանի վերջում այնուամենայնիվ ենթարկվել են ամնիոտոմիայի:

 

Հիմնական արդյունքները


Հետազոտություններից ստացված արդյունքները հեղինակները բաժանել են առաջնայինի և երկրորդայինի: Առաջնայինի մեջ ներառվել են հետևյալ ցուցանիշները` ծննդաբերության առաջին շրջանի տևողությունը, կեսարյան հատումների թիվը, ծննդկանի բավարարվածությունը ծննդաբերությունից և Ապգարի սանդղակով նորածնի գնահատման ցածր ցուցանիշները (5-րդ րոպեին կամ 1-ին րոպեին միավոր): Երկրորդայինն իր հերթին բաժանվել է հետևյալ ցուցանիշների` մայրական (ծննդաբերության երկրորդ շրջանի տևողություն, դիսֆունկցիոնալ ծննդաբերություն, ցավազրկող միջոցների կիրառում, օքսիտոցինի օգտագործում և դեղաչափեր, գործիքային հեշտոցային ծննդաբերություն, կեսարյան հատման ցուցումներ, հետծննդյան արյունահոսություն, ամնիոտոմիայի բարդություններ, մայրական հիվանդացություն ու մահացություն, շեքի պատռվածքներ, արգանդի հիպերստիմուլյացիա, հետծննդյան դեպրեսիա և այլն), նորածնային (անհապաղ բուժօգնության կարիք, սրտի բաբախի շեղումներ, մեկոնիալ ասպիրացիայի համախտանիշ, նորածնային հիվանդացություն ու մահացություն) և տնտեսական (ծննդկանի հիվանդանոցում գտնվելու տևողությունն ու արժեքը):

 

Առաջնային արդյունքներ


Ծննդաերության առաջին շրջանի տևողությունը (րոպե). Այս ցուցանիշը ներկայացվել է 1127 կնոջ մասնակցությամբ 5 հետազոտության մեջ: Ծննդաբերության առաջին շրջանի տևողության վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել (կշռված միջին տարբերությունը (weighted mean difference – WMD) -20.43 րոպե, 95% հավաստիության միջակայք (confidence interval – CI) -95.93-ից 55.06): Առաջնածինների և կրկնածինների ենթախմբերը համեմատելիս այս ցուցանիշն էականորեն ևս չի տարբերվել:

 

Կեսարյան հատում. Այս ցուցանիշը ներկայացվել է 4370 կնոջ մասնակցությամբ 9 հետազոտության մեջ: Ամնիոտոմիայի դեպքում ավելանում է կեսարյան հատման վտանգը, թեև տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ (հարաբերական ռիսկը (relative risk – RR) 1.26, 95% CI 0.98-ից 1.62):

 

Ծննդկանի ավարարվածությունը ծննդաերությունից. Այս ցուցանիշը ներկայացվել է 123 կնոջ մասնակցությամբ 2 հետազոտության մեջ: Որևէ նշանակալի տարբերություն երկու խմբում էլ չի արձանագրվել:

 

Ապգարի սանդղակով նորածնի ցածր ցուցանիշները. Ապգարի սանդղակով 5-րդ րոպեին 7 միավորից ցածր գնահատված նորածինների վերաբերյալ տվյալներ ներկայացվել են 6 հետազոտության մեջ, ուր մասնակցել է 2947 կին: Առաջին րոպեին 4-ից ցածր միավորով ծնված նորածինների վերաբերյալ որևէ հետազոտության մեջ տեղեկատվություն չկա: Վերահսկվող խմբի (առանց ամնիոտոմիայի իրականացման) նորածինների շրջանում ավելի հաճախ են հանդիպում 5-րդ րոպեին Ապգարի սանդղակով 7 միավորից ցածր գնահատվածները, քան ամնիոտոմի այի խմբում: Սակայն, պետք է նշել, որ տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ (RR 0.55, 95% CI 0.29-ից 1.05):

 

Երկրորդային արդյունքներ


Մայրական արդյունքները

Ծննդաերության երկրորդ շրջանի տևողությունը (րոպե). Այս ցուցանիշը ներկայացվել է 1237 կնոջ մասնակցությամբ 7 հետազոտության մեջ: Ծննդաբերության երկրորդ շրջանի տևողության վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել (կշռված միջին տարբերությունը (WMD - 2.38 րոպե, 95% CI -5.27-ից 0.50): Միայն առաջնածինների ենթախմբում է արձանագրվել երկրորդ շրջանի տևողության վիճակագրորեն էական նվազում (WMD -6.59 րոպե, 95% CI -12.34-ից -0.84):

 

Դիսֆունկցիոնալ ծննդաբերության (երկու ժամվա ընթացքում պարանոցի բացման առաջընթացի բացակայություն կամ անարդյունավետ կծկանքներ) վերաբերյալ տվյալներ ներկայացվել են 1005 կնոջ մասնակցությամբ 2 հետազոտության մեջ: Ամնիոտոմի այի խմբի ծննդաբերների մոտ ծննդաբերական դիսֆունկցիայի զարգացման վտանգը զգալիորեն քիչ է եղել (RR 0.75, 95% CI 0.64-ից 0.88):

Ցավազրկողների կիրառումը. Այս ցուցանիշը ներկայացվել է 2824 կնոջ մասնակցությամբ 8 հետազոտության մեջ: Որևէ նշանակալի տարբերություն երկու խմբում էլ չի արձանագրվել (RR 1.01, 95% CI 0.94-ից 1.09):

 

Օքսիտոցինի օգտագործումը և դեղաչափը. Օքսիտոցինիօգտագործման և դեղաչափերի վերաբերյալ տվյալներ ներկայացվել են 8 հետազոտության մեջ, ուր մասնակցել է 3613 կին, սակայն կիրառված դեղաչափերը տարբեր են եղել: Այս դեպքում ևս որևէ նշանակալի տարբերություն չի արձանագրվել (RR 0.83, 95% CI 0.64-ից 1.09):

 

Գործիքային հեշտոցային ծննդաերություն. Այս ցուցանիշը ներկայացվել է 4470 կնոջ մասնակցությամբ կատարված 10 հետազոտության մեջ: Որևէ նշանակալի տարբերություն երկու խմբում էլ չի արձանագրվել (RR 1.01, 95% CI 0.88-ից 1.15):

 

Կեսարյան հատում պտղի դիստրեսի պատճառով. Այս ցուցանիշը ներկայացվել է 39 կնոջ մասնակցությամբ 1 հետազոտության մեջ: Որևէ հավաստի տարբերություն երկու խմբում չի արձանագրվել (RR 2.86, 95% CI 0.12-ից 66.11):

 

Կեսարյան հատում ձգձգված ծննդաերության պատճառով. Այս ցուցանիշը ներկայացվել է 39 կնոջ մասնակցությամբ 1 հետազոտության մեջ: Կեսարյան հատման հաճախականության հավաստի տարբերություն երկու խմբում չի արձանագրվել (RR0.48, 95% CI 0.05-ից 4.82):

 

Հետծննդյան արյունահոսություն. Հետծննդյան արյունահոսությունների վերաբերյալ տվյալներ ներկայացվել են 1132 կնոջ մասնակցությամբ 1 հետազոտության մեջ: Երկու խմբում էլ հետծննդյան արյունահոսության առաջացման առումով որևէ վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել (RR 0.19, 95% CI 0.02-ից 1.68):

 

Ամնիոտոմիայի արդություններ` պորտալարի արտանկում, վարակ. Պորտալարի արտանկման դեպքերն ուսումնասիրվել են 1 հետազոտության մեջ, ուր ընդգրկված է եղել 925 կին: Պորտալարի արտանկման առումով երկու խմբում էլ չի արձանագրվել որևէ հավաստի տարբերություն (RR 0.33, 95% CI 0.01-ից 8.18):

 

Մայրական հիվանդացություն կամ մահ. Մայրական մահացության վերաբերյալ տվյալներ են պարունակվում 1089 կնոջ մասնակցությամբ 3 հետազոտության մեջ: Վիճակագրորեն հավաստի տարբերություն երկու խմբում էլ չի արձանագրվել (RR 3.01, 95% CI 0.12-ից 73.61): 1460 կնոջ մասնակցությամբ 2 հետազոտություն պարունակել է տվյալներ մանկաբարձական վարակի վերաբերյալ, որտեղ ևս երկու խմբի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել (RR 0.81, 95% CI 0.38-ից 1.72):

 

Նորածնային արդյունքները


Անհապաղ ուժօգնության կարիք. Այս ցուցանիշը ներկայացվել է 2035 կնոջ մասնակցությամբ 5 հետազոտության մեջ: Որևէ նշանակալի տարբերություն երկու խմբում չի արձանագրվել (RR 1.12, 95% CI 0.79-ից 1.57):

 

Պտղի սրտի բաբախի շեղումներ ծննդաերության առաջին շրջանում. Այս ցուցանիշի մասին տվյալներ կան 4 հետազոտության մեջ, ուր ներգրավված է եղել 1284 կին: Ամնիոտոմիայի խմբի կանանց մոտ ավելի հաճախ գրանցվել են պտղի սրտի բաբախի ոչ նորմալ ցուցանիշներ, սակայն այդ տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ (RR 1.09, 95% CI 0.97-ից 1.23):

 

Պտղի սրտի բաբախի շեղումներ ծննդաերության երկրորդ շրջանում. Այս ցուցանիշը ներկայացվել է ընդամենը մեկ հետազոտության մեջ` 567 կնոջմասնակցությամբ: Երկու խմբում էլ պտղի սրտի զարկերի շեղումների առումով որևէ նշանակալի տարբերություն չի արձանագրվել (RR 1.15, 95% CI 0.89-ից 1.48):

 

Մեկոնիալ ասպիրացիայի համախտանիշ. Այս ցուցանիշը ներկայացվել է 925 կնոջ մասնակցությամբ մեկ հետազոտության մեջ: Որևէ նշանակալի տարբերություն երկու խմբում չի արձանագրվել (RR 3.01, 95% CI 0.61-ից 14.82):

 

Ացիդոզ (պորտալարի զարկերակի արյան pHԱցիդոզի վերաբերյալ տվյալներ կան 1014 կնոջ մասնակցությամբ երկու հետազոտության մեջ: Այստեղ նույնպես որևէ հավաստի տարբերություն երկու խմբի միջև չի արձանագրվել (RR 1.18, 95% CI 0.80-ից 1.73):

Նորածնային հիվանդացություն կամ պերինատալ մահ (վարակ, ցնցումներ, շնչառական դիստրես համախտանիշ, ՄԻԱՎ-ի փոխանցում, կեֆալոհեմատոմա և այլն). Այս ցուցանիշը ներկայացվել է 2707 կնոջ մասնակցությամբ 7 հետազոտության մեջ: Պերինատալ մահվան որևէ դեպք չի արձանագրվել, իսկ ուսումնասիրված հիվանդությունների առումով երկու խմբում էլ վիճակագրորեն հավաստի տարբերություն չի հայտնաբերվել:

 

Տնտեսական արդյունքները


Ամնիոտոմիայի կիրառման տնտեսական նպատակահարմարության հիմնավորման կամ ժխտման վերաբերյալ տվյալներ ոչ մի հետազոտության մեջ չկան:

 

Եզրահանգում


Այսպիսով, կարելի է փաստել, որ փորձնական և ստուգիչ խմբերը համեմատելիս միակ վիճակագրորեն հավաստի տարբերությունն արձանագրվել է դիսֆունկցիոնալ ծննդաբերությանը կամ անարդյունավետ կծկանքներին վերաբերող հետազոտությունների մեջ, այն է` ամնիոտոմիան կարող է նվազեցնել դիսֆունկցիոնալ ծննդաբերության դեպքերը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ այդ եզրակացությունը հիմնված է ընդամենը երկու հետազոտության արդյունքների վրա, որոնք մեթոդաբանության տեսանկյունից անթերի չեն: Վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է կատարելճիշտ մեթոդաբանությամբ անցկացված լայնածավալ հետազոտություններ` ներառելով կլինիկական տեսանկյունից կարևոր բոլոր արդյունքները և հստակ պահպանելով համապատասխանության ցուցանիշները [3]: Լ.Բրիքերի (L.Bricker) և Մ.Լուկասի (M.Luckas) 2000թ. հեղինակած վերլուծության մեջ ուսումնասիրվել է ծննդաբերական գործունեության խթանման գործում ամնիոտոմիայի և օքսիտոցինի համեմատական արդյունավետությանը նվիրված հետազոտությունը, ուր ընդգրկված է եղել ընդամենը տասական ծննդաբեր:

 

Միակ արդյունքը, որ դիտարկվել է այս հետազոտության վերլուծության ժամանակ` կեսարյան հատումների թիվն է: Երկու միջամտության միջև կեսարյան հատման հաճախականության առումով որևէ նշանակալի տարբերություն չի արձանագրվել (40% vs 30%; RR 1.33, 95% CI 0.40-ից 4.49): Սրան գումարվում է նաև այն, որ չափազանց փոքր է եղել հետազոտվողների քանակը` ընդամենը տասական հղի ամեն խմբում:

 

Նույն հեղինակների կողմից վերլուծված մեկ այլ հետազոտություն խնդիր ուներ պարզելու ամնիոտոմի այի և հեշտոցային ճանապարհով ներմուծվող պրոստագլանդինի համեմատական արդյունավետությունը: Այդ հետազոտության մեջ ընդգրկված է եղել 260 կին, ամեն խմբում 130-ական հղի` 110 առաջնածին և 150 կրկնածին: Առաջնային արդյունքներից պերինատալ մահ, արգանդի հիպերստիմուլյացիա կամ պտղի սրտի զարկերի շեղումներ չեն արձանագրվել, իսկ կեսարյան հատումների հաճախականությունը գրեթե նույնն է եղել (46% և 39% համապատասխանաբար): Երկրորդային արդյունքներից միակ զգալի տարբերությունը լրացուցիչ օքսիտոցինի կիրառմանն է վերաբերել:

Ամնիոտոմիայի խմբում ստիպված օքսիտոցին են կիրառել 44% դեպքում, իսկ հեշտոցային պրոստագլանդին ստացած կանանց խմբում` 15% դեպքում (RR 2.85, 95% CI 1.82-ից 4.46): Դիտարկված վերլուծությունները ևս փաստում են, որ ամնիոտոմիայի վերաբերյալ հստակ եզրակացության հանգելու համար առկա հետազոտությունների ծավալները խիստ անբավարար են, ինչը ենթադրում է հետագա լայնածավալ ուսումնասիրություններ: Ինչ վերաբերում է միայն ամնիոտոմիայով կատարվող ծննդաբերության խթանմանը, ապա առկա փաստերով հնարավոր չէ ապացուցել այդ միջամտության արդյունավետությունը [1]:

 

Ամնիոտոմիայի և ներերակային օքսիտոցինի զուգակցմամբ ծննդաբերության խթանման արդյունավետությունը գնահատելու համար Գ.Հովարդը (G.Howarth) և Դ.Բոթան (D.Botha) վերլուծել են 2566 կնոջ մասնակցությամբ իրականացված 17 հետազոտություն, որտեղ ստուգիչ խմբի (առանց ամնիոտոմիայի և օքսիտոցինի) ծննդաբերներն օքսիտոցինի փոխարեն ստացել են պլացեբո կամ հեշտոցային ճանապարհով պրոստագլանդիններ: Փորձնական խմբում (ամնիոտոմիա + oքսիտոցին) 24 ժամվա ընթացքում ավելի քիչ են եղել չծննդաբերածները (RR 0.03, 95% CI 0.001-0.49): Այս արդյունքը ստացվել է 100 կնոջ մասնակցությամբ իրականացված մի հետազոտությունից:

 

Ստուգիչ խմբի (պլացեբո) համեմատ փորձնական խմբում ավելի քիչ են եղել գործիքային ծննդալուծման դեպքերը (RR 0.18, CI 0.05-0.58): Փոխարենը` փորձնական խմբում հետծննդյան արյունահոսության դեպքերը (RR 5.5, CI 1.26-24.07) և տհաճ պահեր ապրած կանանց թիվն (RR 53, CI 3.32-846.51) ավելի շատ է, քան հեշտոցային պրոստագլանդիններ ստացածների շրջանում [2]:

 

Հիմք ընդունելով վերոհիշյալ հետազոտությունների համակողմանի վերլուծության արդյունքները` կարող ենք փաստել, որ ներկայումս բավարար ապացույցներ չկան պնդելու, որ ամնիոտոմիան արդյունավետ միջամտություն է ծննդաբերության խթանման համար: Հետևաբար, չկա որևէ հիմնավորում նշված միջամտությունը սովորական ծննդաբերության վարման և խնամքի անբաժան բաղադրիչ համարելու համար: Ցանկալի է, որ միջամտությունից առաջ բժիշկը ծննդաբերին ներկայացնի ամնիոտոմի այի վերաբերյալ առկա տվյալները և կնոջը հնարավորություն տա ինքնուրույն որոշում կայացնելու: Հաշվի առնելով ամնիոտոմիայի կիրառման տարածվածությունը` կարող է օգտակար լինել նախածննդյան այցերի ժամանակ տվյալ թեմային անդրադառնալը:

 

Գրականություն


  1. Bricker L, Luckas M. Amniotomy alone for induction of labour. Cochrane Database of Systematic Reviews 2000, Issue 4. Art. No.:CD002862. DOI:10.1002/14651858.CD002862.
  2. Howarth GR, Botha DJ. Amniotomy plus intravenous oxytocin for induction of labour. Cochrane Database of Systematic Reviews 2001, Issue 3. Art. No.: CD003250. DOI: 10.1002/14651858.CD003250.
  3. Smyth RMD, Alldred SK, Markham C. Amniotomy for shortening spontaneous labour. Cochrane Database of Systematic Reviews 2007, Issue 4. Art. No.: CD006167. DOI: 10.1002/14651858.CD006167.pub2.
  4. Wei SQ, Wo BL, Xu HR, Roy C, Turcot L, Fraser WD. Early amniotomy and early oxytocin for delay in first stage spontaneous labor compared with routine care. (Protocol) Cochrane Database of Systematic Reviews 2007, Issue 4. Art. No.: CD006794. DOI: 10.1002/14651858.CD00679

Հեղինակ. Կ.Է. Ադամյան
Սկզբնաղբյուր. Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վուլվայի քաղցկեղի տեղային կրկնողության և մետասթազավորման առանձնահատկությունները

Բանալի բառեր. վուլվայի քաղցկեղ, կրկնողություն, մետասթազավորում, հասարակ վուլվէկտոմիա, արմատական վուլվէկտոմիա, վիրահատական, համակցված, ճառագայթային բուժում...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Ուրոլոգիա Վեներաբանություն Առողջապահություն 2.2011 Դեղագիտություն
Ուրոլոգիական հիվանդությունների ազդեցությունը հղիության ընթացքի վրա

 

Ներածություն

Հղիների մոտ էքստրագենիտալ պաթոլոգիաների մեջ միզային համակարգի հիվանդությունները զբաղեցնում են երկրորդ տեղը, զիջելով սիրտ-անոթային համակարգի ախտա-բանություններին: Հղիության ընթացքում միզային...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44)
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ

Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

Առողջապահություն 1.2010
Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գենիտալ պրոլապսի բուժման ժամանակակից մեթոդների (Prolift &TVT) արդյունավետության գնահատումը

Բանալի բառեր. Prolift and TVT, սթրեսային անմիզապահություն, գենիտալ պրոլապս

Կոնքի հատակի արտանկման և սթրեսա­յին անմիզապահության դեպքում կոնքի հա­տակի ռեկոնստրուկցիայի նպատակով մեր կողմից կիրառվել են PROLIFT™ համա­կար­գը` TVT տեխնոլոգիայով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Առողջապահություն 1.2009
Հղիների հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը նախապատրաստման նոր մոտեցումներ

Վերջին տարիներին բժշկական գիտության նորագույն նվաճումների ներդրմամբ մանկաբարձության ոլորտը գերբժշկայնացվեց: Հղիությունն ու ծննդաբերությունը դիտվում էին որպես բժշկական գործընթացներ, և անգամ նորմալ ընթացքով հղիության և...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Էստրոգենների ու պրոգեստերոնի կիրառումը շուրջ և հետդաշտանադադարային շրջանում (համակարգված վերլուծությունների հիման վրա ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել շուրջ և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հորմոն փոխարինող թերապիայի (ՀՓԹ) նշանակման հիմնավորվածությունը, ինչպես նաև այս շրջանին բնորոշ էական մի շարք ցուցանիշների վրա ՀՓԹ ունեցած ազդեցությունը...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Շարունակական աջակցությունը հղիության ընթացքում (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել հղիության և ծննդաբերության ընթացքում շարունակական հուզահոգեբանական աջակցության արդյունավետությունն ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Պիելոնեֆրիտը որպես հղիության կրելախախտի պատճառ

Հղիության ընթացքում հաճախակի հանդիպող էքստրագենիտալ պաթոլոգիաներից է պիելոնեֆրիտը, որի հաճախականությունը տատանվում է 6-12% սահմաններում: Տվյալ հետազոտության նպատակն է պարզել պիելոնեֆրիտի ազդեցությունը հղիության ընթացքի վրա և հնարավոր բարդությունների վերհանումը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Նեֆրոլոգիա
Կանանց սթրեսային անմիզապահության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. սթրեսային անմիզապահություն, TVT ժապավեն, Դրիպտան

Ներածություն. Կանանց անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Արգանդի միոմայի կապակցությամբ կատարված հիստեր է կտոմիայի ազդեցությունը կնոջ կյանքի որակի վրա

Բանալի բառեր. հիստերէկտոմիա, արգանդի միոմա, արգանդի էքստիրպացիա, դաշտանադադար, կյանքի որակ

Աշխարհի շատ երկրներում հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված գինեկոլոգիական վիրահատություններից մեկը: Այս վիրահատությունը առավել հաճախ...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ