Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն

Լապարասկոպիկ ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտության արդյունավետությունը խոլեդոխոլիթիազների ախտորոշման ժամանակ

Ներածություն:

Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրա­բուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդո­խոլի­թիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդ­ներով, քանի որ նախավիրահատական շրջանում ոչ միշտ է հաջողվում հաստատել քարերի առկայությունը ընդհանուր լեղածորանում: Այժմ, որպես ներվիրա­հա­տական ախտորոշման լավագույն մեթոդ լայնորեն օգտա­գործվում է լապարոսկոպիկ, ներվիրա­հատա­կան ՈՒՁՀ-ը:


Նյութեր և մեթոդներ:


Հետազոտությունն անց է կացվել Մալաթիա ԲԿ–ի ԱԱԻ Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում 42 հիվանդների մոտ: Ներվիրահատական ուլտրաձայ­նա­յին հետազոտության համար օգտագործվում է սոնո­գրա­ֆիայի տրանսէզոֆագիալ (5,5Մհց) հաղո­րդակ (ALOKA):


Լապարոսկոպիկ, ներվիրահատական ՈՒՁՀ ԼԽԷ-ի ժամանակ կիրառվում է հետևյալ ցուցումներով.


  • դեղնություն անամնեզում:
  • խոլեդոխոլիթիազի նախավիրահատական ոչ հստակ ախտորոշում. լեղու արտահոսքի խանգարման բիոքիմիական նշաններ(բիլիռուբինի, տրանսամինազաների, հիմնային ֆոսֆատազայի մակարդակի բարձրացում)` սոնոգրաֆիկ նորմալ տրամագծով և քարերի բացակայությամբ ընդհա­նուր լեղածորանի ֆոնի վրա:
  • վիրահատության ընթացքում դիտարկվող մի շարք պատճառներ. տեսանելի լայնացած խոլեդոխ, գործիքով շոշափվող պնդություն, ենթաստամոքսա­յին գեղձի այտուցված գլխիկ:

 

Արդյունքների քննարկում:


Այսպես, ներվիրահատական ՈՒՁՀ-ի կատարման համար հակացուցումներ չկան և կարելի է կատարել բազմաթիվ անգամ` ստանալով լայնածավալ ինֆոր­մա­ցիա: Հետազոտության համար պահանջվում է 5-15 րոպե: Այստղեղ նշանակություն ունի նաև ֆինանսա-տնտեսական կողմը. հետազոտությունը շատ էժան է` համեմատած ներվիրահատական ախտորոշման մյուս մեթոդների հետ և հաշվի է առնվում միայն սարքա­վորումների մաշվածքամարումը:


42 հիվանդներից քարեր հայտնաբեվել են 16 դեպքում: 26 հիվանդներից, որոնց մոտ քարեր չէին հայտնաբերվել, 3-ի մոտ հետագայում հայտնաբերվել են մնացորդային(ռեզիդուալ) քարեր (կեղծ բացա­սա­կան արդյունք): Սա պայմանավորված է ընդհանուր լեղա­ծորանի տերմինալ հատվածում տեղակայված շատ մանր քարերի առկայությամբ: Եվ 16 հիվանդ­ներից, որոնց մոտ քարեր էին հայտնաբերվել, 2 հիվանդի մոտ հետագա բուժման ընթացքում որպես քար ընդունվել էր լեղային թաձր մածուկը (կեղծ դրական արդյունք): Հետվիրահատական շրջանում, ներ­վիրա­հատական ՈՒՁՀ կիրառումից հետո, կապված հետազոտության հետ մենք բարդություններ չենք ունեցել:


Եզրակացություն


  1. Լապարասկոպիկ ՈՒՁՀ կիրառումը բավականին մեծացնում է խոլեդոխոլիթիազների ներվիրահա­տա­կան ախտորոշման արդյունավետությունը:
  2. Լապարասկոպիկ ներվիրահատական ՈՒՁՀ-ը պետք է կիրառել որոշակի ցուցումների համաձայն:

 

Հեղինակ. Ա. Ռ. Մելիքյան, Հ. Ա. Բարսեղյան, Կ. Հ. Դալլաքյան, Վ. Ռ. Բոռոզան, Ա. Ա. Ոսկանյան, Գ.Ա. Գոմցյան ԱԱԻ Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, Մալա­թիա ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 43-44
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետգաստրոռեզեկցիոն անաստամոզիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության տեսություն)

 Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում

Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Փայծաղի և լյարդի վնասումների ախտորոշման մեթոդների վերլուծությունը

Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն

Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...

Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Փայծաղի օրգանպահպան վիրահատությունների կատարման հնարավորությունը պոլիտրավմայի ժամանակ

Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ

Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...

Ախտորոշիչ մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...

Բուժման մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Փորձարարական կենդանիների լեղապարկի կառուցվածքագործառնական փոփոխությունները հետվիրահատական միջանկյալ և ուշ շրջաններում ցլի պերիկարդով իմպլանտացիայից հետո

Բանալի բառեր. տրանսպլանտատ, ցլի պերիկարդ, լեղուղի, լեղապարկ, մորֆոլոգիական վերլուծություն

XXI դարի բժշկագիտության արագընթաց նվաճումները առայժմ չեն տվել լեղաքարային հիվանդությունից և դրանից բխող հետևանքներից վերջնականորեն խուսափելու հնարավորություն...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Մորֆոլոգիական և բակտերիոլոգիական փոփոխությունները աղիքային անբավարարության համախտանիշի ժամանակ

Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն

Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ