Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ: Վերջիններս բնորոշվում են սկզբում մանկածնային, ապա և դաշտանային ֆունկցիաների դադարեցմամբ [4,5,9]:

 

Տարբեր գործոնների ազդեցության տակ (հոգեբանական, ֆիզիկական, շրջապատող միջավայր և այլն), ցանկացած պահին ֆիզիոլոգիական ԴԴ-ն կարող է վերածվել ախտաբանականի` դրսևորվելով դաշտանադադարային համախտանիշի ձևով (ԴԴՀ): Այն յուրօրինակ կլինիկական համախտանիշ է, ինչն արտահայտվում է նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային, հոգե-հուզական, սիրտ-անոթային, միզա-սեռական, ոսկրերի կառուցվածքային փոփոխություններով [4,5,9]: Դաշտանադադարային շրջանի ահեղ բարդություններից մեկը օստեոպորոզն է (ՕԶ): Վերջինս, որպես կանանց հաշմանդամության և մահացության պատճառ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում գրավում է առաջին տեղերից մեկը [6,11,12]: Թեև ԴԴՀ հետազոտման և բուժման բնագավառում ձեռք են բերվել զգալի հաջողություններ, այնուամենայնիվ տվյալ խնդիրը շարունակում է մնալ ինչպես գիտնականների, այնպես էլ գործնական բժիշկների ուշադրության կենտրոնում: Դաշտանադադարի հետ կապված մի շարք հարցեր դեռևս լուծման կարիք ունեն, որոնց թվում նաև ոսկրերի հանքային խտության (ՈՀԽ) տարբեր ցուցանիշների դեպքում ԴԴՀ–ի կլինիկական դրսևորումների առանձնահատկությունները [2,3,10]:

 

Տվյալ աշխատանքի նպատակն է պարզել դաշտանադադարային համախտանիշի հաճախությունն ու դրսևորման առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց խմբերում:

 

Նյութը և հետազոտման մեթոդները: Պատահական ընտրությամբ 2010 թվականի ընթացքում հետազոտվել են 50-ից 69 տարեկան, դաշտանադադարային շրջանում գտնվող 67 կանայք, որոնք դիմել են դենսիտոմետրիկ հետազոտության ՙՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն՚: Դաշտանադադարային համախտանիշի կլինիկական ձևի, տարբեր խմբերի ախտանիշների դրսևորման աստիճանի գնահատում իրականացվել է ըստ Ե.Վ.Ուվարովայի կողմից ձևափոխված Կուպերմանի դաշտանադադարային ցուցիչի (ԴՁՑ): ԴԴՀ-ի ախտանիշները բաժանվում են 3 խմբի. նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական: Յուրաքանչյուր ախտանիշ գնահատվում է 0-3 բալային համակարգով: Նեյրո-վեգետատիվ ախտանիշները գնահատվում են թեթև (10-20 բալ), միջին (21-30 բալ) և ծանր աստիճանի (30 բալից բարձր): Մինչև 10 բալը գնահատվում է որպես նեյրո-վեգետատիվ ախտաբանական համալիրի բացակայություն: Էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական խանգարումները գնահատվում են թեթև (1-7 բալ), միջին (8-14 բալ) և ծանր աստիճանի (14 բալից բարձր): Բալերի ընդհանուր գումարը թույլ է տալիս գնահատել ԴԴՀ ծանրության աստիճանը որպես ԴԴՀ-ի բացակայություն (մինչև 10 բալ), թեթև աստիճան (11-34բալ), միջին ծանրության (35-58 բալ) և ծանր աստիճանի ԴԴՀ (58 և ավելի բալ) [5]: Դենսիտոմետրիկ հետազոտություն իրականացվել է Hologic DRG- 4500 (ԱՄՆ) սարքավորմամբ ողնաշարի գոտկային (L1-L4 հատվածի) և ազդրի պրոքսիմալ շրջաններում: ՈՀԽ գնահատումը իրականացվել է ըստ T-ցուցիչի (ԱՀԿ): T-ցուցիչը հետազոտվող այցելուի ՈՀԽ-ի համեմատումն է 30-35 տարեկան տարիքային խմբի միջին վիճակագրական նորմայի հետ: Չափման միավոր է հանդիսանում 1 ստանդարտ շեղումը (1 SD): T-ցուցիչի մեծությունը մինչև -1 SD գնահատվում է որպես նորմա, -1 SD-ից մինչև -2,5 SD օստեոպենիա (ՕՊ) և -2,5 –ից մեծ`օստեոպորոզ (ՕԶ): Վիճակագրական հետազոտության համար կիրառվել են վարիացիոն վիճակագրության համընդհանուր ճանաչում գտած մեթոդները: Գնահատվել են հետազոտվող ցուցանիշների միջին թվաբանականը (M), միջին թվաբանականի միջին սխալը (m), վարիացիոն շարքի նվազագույն և առավելագույն մեծությունները: Խմբերի միջին թվաբանականների տարբերությունների հավաստիությունը գնահատվել է Ստյուդենտի թեսթով [1]:

 

Ստացված տվյալները և դրանց քննարկումը: Հետազոտված կանայք բաժանվել են երեք խմբերի ըստ T-ցուցիչի մեծության: 19 կանանց մոտ արձանագրվել է T-ցուցիչի մեծություն մեծ -1 SD, որը թույլ է տվել նրանց ոսկրերի հանքային խտությունը գնահատել նորմայի սահմաններում (առաջին խումբ): 20 կանանց T-ցուցիչի մեծությունը տատանվում էր -1 SD-ից մինչև -2,5 SD սահմաններում և այս խմբում ախտորոշվել է ՕՊ (երկրորդ խումբ): 28 կանանց մոտ ախտորոշվել է ՕԶ, քանզի նրանց մոտ T-ցուցիչի մեծությունը փոքր էր -2,5 SD (երրորդ խումբ): ԴԴՀ դիտվել է առաջին խմբի 19 կանանցից 16-ի մոտ (84,2%), որի դրսևորման աստիճանը գնահատվել է որպես թեթև 11-ի մոտ (68,8%), միջին աստիճան` 5-ի մոտ (31,3%) (աղյուսակ 1): Ոսկրերի հանքային խտության նորմալ մեծությամբ կանանց խմբում ԴՁՑ միջինը կազմել է 33±2,3 բալ, ընդ որում 27,8±1,3 բալ ԴԴՀ-ի թեթև և 44,4±2,7 բալ միջին աստիճանի ծանրության դեպքում (աղյուսակ 1):

 

 Աղյուսակ 1

ԴԴՀ-ի հաճախությունն ու բնութագիրը հետազոտված կանանց խմբերում

Խմբերը

ԴԴՀ-իհաճախությունը

(%)

ԴԴՀ-ի հաճախությունն

 ըստ ծանրության աստիճանի (%)

ԴՁՑ

(M±m)

ԴՁՑ

(M±m)

թեթև

միջին

ծանր

ԴԴՀ-ի

 թեթև աստի-

ճան

 

ԴԴՀ-ի

 միջին աստի-

ճան

ԴԴՀ-ի ծանր

աստի-

ճան

Նորմալ ՈՀԽ

84,2

68,8

31,1

-

33±2,3

27,8±1,3

44,4±2,7

-

Օստեոպենիա

70

42,9

57,1

-

34,9±2,9

26±1,9

41,5±2,5

-

Օստեոպորոզ

82,1

82,1

21,7

-

29,7±1,2

27,5±1,1

37,5±1,7

-

 

Օստեոպենիայով կանանց խմբում ԴԴՀ դիտվել է դեպքերի 70%-ում: Այս խմբի կանանց մոտ ԴԴՀ-ն գնահատվել է թեթև աստիճանի և միջին ծանրության 6 (42,9%) և 8 (57,1%) կանանց մոտ համապատասխանաբար: Օստեոպենիայով կանանց խմբում ԴՁՑ միջինը կազմել է 34,9±2,7 բալ: Այն միջինը գնահատվել է 26±1,9 բալ ԴԴՀ-ի թեթև և 41,5±2,5 բալ միջին աստիճանի ծանրության դեպքում: ՕԶ-ով կանանց 23-ի մոտ է (82,1%) դիտվել ԴԴՀ, որը համապատասխանել է թեթև և միջին աստիճանին 18 (82,1%) և 5 (21,7%) կանանց մոտ համապատասխանաբար (աղյուսակ 1): ՕԶ-ով կանանց մոտ ԴՁՑ միջինը գնահատվել է 29,7±1,2 բալ, կազմելով 27,5±1,1 բալ ԴԴՀ-ի թեթև և 37,4±1,7 միջին ծանրության դեպքում: Ինչպես երևում է թիվ 1 աղյուսակի տվյալներից, հետազոտված կանանց խմբերի միջև վիճակագրորեն հավաստ տարբերություն ըստ ԴԴՀ-ի հաճախության չի արձանագրվել: Ըստ ԴՁՑ-ի միջին գնահատականի հետազոտված կանանց ոչ մի խմբում չի դիտվել ԴԴՀ-ի ծանր աստիճան: Սակայն ԴԴՀ-ի թեթև աստիճան առավել հաճախ է դիտվել ՕԶ-ով կանանց խմբում (82,1%), իսկ առավել հազվադեպ` ՕՊ-ով կանանց խմբում (42,9%) (p

 

Աղյուսակ 2

ԴԴՀ-ի առանձին խմբերի ախտանիշների հաճախությունն ու բնութագիրը 

հետազոտված կանանց խմբերում

 

 

 

 

 

 

Խմբերը

Նեյրովեգե-

տատիվ

ախտանիշների

հաճախու-թյունն

 ըստ 

ծանրության

աստիճանի(%)

Էնդոկի

փոխանակային

ախտանիշների

հաճախությունն

 ըստ

 ծանրության

աստիճանի (%)

Հոգե-հուզական

ախտանիշների

հաճախությունն

 ըստ 

ծանրության

աստիճանի(%)

ԴՁՑ (M±m)

թե-

թև

մի-

ջին

ծա-

նըր

թե-

թև

մի-

ջին

ծա-

նըր

թե-

թև

մի-

ջին

ծա-

նըր

նեյրո-

վեգետ-

ատիվ

ախտա-

նիշներ

 

էնդոկի-փոխանա-

կային ախտա-

նիշներ 

հոգե-

հուզա-

կան

ախտա-

նիշներ

Նորմալ ՈՀԽ

56,3

37,5

6,2

81,2

18,8

-

56,3

43,7

-

19,4±1,5

5,7±0,7

7,9±0,8

Օստեոպենիա

42,9

35,7

21,4

92,9

7,1

-

35,7

64,3

-

21,6±1,9

5,1±0,4

8,1±0,8

Օստեոպորոզ

69,6

30,4

-

82,6

21,4

7,1

60,9

39,1

-

17,6±0,8

5,3±0,6

6,9±0,4

 

Նեյրո-վեգետատիվ խանգարումները ՕՊ-ով և ԴԴՀ-ով կանանց խմբում գնահատվել են միջինը 21,6±1,9 բալ (աղյուսակ 2): 6 կանանց մոտ (42,9%) արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև և 5-ի մոտ` (35,7 %) միջին աստիճանը: 21,4% կանանց մոտ արձանագրվել են ծանր աստիճանի (գերազանցող 35 բալ) նեյրո-վեգետատիվ խանգարումներ: ՕԶ-ով կանանց խմբում նեյրո-վեգետատիվ խանգարումները միջինը գնահատվել են 17,6±0,8 բալ: Վերը նշված խանգարումները գնահատվել են թեթև աստիճանի 16 կանանց (69,6%) և միջին աստիճան` 7-ի մոտ (30,4%): Ստացված արդյունքները վկայում են, որ նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև և միջին աստիճանի հաճախությունը վիճակագրորոն հավաստի չեն տարբերվում հետազոտված կանանց խմբերում: Սակայն, եթե թեթև աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումները առավել հաճախ են դիտվել ՕԶ-ով կանանց խմբում, ապա ծանր աստիճանի խանգարումները` ՕՊ-ով կանանց մոտ: Նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանր աստիճանը վիճակագրորեն հավաստի առավել հաճախ է արձանագրվել ՕՊ-ով կանանց խմբում (p

 

Էնդոկրին-փոխանակային խանգարումները միջինը գնահատվել են 5,7±0,7 բալ ոսկրերի նորմալ ՀԽ կանանց խմբում: Ընդ որում վերոհիշյալ խանգարումների դրսևորման աստիճանը եղել է թեթև աստիճանի (1-ից 7 բալ) կանանց գերակշռող մեծամասնության մոտ (13-81,2%): Միայն 18,8% կանանց մոտ են դիտվել միջին աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ: ՈՀԽ-ի նորմալ ցուցանիշներով և ոչ մի կնոջ մոտ էնդոկրին-փոխանակային խանգարումները չեն եղել ծանր աստիճանի (գերազանցող 14 բալ): Էնդոկրին-փոխանակային խանգարումները ՕՊ-ով և ԴԴՀ-ով կանանց գերակշռող մեծամասնության մոտ (13-92,9%) գնահատվել են թեթև և միայն 7,1% մոտ միջին աստիճանի: Միջինը այն գնահատվել է 5,1±0,4 բալ: Էնդոկրին-փոխանակային խանգարումները ՕԶ-ով և ԴԴՀ-ով կանանց խմբում միջինը գնահատվել են 5,3±0,6 բալ: Դրանք համապատասխանել են էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանին 19 (82,6%), միջին աստիճանին 3 (13%) դեպքերում: Միայն 4,3% դեպքերում են դիտվել ծանր աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ: 

 

Ստացված արդյունքները վկայում են, որ էնդոկրին-փոխանակային խանգարումներ դիտվում են հետազոտված կանանց բոլոր խմբերում: Վիճակագրորեն հավաստի տարբերություն ըստ էնդոկրին-փոխանակային խանգարումների թեթև և միջին աստիճանի հաճախության հետազոտված կանանց խմբերում չեն դիտվում: Էնդոկրին-փոխանակային խանգարումների միջին աստիճանը առավել հաճախ է դիտվել ՈՀԽ նորմալ մեծություններով կանանց խմբում (18,8%). 2,6 անգամ ավել քան ՕՊ-ով (7,1%) և 1,4 անգամ ավել քան ՕԶ-ով կանանց խմբում (13%): Էնդոկրին-փոխանակային խանգարումների միջին աստիճանը առավել հաճախ է արձանագրվել ոսկրերի նորմալ հանքային խտությամբ կանանց խմբում, իսկ ծանր աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ դիտվել են միայն ՕԶ-ով կանանց մոտ (p

 

Ըստ գրականության տվյալների կանանց 56% մոտ ԴԴՀ-ն տևում է մինչև 5 տարի, իսկ 26-40%-ի մոտ` 15 և ավել տարի 5): Մյուս կողմից, հայտնի է որ ոսկրային հյուսվածքի հիմնական կորուստը դիտվում է դաշտանադադարի առաջին հինգ տարիների ընթացքում` կազմելով 1-5% ամեն տարի [11,12]: Դաշտանադադարի առաջին հինգ տարիներից հետո ոսկրային հյուսվածքի կորուստը շարունակվում է, սակայն ավելի ցածր տեմպերով: Հաշվի առնելով վերը նշվածը մեր կողմից վերլուծվել են նաև ԴԴՀ-ի կլինիկական դրսևորման առանձնահատկությունները հետազոտված կանանց երեք խմբերում` ըստ դաշտանադադարի տևողության (մինչև 5 տարի և 5 տարուց ավել): Ստացված տվյալները ներկայացված են թիվ 3, 4 և 5աղյուսակներում: Պարզվել է, որ ԴԴ-ի տևողության մեծացմանը զուգահեռ ՈՀԽ նորմալ մեծությամբ կանանց մոտ նվազում է ԴԴՀ-ի հաճախությունը: Այսպես, եթե ԴԴ-ի մինչև 5 տարի (5տ) տևողության դեպքում ԴԴՀ արձանագրվում է առաջին խմբի կանանց գերակշռող մեծամասնության մոտ (62,5%), ապա ԴԴ-ի 5տ ավել տևողության դեպքում` 37,5% մոտ (աղյուսակ 3): Ոսկրերի ցածր հանքային խտությամբ (երկորդ և երրորդ խմբեր) կանանց մոտ պատկերը հակառակն է: Այսպես, եթե ԴԴՀ-ի հաճախությունը ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողությամբ ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերում կազմել է 28,6% ու 21,7%, ապա ԴԴ-ի 5 տարուց ավել տևողության դեպքում` 71,4% և 78,3% համապատասխանաբար (p 0,001): Փաստորեն ԴԴ-ի մինչև 5տ տևողության դեպքում ԴԴՀ վիճակագրորեն հավաստի ավելի հաճախ է հանդիպում ՈՀԽ-ի նորմալ մեծություններով կանանց մոտ, իսկ ԴԴ-ի 5տ ավել տևողության դեպքում` ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերում (p 

 

Աղյուսակ 3

ԴԴՀ-ի հաճախությունն ու ԴՁՑ-ի միջին ցուցանիշները հետազոտված կանանց խմբերում ըստ դաշտանադադարի տևողության 

Խմբերը

 ԴԴՀ-ի հաճախությունը  (%)

ԴՁՑ(M±m)

ԴԴ տևողությունը

ԴԴ տևողությունը

մինչև 5 տարի 

5 տարուց ավել

մինչև 5 տարի 

5 տարուց ավել

Նորմալ ՈՀԽ

62,5

37,5

32,6 ± 2,6

33,7 ± 4,7

Օստեոպենիա 

28,6

71,4

31,8 ± 6,1

36,1 ± 2,9

Օստեոպորոզ 

21,7

78,3

28 ± 2,0

30,1 ± 1,5

 

Ինչպես երևում է թիվ 3 և 4 աղյուսակների տվյալներից, ԴՁՑ-ի միջին ցուցանիշների մեծությունների վիճակագրորեն հավաստի տարբերություն ըստ ԴԴ-ի տևողության հետազոտված կանանց խմբերում չեն դիտվել: Նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական խանգարումների ԴՁՑ-ի միջին ցուցանիշները ևս վիճակագրորեն հավաստի չեն տարբերվել ՈՀԽ-ի նորմալ ցուցանիշներով, ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերում ըստ ԴԴ-ի տևողության (աղյուսակ 4): 

 

Աղյուսակ 4

Առանձին խմբերի ախտանիշների ԴՁՑ-ի միջին ցուցանիշները հետազոտված կանանց խմբերում ըստ ԴԴ-ի տևողության

Խմբերը

 Նեյրո-վեգետատիվ

ախտանիշներ

ԴՁՑ (M±m)

Էնդոկրին

փոխանակային

ախտանիշներ

ԴՁՑ (M±m)

 Հոգե-հուզական

ախտանիշներ

ԴՁՑ (M±m)

ԴԴ տևողությունը

ԴԴ տևողությունը

ԴԴ տևողությունը

մինչև 5 տարի 

5 տարուց ավել

մինչև 5 տարի 

5 տարուց ավել

մինչև 5 տարի 

5 տարուց ավել

Նորմալ ՈՀԽ

19,3 ± 2,0

19,5 ± 1,3

5,9 ± 0,8

5,3 ± 1,3

7,4 ± 0,9

8,8 ± 1,3

Օստեոպենիա

19,5 ± 4,3

22,4 ± 2,3

5,0 ± 0,7

5,2 ± 0,6

7,3 ± 2,1

8,5 ± 0,8

Օստեոպորոզ

17,4 ± 2,2

17,7 ± 0,9

4,4 ±0,4

5,5 ± 0,8

6,2 ± 1,2

7,1 ± 0,4

 

Կապված ԴԴ-ի տևողության հետ, դիտվել են ԴԴՀ-ի ինչպես առանձին խմբերի ախտանիշների հաճախության, այնպես էլ դրանց ծանրության աստիճանի փոփոխություններ (աղյուսակ 5): Այսպես, եթե ՈՀԽ-ն նորմալ ցուցանիշներով ԴԴ-ի մինչև 5 տարի տևողությամբ կանանց խմբում արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանրության երեք աստիճաններն էլ (թեթև` 60%, միջին` 30% և ծանր` 10% դեպքերում), ապա ԴԴ-ի 5 տարուց ավել տևողությամբ դեպքում միայն թեթև և միջին ծանրության նեյրո-վեգետատիվ խանգարումներ նույն հաճախությամբ (50%): ՕՊ-ով կանանց խմբում պատկերը հետևյալն է. ԴԴ-ի մինչև 5 տարի տևողությամբ կանանց խմբում գերակշռում են են թեթև աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումներ (75%), իսկ ծանր աստիճանի խանգարումներ դիտվում են դեպքերի 25%-ում: Դաշտանադադարի 5 տարուց ավել տևողության դեպքում ՕՊ-ով կանանց մոտ արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանրության բոլոր երեք աստիճանները` թեթև, միջին և ծանր 30%, 50%, 20% դեպքերում համապատասխանաբար: Փաստորեն ԴԴ-ի տևողության մեծացմանը զուգահեռ ՕՊ-ով կանանց մոտ նվազում է թեթև աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումների հաճախությունը և մեծանում միջին աստիճանինը: ՕԶ-ով կանանց խմբում ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողության դեպքում գերակշռում է նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև աստիճանը (80%): Միջին աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումները այս խմբի կանանց մոտ դիտվում են միայն 20% դեպքերում: Սակայն ԴԴ-ի 5 տարուց ավելի տևողության դեպքում նվազում է նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև աստիճանի հաճախությունը` հասնելով 66,7% և մեծանում միջին աստիճանի խանգարումների հաճախությունը` կազմելով 33,3%: ՈՀԽ նորմալ ցուցանիշներով կանանց խմբում ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողության դեպքում էնդոկրին-փոխանակային խանգարումները հիմնականում (80%) դրսևորվել են թեթև աստիճանի ձևով: Դեպքերի 20% դիտվել են այդ խանգարումների միջին աստիճանի դրսևորումներ: Վիճակագրորեն հավաստի տարբերություն ըստ էնդոկրին-փոխանակային խանգարումների դրսևորման հաճախության և աստիճանի ԴԴ-ի մինչև 5տ ու 5տ ավելի տևողության դեպքում առաջին խմբի կանանց մոտ չեն արձանագրվել: 

 

Ոսկրերի ցածր հանքային խտությամբ բոլոր կանանց մոտ (ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերը) ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողության դեպքում արձանագրվել են միայն թեթև աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ (աղյուսակ 5): ԴԴ-ի 5 տարուց ավել տևողության դեպքում պատկերը փոխվում է: Այսպես, ՕՊ-ով կանանց մոտ նվազում է էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանի հաճախությունը` հասնելով 90%, իսկ կանանց 10% մոտ արդեն դիտվում են միջին ծանրության էնդոկրին-փոխանակային խանգարումներ: ՕԶ-ով կանանց մոտ ևս նվազում է էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանի հաճախությունը 100 %-ից հասնելով 72,2% ԴԴ-ի 5 տարուց ավել տևողությամբ կանանց մոտ: Միաժամանակ ԴԴ-ի տևողության մեծացմանը զուգահեռ ի հայտ են գալիս միջին (5,6%) և հատկապես ծանր աստի-ճանի խանգարումներ (22,2%) (р

 

Սակայն ԴԴ-ի 5 տարուց ավել տևողության դեպքում նվազում է այդ խանգարումների թեթև աստիճանի հաճախությունը` հասնելով 30% և, հակառակը, մեծանում միջին աստիճանի ծանրության խանգարումների հաճախությունը` հասնելով 70%: ՕԶ-ով կանանց խմբում հոգե-հուզական խանգարումներ պատկերը գրեթե չի փոխվում ԴԴ-ի տևողության փոփոխմանը զուգահեռ: Այսպես, ԴԴ-ի մինչև 5տ և 5տ ավել տևողությանդեպքում ՕԶ-ով կանանց խմբում դիտվում են հոգե-հուզական խանգարումների թեթև և միջին ծանրության դրսևորումներ 60%, 40% և 61,1%, 38,9% համապատասխանաբար: Ստացված արդյունքները վկայում են, որ ԴԴ-ի տևողությանը զուգահեռ, ի տարբերություն նեյրո-վեգետատիվ և էնդոկրին-փոխանակային խանգարումների, հոգե-հուզական խանգարումների ծանրության աստիճանի փոփոխություն դիտվում է ՈՀԽ նորմալ ցուցանիշներով կանանց խմբում: 

 

Աղյուսակ 5

ԴԴՀ-ի առանձին խմբերի ախտանիշների հաճախությունը հետազոտված կանանց խմբերում ըստ ԴԴ-ի տևողության

 

 

Նեյրո-

վեգետատիվ

ախտա

նիշներ

(%)

Էնդոկրին-

փոխանակային

ախտանիշներ

(%)

Հոգե-հուզական

ախտա-նիշներ

(%)

 

ԴԴ-ի տևողությունը 

ԴԴ-ի տևողությունը 

ԴԴ-ի տևողությունը 

մինչև5տարի

5 տարուցավել 

մինչև 5տարի

5 տարուցավել 

մինչև 5տարի

5 տարուցավել 

թե-

թև

մի-

ջին

 ծա-

նըր

թե-

թև

մի-

ջին

 ծա-

նըր

թե-

թև

մի-

ջին

 ծա-

նըր

թե-

թև

մի-

ջին

 ծա-

նըր

թե-

թև

մի-

ջին

 ծա-

նըր

թե-

թև

մի-

ջին

 ծա-

նըր

Նորմալ ՈՀԽ

60

30

10

50

50

-

80

20

-

83,3

16,7

-

60

40

-

50

33,3

16,7

Օստեո-

պենիա

75

-

25

30

50

20

100

-

-

90

10

-

50

50

-

30

70

-

Օստեո-

պորոզ 

80

20

-

66,7

33,3

-

100

-

-

72,2

5,6

22,2

60

40

-

61,1

38,9

-

 

Ամփոփելով ստացված արդյունքները կարելի է նշել, որ ԴԴՀ-ի առաջացման հաճախությունը կապված չէ ՈՀԽ-ի մեծության հետ: Սակայն դիտվում է ԴԴՀ-ի դրսևորման աստիճանի և ախտանիշների բնույթի փոփոխություն` կապված ՈՀԽ-ի մեծությունների հետ. 

 

  • նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև աստիճանը առավել հաճախ է դիտվում ՕԶ-ով կանանց խմբում , 
  • ԴԴ-ի տևողության մեծացմանը և ՈՀԽ-ն նվազմանը զուգահեռ արձանագրվում են էնդոկրին-փոխանակային խանգարումների խորացում,
  • դիտվում է հոգե-հուզական խանգարումների խորացում ԴԴ-ի տևողության մեծացմանը զուգահեռ ՈՀԽ նորմալ մեծություններով կանանց մոտ:

 

ԴԴ-ի ժամանակ ձվարանների ֆունկցիայի մարմանը զուգահեռ վրա է հասնում էստրոգենային անբավարարություն: Ապացուցված է, որ էստրոգենային ռեցեպտորները առկա են բազմաթիվ օրգաններում և համակարգերում [12]: Այդ իսկ պատճառով էստրոգենային անբավարարությունը առաջ է բերում խանգարումներ կենտրոնական, վեգետատիվ նյարդային, սիրտ-անոթային, միզա-սեռական համակարգերում, ինչպես նաև ոսկրային հյուսվածքում [5,6,7,8,9]: Քանի որ ախտաբանական դաշտանադադարի ժամանակ առաջանում են խանգարումներ տարբեր օրգան-համակարգերում, ապա ԴԴ-ի շրջանում կանանց վարումը իր մեջ ընդգրկում է հարցերի ավելի մեծ շարան, քան միայն ԴԴՀ-ի բուժումը: Հետևաբար, ԴԴՀ-ով տառապող ցանկացած կնոջ ցուցված է համալիր հետազոտություն և հարակից մասնագետների խորհրդատվություն` կանխելու և ժամանակին հայտնաբերելու ԴԴ-ի շրջանում ի հայտ եկող հիվանդությունները, այդ թվում նաև ՕԶ-ը, դրանով իսկ նվազեցնելով կանանց հիվանդացությունը, հաշմանդամությունը և մահացությունը: Ստացված արդյունքները թույլ են տալիս առաջարկել ԴԴՀ-ով բոլոր կանանց ոսկրային հյուսվածքի վիճակի գնահատում` ոսկրային փոխանակության խանգարման դրսևորումների բացակայության դեպքում անգամ:

 

Գրականություն


  1. Հարությունյան Ա.Մ., Սանիտարական վիճակագրություն: Ուսում. ձեռնարկ, Երևան, 2000, 84 էջ:
  2. Ельчанов Д.В. и соавт. Клин. лаб. диагностика, 2009, 10. с.21-24.
  3. Камилова М.Я. Доклады АН Республики Таджикистан, 2010, 53, 10 Гинекология. с.807-811.
  4. Руководство по эндокринной гинекологии. Под ред. Е.М. Вихляевой. М.: Мед. инф. агенство, 1997. 768с.
  5. Серов В. Н. и соавт. Гинекологическая эндокринология. М.: МЕДпресс-информ, 2004. 528 с.
  6. Сметник В.П. Consilium Medicum,2010, 6, с.13-16.
  7. Сметник В.П. Consilium Medicum, 2007, 6. с.65-67
  8. Сметник В.П, Ильина Л.М. Проблемы репродукции, 2008, 2, с.80-87.
  9. Сметник В.П, Ильина Л.М. Consilium Medicum, 2007, 6. с.60-64.
  10. Ширяев О.Ю. и соавт. Прикладные информационные аспекты медицины, 2007,10, с.55-63.
  11. Cummings SR, Melton LJ. Lancet. 2002 May 18; 359(9319): p.1761-1767.
  12. Rosen C.J. et al., Aging skeleton, Academic press, USA, 1999, 642 p.

Հեղինակ. Ա.Վ Աբրահամյան, Կ.Կ.Առուստամյան, Ա.Թ.Թումասյան, Վ.Վ.Բակունց, Շ.Վ.Մաթևոսյան «Գ.Նարեկացի»ԲԿ, Մոր և մանկան առողջության պահպանման •իտահետազոտական կենտրոն, Երևան, ՀՀ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վուլվայի քաղցկեղի տեղային կրկնողության և մետասթազավորման առանձնահատկությունները

Բանալի բառեր. վուլվայի քաղցկեղ, կրկնողություն, մետասթազավորում, հասարակ վուլվէկտոմիա, արմատական վուլվէկտոմիա, վիրահատական, համակցված, ճառագայթային բուժում...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Ուրոլոգիա Վեներաբանություն Առողջապահություն 2.2011 Դեղագիտություն
Ուրոլոգիական հիվանդությունների ազդեցությունը հղիության ընթացքի վրա

 

Ներածություն

Հղիների մոտ էքստրագենիտալ պաթոլոգիաների մեջ միզային համակարգի հիվանդությունները զբաղեցնում են երկրորդ տեղը, զիջելով սիրտ-անոթային համակարգի ախտա-բանություններին: Հղիության ընթացքում միզային...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44)
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ

Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

Առողջապահություն 1.2010
Գենիտալ պրոլապսի բուժման ժամանակակից մեթոդների (Prolift &TVT) արդյունավետության գնահատումը

Բանալի բառեր. Prolift and TVT, սթրեսային անմիզապահություն, գենիտալ պրոլապս

Կոնքի հատակի արտանկման և սթրեսա­յին անմիզապահության դեպքում կոնքի հա­տակի ռեկոնստրուկցիայի նպատակով մեր կողմից կիրառվել են PROLIFT™ համա­կար­գը` TVT տեխնոլոգիայով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Առողջապահություն 1.2009
Հղիների հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը նախապատրաստման նոր մոտեցումներ

Վերջին տարիներին բժշկական գիտության նորագույն նվաճումների ներդրմամբ մանկաբարձության ոլորտը գերբժշկայնացվեց: Հղիությունն ու ծննդաբերությունը դիտվում էին որպես բժշկական գործընթացներ, և անգամ նորմալ ընթացքով հղիության և...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Էստրոգենների ու պրոգեստերոնի կիրառումը շուրջ և հետդաշտանադադարային շրջանում (համակարգված վերլուծությունների հիման վրա ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել շուրջ և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հորմոն փոխարինող թերապիայի (ՀՓԹ) նշանակման հիմնավորվածությունը, ինչպես նաև այս շրջանին բնորոշ էական մի շարք ցուցանիշների վրա ՀՓԹ ունեցած ազդեցությունը...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Ամնիոտոմիա` կատարել, թե՞ ոչ (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Բացահայտել ամնիոտոմիայի իրական ազդեցությունը ծննդաբերության տևողության վրա:

Հետազոտության նյութն ու մեթոդաանությունը. Քոքրեյնի տվյալների բազայից ընտրվել է թեմային վերաբերող երեք տասնյակից ավելի հետազոտություն...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Շարունակական աջակցությունը հղիության ընթացքում (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել հղիության և ծննդաբերության ընթացքում շարունակական հուզահոգեբանական աջակցության արդյունավետությունն ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Պիելոնեֆրիտը որպես հղիության կրելախախտի պատճառ

Հղիության ընթացքում հաճախակի հանդիպող էքստրագենիտալ պաթոլոգիաներից է պիելոնեֆրիտը, որի հաճախականությունը տատանվում է 6-12% սահմաններում: Տվյալ հետազոտության նպատակն է պարզել պիելոնեֆրիտի ազդեցությունը հղիության ընթացքի վրա և հնարավոր բարդությունների վերհանումը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Նեֆրոլոգիա
Կանանց սթրեսային անմիզապահության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. սթրեսային անմիզապահություն, TVT ժապավեն, Դրիպտան

Ներածություն. Կանանց անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Արգանդի միոմայի կապակցությամբ կատարված հիստեր է կտոմիայի ազդեցությունը կնոջ կյանքի որակի վրա

Բանալի բառեր. հիստերէկտոմիա, արգանդի միոմա, արգանդի էքստիրպացիա, դաշտանադադար, կյանքի որակ

Աշխարհի շատ երկրներում հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված գինեկոլոգիական վիրահատություններից մեկը: Այս վիրահատությունը առավել հաճախ...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ