Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն

Աղիքային անբավարարության համախտանիշով բարդացած հետվիրահատական պերիտոնիտով տառապող հիվանդների մոտ լիպիդներիգերօքսիդացման առանձնահատկությունները

Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, պերիտոնիտ, լիպիդներ

Աղիքային անբավարարության համախտանիշը (ԱԱՀ) որովայնախոռոչային ախտաբանությանն ուղղեկցող աղիքային ախտահարում է` ընթացող մարսողական համակարգի բոլոր ֆունկցիաների անբավարարությամբ, երբ աղիները իրենց պարունակությամբ վերածվում են օրգանիզմի ներթունավորման հիմնական օջախի [1,2,3]: Հայտնի է, որ տարածուն պերիտոնիտներին ուղղեկցող նյութափոխանակային խանգարումները խթանում են ազատ ռադիկալների առաջացումը, որոնք իրենց արտաքին ուղղեծրում ունեն չզույգված էլեկտրոններով ատոմներ, որը և դրանց դարձնում է քիմիապես գերակտիվ: Լիպիդների ազատ ռադիկալային օքսիդացումը բերում է գերօքսիդային ռադիկալների ձևավորմանը, որը շղթայաբար բերում է ճարպաթթուների գերօքսիդացման: Լիպիդների ազատ ռադիկալային գերօքսիդացման արդյունքները արգելակում են օքսիդացնող ֆոսֆորացումը և միտոքոնդրիումների շնչական շղթայում էլեկտրոնների տեղափոխումը: Այսիննք, պետք է ենթադրենք, որ վերջինս շղթայաբար բերելու է բոլոր էներգոկախյալ պրոցեսների արգելակմանը, արդյունքում` բազմաօրգանային անբավարարության զարգացմանը [4,5]:

 

Նյութը և մեթոդները

 

Մեր հետազոտություններում տարածուն հետվիրահատական պերիտոնիտով (ՀՊ) տառապող 72,2% հիվնդների մոտ զարգացել է ԱԱՀ աստիճանի, իսկ սրանց կեսի մոտ` բազմաօրգանային անբավարարություն (ԲՕԱ): Բոլոր դեպքերում ներթունավորումը պայմանավորվում է լիպիդների գերօքսիդացման պրոցեսների ակտիվացմամբ` որպես սեպսիսի արտահայտման ձևերից մեկը [1,3]: Լիպիդների գերօքսիդային օքսիդացման (ԼԳՕ) մակարդակը հավասարակշռվում է օրգանիզմի կենսահակաօքսիդանտային (ԿՀՕ) համակարգով, և դա կատարվում է բազմաստիճանային ազատ ռադիկալային օքսիդացման պրոցեսի բոլոր հանգրվաններում [7,8]:

 

Մեր կողմից վերցված կենսանյութում ԼԳՕ ուսումնասիրել ենք քեմոլյումինեսցենտային (ՔԼ) քննության մեթոդով [6]` որպես ԼԳՕ հիմնական վերջնական արդյունքներից մեկի` մալոնային դիալդեիդի որոշմամբ: Կարևոր ենք համարել ՔԼ կինետիկայի ուսումնասիրությունը, երբ տարրական գերօքսիդացման ռեակցիայի տարբեր փուլերում ներմուծվում է երկվալենտ երկաթ և ստացվում է լիպիդների օքսիդացման շղթայական ռեակցիա: Այս մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ կարելի է անմիջականորեն տեսնել ազատ ռադիկալների մասնակցությամբ ռեակցիաները ժամանակի ընթացքում [6-8]: 

Որպես հետազոտության նյութ ենք օգտագործել ծայրամասային արյունը, պերիտոնեալ էքսուդատը, նազոգաստրալ զոնդի և աղիքային պարունակությունները ԱԱՀ-ով բարդացած ՀՊ տառապող 54 հիվանդների (հիմնական խումբ) մոտ: ՀՊ-ի պատճառները բերվում են թիվ 1 աղյուսակում:


Աղյուսակ 1


 

Որպես ստուգիչ խումբ ծառայել են սուր վիրաբուժական հիվանդություններով տառապող 72 հիվանդներ, որոնց մոտ, սակայն, պերիտոնիտը տարածուն չի եղել` առանց աղիքային և բազմաօրգանային անբավարարության (սուր դեստրուկտիվ ապենդիցիտ` 37, առանց նեկրոզի օղակված ճողվածք` 19, սուր քարային խոլեցիստիտ` 12 և այլն պաթոլոգիա` 4): Հետազոտվող նյութի ստանդարտացման նպատակով վերցված նմուշներում Լոուրի-ի մեթոդով որոշվել է սպիտակուցի քանակությունը [8]: Հետազոտության ընթացքում ստացվել են սպիտակուցի այսպիսի միջինացված արդյունքներ. պլազմայում` 5,1±5,6 մգ/մլ (նորման` 65-80), որովայնամզային էքսուդատում` 90±11,3 մգ/մլ և աղիքային պարունակությունում` 64±7,4 մգ/մլ: Գերօքսիդացման ազատ ռադիկալային ռեակցիաների ինտենսիվությունը գնահատել ենք ԹԲԹ-թեստի օգնությամբ սա թիոբարբիտուրաթթվի հետ փոխազդող որոշակի նյութերի կոնցենտրացիայի որոշումն է [6]: Մեր հետազոտություններում վիճակագրական միջին սխալը չի գերազանցում 12-13%:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Ինքնաբերական ՔԼ-ի ուսումնասիրման արդյունքները ներկայացված են թիվ 1 նկարում:

 

Նկար 1. Ինքնաբերական ՔԼ-ի ցուցանիշները (միջինացված). 1-ստուգիչ ֆոն, 2-ստուգիչ խմբի հիվանդների պլազմա, 3-հիմնական խմբիհիվանդների պլազմա, 4-որովայնամզային հեղուկ, 5-ստամոքսի պարունակություն, 6-աղիքի պարունակություն

Աղյուսակից երևում է, որ ինքնաբերական քեմոլյումինեսցենցիայի (ԻՔԼ) ինտենսիվությունը հիմնական խմբում անհամեմատ բարձր է ստուգիչից: Սա իհարկե հետևանք է համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշի զարգացման հետ հիմնական խնբի հիվանդների մոտ, երբ արյուն են  նցնում գերօքսիդացման հետևանքով առաջացած թույները:

 

ԻՔԼ ինտենսիվությունն աճում է ջերմաստիճանի աճմանը զուգընթաց Վան-Հոֆի գործակցի 1,7 միջին նշանակությամբ ստուգիչ խմբի պլազմայում` հիմնական խմբի 1,6-ի դիմաց:

 

Այս նույն ցուցանիշի որոշումը որովայնի խոռոչի էքսուդատի դեպքում խմբերիմիջև տարբերություններ չի հայտնաբերում, որը մատնանշում է ԻՔԼ-ի ոչ ֆերմենտային բնույթի մասին: Ուսումնասիրել ենք վերցված կենսաբանական նյութի ֆոտոքեմոլյումինեսցենցիայի (ՖՔԼ) կինետիկան ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, որը բերում է ՖՔԼ-իկտրուկ աճին, ապա դանդաղ մարմանը 15 րոպեի ընթացքում: Համեմատել ենք ՖՔԼ-ի կինետիկան տարբեր կենսաբանական նյութերում. պարզվում է, որ ՖՔԼ մարումը պերիտոնեալ էքսուդատի` էնտերոտոքսինի դեպքում պլազմայից անհամեմատ արագ է ընթանում, ինչը մատնանշում է առաջինների բաղադրության տարբերություններն արյան պլազմայից (նկար 2):

 

Նկար 2. Հետվիրահատական պերիտոնիտով հիվանդներիկենսաբանական հեղուկների ՖՔԼ կինետիկական կորերը:


Series 1-ՀՊ հիվանդների արյան պլազման, Series 2- ստուգիչ խմբի հիվանդների արյան պլազման; Series 3 –որովայնի խոռոչի հեղուկ; Series 4 - աղիքային պարունակություն:

 

Հետագա փորձերում ուսումնասիրել ենք վերցված կենսաբանական նյութի ՖՔԼ` խթանված Fe+2-ով: Նկար 3-ում ներկայացվում են ՔԼկինետիկական կորերը, որոնք ստացվում են նյութին Fe+2 ավելացնելիս:

 

Նկար 3. ՀՊ հիվանդների Fe+2-ով խթանված ՔԼ տիպիկ կինետիկական կորերը

 

Series 1-հիմնական խմբի հիվանդների արյան պլազման; Series 2-պերիտոնեալ էքսուդատ; Series 3 - էնտերոտոքսին:

 

Ստացված տվյալները համեմատելիս պարզվում է, որ Fe+2-ով խթանված ՔԼ տիպիկ կինետիկական կորերը հետազոտվող կենսանյութում իրարից էականորեն չեն տարբերվում: Ինչպես կարող ենք նկատել, Fe+2-ով խթանված ՔԼ տիպիկ կինետիկական կորերը բնութագրվում են լյումինեսցենցիայի աճով առաջին 5-7 րոպեների ընթացքում, ապա պրոցեսի զգալի նվազումով, սակայն 17-19 րոպեների ընթացքում կա կարճատև կտրուկ աճ: ՔԼ զարգացման երեք փուլերի առկայությունը վկայում է այն մասին, որ ՀՊ-ի առաջացման սկզբում սկսվում է կենսանյութում լիպիդների օքսիդացումը` գերօքսիդացման սկզբնական արդյունքների հեղեղով [7]: Օքսիդացման արդյունքները հետագայում կուտակվում են և օքսիդացված երկաթը վերականգնվում է մինչև Fe+2` բերելով ՔԼ երկրորդ պիկին:

 

Այսպիսով, պետք է ենթադրել, որ և ֆոտոլյումինեսցենցիան (նկ. 2), և Fe+2 –ով խթանված քեմոլյումինեսցենցիան (նկ. 3) հայտնաբերում են լուսային տարրերի ինտենսիվության տարբերություններ, որը և մատնանշում է վերցրած կենսանյութերում լիպիդային կառուցվածքների որակական և քանակական բաղադրությունը [7,8]:

 

ՀՊ-ով տառապող հիվանդների պլազմայում գերօքսիդային ակտիվության բարձր մակարդակը` համեմատած ստուգիչ խմբի հետ մատնանշում է էնդոգեն ինտոքսիկացիայի արտահայտվածությունը հիմնական խմբի մոտ, ինչը հաստատվում է նաև արյան միջին կշռի մոլեկուլների հետազոտության արդյունքներով. 0,8±0,02` հիմնական խմբում, 0,46±0,04` ստուգիչ խմբում (նորման` 0,2-0,3 պայմ.միավ.): Այս ֆոնի վր ա աղիքային անբավարարությամբ բարդացած ՀՊ հիվանդների մոտ հաջորդաբար զարգանում են բազմաօրգանային անբավարարության (ԲՕԱ) նշաններ` հյուսվածքների գերջրակալմամբ, բջջաթաղանթների թափանցելիության աճով` ընդուպ մինչև բջիջների մահ: Վերոհիշյալ հիվանդների ներթունավորման դեմ պայքարում ենք արտամարմնային թունազերծման հետևյալ սխեմայով (աղ. 2):


Աղյուսակ 2. Աղիքայինանբավարարության համախտանիշով (ԱԱՀ) բարդացած ՀՊ-ով տառապող հիվանդների թունազերծող բուժման մեթոդների ընտրությունը

 

Հիմնական խմբի հիվանդների մոտ կատարվել է. հեմոդիալիզ` 21, ուլտրաֆիլտրացիա` 19, հեմասորբցիա` 25, ֆրակցիոն պլազմոֆերեզ`42: Մեթոդի ընտրության համար նշանակություն են ունեցել հիվանդության ծանրությունը, հիվանդի հեմոդինամիկան, մեթոդի ռիսկայնությունը:

 

Այսպիսով, գերօքսիդացման համախտանիշը, որը մենք հայտնաբերեցինք օրգանային անբավարարությամբ բարդացած ՀՊ-ով հիվանդների մոտ, առկա է բոլոր դեպքերում, ինչը բարդեցնում է հիվանդության ընթացքը և պահանջում ակտիվ բուժական միջոցառումներ:

 

Գրականություն

 

  1. Гаин Ю.М., Леонович С.И., Алексеев С.А. Энтеральная недостаточность при перитоните: теоретические ипрактические аспекты, диагностика и лечение. Минск: Молодечно, 2001.
  2. Ермолов А.С., Попова Т.С., Пахомова Г.Е., Утешев Н.С. Синдром кишечной недостаточности в неотложнойабдоминальной хирургии. М.: Медэкспресс, 2005.
  3. Завада Н.В., Гаин Ю.М., Алексеев С.А. Хирургический сепсис (учебное пособие). Минск: Новое. Знание. 2003.
  4. Илларионов М.Ю. Биохимические процессы, лежащие в основе свободнорадикального окисления, механизмыантирадикальной защиты, оценка их эффективности у онкологических больных.Конгр. по эндоскопическойхирургии. М., 2004, с.347-348.
  5. Лелянов А.Д. Альтернативные методы детоксикации и иммунокорекции в лечении гнойно-воспалительнойпатологии органов брюшной полости: Дис... д.м.н. Смоленск, 1999.
  6. Закарян А.Е, Элбакян В.Л., Айвазян Н.М., Погосян Г.А., Закарян Н.А., Сеферян Т.Е., Трчунян А.А. Основы методахемилюминесцентного анализа и програмное обеспечение LABVIEW для регистрации и обработки данных. Mеждународная конференция Образовательные, научные и инженерные приложения в среде LabVIEW и технологииNational Instruments, Москва, 2006г., с.429-432.
  7. Погосян Г.А., Дремина Е.С., Шаров В.С., Закарян А.Е., Паносян Г.А., Владимиров Ю.А. Кинетика перекисногоокисления липидов, индуцированного ионами железа в суспензии митохондриальных и ядерных мембран. Биофизика, 1996, 2 (41), с. 342-346.
  8. Halliwel B., Gutterige J.M. Free Radicals in Biology and Medicine. Oxford: University Press,1999.

Հեղինակ. Ա.Ա. Ուզանկիչյան, Մ.Մ. Միրիջանյան, Ա.Ռ. Ասատրյան, Ա.Ե. Զաքարյան, Գ.Ա. Պողոսյան, Զ.Ա. Զաքարյան ԵրՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոն, ԵրՊՀ բիոֆիզիկայի ամբիոն, Էրեբունի ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4. 2009(40) 18-23
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետգաստրոռեզեկցիոն անաստամոզիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության տեսություն)

 Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում

Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Փայծաղի և լյարդի վնասումների ախտորոշման մեթոդների վերլուծությունը

Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն

Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...

Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Փայծաղի օրգանպահպան վիրահատությունների կատարման հնարավորությունը պոլիտրավմայի ժամանակ

Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ

Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...

Ախտորոշիչ մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...

Բուժման մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Փորձարարական կենդանիների լեղապարկի կառուցվածքագործառնական փոփոխությունները հետվիրահատական միջանկյալ և ուշ շրջաններում ցլի պերիկարդով իմպլանտացիայից հետո

Բանալի բառեր. տրանսպլանտատ, ցլի պերիկարդ, լեղուղի, լեղապարկ, մորֆոլոգիական վերլուծություն

XXI դարի բժշկագիտության արագընթաց նվաճումները առայժմ չեն տվել լեղաքարային հիվանդությունից և դրանից բխող հետևանքներից վերջնականորեն խուսափելու հնարավորություն...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Մորֆոլոգիական և բակտերիոլոգիական փոփոխությունները աղիքային անբավարարության համախտանիշի ժամանակ

Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն

Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ