Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

Հայաստանի բնակչության շրջունում թմրամիջոցների տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն

Նախաբան

2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը: Հարցմանը մասնակցեց մոտ 4000 մարդ Հայաստանի բոլոր մարզերից: Հարցման նպատակն էր պարզել, թե որքանով են ներկայում օգտագործվում ապօրինի թմրամիջոցներ և դեղամիջոցներ, ալկոհոլ և ծխախոտ, ինչպես նաև վեր հանել թվարկված նյութերն օգտագործողների և վերոհիշյալ երևույթների նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Հայաստանի համար այսօրինակ հարցումն աննախադեպ էր:

 

Անդրկովկասում թմրամոլության դեմ պայքարի ծրագրի (Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագիրը□ 2001 թվականից ի վեր զանազան միջոցառումներ է իրականացնում տարածաշրջանում: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված ջանքներում` նպատակ ունենալով նվազեցնել թմրամիջոցների տարանցիկ շարժը տարածաշրջանից դեպի ԵՄ անդամ երկրներ), աջակցությամբ իրականացված այս հարցման արդյունքները թույլ են տալիս բավական արժեքավոր տեղեկություններ ստանալ ալկոհոլի, անօրինական թմրամիջոցների և դեղամիջոցների օգտագործման,ինչպես նաև ծխելու վերաբերյալ: Այս ամենը ելակետային նյութ կարող է հանդիսանալ հետագա հետազոտությունների և առողջապահության բնագավառի աշխատակիցների ու քաղաքականություն մշակողների գործունեության համար:աջակցությամբ իրականացված այս հարցման արդյունքները թույլ են տալիս բավական արժեքավոր տեղեկություններ ստանալ ալկոհոլի,անօրինական թմրամիջոցների և դեղամիջոցների օգտագործման, ինչպես նաև ծխելու վերաբերյալ: Այս ամենը ելակետային նյութ կարող է հանդիսանալ հետագա հետազոտությունների և առողջապահության բնագավառի աշխատակիցների ու քաղաքականություն մշակողների գործունեության համար::

 

Անհրաժեշտ է նշել նաև, որ Հայաստանում թմրամիջոցների հիմնախնդիրն օրինապահ մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև ՀՀ առողջապահական համակարգը`մասնավորապես թմրամոլների և ալկոհոլ օգտագործողների բուժման եղանակով: Վերջին 3-4 տարիների ընթացքում տարբեր պետական և հասարակական մասնագիտական կազմակերպություններ սկսել են ավելի ուշադիր լինել ոչ միայն նշված խնդիրների, այլև հանրային առողջության և հասարակության վրա դրանց թողած բացասական ազդեցության հանդեպ: Այդ իսկ պատճառով այս հարցումը խիստ ժամանակին էր:

 

Հայաստանի առողջապահական համակարգն աստիճանաբար ինտեգրվում է եվրոպական առողջապահական կառույցներին, և այս հարցումն իրականացվել է` իբրև ուղենիշ ընդունելով «Ընդհանուր բնակչության շրջանում թմրամիջոցների օգտագործման սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու ձեռնարկը»: (Ընդհանուր բնակչության շրջանում թմրամիջոցների օգտագործման սոցիոլոգիական հարցման ձեռնարկ, 2002թ. օգոստոս, «Թմրամիջոցների և թմրամոլության վերահսկման եվրոպական կենտրոն»(ԹԹՎԵԿ) www.emcdda.org):

 

Հարցման արդյունքներն օգտակար կարող են լինել նաև Հայաստանի օրենսդրական դաշտի հետագա կատարելագործման հարցում, քանզի հարցաթերթիկներում շոշափված խնդիրներն առնչվում են նաև առողջապահության իրավական եզրերին:Հարցման արդյունքներն օգտակար կարող են լինել նաև Հայաստանի օրենսդրական դաշտի հետագա կատարելագործման հարցում, քանզի հարցաթերթիկներում շոշափված խնդիրներն առնչվում են նաև առողջապահության իրավական եզրերին:

 

Ստորև ներկայացվում է թմրամիջոցներին առնչվող արդի իրավական միջավայրը Հայաստանում:Օրենսդրություն 2003թ.

փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության նախագահը վավերացրեց 2002թ. դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքը: Վերջինս սահմանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու ազգային քաղաքականության իրավական հիմքերն ու թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները: 2003թ. ընդունվեց ՀՀ քրեական նոր օրենսգիրքը: Ի տարբերություն նախորդի, գործող օրենսգրքով թմրամիջոց օգտագործելու և դրանց ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար սահմանվել են ավելի խիստ պատժամիջոցներ: Այսպես, թմրամիջոցների օգտագործումը Հայաստանի օրենսդրությամբ դիտվում է որպես հանցագործություն, եթե անձն այն օգտագործում է առանց բժշկի նշանակման (մինչ այդ վարչական պատասխանատվություն էր կիրառվում նույն այդ զանցանքի համար): Փոքր քանակությամբ թմրամիջոցներ պահելը նույնպես համարվում է քրեական հանցագործություն:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խստացվել են պատժամիջոցները թմրամիջոցների հետ կապված հանցագործություն կատարելու համար: Իր հերթին, «Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի» (ԱԹՊ)շրջանակներում ստեղծված հատուկ աշխատանքային խումբը մշակել է օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթ:


Հետազոտության մեթոդաբանությունը

 

Հետազոտությունն իրականացվել է Եվրամիության երկրներում կիրառվող և «Թմրամիջոցների և թմրամոլության վերահսկման եվրոպական կենտրոն» (ԹԹՎԵԿ) կազմակերպության կողմից առաջարկվող (1996թ-ից ԹԹՎԵԿ-ը մշակել և փորձարկել է մի շարք համաճարակաբանական ցուցանիշներ, որոնց նպատակն է գնահատել թմրամիջոցների օգտագործման աստիճանն ու օրինաչափությունները, ինչպես նաև դրա որոշիչ գործոններն ու հետևանքները: Որոշ ցուցանիշներ ավելի մանրամասն են մշակվել և ընդունվել են որպես «հիմնական ցուցանիշներ» ու Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) կողմից հավանության արժանացել համանուն մոդելային հարցաթերթի հիման վրա:

 

Հետազոտությունն իրականացվել է բազմաստիճան` համաչափ հավանականության ընտրանքով: Հիմք ընդունելով ՀՀ վարչատարածքային բաժանումը` ընտրանքի կառուցման ալգորիթմը ստրատիֆիկացիոն եղանակով գխավոր համակցությունից ձևավորում է նախնական ընտրանքային միավորներ (ՆԸՄ): Ստորև նկարագրված է գլխավոր համակցության ստրատիֆիկացման եղանակով իրականացված ընտրանքի մեթոդաբանությունը, որն ընդհանուր առմամբ ներկայացուցչական է` ամբողջ հանրապետության համար և ընտրանքի բոլոր աստիճաններում ապահովում է հայտանիշի բոլոր ցուցանիշների կշիռները: Նշված հանգամանքը բացառում է ստացված տվյալների վերակշռման անհրաժեշտությունը, որոնց հարաբերական սխալի մեծությունը0,954 հավանականությամբ չի գերազանցում ∆=√(N-n)/Nn բանաձևով հաշվարկված մեծությունը (որտեղ` N -ը գլխավոր համակցության ծավալն է, n - ը` ընտրանքային համակցության ծավալը):

 

Նախնական ընտրանքային միավորների ընտրությունը մարզերով իրականացվել է հետևյալ կերպ, ք. Երևանի համար այն կազմել է12` հիմք ընդունելով թաղային համայնքների քանակը, յուրաքանչյուր մարզի այն քաղաքների համար, որտեղ բնակչության թվաքանակը գերազանցում է 20000-ը, առանձնացվել են նախնական ընտրանքային միավորներ, յուրաքանչյուր մարզում փոքր քաղաքները միավորվել են մեկ`«քաղաքային բնակավայր» կոչվող նախնական ընտրանքային միավորում, յուրաքանչյուր մարզում բոլոր գյուղերը միավորվել են մեկ ընտրանքային` «գյուղական բնակավայր» միավորում:

 

Այսպիսով, նախնական ընտրանքային միավորների ընդհանուր թիվը կազմել է 48:

 

Ընտրանքի առաջին փուլում ընտրանքի ընդհանուր ծավալը տարանջատվել է սկզբնական միավորների, այն տնտեսությունների թվի քառակուսի արմատի համամասնությամբ, որոնք գտնվել են տվյալ նախնական ընտրանքային միավորներում: Նշված համամասնությունները հաշվարկվել են` հիմք ընդունելով ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքները: Քառակուսի արմատի կիրառմամբ համամասնության մեթոդի ընտրությունը («Հինգ հիմնական ցուցանիշներ. առաջարկվող տեխնիկական գործիքների և ուղենիշների նախագիծ», ԹԹՎԵԿ տնօրինություն, Խորհրդի 22-րդ նիստ, սեպտեմբերի 5-7, 2001թ.: Այդ ցուցանիշներն են. 1) ընդհանուր բնակչության շրջանում թմրամիջոցների օգտագործման աստիճանը և օրինաչափությունները, 2) թմրամիջոցների օգտագործման հիմնախնդրի ծավալը, 3) թմրամիջոցներ օգտագործողների կողմից բուժման պահանջարկ, 4) թմրամիջոցների հետ առնչվող մահացություններ և թմրանյութեր օգտագործողների մահացության աստիճան, 5) թմրամիջոցների հետ առնչվող վարակիչ հիվանդություններ (հեպատիտ, ՄԻԱՎ), պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս, ի տարբերություն «բնակչության թվաքանակի համամասնությամբ» ալգորիթմի, մի կողմից հնարավորություն է ընձեռում ստանալ վիճակագրական ցուցանիշների անշեղ գնահատականներ` բերելով դիսպերսիաների նախնական ընտրանքային միավորների ներսում չնչին փոփոխությունների, մյուս կողմից, նշված մոտեցումը մեծացնում է փոքրաթիվ տնտեսություններ ունեցող բնակավայրերի ընտրման հավանականությունը: Ընտրանքի երկրորդ փուլում Երևանին և այլ մեծ քաղաքներին համապատասխանող նախնական ընտրանքային միավորներն ընտրվել են 1 հավանականությամբ, իսկ մնացած միավորներում բնակավայրերի ընտրությունը կատարվել է պատահական ընտրանքի մեթոդով` տվյալ բնակավայրում գտնվող տնտեսությունների թվի համամասնական հավանականությամբ:

 

Ընտրանքի երրորդ փուլում «քաղաքային բնակավայրերից» ընտրվել են տարածքային միավորներին համապատասխան կլաստերներ, որոնց ընտրանքն իրականացվել է բնակչության թվաքանակին համապատասխան: Վերոշարադրյալով պայմանավորված` երկրորդ և երրորդ փուլերում ապահովվել է նախնական ընտրանքային միավորներում ընդգրկված տնտեսությունների ինքնակշռվածությունը: Տնտեսությունների հասցեներն ընտրվել են սիստեմատիկ ընտրանքի եղանակով, իսկ հետազոտվել են 1500 տնային տնտեսություններ:

 

Տվյալների հավաքագրումը

 

Տնտեսություններից անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման աշխատանքների ողջ գործընթացն իրականացվել է 60հարցում անողների կողմից` հարցախույզի միջոցով:

 

Մինչ այդ, ընտրանքային հետազոտության նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվել են հարցազրուցավարների հրահանգավորման աշխատանքներ, նրանց են հանձնվել հետազոտության համար անհրաժեշտ հարցաթերթերն ու համապատասխան տնտեսությունների ցուցակները:

 

Հրահանգավորման ընթացքում հարցազրուցավարներին պարզաբանումներ են տրվել հարցաթերթի բովանդակության ու կառուցվածքի, ինչպես նաև ցուցանիշների լրացման առանձնահատկությունների վերաբերյալ:

 

Մանրամասն պարզաբանումներ են տրվել նաև հասցեի անհամապատասխանության, հետազոտությանը մասնակցելուց հրաժարվելու և այլ դեպքերի ժամանակ հարցաթերթերի լրացման առանձնահատկությունների վերաբերյալ:

 

Բացի այդ, հարցման ենթակա տնտեսությունների ցուցակներում ծրագրվածի համեմատ նախատեսվել էր նաև տնտեսությունների լրացուցիչ ցուցակ` հետազոտությանը մասնակցելուց հրաժարվելու կամ հասցեների անհամապատասխանության դեպքերում հնարավոր ռոտացիայի նպատակով:

 

Տվյալների հավաքագրումն իրականացվել է ըստ հանրապետության մարզերի: Հարցազրուցավարների կողմից լրացված հարցաթերթերը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) աշխատակազմի մարզային գործակալություններում,թվաբանական և տրամաբանական ստուգման ենթարկվելուց հետո միայն, կատարվել է ստուգված և ծածկագրված հարցաթերթերի մուտքագրումը (մուտքագրման համապատասխան ծրագրի կիրառմամբ):

 

Հետազոտության արդյունքները


Ընտրանքային համակցության ընդհանուր նկարագիրը


«ՀՀ բնակչության շրջանում ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների տարածվածության և օգտագործման վերաբերյալ»հետազոտության շրջանակում, ընդհանուր առմամբ, հարցման է ենթարկվել 4269 մարդ, որից 3892-ը պատասխանել են հետազոտության հարցաթերթին, 343-ը հարցման պահի դրությամբ բացակայել են, իսկ 34-ի կողմից ստացվել է մերժում` այս կամ այն պատճառով հրաժարվել են մասնակցել հարցմանը: Ընտրանքային համակցության բաշխումն ըստ հարցախույզի արդյունքի արտացոլված է ստորև բերված գծապատկեր 1-ում:

Դեղամիջոցներ

 

Համաձայն ստացված արդյունքների, հարցմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր է օգտագործել հարցվածների 9,7 տոկոսը: Ըստ սեռատարիքային խմբերի դիտարկման` հանգստացուցիչ միջոցի կամ տրանկվիլիզատորի օգտագործումն առավելապես բնորոշ է եղել կանանց և կազմել է ընդհանուրի 12,3 տոկոսը(տղամարդկանց մոտ` 6,5 տոկոս): Այդ դեղամիջոցներն օգտագործողների (թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց մոտ) աճման միտում են դրսևորում` տարիքային խմբերի փոփոխմանը (աճմանը) զուգընթաց: Հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործածների տեսակարար կշիռը ցածր է եղել այլ մարզերում և կազմել է 9,2 տոկոս (Երևանում` 10,7 տոկոս): Հարցվածների45,7 տոկոսը հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործում է ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ հաճախականությամբ: Թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համակցությունների համար տեսակարար կշիռներն ունեցել են գրեթե նույն արժեքները և կազմել են համապատասխանաբար` 45,6 տոկոս և 46,1 տոկոս: Տեսակարար կշիռների միջև տարբերություններն աննշան են եղել նաև շաբաթը 4 անգամ կամ ավելի հաճախ օգտագործողների շրջանում(համապատասխանաբար` 15,7 տոկոս և 13,0 տոկոս): Ըստ մարզային բաշխվածության դիտարկելու պարագայում Երևանում առավել ցածր է եղել «շաբաթը 2-3 անգամ» հաճախականությամբ հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործողների տեսակարար կշիռը` 8,7 տոկոս, մինչդեռ այլ մարզերում` շաբաթը 4 անգամ կամ ավելի հաճախականությամբ օգտագործողներինը կազմել է 12,8 տոկոս:

 

Հարցմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործածների թվաքանակի բաշխում ըստ օգտագործելու հաճախականության արտացոլված է ստորև բերված գծապատկեր 2-ում:

 

Հարցմանը նախորդած մեկ ամսվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր է օգտագործել հարցվածների 72,3տոկոսը, այդ թվում` կանանց 73,9 և տղամարդկանց 68,7 տոկոսը: Ըստ մարզային բաշխվածության դիտարկելիս, նշված տեսակարար կշիռն առավել բարձր է եղել Երևանում` 81,7 տոկոս, իսկ այլ մարզերում կազմել է 67,6 տոկոս:

 

Ուշագրավ է, որ տեսակարար կշիռների նման էական տարբերություններ արձանագրվել են գրեթե բոլոր տարիքային խմբերում,բացառությամբ` 16-24 տարեկանների: Երևան և այլ մարզեր համակցություններն ըստ սեռի դիտարկելու պարագայում երևում է, որ Երևան քաղաքում հարցված և վերջին մեկ ամսվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործածների տեսակարար կշիռը գրեթե 30 տոկոսային կետով գերազանցել է այլ մարզերի համապատասխան ցուցանիշին:

 

Ըստ հաճախականության, առավել բարձր տեսակարար կշիռ ունեն մինչև 9 օր հաճախականությամբ օգտագործողները, որոնք կազմել են 65,1 տոկոս, իսկ ըստ մարզային բաշխվածության դիտարկելիս` Երևանի և այլ մարզերի համապատասխան տեսակարար կշիռների միջև էական տարբերություններ չեն արձանագրվել: Ընդ որում, Երևանի և այլ մարզերի համակցություններն ըստ սեռի դիտարկելիս հետաքրքրական է այն, որ եթե կանանց համակցությունում հանգստացուցիչ միջոցի կամ տրանկվիլիզատորի օգտագործման հաճախականությունների միջև էական տարբերություններ չեն արձանագրվել, ապա Երևան քաղաքում առավել հաճախադեպ է տղամարդկանց կողմից հանգստացուցիչ միջոցի կամ տրանկվիլիզատորի օգտագործելու հանգամանքը :


Հարցմանը նախորդած մեկ ամսվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործածների թվաքանակի բաշխումն ըստ օգտագործելու հաճախականության արտացոլված է ստորև բերված գծապատկեր 3-ում:

Հետազոտության արդյունքների համաձայն, հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը` 71,0 տոկոսը, այն ձեռք է բերում դեղատնից` առանց դեղատոմսի, մինչդեռ բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսով ձեռք է բերում հարցվածների միայն 24,6 տոկոսը: Ըստ այդմ, հանգստացուցիչ միջոցի կամ տրանկվիլիզատորի ձեռք բերման այս երկու եղանակներն են, թերևս, հիմնական (առանցքային) տարբերակները, քանզի հարցաթերթում նշված մյուս`«ծանոթից» և «այլ» տարբերակների տեսակարար կշիռները միասին կազմել են 4,4 տոկոս:

 

Ապօրինի թմրամիջոցներ

 

Ինչպես արդեն նշվել է, հետազոտության հարցաթերթը պարունակում էր նաև հարցեր ապօրինի թմրամիջոցների օգտագործման և դրա տարածվածության վերաբերյալ: Այս բաժնի հարցադրումներով ստացված արդյունքներին, թերևս, պետք է վերաբերել այն վերապահումով, որ դրանց սենսիթիվության հանգամանքով պայմանավորված, վերջիններս կարող են չարտացոլել երևույթի խորությունը: Այդ նկատառումով է, թերևս, պայմանավորվել նաև այն հանգամանքը, որ հարցաթերթի այդ բաժնի յուրաքանչյուր ենթաբաժինը պարունակել է երկու տարբեր բովանդակությամբ հարցադրում` «Դուք անձամբ ճանաչու՞մ եք թմրամիջոց (ըստ տեսակների) օգտագործող անձանց» և «Դուք թմրամիջոց (ըստ տեսակների) երբևէ օգտագործե՞լ եք»:

 

Ըստ այդմ, այդ երկու հարցադրման արդյունքներով ստացվել են բավական ուշագրավ պատասխաններ: Ստացված պատասխանները, որպես հարցվածների ընդհանուր թվաքանակի (3892) նկատմամբ տոկոսային արտահայտություն,արտացոլված են ստորև բերված գծապատկեր 4-ում:

Ինչպես վերը բերված գծապատկեր 4-ից, հարաբերականորեն բարձր է հաշիշ կամ մարիխուանա օգտագործող անձանց ճանաչողների տեսակարար կշիռը (5,4 տոկոս), որին հաջորդում են կոկաին (0,9 տոկոս) և հերոին (0,6 տոկոս) օգտագործող անձանց ճանաչող հարցվածների տեսակարար կշիռները: Ուշագրավ է, որ ըստ տարիքային խմբերի և թմրամիջոցների առանձին տեսակների բաշխվածության դիտարկելու պարագայում, հարաբերականորեն բարձր տեսակարար կշիռներն ունեցել են որոշակի ռանձնահատկություններ: Այսպես` հաշիշ կամ մարիխուանա օգտագործող անձանց ճանաչողների տեսակարար կշիռը հարաբերականորեն բարձր է եղել 45-54 (տվյալ խմբի 29,5 տոկոսը) և 35-44 (տվյալ խմբի 22,4 տոկոսը) տարիքային խմբերում,կոկաինը և հերոինը` 45-54 (համապատասխանաբար 25,7 տոկոս և 33,3 տոկոս) և 25-34 (համապատասխանաբար` 22,9 տոկոս և29,2 տոկոս), ամֆետամինները` 25-34 (37,5 տոկոս) և 45-54 (25,0 տոկոս), իսկ էքստազին` 16-24 (30,0 տոկոս) և 25-34 (25,0 տոկոս)տարիքային խմբերում: Հարցվածների ընդհանուր թվաքանակում գերակայող են եղել տղամարդկանց պատասխանները: Ըստ մարզային բաշխվածության դիտարկելու պարագայում, հաշիշ կամ մարիխուանա ու կոկաին օգտագործողների ճանաչողների տեսակարար կշիռներն առավել բարձր են եղել այլ մարզերում(համապատասխանաբար` 82,9 տոկոսը և 74,3 տոկոսը), իսկ էքստազի և ամֆետամիններրի ճնաչողներինը` Երևանում (համապատասխանաբար` 55,0 տոկոս և 62,5 տոկոս) :

 

Ի հակադրություն վերը բերված ցուցանիշների, հարցվածների կողմից թմրամիջոցի օգտագործման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան դրական պատասխան է տրվել թվով 25 հարցվածի կողմից, այդ թվում` հաշիշ կամ մարիխուանա են օգտագործել19-ը, կոկաին` 4-ը, իսկ հերոին` 2-ը: Հաշվի առնելով պատասխանների վերջին երկու տարբերակների արդյունքներով ստացված աննշան մեծությունները` սույն հաշվետվության առումով դրանց վերլուծությունը նպատակահարմար չի համարվում: Ինչ վերաբերում է հաշիշ կամ մարիխուանա օգտագործածների թվաքանակին, ապա վերջիններից 18-ը տղամարդ է, 1-ը` կին: Ընդ որում, հաշիշ կամ մարիխուանա օգտագործածների 36,8 տոկոսը եղել է 25-34 տարիքային խմբում, իսկ ըստ մարզերի դիտարկելու պարագայում, «այլ մարզեր» համակցությունը կազմել է 78,9 տոկոս:

 

Ուշագրավ է այն, որ ըստ հարցման արդյունքների հարցվածներից և ոչ մեկը վերջին մեկ տարվա ընթացքում թմրամիջոց չի օգտագործել, իսկ ինչ վերաբերում է առաջին անգամ օգտագործելու տարիքին, ապա հաշիշ կամ մարիխուանա օգտագործած բոլոր հարցվածներն այն օգտագործել են 16-25 տարեկանում:

 

Վերաբերմունքը

 

Հետազոտության հարցաթերթը հնարավորություն է ընձեռել նաև պարզել հարցվածների տեսակետները ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների ներգործության վերաբերյալ, ինչպես նաև ստացված պատասխանների հիման վրա գնահատել հարցվածների կողմից այս կամ այն երևույթի ռիսկայնության վերաբերյալ պատկերացումները: Ըստ այդմ, հատկանշական է, որ որոշակի երևույթների վերաբերյալ հարցվածների կողմից տրված պատասխանները դրսևորել են տարաբևեռ միտումներ և բնութագրվել ներքոշարադրյալ կերպ:


Հարցվածների կողմից «Դուք թմրամոլին համարում եք ավելի շուտ որպես հանցագո՞րծ, թե՞ հիվանդ» հարցադրմանը տրված պատասխանները բնութագրվել են գծապատկեր 5-ում բերված համամասնություններով:

Ինչպես երևում է վերը բերված գծապատկեր 5-ից` թմրամոլին առավելապես որպես հիվանդ է համարել հարցվածների 38,3տոկոսը, իսկ 29,8 տոկոսը` և՛ որպես հանցագործ և՛ որպես հիվանդ: Ընդ որում ուշագրավ է այն, որ ո՛չ որպես հանցագործ և ո՛չ էլ որպես հիվանդ տարբերակն է ընտրել հարցվածների 5,0 տոկոսը, իսկ 14,5 տոկոսը չեն կողմնորոշվել (կամ դժվարացել են պատասխանել), (հարցաթերթը նման հարցադրում չի պարունակել), (հավելված 2, աղյուսակներ 44, 45):


Ի տարբերություն վերը նշված հարցադրման, հարցվածների բացարձակ մեծամասնությունն ընդհանուր առմամբ կամ ամբողջությամբ ժխտում է` «Մարդկանց պետք է թույլատրել ընդունել հաշիշ կամ մարիխուանա» տեսակետը (համաձայն չէ ամբողջությամբ` 67,1 տոկոս, համաձայն չէ ընդհանուր առմամբ` 25,3 տոկոս): Ընդ որում, նշված արտահայտությունը ժխտվում է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց կողմից: Սակայն մյուս կողմից ուշագրավ է այն, որ ըստ մարզային բաշխվածության դիտարկելու պարագայում այլ մարզերի հարցվածների կողմից տրված պատասխաններում «համաձայն չէ ամբողջությամբ» տարբերակն ընտրածների տեսակարար կշիռը Երևանում հարցվածների համապատասխան տեսակարար կշռին զիջում է 9,5տոկոսային կետով, ինչն էլ իր հերթին «բաշխվել է» պատասխանների մյուս տարբերակների միջև, գերազանցելով Երևանի համապատասխան տեսակարար կշիռներին: Նշված պատասխանները թղթակցում են նաև հարցվածների կողմից մեկ այլ հարցադրմանը տրված պատասխանների հետ, համաձայն որոնց պարբերաբար մարիխուանա կամ հաշիշ օգտագործելը մեծ ռիսկ է համարել ընդամենը` 89,3 տոկոսը, իսկ ոչ ռիսկային` 0,8 տոկոսը:

 

Ուշագրավ է այն, որ ի տարբերություն ստորև բերված և էքստազիի կամ հերոինի մեկ կամ երկու անգամ օգտագործելուն առնչվող հարցադրումների պատասխանների արդյունքում ստացված «չեմ դատապարտում» պատասխանների հարաբերականորեն բարձր տեսակարար կշիռների համեմատությամբ «Ժամանակ առ ժամանակ մարիխուանա կամ հաշիշ օգտագործելը» գործողությունը չդատապարտողները կազմել են աննշան` 1,4 տոկոս (այդ թվում` կանայք` 0,8 տոկոս և տղամարդիկ` 2,3 տոկոս), իսկ մարզային բաշխվածությամբ` պատասխաններում երևույթը չդատապարտողների տեսակարար կշիռները գրեթե համընկել են և կազմել, համապատասխանաբար` Երևանում 1,2տոկոս, այլ մարզերում` 1,5 տոկոս:

 

Հարցվածների կողմից` «Մարդկանց պետք է թույլատրել ընդունել հաշիշ կամ մարիխուանա» հարցադրմանը տրված պատասխանները բնութագրվել են գծապատկեր 6-ում բերված համամասնություններով:

 

Նմանաբնույթ պատկեր է ձևավորվել նաև` «Մարդկանց պետք է թույլատրել ընդունել հերոին» արտահայտության վերաբերյալ ստացված պատասխաններով: Այսպես նշված տեսակետն ընդհանուր առմամբ կամ ամբողջությամբ ժխտել է հարցվածների 93,3տոկոսը (այդ թվում` համապատասխանաբար` 23,4 տոկոս և 69,9 տոկոս): Ընդ որում, հատկանշական է, որ «համաձայն չէ ամբողջությամբ» և «ընդհանուր առմամբ համաձայն չէ» պատասխանների բաշխումն ըստ տեսակարար կշիռների ունեցել է որոշակի առանձնահատկություններ. կանանց շրջանում □համաձայն չէ□ ամբողջությամբ պատասխանածների տեսակարար կշիռը նույն պատասխանը տված տղամարդկանց տեսակարար կշռին գերազանցել է 10,3 տոկոսային կետով, իսկ «ընդհանուր առմամբ համաձայն չէ» պատասխանածներինը, հակառակը, ցածր է եղել 6,4 տոկոսային կետով: Նմանաբնույթ տարբերությունները բնութագրական են նաև Երևան և այլ մարզեր բաշխվածության դեպքում. Երևան քաղաքում «համաձայն չէ ամբողջությամբ» պատասխանածների տեսակարար կշիռը գերազանցել է այլ մարզերի համապատասխան ցուցանիշը 11,0տոկոսային կետով, իսկ «ընդհանուր առմամբ համաձայն չէ» պատասխանի պարագայում, հակառակը, զիջել` 7,3 տոկոսային կետով: Ուշագրավ է նաև այն, որ Երևան քաղաքում հարցվածների շրջանում «համաձայն է ամբողջությամբ» պատասխանածներ չեն եղել:

Նույն պատկերն է նաև հերոինի մեկ կամ երկու անգամ փորձելուն առնչվող հարցադրումների պատասխանների բաշխվածության պարագայում:

 

Գործողությունը դատապարտում է հարցվածների 80,2 տոկոսը, իսկ չի դատապարտում` 3,1 տոկոսը:

 

Հարցվածների կողմից` «Հերոին փորձելը մեկ կամ երկու անգամ» արտահայտությանը տրված պատասխանները բնութագրվել են գծապատկեր 7-ում բերված համամասնություններով (տես վերևում):

 

Համաձայն ստացված արդյունքների, երևույթը ոչ դատապարտելի համարողների տեսակարար կշիռները հարաբերականորեն բարձր են եղել տղամարդկանց (կանանց համապատասխան ցուցանիշը գերազանցել է 2,7 տոկոսային կետով), իսկ մարզերի պարագայում, Երևանում հարցվածների կողմից տրված պատասխանների արդյունքում ձևավորված տեսակարար կշիռը (այլ մարզերի համանման ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսային կետով): Հարցվածների կողմից տրված` էքստազիի մեկ կամ երկու անգամ փորձելուն առնչվող պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ գործողությունը չի դատապարտել հարցվածների 4,3 տոկոսը, մինչդեռ 71,6 տոկոսն այն համարել է դատապարտելի: Պատասխանի նշված տարբերակը թղթակցում է նաև մեկ այլ հարցադրման հետ, համաձայն որի, հարցվածների79,2 տոկոսը (այդ թվում` կանանց` 81,1 տոկոսը, տղամարդկանց` 77,0 տոկոսը) դա համարում է մեծ ռիսկ պարունակող, իսկ 2,0տոկոսը` ոչ ռիսկային (այդ թվում` կանանց` 1,4 տոկոսը և տղամարդկանց` 2,7 տոկոսը): Ուշագրավ է այն, որ Երևան և այլ մարզեր բաշխվածությամբ դիտարկելու պարագայում մեկ կամ երկու անգամ փորձելը թեթև ռիսկային է համարել Երևանում հարցվածների7,8 տոկոսը և այլ մարզերում հարցվածների` 2,4 տոկոսը, իսկ ոչ ռիսկային` համապատասխանաբար 3,2 տոկոսը և 1,5 տոկոսը:

Հարցվածների կողմից «Էքստազիի փորձելը մեկ կամ երկու անգամ» արտահայտությանը տրված պատասխանները բնութագրվել են գծապատկեր 8-ում բերված համամասնություններով (տես վերևում):

 

Անկախ նշվածից, համաձայն ստացված արդյունքների, երևույթը ոչ դատապարտելի համարողների տեսակարար կշիռները հարաբերականորեն բարձր են եղել տղամարդկանց (կանանց համապատասխան ցուցանիշը գերազանցել է 3,3 տոկոսային կետով) շրջանում, իսկ մարզերի պարագայում, Երևանի հարցվածների կողմից տրված պատասխանների արդյունքում ձևավորված տեսակարար կշիռը գերազանցել է այլ մարզերի համանման ցուցանիշին 6,5 տոկոսային կետով: Ի տարբերություն վերը նկարագրվածի` ուշագրավ է այն, որ բոլորովին տարբեր պատասխաններ են ստացվել ծխախոտի և ալկոհոլի օգտագործմանն առնչվող հարցադրումներից ստացված պատասխանների մասով, որտեղ արդեն գերակայում է «չեմ դատապարտում»  տարբերակը: Այսպես, «օրական տասը կամ ավելի գլանակ ծխելը» չի դատապարտել  հարցվածների 44,5 տոկոսը (այդ թվում` կանանց` 32,2 տոկոսը և տղամարդկանց` 59,0 տոկոսը): Ինչպես ցույց է տալիս ստացված արդյունքների վերլուծությունը, նշված երևույթն առավելապես դատապարտում են կանայք (պատասխանների`«դատապարտում է» և «դատապարտում է խիստ» տարբերակները համատեղ կազմել են ընդամենը 57,6 տոկոս), մինչդեռ տղամարդկանց կողմից տրված «չեմ դատապարտում» պատասխանը գերազանցում է վերջինիս 1,4 տոկոսային կետով: Ըստ մարզային բաշխվածության դիտարկելու պարագայում, երևույթը չդատապարտողների տեսակարար կշռիները հարաբերականորեն բարձր են եղել Երևանում և կազմել` 48,3 տոկոս (այլ մարզերում` 42,8 տոկոս): Նշված ցուցանիշների տրամաբանությունը թերևս հիմնավորվում է նաև մեկ այլ` «Օրական մեկ տուփից ավելի սիգարետ օգտագործելու» ռիսկայնության վերաբերյալ հարցադրմանը տրված պատասխանների վերլուծությամբ: Այսպես, եթե երևույթը մեծ ռիսկ է համարել կանանց 45,3տոկոսը, ապա տղամարդկանց կողմից տրված պատասխաններն ըստ ռիսկայնության (թեթև, միջին, մեծ) ունեցել են գրեթե հավասար բաշխում և գտնվել 26,2-28,0 տոկոսի միջակայքում: Ըստ մարզային բաշխվածության` օրական մեկ տուփից ավելի սիգարետ օգտագործելը ոչ ռիսկային է համարել Երևանում հարցվածների` 8,6 տոկոսը և այլ մարզերում` 15,7 տոկոսը:

 

Քննարկում

 

Այս տիպի ուսումնասիրություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, այդ պատճառով անհնար է համեմատել ներկա տվյալներն անցյալի հետ (բացառությամբ ծխախոտի, այն էլ որոշ վերապահումներով): Հարկ է նշել նաև, որ հետազոտության հարցաթերթում առկա որոշ հարցադրումների (հատկապես` թմրամիջոցների) սենսիթիվության հանգամանքով պայմանավորված,հնարավոր է, որ հարցվածների կողմից այդ հարցադրումներին տրված պատասխանները հնարավորություն չտան ամբողջական պատկերացում կազմել այս կամ այն երևույթի խորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծել ներկա իրավիճակը:

 

Դեղամիջոցներ

 

Համաձայն ստացված արդյունքների` հարցմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր է օգտագործել հարցվածների յուրաքանչյուր տասերորդը: Ըստ սեռատարիքային խմբերի դիտարկելու պարագայում հանգստացուցիչ միջոցի կամ տրանկվիլիզատորի օգտագործումն առավելապես բնորոշ է եղել կանանց:Հարցվածների մոտ կեսը հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործում է ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ:

 

Հարցմանը նախորդած մեկ ամսվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր է օգտագործել հարցվածների տասից յոթը: Ըստ մարզային բաշխվածության, նշված տեսակարար կշիռն առավել բարձր է եղել Երևանում` տասից ութը, մինչդեռ ՀՀ մարզերում եղել է ավելի ցածր:

 

Երևան և այլ մարզեր համակցություններն առանձին ըստ սեռի դիտարկելու պարագայում ակներև է, որ Երևան քաղաքում հարցված և վերջին մեկ ամսվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործածների տեսակարար կշիռն արական սեռի ներկայացուցիչների մոտ գրեթե 30 տոկոսային կետով գերազանցել է ՀՀ մարզերի համապատասխան ցուցանիշը:Վերոհիշյալն ահազանգող երևույթ կարելի է համարել: Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ 16-24 տարիքային խմբում շատ բարձր է հարցմանը նախորդած մեկ ամսվա ընթացքում հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործածների թիվը: Ըստ հաճախականության բարձր տեսակարար կշիռ են ունեցել հարցմանը նախորդած մեկ ամսվա ընթացքում մինչև 9 օր հաճախականությամբ օգտագործողները` 65%:

 

Հետազոտությամբ ստացված արդյունքների համաձայն, հանգստացուցիչ միջոց կամ տրանկվիլիզատոր օգտագործողների ընդամենը մեկ չորրորդն է այն ձեռք բերում բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսով: Հարկ է նշել, որ օգտագործողների մեծամասնությունը` տասից յոթը, այն ձեռք է բերում դեղատնից` առանց դեղատոմսի և, որ ամենաանկառավարելին է, մի մասի համար դեղամիջոցը դառնում է հասանելի այլ ճանապարով` «ծանոթից» և «այլն»:

 

Ապօրինի թմրամիջոցներ

 

Այս բաժնի հարցադրումներով ստացված արդյունքների մասով, ինչպես արդեն նշվել է, առկա են որոշակի վերապահումներ`կապված երևույթի քրեականորեն պատժելի բնույթ ունենալու հատկանիշի հետ:

Ուղղակի հարցադրումներին («Դուք օգտագործե՞լ եք թմրամիջոց») տրված պատասխաններն ունեցել են բավական աննշան արժեմեծություններ, մինչդեռ այլ արդյունքներ են ստացվել «Դուք անձամբ ճանաչու՞մ եք թմրամիջոց օգտագործող անձի» հարցադրմանը տրված պատասխաններից: Հարցվածների թվաքանակի բաշխումն ըստ թմրամիջոց օգտագործող անձանց ճանաչելու հայտանիշի վկայում է, որ հարաբերականորեն բարձր է հաշիշ կամ մարիխուանա օգտագործող անձանց ճանաչողների տեսակարար կշիռը (5,4 տոկոս), որին հաջորդում են կոկաին (0,9 տոկոս) և հերոին (0,6 տոկոս) օգտագործող անձանց ճանաչող հարցվածների տեսակարար կշիռները: Ուշագրավ է, որ այս պատկերը Եվրոպական երկրների ցուցանիշների հետ համեմատելու պարագայում կառուցվածքային առումով որոշակի նմանություններ կարելի է դիտարկել: Ցուցանիշները համեմատելիս տարբերությունն ակնհայտ է (հաշիշ կամ մարիխուանա 10-25%, կոկաին 0,5- 3%, հերոին Доклад о состоянии здравоохранения в Европе 2002г, Евро.Бюро ВОЗ, Копенгаген. Стр 88):

Հարցվածների կողմից թմրամիջոցի օգտագործման վերաբերյալ հարցադրմանը դրական պատասխանողների գերակշիռ մեծամասնությունը հաշիշ կամ մարիխուանա են օգտագործել: Սակայն հարկ է նշել, որ այլ պատասխաններ նույնպես եղել են: Կարևոր է այն հանգամանքը, որ հաշիշ կամ մարիխուանա օգտագործած բոլոր հարցվածներն այն առաջին անգամ օգտագործել են 16-25 տարեկանում: Հարկ է նշել, որ թմրամիջոցի օգտագործման վերաբերյալ հարցադրմանը դրական պատասխանողների շարքում եղել են նաև կանայք, ինչը գուցե օրինաչափություն չէ, սակայն մտորելու տեղիք է տալիս:

 

Վերաբերմունքը

 

Հետազոտության հարցաթերթը հնարավորություն է ընձեռել նաև պարզել հարցվածների գիտելիքները ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների ներգործության վերաբերյալ, ինչպես նաև ստացված պատասխանների հիման վրա գնահատել հարցվածների կողմից այս կամ այն երևույթի ռիսկայնության վերաբերյալ պատկերացումները և ընդանուր առմամբ մեզ հնարավորություն է տալիս պարզել բնակչության իրազեկվածության աստիճանը: Հատկանշական է, որ որոշակի երևույթների վերաբերյալ հարցվածների կողմից տրված պատասխանները եղել են բավականին տարբեր:

 

Հարցվածների կողմից «Դուք թմրամոլին համարում եք ավելի շուտ որպե՞ս հանցագործ, թե՞ հիվանդ» հարցադրմանը վերաբերմունքը եղել է հետևյալը` հարցվածների մեծ մասն ի դեմս թմրամոլի տեսնում է հիվանդի (հարցվածների 68,1%): Այդ մարդկանց մի մասը (29,8%) համարում է թմրամոլին և՛ հիվանդ, և՛ հանցագործ, տասից մեկն է ընդամենը թմրամոլին որպես հանցագործ դիտարկում: Պետք է նշել նաև, որ 14 տոկոսից ավելին դժվարացել է պատասխանել այս հարցին:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը մեծամասամբ կամ ամբողջությամբ ժխտում է «Մարդկանց պետք է թույլատրել ընդունել հաշիշ կամ մարիխուանա» տեսակետը: Սա ինքնին շատ կարևոր փաստ է: Նման պատկեր է ստացվել նաև □Մարդկանց պետք է թույլատրել ընդունել հերոին□ և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ:

Հարցվածների «Էքստազի փորձելը մեկ կամ երկու անգամ» արտահայտության վերաբերյալ տեսակետները մի փոքր այլ են և մտորելու տեղիք են տալիս. հարցվածների մոտ մեկ քառորդը չգիտի, թե ինչպես վերաբերվի այդ երևույթին: Մտահոգվելու տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ նրանց մեջ բավականին մեծ տեղ է գտել 16-24 տարեկանների մասնաբաժինը:

Աղբյուր «Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն». ամբողջությամբ զեկույցը հրատարակվել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական Միության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող □Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի□ օժանդակությամբ2005թ: Հետազոտությանը մասնակցել են ԱԱԻ և ԱՎԾ առաջատար մասնագետներ:

 

Ի՞նչ են ասում թռչնագրիպի մասին գիտնականները

 

Ռուսաստանի վիրուսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դ.Կ.Լվովն ասում է.

 

- Ռուսաստանի տարածք ներխուժած վիրուսի բացահայտված հատկանիշները վկայում են վերջինիս բարձրախտածին ներուժի մասին ընտանի թռչունների և մարդկանց նկատմամբ, ինտերֆերոնի նկատմամբ կայունության, բայց ռեմանտադինի նկատմամբ զգայունության մասին: Հյուսիսային Եվրասիայի լայն տարածությունը կարելի է համեմատել խոհանոցի հետ, ուր շրջանառում են A տիպի գրիպի վիրուսների տարբեր գենոտիպեր, իսկ Հարավարևմտյան Ասիան` ճաշասենյակի հետ, ուր ձևավորվում են բարձրախտածին շտամեր պանդեմիկ ներուժով: Սիբիրի և Հեռավոր Արևմուտքի առանձին թռչունների շրջանում արձանագրվել էր վարակվածություն ցածրախտածին շտամերով: Վերջին տարիներին այդ թռչունների ձմեռելու վայրերում, այդ թվում նաև Հարավարևմտյան Ասիայում, վիրուսների շտամերը դարձել են բարձրախտածին: Այդ բարձրախտածին վիրուսներով վարակված թռչունները 2005թ.-ի գարնանը Ջունգարական դարբասներով չվեցին դեպի Հարավարևելյան Սիբիրի տարածքներ, այնուհետև հասան Սառցե օվկիանոս` զբաղեցնելով 10 միլիոն քառակուսի կիլոմետրից ավելի բույնադրման տարածքներ: Վիրուսն ընկնելով ընտանի թռչունների պոպուլյացիան (խմբաքանակ), առաջացրեց էպիզոոտիկ անասնահամաճարակային պայթյուն: Երբ աշնանը թռչունները ետ չվեցին ձմեռելու Ռուսաստանի և այլ երկրների խիտ բնակեցված տարածաշրջաններում, նրանք կրկին տարածեցին վիրուսը: Այն տարածվեց մինչև Տուլա և Վոլգա, Ռումինիա, Թուրքիա, Խորվաթիա, ԱՄՆ և Կանադա: Չուի ընթացքում յուրաքանչյուր ջրամբար, ուր ընկել է վարակված թռչունների արտաթորանքը, դարձել է դանդաղ գործող ական: Վիրուսն այստեղ կպահպանվի մինչև գարուն, երբ առողջ և ախտահարված թռչունները կվերադառնան, և իրադարձությունները 2006թ. ամռանը`անցյալ սեզոնի համեմատ, կարող են լինել ավելի սոսկալի:

 

Ինչ վերաբերում է պանդեմիկ վիրուսին, այն, հավանական է, կգա մեզ մոտ Չինաստանից, ուր վիրուսի ռեասորտացիայի հնարավորությունները զգալի մեծ են` հաշվի առնելով էպիզոոտիկ պրոցեսի ակտիվությունն ու բնակչության բարձր խտությունը: Եվ այն կարող է տեղի ունենալ ցանկացած պահին:

 

Ռուսաստանի անասնաբուժական սանիտարիայի, հիգիենայի և էկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ա.Մ.Սմիրնովն ասում է.

 

- Թռչնագրիպի վիրուսը պահպանվում է արտաքին միջավայրի օբյեկտների, սառեցված մսում` 447 օր, հավկիթում` 300 օր,մինչդեռ, ձվի սպիտակուցն ու դեղնուցը կոնտամինացված են վիրուսով, և ձվի լվանալն անօգուտ է: Այն տնտեսություններում, ուր թռչնի գրիպի դեպք է արձանագրվել, գոմաղբը նույնպես կոնտամինացված է վիրուսով և կարող է պահպանվել վերջինիս մեջ մինչև300 օր: Թռչունների համատարած ոչնչացումը վերջնական արդյունքի չի բերի, քանի որ գարնանը յուրաքանչյուր տնտեսությունում նոր թռչուններ կբերի, և վիրուսը կաշխատի առանց չվող թռչունների միջնորդության:

 

Անհրաժեշտ է ընդհատել էպիզոոտիկ շղթան, բայց ներկայում մենք չունենք ժամանակակից մեթոդ թռչնի արտաթորանքի ու վարակված թռչնի ուտիլիզացման և կերի վարակազերծման համար:

 

Ռուսաստանի թռչնաբուծության գիտահետազոտական անասնաբուժական ինստիտուտի տնօրեն Է.ԴՋավադովի կարծիքով

 

- գիտնականների և անասնաբուժական ծառայության մասնագետների մեծամասնությունը, ցավոք, նախընտրում էին գործել համաձայն եվրոպական մեթոդի` չիրականացնել թռչունների պատվաստում, ոչնչացնել վարակված թռչունների գլխաքանակը:Համաձայն արևմտյան օրինակի, Ռուսաստանում ընդունված բոլոր օրենսդրական ակտերով թռչունների գլխաքանակի ոչ մի բուժում և կանխարգելում չի կարող լինել: Սույն փաստը բացատրվում է նրանով, որ պատվաստումից հետո ներարկված հակածինի հանդեպ առաջանում են հակամարմիններ, և դժվարանում է դաշտային շտամի տարբերակումը պատվաստումայինից:Հարկ է նշել, որ արդեն առկա է իտալացի անասնաբույժ-գիտնականների փորձը, որոնք կիրառել են H7 շտամից պատվաստանյութը: Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում տարբերակելու պատվաստված թռչունը վարակվածից: Սակայն,մենք չպետք է կուրորեն ընդօրինակենք ուրիշների փորձը: Եթե Եվրամիության ցանկացած երկրում ֆերմերն ինքն է տանում թռչունը ոչնչացման, որովհետև դրա դիմավ ստանում է համապատասխան դրամային փոխհատուցում և պետությունից, և ապահովագրական ընկերությունից, ապա ԱՊՀ երկրներում նման բան տեղի չի ունենում: Այս իրավիճակում թռչունների պատվաստումը միակ ելքն է: Տնօրենը նշեց նաև, որ Իտալիայում արդեն իրականացվել է ընտանի թռչունների լայնամասշտաբ պատվաստում: Ցավոք, թռչունների պատվաստանյութերի մշակումներն իրականացվում են կամավոր սկզբունքով, ոչ միայն առանց ֆինանսավորման, այլ նաև հաղթահարելով արհեստականորեն ստեղծվող դժվարությունները:

 

Ռուսաստանի գրիպի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Օ.Ի.Կիսելյովի ելույթից.

 

- 1918թ.-ի «իսպանկան» հարուցվել էր A(H1N1) վիրուսով, որը խոզի և թռչնի գրիպի ռեկոմբինանտ ներգենային հիբրիդ է: A տիպի գրիպի վիրուսը յուրահատուկ գենետիկական մեքենա է, և այդ իսկ պատճառով հնարավոր է պատվաստանյութ ստանալու յուրաքանչյուր փորձ ոչ արդիական շտամից հնարավոր է: Ցավոք, Ռուսաստանում ներկայում չկա պատվաստանյութերի օպերատիվ արտադրություն անմիջապես անջատումներից, սակայն, այն անհրաժեշտ է, քանի որ իրավիճակը ցանկացած պահի կարող է սրվել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ստեղծել պատվաստումային շտամերի թեկնածուների բանկեր և պատվաստումային շտամերի բանկեր:

 

Մենք ունենք վարակիչ հիվանդությունների, հատկապես գրիպի դեմ պայքարի մեծ փորձ: Մոտակայում անհրաժեշտ է ակտիվացնել վիրուսի անջատման և իդենտիֆիկացիայի աշխատանքները բոլոր տարածաշրջաններում և կազմավորել պատվաստումային շտամեր ակտիվ շրջանառող մարդու, թռչնի և կենդանիների վիրուսների հիման վրա:

 

Համաճարակաբանական տեսություն

 

Տրիխինելյոզի բռնկում կեմերովոյում

 

2006թ. փետրվարի 2-ին Կեմերովո քաղաքի համաճարակաբանական հսկողության կենտրոնի փոխտնօրեն Վ.Սոկոլովի տվյալներով տրիխինելյոզի դեպքեր են արձանագրվել Կեմերովոյի Կրպիվինսկի տարածաշրջանի 5

բնակիչների մոտ: Հիվանդները հոսպիտալացվել են քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոցում տրիխինելյոզի նախնական ախտորոշմամբ: Վարակի աղբյուր է հանդիսացել արջի միսը:

 

Թռչնագրիպի բռնկում

 

Բաթում


2006թ. փետրվարի 2-ի տվյալներով Բաթումի նավակայանում հայտնաբերվել է ավելի քան 10 սատկած վայրի բադ: Բաթումն Աջարիայի մայրաքաղաքն է, որը գտնվում է Վրաստանի հարավարևմտյան մասում: Աջարիան սահմանակից պետություն է Թուրքիային, ուր թռչնագրիպի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Համաձայն Աջարիայի քաղաքային ադմինիստրացիայի հաղորդագրության` անասնաբուժական ծառայությունը անցկացրել է բոլոր սատկած թռչունների` թռչնագրիպի վերաբերյալ հետազոտություն: Համաձայն Վրաստանի առողջապահության նախարարության` թռչնագրիպի ոչ մի դեպք դեռևս չի արձանագրվել ոչ մարդկանց, ոչ թռչունների շրջանում:

 

Ուկրաինա


2006թ. հունվարի 29-ին թռչնագրիպի բռնկումներ են արձանագրվել հնդկահավերի շրջանում` Ղրիմյան թերակղզում: Հունվարի27-ին Ալուշտայում ընդհանուր թվով 137 վայրի թռչուն է սատկել թռչնագրիպի հաստատված ախտորոշմամբ: 217 վայրի թռչուններ են սատկել նաև Պարտենիտում` հունվարի 29-ին: 2006թ. հունվարի 25-ի դրությամբ կարանտինային վայրերի թիվը 9 է` 4-ը`Ֆեոդոսիայի տարածաշրջանում, 4-ը` Կիրովսկի տարածաշրջանում և 1-ը` Ջանկոյսկի տարածաշրջանում:

 

Բուլղարիա


2006թ. փետրվարի 3-ի Բուլղարիայի պաշտոնյաների տվյալներով H5 գրիպի վիրուս է անջատվել Ռումինիայի սահմանին կից տարածքում հայտնաբերված սատկած կարապից: Քանի որ Բուլղարիան ներկայում չունի

համապատասխան լաբորատոր հնարավորություն թռչնագրիպի ախտորոշման համար, նմուշներն ուղարկվել են Անգլիա`կոմպլեքսային լաբորատոր ախտորոշման նպատակով` հայտնաբերելու արդյո՞ք անջատված H5 շտամը բարձրախտածին H5N1-ն է, որի զոհ են դարձել 86 մարդ և միլիոնավոր թռչուններ` սկսած 2003թ.-ից: Փետրվարի 10-ին թռչնագրիպի H5N1 վիրուսի ախտորոշումը հաստատվեց:

 

Ռումինիա


2005թ. հոկտեմբերից Ռումինիայի հարավային և հարավարևելյան 25 տարածաշրջաններում արձանագրվել է թռչնագրիպի վիրուսի H5N1 բարձրախտածին շտամը: Հունվարի 10-ին սատկած թռչունների դեպքեր են

արձանագրվել Ցիրեսու և Դուդեցի բնակավայրերում, որոնց մոտ հաստատվել է H5N1 վարակվածությունը: Ներկայում Ռումինիայում առկա է 7 ակտիվ բռնկում` 3 գյուղ Բրեյլա, 3 Իալոմիտա և 1 Կալարասի շրջաններում:

Բռնկումների սկզբից ավելի քան 53 000 թռչուն է սատկել կամ ոչնչացվել:

 

Ռուսաստան


2005թ. դեկտեմբերի վերջին ոչ մի նոր բռնկում թռչունների շրջանում չի արձանագրվել: Սատկած աղավնիների դեպքեր են արձանագրվել Մուրմանսկի շրջանի Լենինսկի համայնքում: Նմուշառումներ են իրականացվել այս տարածաշրջանի բոլոր թռչնաբուծական տնտեսություններից և ուղարկվել են Սանկտ Պետերբուրգի գրիպի

գիտահետազոտական ինստիտուտ` լաբորատոր ախտորոշման նպատակով: Ախտորոշման արդյունքները բացասական էին:Ռոստովի շրջանի 15 թռչնաբուծական տնտեսությունների 450 հետազոտված աշխատողներից 2-ի մոտ են հայտնաբերվել հակամարմիններ թռչնագրիպի նկատմամբ:

 

Չինաստան


2006թ. հունվարի 1-ին թռչնագրիպի բռնկում է արձանագրվել Չինաստանի Գուիժու շրջանի Վուդանգ գյուղում: Վերջին տվյալներով մարդկանց շրջանում թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել Ֆուջան, Գուանքսի, Ջիանքսի,

Հունան և Սիչուան շրջաններում: Որոշ դեպքեր են արձանագրվել այն տարածաշրջաններում, ուր թռչունների շրջանում դեպքեր չեն արձանագրվել: 2006թ. հունվարի 23-ին Սիչուան շրջանի Չենգդու քաղաքում 29-ամյա կնոջ

մոտ հաստատվել է թռչնագրիպի դեպք մահացու ելքով:

 

Հոնգկոնգ


2006թ. հունվարի 10-ին H5N1 շտամի վիրուս է հաստատվել Հոնգկոնգի Թայ Պո գյուղի նորաբնակ տարածքում` սատկած կաչաղակի մոտ և հունվարի 26-ին մեկ այլ դեպք նույն գյուղի արևելյան մասում: Հայտնաբերված սատկած թռչնի տարածքի շրջակայքում գտնվող բոլոր 8 թռչնաբուծական տնտեսությունները գտնվում են հսկողության տակ, և դեռևս թռչնագրիպի ոչ մի ախտանիշ չի հայտնաբերվել: 2006թ. փետրվարի 3-ի դրությամբ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալների, Ինդոնեզիայում 2006թ. ընթացքում արձանագրվել է թռչնագրիպի 3 հաստատված դեպք, որից երեքն էլ մահացու ելքով:

 

Վիետնամ


2006թ. հունվարի սկզբին Վիետնամում ավարտվեցին լայնամասշտաբ պատվաստումները: Ներկայում իրականացվում են հետպատվաստումային հսկողության աշխատանքներ: Հունվարի 22-ի դրությամբ 7600 շճանմուշներ են հետազոտվել` 86,3%պաշտպանիչ ցուցանիշով բադերի և 82,6% հավերի շրջանում: Նմուշառումներ են իրականացվել նաև քերուկների միջոցով, և 627նմուշների լաբորատոր ախտորոշման արդյունքները բացասական էին H5 շտամի նկատմամբ:

 

Թուրքիա


2006թ. փետրվարի տվյալներով Անկարայում` Թուրքիայի գրիպի ազգային կենտրոնում թռչնագրիպի 21 դեպք է հաստատվել մարդկանց շրջանում, որոնցից 4-ը Դողուբայազեթ և Վան համայնքներից` մահացու ելքով:

 

***

 

Սույն հրատարակման պատրաստման ընթացքում ստացվել է տեղեկատվություն, որ վայրի թռչունների շրջանում թռչնագրիպի H5N1 վիրուս հայտնաբերվել է նաև Հունաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում,Իսպանիայում,Ֆրանսիայում,   Սլովենիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Ադրբեջանում, Պարսկաստանում և կրկին անգամ Ռուսաստանում (Դաղստան,Կրասնոդար): Առաջին անգամ թռչնագրիպի H5N1 վիրուս է հայտնաբերվել Աֆրիկյանմայրցամաքում(Նիգերիա): Հնդկաստանում արձանագրվել է թռչնագրիպի առաջին դեպքը մարդկանց շրջանում:

 

Հարց ու պատասխան


- Ո՞ր տարիքային խմբերի համար է գրիպը ավելի մեծ վտանգ ներկայացնում:

 

- Գրիպի նկատմամբ ավելի զգայուն են երեխաները` սկսած կյանքի երկրորդ կիսամյակից, որոնք դեռ չեն առնչվել գրիպի վիրուսի հետ (մինչ այդ նրանք պաշտպանված են մայրական հակամարմիններով): Վիրուսի նկատմամբ բարձր զգայունություն է պահպանվում նաև դպրոցական տարիքի երեխաների շրջանում, ինչն էլ իր հերթին, մասսայական շփման արդյունքում նպաստում է պայթյունատիպ բռնկումներին, որոնք, սովորաբար, հանդիսանում են մնացած բնակչության վարակման աղբյուր:Հատուկ զգայուն խումբ են համարվում տարեցները, հատկապես ծերանոցներում, թույլ դիմադրողականության պատճառով:Նշված խմբերի պատվաստումը կարևորվում է, մինչդեռ այն ցուցվում է նաև առողջ մեծահասակներին: Գրիպը վտանգավոր է յուրաքանչյուրիս համար: Համաճարակների ժամանակ մահացու ելք է արձանագրվում նաև լիովին առողջ մարդկանց մոտ:Սակայն, ամենամեծ վտանգը սպառնում է քրոնիկ հիվանդություններով տառպող անձանց` կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներով երեխաների, սրտանոթային խնդիրներով, շնչառական պաթոլոգիայով, երիկամային հիվանդություններով,իմունաճնշիչ թերապիա ընդունող անձանց:

 

***

 

- Ինչու՞ է մեծահասակներին խորհուրդ տրվում պատվաստանյութի մեկ դոզայի ներարկում, իսկ երեխաներին` երկու:

 

- Այն կապված է մեծահասակների մոտ գրիպի վիրուսի հակածինների նկատմամբ իմունոլոգիական հիշողության առկայության հետ, որի պատճառով պատվաստանյութի մեկ դոզայի ներարկոււմը բավական է վերջինիս «թարմացնելու» համար: Փոքր տարիքի երեխաներին երկու դոզա ներարկում են միայն պատվաստման առաջին տարում, իսկ հետագայում նրանց նույնպես պատվաստում են մեկ դոզայով:

 

***

 

- Ինչպե՞ս են գրիպի պատվաստանյութերը համակցվում այլ պատվաստանյութերի հետ:

- Գրիպի պատվաստանյութերը կարելի է ներարկել այլ պատվաստանյութերի հետ միաժամանակ:

 

Հեղինակ. Պրոֆ.Վ.Դավիդյանց,Ա.Բազարչյան, Յու. Պողոսյան, Գ.Դումանյան, Լ.Նիազյան, Ա.Թադևոսյան, Կ. Փամբուխչյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006, (N. 2, 2006)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թունավորման ուսումնասիրության յուրահատկությունները

Դատական թունաբանությունը գիտական մի ասպարեզ է, որտեղ կիրառվում են թունաբանության, անալիտիկ քիմիայի, դեղագիտակության և այլ դիսցիպլինների գիտելիքներն ու մեթոդները...

Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ