Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Քննական սթրեսի ազդեցությունը ճեմարանային ուսուցմամբ սովորող աշակերտների սիրտ-անոթային համակարգի վրա` կենսաակտիվ հավելման օգտագործման պայմաններում

Բանալի բառեր. քննական սթրես, էլեկտրասրտագիր, կարգավորման համակարգերի լարվածության ցուցիչը, կենսաակտիվ հավելում

Վերջին տարիներին դպրոցական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումների հիմքում հաճախ խախտվում են ուսումնական ռեժիմի հիգիենիկ նորմերը, ինչն անրադառնում է սովորողների առողջական վիճակի վրա: Ժամանակի սղության պայմաններում մեծ ծավալով տեղեկատվության յուրացման անհրաժեշտությունը, թերշարժունության տևական շրջանները, ոչ լիարժեք սնունդը, գիտելիքների գնահատման ժամանակ ծագող հակասական իրավիճակները նպաստում են օրգանիզմի հոմեոստազը կարգավորող մեխանիզմների մշտական լարվածությանը [3,11], որն առավել ցայտուն արտահայտվում է քննաշրջանում: Հայտնի է, որ քննական սթրեսի նկատմամբ հարմարում չի մշակվում և օրգանիզմում պատասխան ռեակցիան արտահայտվում է յուրաքանչյուր քննության ժամանակ [7,10]։

 

Քննության ընթացքում դիտվում է սթրեսի ֆիզիոլոգիական, վեգետատիվ, մարմնական և հոգեբանական արտահայտումների մի ամբողջ շարք: Վերջինս նպաստում է օրգանիզմի հոմեոստատիկ համակարգի գերլարվածությանը, բերում է ներ- և միջհամակարգային փոխհարաբերությունների ներդաշնակության խախտմանը, դառնում վեգետատիվ ապա գործառության ձևավորման պատճառ: Չնայած նրան, որ դեռահասի օրգանիզմի գործառական համակարգերի ճկունությունն ապահովում է արտաքին միջավայրի բազմաթիվ գործոնների նկատմամբ նրա արագ հարմարվո­ղականությունը, ֆիզիոլոգիական գործառույթների զարգացման և կարգավորման մեխանիզմների անավարտ լինելը հաճախ պայմանավորում են արտաքին ծայրահեղ գործոնների նկատմամբ նրա անհամապատասխան արձագանքը:

 

Այս հարցը առավել կարևորվում է այն վարժարաններում և քոլեջներում, որտեղ ներմուծված է տարբերակված ուսուցում ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական և հումանիտար ուղղություններով: Քննաշրջանի ընթացքում վարժարանի աշակերտների կողմից տեղեկատվության մեծ ծավալների յուրացումը տրվում է բարձր ֆիզիոլոգիական գնով` կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգերի լարվածությամբ ու գերլարվածությամբ ­­­­ ­­­ ­­­ ­ ­­­­­ ­­­­­ ­­­ ­­­­­­­­­­­­­ ­­­ ­­­ ­­ ­­­­­­­ [2,3,14]:

 

Գրականության մեջ կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների օրգանիզմի գործառական համակարգերի խանգարումների բարձր հաճախության մասին նախա- և հետքննական շրջանում [5,6]:

 

Ժամանակակից գիտական գրականության մեջ կան շատ տվյալներ ոչ միայն հիվանդությունների բուժման, այլ առողջության պահպանման և վերականգնման համար կենսաակտիվ նյութերի (ԿԱՀ), այդ թվում դեղամիջոցների, օգտագործման վերաբերյալ: Մեր օրերում ԿԱՀ-ըօգտագործվում է որպես հիվանդությունները կանխարգելող միջոց: ԿԱՀ-ի անհրաժեշտությունը աճում է օրեցօր: Ուստի խթանող ու հակասթրես ային ազդեցություն ունեցող նոր, բնական միջոցների հայտնաբերումը շարունակում է մնալ արդիական նաև մեր օրերում­­­­­­ ­­­­ ­­ [4,8,9]:

 

Ներկայացված աշխատանքի խնդիրն է եղել ուսումնասիրել վարժարանային ուսուցման պայմաններում VIII-րդ դասարանի աշակերտների սիրտ-անոթային համակարգի գործառութային ցուցանիշների փոփոխությունները նախա- և հետքննական շրջաններում, ԿԱՀ ստանալուց առաջ և հետո: Որպես ԿԱՀ օգտագործվել է Արցախյան խոտաբույսերից հավաքված` Բնության գանձեր թեյը, որն ունի հակասթրեսային, հանգստացնող ազդեցություն: Թեյի բաղադրության մեջ մտնում Է արևքուրիկ, կատվախոտ, պատրինճ, պղպեղադաղձ, թրնջախոտ, եղեսպակ, մասրենի: Ֆիզիկական և մտավոր հոգնածության ժամանակ ԿԱՀ-ը ունի լարվածությունը թուլացնող և հարմարվողականությունը բարձրացնող հատկություններ [8,9]:

 

Հետազոտման մեթոդները

 

Հետազոտվել են Երևան քաղաքի Քվանտ վարժարանի ութերորդ դասարանում սովորող 30 աշակերտներ: Իրականացվել է աշակերտների առողջական վիճակի ստուգում` ընտրվել են հոգեֆիզիոլոգիական շեղումներ չունեցող երեխաներ: Որպես ստուգիչ խումբ հետազոտվել են նույն դպրոցի աշակերտները, որոնք չեն օգտագործել ԿԱՀ: Փորձնական խմբի երեխաներին վեց շաբաթ տևողությամբ ամեն օր կեսօրին տրվել է 2գ խոտաբույսերից պատրաստված մեկ բաժակ թեյ: Սիրտ-անոթային համակարգի գործունեության փոփոխությունների դինամիկան ուսումնասիրվել է երեք փուլով` 1–ուսումնական կիսամյակի համեմատաբար հանգիստ ժամանակ, 2–քննությունից առաջ, 3–քննությունը հանձնելուց անմիջապես հետո: Սիրտ-անոթային համակարգի գործունեության փոփոխությունները ուսումնասիրելու համար կիրառվել է Ռ.Մ. Բաևսկու (1984) սրտի ռիթմի մաթեմատիկական վերլուծության եղանակը:

 

Սրտի ռիթմի վերլուծության նպատակով II ստանդարտ դարձմամբ գրանցվել են աշակերտների էլեկտրասրտագրերը (ԷՍԳ), որի ազդակները նախ փոխանցվել են մագնիտոֆոնի ելքին և այնուհետև` համակարգչին, ուր ենթարկվել են մաթեմատիկական վերամշակման պուլսաչափման եղանակով: Մոնիտորի էկրանին արտաբերվում են սրտի ռիթմի տատանումները: Տեղեկատվությունը տրվում է երկու տարբերակով` թվային և գրաֆիկական:

 

Ծրագիրն իրականացնում է 100 R-R ժամանակահատվածների ինքնավար գրանցումն ուվերամշակումը, որի արդյունքում ստացվում են սրտի ռիթմի հիստոգրաֆիկ, ավտոկորելյացիոն և սպեկտրային մեծությունները բնորոշող միշարք ցուցանիշներ` մոդա (Մo), մոդայի ամպլիտուդ (ԱՄo), վարիացիոն տատանասահման (ΔX), կարգավորման համակարգերի լարվածության ցուցիչը (ԼՑ), ռիթմի վեգետատիվ ցուցիչը (ՌՎՑ), որն` ինքնավար կոնտուրի կարգավորման ակտիվության գնահատման տեսանկյունից թույլ է տալիս դատել վեգետատիվ հավասարակշռության մասին, կարգավորման գործընթացների ադեկվատության ցուցիչը (ԿԳԱՑ), որն արտացոլում է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժնի ակտիվության և ծոցային հանգույցի գործունեության առաջատար մակարդակի միջև եղած փոխհարաբերությունները, ռիթմի վեգետատիվ հավասարակշռության ցուցիչը (ՎՀՑ): Յուրաքանչյուր հետազոտվողի համար սրտի ռիթմի վիճակի գնահատման համար կառուցվել են առանձին կորելյացիոն ռիթմագրեր, սկատերոգրեր, հիստոգրեր: Փորձնական տվյալների վիճակագրական մշակումը կատարվել է ըստ Ստյուդենտի t չափանիշի:

­­

 

Արդյունքների քննարկում և վերլուծություն

 

Վարժարանային սաների ընդհանուր վիճակը քննությունից առաջ, ինչպես ցանկացած սթրեսային իրավիճակ, ուղեկցվում է հուզական արտահայտված ռեակցիաներով:

 

Հոգեհուզական լարվածության պատճառներից են հանդիսանում ժամանակի պակասի պայմաններում աշխատանքը, կատարվող աշխատանքի նշանակելիությունը և նրա կատարման համար պատասխանատվությունը:

 

Ինչպես երևում է ստացված տվյալներից երկու խմբում էլ սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշները կրել են միաուղղված բնույթ, բայց ի տարբերություն ստուգիչի, փորձնական խմբում սրտի ռիթմը բնութագրող մեծությունների փոփոխությունները ավելի թույլ են արտահայտված (աղյուսակ.):


Աղյուսակ


Վարժարանում սովորող 8–րդ դասարանի աշակերտների սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների փոփոխությունները քննաշրջանի ընթացքում

 


Հետազոտվողների սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների մաթեմատիկական վերլուծության արդյունքում նախաքննական շրջանում ստուգիչ խմբում դիտվել է ԼՑ-ի հա­վանական բարձրացում 38,76%-ով (p<0.001): Հետազոտվողների ԼՑ-ի ամենաբարձր մակարդակ գրանցվել է հետքննական շրջանում, որը ելակետի համեմատ բարձր է եղել 48,29-ով (p<0.001):

 

Դիտվող փոփոխությունները պայմանավորված են սրտի ռիթմի կարգավորման սիմպաթիկ և կենտրոնական մեխանիզմների ակտիվության բարձրացմամբ, ինչպես նաև պարասիմպաթիկ և հումորալ մեխանիզմների թուլացմամբ: Դրա մասին են վկայում Մo-ի և ΔX-ի փոքրացումը նախա- և հետքննական շրջանում, որը կազմել է համապատասխանաբար 1,47 և 4,41%, 32,14 և 35,71%: Այս շրջանում դիտվել է սրտի ռիթմի կարգավորման սիմպաթիկ պատկերի` ԱՄo-ի ակտիվության բարձրացում, որը նախաքննական շրջանում կազմել է 7,65%, իսկ հետքննական շրջանում 12,24% ելակետի համեմատ, ինչպես նաև ՌՎՑ-ի, ԿԳԱՑ-ի և ՎՀՑ-ի արժեքների աճ (աղյուսակ):

­­­

 

Նախաքննական և հետքննական շրջաններում ԼՑ-ի և ԱՄo-ի մեծացումն ու ΔX-ի նվազումը վկայում են վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժնի լարվածության գերակշռման մասին, որը հանգեցնում է հուզական գերլարվածության:

­­­

 

Վարժարանականների ստուգիչ խմբում դիտվող ԼՑ-ի, ԱՄo-ի բարձրացումը և Մo-ի նվազումը վկայում են այն մասին, որ նախաքննական  իրավիճակն առաջացնում է օրգանիզմի կարգավորող համակարգերի լարվածություն և գերլարվածություն: Աշակերտների մոտ քննական լարվածության ընթացքում սրտի ռիթմի ինտեգրալային բնութագրերի միանման ուղղվածություն է դիտվել նաև շատ հեղինակների հետազոտություններում [2,12,13]:

 

Սիմպաթիկ մեխանիզմների ակտիվության բարձրացման ապացույցն է հանդիսանում նաև ռիթմոգրերում դիտվող R-R ինտերվալների տատանումների տատանասահմանի փոքրացումը, սկատերգրերում` ավտոռեգրեսիոն ամպի խտության մեծացումը, սպեկտրոգրերում` միջինև բարձր հաճախությամբ ալիքների տարաբաժնի փոքրացումը և ցածր հաճախականությամբ ալիքների սպեկտրային խտության բարձրացումը:

­

 

Փորձական խմբում, ի տարբերություն ստուգիչի, փոփոխությունները ավելի թույլ են արտահայտված: Նախաքննական շրջանում ԿԱՀ օգտագործած խմբում դիտվել է ԼՑ-ի հավաստի բարձրացում 27,90%-ով (p<0.001), իսկ հետքննական շրջանում, ի տարբերություն ստուգիչ խմբի, ԼՑ-ի մեծությունն իջել է նախաքննականի համեմատ և ելակետից բարձր է մնացել 17,39%-ով (p<0.001):

 

Նախաքննական շրջանում ԱՄo-ն աճել է 18,02%-ով (p<0,001), հետքննականում այն բարձր է մնացել ելակետից ընդամենը 8,13%-ով (p<0,001):

 

∆X-ի և Մo-ի մեծությունները ելակետային տվյալների համեմատ նվազել են նախաքննական շրջանում համապատասխանաբար 13.92 և 21,43%-ով, իսկ հետքննական շրջանում ելակետից բարձր են մնացել 17.86 և 6.33% -ով (p<0.05) ։

 

Վարժարանականների փորձնական խմբում դիտվող ԼՑ-ի, ԱՄo-ի որոշակի նվազումը և Mo-ի աճը վկայում են այն մասին, որ հետքննական շրջանում ԿԱՀ-ի օգտագործումը առաջացնում է պարասիմպաթիկ մեխանիզմների ակտիվացում, որը ուղղված է սիմպաթիկ նյարդային համակարգի գերլարվածության կանխարգելմանը:

 

Փորձնական խմբի երեխաների ռիթմո-, սկատեր-, և ավտոկորելոգրերի փոփոխությունները կրում են նույնատիպ, բայց ավելի թույլ արտահայտված բնույթ, քան ստուգիչ խմբում:

 

Ըստ Ն.Ֆ. Կուշներովայի [9], աշակերտների հարմարումը վարժարանային ուսուցմանը իրենից ներկայացնում է բարդ սոցիալ-հոգեբանական երևույթ և ուղեկցվում է օրգանիզմի փոխհատուցողա-հարմարողական համակարգերի զգալի լարվածությամբ: Նրանց տվյալների համաձայն ԲԻՈ-ԼԱԴ մարմելադը թողնում է դրական ազդեցություն ուսանողների կենտրոնական նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Հետազոտվողների այս խմբում, ինչպես նաև մեր ուսումնասիրությունների փորձնական խըմբում գրանցվել են էլեկտրասրտագրի ցուցա­նիշների դրական փոփոխություններ ստուգիչ խմբի համեմատ:

 

Ուստի մեր կողմից ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ Բնության գանձեր հակասթրեսային թեյը նպատակահարմար է օգտագործել վարժարանային պայմաններում սովորող երեխաների` մտավոր և հուզական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված սթրեսի կանխարգելման նապատակով:

 

Գրականություն

 

  1. Баевский Р.М., Кириллов О.И., Клицкин С.З. Математический анализ изменений сердеч­но­го ритма при стрессе. М.: Наука, 1984, с. 221.
  2. Геворкян Э.С., Даян А.В., Адамян Ц.И. и др. Влияние экзаменационного стресса на психо­фи­зи­оло­гические показатели и ритм сердца студентов. Журнал вышей нервной деятель­ности, 2003, т. 53, 1, с. 46-50.
  3. Гребняк Н.П., Щудро С.А. Адаптации стар­ше­классников к обучению. Гигиена и сани­та­рия, 2008, 1, с. 55-57.
  4. Дадали В.А., Макаров В.Г. Биологически активные вещества лекарственных растений как фактор детоксикации организма. Вопросы питания, 2003, 72(5), с. 49-55.
  5. Даян А.В., Оганесян А.О., Геворкян Э.С. и др. Реакция сердечной деятельности стар­ше­классников школ с дифференцированным обучением на экзаменационный стресс. Физи­о­ло­гия человека, 2003, т. 29, 2, с. 49-54.
  6. Казин Э.М., Мирзаханова Р.М., Тарасова О.Л. Оценка адаптивных возможностей орга­низма подростков с различным темпом поло­во­го созревания по соматическим, вегетатив­ным и гормональным показателям. Валеоло­гия, 2002, 3, с. 70-73.
  7. Колбанов В.В. Саморегуляция на основе биологической обратной связи как средство повышения психоэмоциональной устойчи­вости человека. Валеология, 2002, 1, с. 27-30.
  8. Кушнерова Н.Ф., Агапов Я.В., Селезнев Л.Н. и др. Получение и проверка эффективности психофизиологического действия пищевых добавок, получаемых из дикоросов Даль­не­восточ­ного региона России. Валеология, 2002, 4, с. 70-74.
  9. Кушнерова Н.Ф., Фоменко С.Е., Рахманин Ю.А. Гигиена и санитария, 2007, 1 с. 47-49.
  10. Осадчая Е.А. Материалы по адаптации к учеб­ному процессу и валеологические пока­за­тели здоровья студентов различных психо­фи­зи­ологических групп. Валеология, 2003, 4, с. 16-21.
  11. Умрюхина Е.А., Быкова Е.В., Климина Н.В. Энергообмен и вегетативные функции у сту­ден­тов при учебной и экзаменационной нагрузках. Физиология человека, 1996, 22 2, с. 108-111.
  12. Юматов Е.А., Кузьменко В.А., Бадиков В.И. и др. Экзаменационный стресс у студентов. Фи­зи­ология человека, 2001, т. 27, 2, с. 104-111.
  13. Rosch P. J. The Pulse of Stress, Health and Stress. The. Newsletter Am. Inst. Stress, 1996, v. 12, p. 7.
  14. Van Ravenswaaij C.M., Kollee L.A., Hopman J.C.V. et al. Heart rate variability. Ann. Int. Med., 1993, vol. 118, p. 436.

 


Հեղինակ. Լ.է.Ղուկասյան, Ա.Մ. Մինասյան, Է.Ս. Գևորգյան, Ա.Վ. Դայան, Կ.Ռ. Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն, 0025, Երևան
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1. 2009(37) 1-6
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

PTCA FRONTLINE GUIDE WIRE
PTCA FRONTLINE GUIDE WIRE

Հարգելի բժիշկներ,

Սիրով հայտնում ենք Ձեզ, որ http://www.abmed.am/asahi-intecc.php?CategoryId=166703 պաշտոնական կայքում...

Սրտանոթաբանություն ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
940 նմ դիոդային լազերի կիրառմամբ ենթամաշկային երակների ներերակային և պունկցիոն լազերային կոագուլյացիայի արդյունքները տարեց և ծերունական տարիքի հիվանդների մոտ

Քրոնիկական երակային հիվանդությունները ունեն բժշկական, սոցիալական և տնտեսական նշանակություն, ինչը կապված է հաշմանդամության բարձր մակարդակի, բուժման հսկայական ծախսերի, էսթետիկ արատների...

Միկրոալբումինուրիան, որպես երիկամների ախտահարման վաղ շրջանը բնութագրող ցուցանիշ` զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում

Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...

Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աջ փորոքի մորֆոֆիզիոլոգիական և պաթոֆիզիոլոգիական առանձնահատկությունները

Բանալի բառեր. աջ փորոք, անատոմիա, ֆիզիոլոգիա, անբավարարություն, միջփորոքային միջնապատ

Վերջին տասնամյակներին մեծացել է հետաքրքրությունը աջ փորոքի (ԱՓ) նկատմամբ, հատկապես կապված ԱՓ-ի անբավարարության հետ: ԱՓ-ի ֆունկցիոնալ գնահատումը կարևոր է թոքային հիպերտենզիայի...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Իշեմիկ պրեկոնդիցիայի պաշտպանիչ նշանակությունը սրտամկանի համար

Բանալի բառեր. իշեմիա, հիբերնացիա, սթանինգ, պրեկոնդիցիա, մետաբոլիզմ, էներգոապահովում, կենսունակություն

Սրտամկանի իշեմիան հանդիսանում է սրտային անբավարարության զարգացման հիմնական պատճառը, սակայն մինչև այսօր դեռևս գոյություն չունի իշեմիայի համընդհանուր բնորոշում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Կենսունակ սրտամկանի ախտորոշման որոշ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման օգտակարությունը

Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա

Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Առողջապահություն 1.2011 Դեղագիտություն
Էնդոթելային ֆունկցիայի, թաքնված աթերոսկլերոզի, լիպիդային պրոֆիլի, բորբոքման, թրոմբոցիտների ֆունկցիոնալ վիճակի և մակարդելիության որոշ ցուցանիշների գնահատումը անկանոն կոլխիցինոթերապիա ստացող ՊՀ հիվանդների մոտ

Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվան­դու­թյուն

Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տա­րած­վածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենա­բարձրն է ողջ երկրագնդում: Այն հան­դի­սանում է մահացության թիվ մեկ պատճառը...

Համակարգային հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Նոր ջրալույծ կատիոնային մեզո-տետրա-պիրիդիլ պորֆիրինների և մետաղապորֆիրինների հիպոտենզիվ ակտիվությունը

Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ

Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության  նկատմամբ...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Դեղագիտություն
C- ռեակտիվ սպիտակուցը և սիրտ անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը

Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ

C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...

Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ կարպալ թունելի համախտանիշի զարգացման հավանականության գնահատումը

Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա

Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Զարկերակային գերճնշման առանձնահատկությունները քաղաքաբնակ և գյուղաբնակ ազգաբնակչության շրջանում (գրականության տեսություն)

Սիրտ-անոթային հիվանդությունները (ՍԱՀ) մահացության հիմնական պատճառն են հանդիսանում ամբողջ աշխարհում և կազմում են ընդհանուր մահացության մոտ 30% [15]։ ՍԱՀ-ի բեռի աճը գրանցվում է առավելապես ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Զարկերակային գերճնշման վերահսկման և տարածվածության առանձնահատկությունները նախկին Խորհրդային Միության որոշ երկրներում (գրականության տեսություն)

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) համարվում է սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածն իր առաջացրած բարդություններով և բարձր մահացությամբ [8]։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից (ՍԱՀ) մահացությունը կազմում է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ