Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, արտաքին տեսքի պատկերացումների մեջ, քիթը զբաղեցնում է, կարելի է ասել, առաջտար տեղ: Այդ պատճառով ամենահեշտ միջոցը այլանդակել մարդու տեսքը` նրան քթից զրկելն է: Հին աշխարհում այդպիսի պատիժը սովորական գործ էր: Օրինակ` Հնդկաստանում քիթ կտրելով պատժում էին անհավատարիմ կանանց, մարդասպաններին, գողերին և այլ հանցագործների: Մյուս կողմից պրոֆիլը, որում մեծ դերը պատկանում է քթին, հանդիսանում է հատուկ հպարտության առարկա: Կարելի է ասել, որ քթի վերականգման անհրաժեշտությունը դարձել է, հավանաբար, առաջին քայլը էսթետիկ վիրաբուժության մեջ: Այդ իսկ պատճառով դեռևս հին ժամանակներից մարդկությունը սկսեց ջանքեր գործադրել քթի վերականգման արդյունավետ եղանակներ գտնելու համար:

Ք.ա. մոտ 3000 թվականին եգիպտական պապիրուսներում նկարագրված է կոտրված քթի վերականգման եղանակներ: Հնդկական ձեռագրերը նշում են քթի վերականգնողական վիրահատություններ, որոնք կատարվել են դեռ ք.ա. 1500 թվականին: Քթի վերականգնողական վիրահատությունների մանրամասն նկարագրություններն առաջին անգամ նկարագրվել են ազգությամբ հնդիկ` Սուշրութա Սամիթայի գրքում, որը նա գրել է ք.ա. մոտ 600 թվականին: Նա նկարագրել է քթի վերականգնողական վիրահատության եղանակ, որում օգտագործվել է թշից վերցված ոտիկով լաթը: Քթի վերականգման «Հնդկական մեթոդը» իհարկե, փոփոխված և կատարելագործված տարբերակով հասել է մինչ մեր օրերը:

1828 թվականին Լիսֆրանկը, ելույթ ունենալով ֆրանսիական ակադեմիայում առաջարկեց քթի ամբողջական վերականգման իր մեթոդը, որի ժամանակ նա օգտագործում էր ոտիկով ճակատից վերցված լաթը:

Ճակատի անոթային անատոմիայի երկարատև հետազոտությունների արդյունքում Բեյկերը և Ալֆորդը եկան այն համոզման, որ վերճախարակային զարկերակը (a. supratrochlearis) ապահովում է միջային ճակատային լաթի հիմնական առանցքային արյունամատակարարումը, որն իր մեջ է ընդգրկում մեդիալ և պարամեդիալ ուղղահայաց կողմնորոշիչ լաթերը: Բացի այդ, հետազոտությունները ցույց տվեցին, որ ակնաճեղքի միջային անկյան շրջանում գոյություն ունի հարուստ անաստամոզների ցանց` վերակնակապճային (a. supraorbitalis), վերճախարակային (a. supratrochlearis) և անկյունային (a. angularis) զարկերակների միջև:

 

Այս անոթային ցանցի հայտնաբերումը և լաթ վերցնելու վիրաբուժական մեթոդը, որը պահպանում է այս ցանցը, վիրաբույժներին հնարավորություն են տալիս ձևավորել պարամեդիալ ճակատային լաթեր ավելի բարակ ոտիկի վրա, քան մեդիալ լաթերի դեպքում:

 

Ոտիկի հիմը գտնվում է հոնքամեջի շրջանում այդ կողմի վերճխարակային զարկերակի վրա, արատի կողմին համապատասխան:

 

Բարակ ոտիկը լաթին հաղորդում է ավելի ազատ շրջվելու հնարավորություն և լաթին տալիս է մեծ արդյունավետ երկարություն:

 

Միևնույն ժամանակ այս կառուցվածքը քչացնում է դոնոր վայրի դեֆորմացիան հոնքամեջի շրջանում: Հիմք ընդունելով վերճախարակային զարկերակն ու նրա անաստամոզները հարակից անոթների հետ` պարամեդիալ ճակատային լաթը իրենից ներկայացնում է առանցքային շրջված լաթ հարուստ արյունամատակարարմամբ, որը կարելի է պատվաստել առանց հետաձգելու: (1)

Վերճախարակային զարկերակն ընթանում է միջին գծից կողմնայնորեն 1,7-2,2 սմ հեռու: Անոթը ակնակապճից դուրս է գալիս աչքի օղակաձև մկանի տակով և հոնքի մակարդակին անցնելով ճակատային մկանի միջով շարունակվում է ուղղահայաց դեպի վեր ենթամաշկային ճարպաբջջանքի միջով: Այդ պատճառով էլ հոնքից մինչև ճակատի մազածածկ մասն ընկած լաթի մի հատված կարելի է հատել ճակատային մկանից և ենթամաշկի մեծ հատվածից առանց մաշկային բաղադրամասի արյունամատակարարման խանգարման: ( 4 )

Վերճախարակային զարերակի սնուցմամբ առանցքային լաթի այս տեսակը հնարավորություն է տալիս լաթի ոտիկի լայնությունն իջեցնել մինչև 1,2սմ: Լաթի երկարությունը որոշվում է չափման միջոցով: Եթե ենթադրվող լաթի երկարությունն ուղղահայաց հասնում է մինչև ճակատի մազածածկ մասը, ապա պետք է լաթը շրջել լայնությամբ, որպեսզի թույլ չտալ ճակատի մազածածկ մասի տեղափոխումը քթի վրա: Լաթի երկարության մեծացման նպատակով կտրվածքը կարելի է կատարել հոնքից ցածր:

Եթե լաթի լայնությունը պետք է լինի ավելին քան 3սմ, նման լաթը կարող է անմիտ լինել: 3սմ-ից ավել լայնությամբ լաթերը երբեմն բերում են անցանկալի սպիների առաջացման կամ հոնքերի կենտրոնական մասի վերձգման: Այսպիսով 3սմ-ից լայն լաթերի ձևավորման ժամանակ լաթը պետք է ընդգրկի գանգաթաղի մազածածկ մասը,այլ ոչ թե ձգվի ճակատի մաշկի լայնությամբ: Լաթը վերցվում է ենթափակեղային հարթությամբ, ճակատային վերնոսկրից մակերեսայնորեն: Որպեսզի չվնասվի զարկերակային ոտիկը և մեծ լինի լաթի շարժունակությունը, օղակաձև մկանի անջատման ժամանակ կատարվում է բութ տարանջատում հոնքի շրջանում:

Տեղադրումից և ձևավորումից առաջ լաթի դիստալ հատվածից ամբողջությամբ կամ մասնակիորեն հեռացվում է մկանային հյուսվածքը և ամբողջությամբ ենթամաշկային ճարպաբջջանքը: Անհրաժեշտության դեպքում վերջինից կարելի է թողնել 1մմ հաստությամբ շերտ: Երբեմն, երբ եզրափակող մաշկը քթի վրա շատ բարակ է անհրաժեշտություն է առաջանում հեռացնել դերմայի մի հատված դիստալ մասից, որպեսզի լաթի հաստությունը համապատասխանեցվի քթի մաշկի հաստությանը: Ձևավորվում է անհրաժեշտ լաթի դիստալ 3/4 մասը, իսկ պրոքսիմալ 1/4-ը թողնվում է հաստ և բարակեցվում է ոտիկի հատման ժամանակ` 3 շաբաթ անց:

Ծխող հիվանդների մոտ ոտիկի բարակեցման փուլում անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն:

Դոնորական հատվածի փակումը կատարվում է ճակատային մաշկի հատումով ենթափակեղային հաստությամբ` երկու քունքամկանների առաջային եզրերով: Վերքի առաջնային փակման համար անհրաժեշտ է կատարել մի քանի ուղղահայաց փակեղային կտրվածքներ 2-3սմ միմյանցից հեռու: Սակայն այս կտրվածքների ժամանակ պետք է ցուցաբերել զգոնություն, որպեսզի չվնասել վերակնակապճային նյարդերը: Ցանկացած դոնորական հատված, որը հնարավոր չէ խուլ կարել, թողնվում է երկրորդային ձգումով լավացման` բաց և խոնավ վիճակում:

Պատվաստումից 3 շաբաթ անց, տեղային անզգայացման տակ հատվում է ոտիկը: Արատի վերին հատվածը ծածկող քթի մաշկը հատվում է արատից 1սմ հեռու: Լաթի այն հատվածը, որը չէր բարակեցվել պատվաստման ժամանակ բարակեցվում է: Խորանիստ շերտերի կարում հիմնականում անհրաժեշտ չի լինում, քանի որ վերքը չի ենթարկվելու ինչ որ լարվածության: Ոտիկի հիմը վերադարձվում է դոնորական հատվածին այն կերպ, որ վերականգնվի երկու հոնքերի նորմալ անատոմիական և տարածական վիճակը: Անհրաժեշտ է պահպանել վերադարձվող ոտիկի պրոքսիմալ մասի մկանային կոմպոնենտը, հոնքերի մեջ խորացում թույլ չտալու համար: Հոնքի մակարդակից վեր գտնվող ոտիկի ցանկացած ավելցուկ պետք է հեռացվի, այլ ոչ թե վերադարձվի ճակատ: ( 1 )

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով

 

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով

 

Այս մեթոդի առավելություններն են.

  • հնարավոր է քթի ընդլայնված արատը փակել ընդամենը 1լաթով և 1 վիրահատական միջամտությամբ,
  • ամբողջովին վերականգնում է քթի անատոմիական ձևը,
  • չի պահանջում երկարատև ժամանակ և՛ հիվանդի, և՛ բժշկի համար,
  • Ճիշտ իրականացման դեպքում բացառվում է լաթի մեռուկացման հավանականությունը,
  • լավացնում է պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների էսթետիկ արդյունքը,
  • չի պահանջում նախա- և հետվիրահատական երկարատև խնամք,
  • չի առաջացնում հոնքի լարվածություն և վեր բարձրացում,
  • ոտիկի գերծալման ցածր հավանականություն, որով էլ ապահովում է լաթի բավարար սնուցում:


Այս մեթոդի թերությունն է մեծ արատների դեպքում հնարավոր չի լինում դոնորական հատվածը վերականգնել մեկ փուլով և այդ հատվածը լավանում է երկրորդային ձգումով ( 3 )

Նման արատները կարելի էր վերականգնել նաև այլ մեթոդներով, սակայն նրանք ունեն մի շարք թերություններ: Նրանցից երկուսի` «Հնդկական մեթոդով» և «Ֆիլատովյան ցողունի» միջոցով արատի վերացման թերությունները կքննարկվեն ստորև:

«Հնդկական մեթոդով» արատի վերացման թերությունները.

  • բազմաէտապային վիրահատությունների(2-3 էտապ) անհրաժեշտություն,
  • քթի մեջքի շրջանում առաջացող ուռածության առկայություն,
  • մի կողմի հոնքի վեր ձգում,
  • երկրորդ վիրահատության անհրաժեշտություն դոնորական հատվածում,
  • երկրորդային շտկման անհրաժեշտություն:


«Ֆիլատովյան ցողունի» միջոցով արատի վերացման թերությունները.

  • բազմակի վիրահատությունների անհրաժեշտություն,
  • պահանջում է երկարատև ժամանակ,
  • նախա- և հետվիրահատական երկարաժամկետ խնամք,
  • հիվանդի հարկադրական դիրքը ամբողջ բուժման ընթացքում ,
  • ցողունի վրա ազդող տարբեր արտաքին ուժեր առաջացնում են ծալում, ճնշում, ձգում, դրանով խանգարելով լաթի սնուցումը,
  • ամեն նոր էտապի ժամանակ մեծանում է լաթի մեռուկացման հավանականությունը,
  • ֆիլատովյան ցողունը պահանջում է մեծ խնամք և պաշտպանություն,
  • վերջնական լաթի ձևավորման դժվարություն: ( 2 )


Այսպիսով, պարամեդիալ ճակատային լաթերը հանդիսանում են քթի մեծ արատների վերացման համար նախատեսված նախընտրելի տեղային լաթեր: Այս լաթերի օգտագործմամբ վիրահատությունները շրջանցում են մի շարք բարդություններ, որոնք հանդիպում են այլ եղանակների ժամանակ: Եվ ի վերջո այսպիսի լաթերի օգտագործմամբ վիրահատությունների վերջնական էսթետիկ արդյունքն ակնհայտ է:

Գրականության ցանկ

  1. А.Д. Пейпл ,,Пластичесская и реконструктивная хирургия лица’’ 2007
  2. Ю.И. Бернадский ,, Травматология и восстановительная хирургия черепно-челюстно-лицевой области’’ 2006
  3. Аржанцев П.З., Виссарионов В.А., Давыдов Б.Н., Неробеев А.И., Плотников Н.А. ,,Восстановительная хирургия мягких тканей челюстно-лицевой области’’1997
  4. Ф.М. Хитров ,,Атлас пластической хирургии лица и шеи’’ 1984
  5. ,,SOBOTTA Атлас анатомии человека’’ том 1 под ред. Р. Путца, Р. Пабста 2010
  6. Неттер Ф. ,,Атлас анатомии человека’’4-е изд.,под ред. Н.О. Бартоша Л.Л. Колесникова 2007


Հեղինակ. Պապիկյան Ա.Վ., Խաչատրյան Ա. Ա.
ԵՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոն

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Օդոնտոգեն հայմորիտով հիվանդների դիմելիության դինամիկան, առաջնային ախտորոշման առանձնահատկությունները և բուժման տակտիկան

Բանալի բառեր. վերծնոտային ծոցի բորբոքում, հայմորիտ

 

Վերծնոտային սինուսի օդոնտոգեն բորբոքումների հաճախականության մասին կարծիքները միանշանակ չեն [1]։ Օդոնտոգեն վերծնոտային սինուսները կազմում են ստոմատոլոգիական բոլոր հիվանդությունների ընդհանուր թվի 3-ից 7%-ը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները

Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվան­դությունների վիրահատական մեթոդների կատարելա­գործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանա­կին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նորածնային աուդիոլոգիական սկրինինգի անհրաժեշտությունը ՀՀ-ում

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտո­րինոլարինգոլոգիայում:

Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խա­նգա­րումներով հիվանդները հանդիպում են բավա­կանին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Լսողական խանգարումների վաղ ախտորոշում

Մանկական հասակում լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերումը անհրաժեշտ նախա­պայման է հանդիսանում համապատասխան թերա­պևտիկ բուժման և վերականգնողական միջոցա­ռումներ իրականացնելու համար: Երեխայի լսողու­թյան և խոսքի զարգացման համար անհրա­ժեշտու­թյուն է առաջանում լսողական ուղու ձևավորման զգացողական փուլում ախտորոշել լսողական խանգարումները և համապատասղան բուժում իրականացնել...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժումը էնդոլարինգեալ միկրովիրաբուժության միջոցով

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանք­նե­րում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործման անհրա­ժեշտությունը կարևոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարևոր ֆունկցիաները` շնչառական և ֆոնատորային: Բացի այդ, անատոմիական կառուց­վածքից ելնելով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ