Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Իսկական հերմաֆրոդիտիզմ

Հիվանդության էությունն այն է, որ միևնույն օրգանիզմում, թե՛ արական և թե՜ իգական սաղմնաբջիջների հասունացման շնորհիվ, զարգանում են և՛ ձվարանները, և՛ ամորձիները։

Էթիոլոգիան կապում են ժառանգականության հետ։ Ախտածագման մեխանիզմում կարևորություն է տրվում սեռական քրոմոսոմների առայժմ չհայտնաբերված խայտաբղետությանը (մոզաիցիզմին)...

Փայտացում (տետանուս)

Սուր տարափոխիկ հիվանդություն է, որը բնորոշվում է տոնիկ բնույթի ցնցումներով և թույների ազդեցության հետևանքով զարգացող տարբեր բնույթի ընդհանուր խանգարումներով...

Կրիպտորխիզմ (գաղտնամորձություն)

Մեկ կամ երկու ամորձու ամորձապարկ չիջնելու հետևանք է։ Տարիքին զուգահեռ հիվանդության հաճախությունը նվազում է։ Չիջած ամորձիները կարող են լինել որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակում։ Տարբերում են նաև կրիպտորխիզմի կեղծ ձևերը, որոնց դեպքում ամորձապարկի մկանի ռեֆլեքսայհն կծկման հետևանքով ամորձին բարձրանում է վերև...

Էնդեմիկ խպիպ

Հանդիպում է որոշակի աշխարհագրական շրջաններում և արտահայտվում վահանագեղձի մեծացումով։ Ախտածագման գլխավոր գործոնը բնության մեջ և սննդամթերքում, հետևաբար և օրգանիզմում յոդի պակասն է, որի պատճառով խանգարվում է վահանագեղձային հորմոնների սինթեզը, որը և բերում է գեղձի մեծացման և գերաճի։ Խպիպի զարգացման սկզբնական շրջանում վահանագեղձի հիպերպլազիան լինում է կոմպենսատոր, առանց ֆունկցիայի խանգարման։ Սակայն յոդի երկարատև անբավարարության պայմաններում զարգանում է գեղձի հիպոթիրեոիդային վիճակ։ Վահանագեղձի գերաճը կարող էլինել տարածուն, հանգուցավոր և խառը...

Դիֆուզ տոքսիկ (թունային) խպիպ

Օրգանիզմի այս ընդհանուր հիվանդությանը բնորոշ է վահանագեղձի գերաճը և գերֆունկցիան։ Այլ կերպ այն կոչվում է թիրեոտոքսիկոզ։ Երեխաները հիվանդանում են բավական հաճախ, բոլոր տարիքներում, առավելապես 10-15 տարեկան տղաները։ Բացառիկ դեպքերում հանդիպում է նաև բնածին թիրեոտոքսիկոզ...

Իցենկո-կուշինգի հիվանդություն կամ համախտանիշ

Այս ծանր և մանկական տարիքում քիչ հանդիպող հիվանդության պատճառը վերջնականապես պարզված չէ։ Պատճառներից կարևոր նշանակություն են տալիս սուր և քրոնիկական վարակներին, գանգի վնասվածքներին, հազվադեպ՝ հիպոֆիզի բազոֆիլաբջջային ադենոմային կամ արտահիպոֆիզային հորմոնաակտիվ ուռուցքներին, որոնք ավելացնելով ենթատեսաթմբում մշակվող կորտիզոլիբերինը (ռիլիզինգ գործոն), խթանում և ավելացնում են մակերիկամների կեղևում մշակվող գլյուկոկորտիկոիդները...

Ոչ շաքարային դիաբետ

Հիվանդությունը պայմանավորված է ենթատեսաթումբ-հիպոֆիզային համակարգի ախտահարման հետևանքով վազոպրեսին հորմոնի թերարտադրությամբ...

Ակրոմեգալիա

Զարգանում է ֆիզիոլոգիական աճն ավարտած երեխաների մոտ աճի՝ սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով։ Հիպոֆիզի առաջնային բլթի ախտահարումների հետ կապված հիվանդությունների շարքում ակրոմեգալիան հանդիպում է հաճախ։ Մանկական տարիքում ակրոմեգալիան համեմատաբար հազվադեպ է լինում...

Հեմոլիտիկ սակավարյունություններ

Այս ձևերն առաջանում են էրիթրոցիտների քայքայման հետևանքով։ Չնայած այս դեպքում ոսկրածուծում նկատվում է էրիթրոցիտային ծլի ակտիվացում, այնուամենայնիվ, ուժեղ հեմոլիզի հետևանքով զարգանում է սակավարյունություն։ Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում են...

Երկաթդեֆիցիտային սակավարյունություն

Ավելի հաճախ հանդիպում են վաղ մանկական տարիքի երեխաների մոտ։ Հիմնականում զարգանում է օրգանիզմում երկաթի պակասի հետևանքով, որը կարող է առաջանալ մի շարք պատճառներից, մասնավորապես սխալ, ոչ լիարժեք սնուցումից, քանի որ երեխայի օրգանիզմում երկաթի պահանջը հիմնականում լրացվում է սննդի միջոցով...

Հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն (անեմիա)

Սուր հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Երեխաների մոտ կարող է առաջանալ քթային, պորտային, ստամոքսաաղիքային և այլ արյունահոսություներից հետո, ինչպես նաև հեմոռագիկ դիաթեզների դեպքում և մեխանիկական վնասվածքի հետևանքով։ Կլինիկական պատկերը կախված է արյան կորստի քանակից և արյունահոսության արագությունից։ Բացի սակավարյունության ախտանիշներից, կարող են առաջանալ նաև թթվածնային քաղց, կոլապս և շոկային վիճակ...

Հեմոֆիլիա

Կոագուլոպաթիաների ամենատարածված ձևերից է։ Հիվանդությունը ժառանգական բնույթ ունի և անցնում է սերնդից սերունդ, ընդ որում հիվանդանում են միայն տղաները։ Հեմոֆիլիայով տառապող սերնդի կանայք գործնականորեն լինում են առողջ և միայն հիվանդության փոխանցողների դեր են կատարում։ Կին հաղորդիչները հեմոֆիլիան կարող են փոխանցել ոչ միայն իրենց տղա երեխաներին, այլև աղջիկ հաղորդիչների միջոցով նաև տղա թոռներին, ծոռներին և ավելի ապագա սերունդներին...

Լիմֆոգրանուլոմատոզ

Ավշային հյուսվածքի չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է ավշային հյուսվածքի հարաճող գրանուլոմատոզ ձևափոխումով, ավշահանգույցների և ներքին օրգանների ախտահարումով։ Հաճախ զարգանում է 5-8 տարեկան երեխաների մոտ...

Լեյկոզներ

Համակարգային չարորակ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան սկզբնավորող բջիջների ախտաբանական երիտասարդացումով, օրգանիզմում ախտաբանական արտաոսկրածուծային արյունաստեղծման բազմաթիվ օջախների գոյացումով...

Թրոմբոպենիկ ծիրանացան (Վերլհոֆի հիվանդություն)

Պատկանում է հեմոռագիկ դիաթեզների շարքին, որի առաջացումը կախված է արյունամակարդման թրոմբոցիտային գործոնի խանգարումից։ Այն կոչվում է նաև իդիոպաթիկ, գենուին կամ էսենցիալ ծիրանացան...

Ցիստիտ

Միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Երեխաների մոտ ցիստիտն առանց երիկամների ախտահարման հազվադեպ է հանդիպում։ Առավել հաճախ հիվանդանում են աղջիկները...

Պիելոնեֆրիտ

Երիկամների ոչ սպեցիֆիկ մանրէական-բորբոքային հիվանդություն է, գերազանցապես օջախային, սկահակաավազանային համակարգի և միջանկյալ հյուսվածքի ախտահարումով, որն ընթանում է երիկամների և խողովակային ֆունկցիայի վաղ խանգարումով։ Պիելոնեֆրիտը կարող է լինել...

Միզաքարային հիվանդություն

Քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խանգարումով և միզատար ուղիներում քարերի առաջացումով (երիկամներում, միզածորաններում, միզապարկում, միզուկում): Առավել հաճախ լինում է միակողմանի քարագոյացում և միայնակ քարեր, հազվադեպ՝ երկկողմանի և բազմաթիվ...

Ցելիակիա

Մալաբսորբցիայի կամ խանգարված աղիքային ներծծման համախտանիշ է։ Անվանվում է նաև Զի֊Գերտերի, Հեյբների հիվանդություն, աղիքային ինֆանտիլիզմ, ինքնածին ստեատորեա, գլյուտենային էնտերոպաթիա...

Տարածուն գլոմերոիլոնեֆրիտ

Երիկամային հյուսվածքի իմունոալերգիկ բորբոքում է կծիկների անոթների առավելագույն ախտահարումով։ Տարածուն (դիֆուզ) գլոմերուլոնեֆրիտ տերմինի հետ երբեմն գործածվում է նաև «առաջնային» գլոմերուլոնեֆրիտ տերմինը։ Դրանով ընդգծվում է, որ երիկամներում զարգացող պրոցեսը կապված չէ շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների, համակարգային անոթաբորբերի, քրոնիկական վարակների հետ. ի սկզբանե դա երիկամային ախտահարում է...

Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ