Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ տղամարդ

Ինչո՞վ է վտանգավոր տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը. urolog.am

Ինչո՞վ է վտանգավոր տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը. urolog.am

Կարծիք կա, որ տղամարդկանց մոտ ցածր տեստոստերոնի և քրոնիկական հիվանդությունների միջև հավանական կապի մասին: Այդ հիվանդություններից են՝ արթրոզը, հիպերտոնիկ հիվանդությունը և II տիպի շաքարային դիաբետը:

Իսկ ինչպե՞ս է տեստոստերոնը պաշտպանում տղամարդուն հիվանդություններից: 

Ընդունված է համարել, որ տեստոստերոնը հիմնականում պատասխանատու է սեռական նշանների զարգացման համար: Սակայն տեստոստերենը կատարում է նաև այլ ֆունկցիաներ: Տեստոստերոնը անհրաժեշտ է զարկերակների և ոսկրային հյուսվածքի առողջության համար, ինչպես նաև կանխում է ճարպի կուտակումը: Տրամաբանական է ենթադրել, որ այս հորմոնի արտադրման նվազեցումը տղամարդու օրգանիզմի վրա կարող է ունենալ բազմակողմանի բացասական ազդեցություններ: Նաև սրանով է բացատրվում, որ տղամարդկանց առողջական խնդիրները սկսում են հիմնականում 50 տարեկանից հետո, երբ տեստոստերոնը ՞ աստիճանաբար սկսում է նվազել: Սակայն տարբեր տարիքի տղամարդկանց մոտ տեստոստերոնի ինչպիսի՞ օպտիմալ մակարդակ է անհրաժեշտ հիվանդությունների կանխարգելման և կյանքի երկարացման  համար: ԱՄՆ-ումկատարված բժշկագիտական վերլուծության տվյաներով, մասնակիցները (2161 տղամարդ) ներկայացրել էին իրենց բոլոր տվյալները՝ տարիքը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, կենսակերպը և առողջական վիճակը: Գիտնականներն ուշադրություն էին դարձրել  ցանկացած հիվանդության առկայության վրա և վերցրել են նմուշներ կարդիոմետաբոլիկ առողջության կենսամարկերների որոշման համար: Արդյունքում պարզվել է, որ ցածր տեստոստերոնի կապվածությունը հետևյալ հիվանդությունների հետ.

  • Օստեոարթրիտ (արթրոզ)
  • Կլինիկական դեպրեսիա
  • Հիպերխոլեստերինեմիա
  • ՍԻՀ, ինֆարկտ և ինսուլտ
  • Հիպերտոնիկ հիվանդություն
  • Թոքերի օբստրուկտիվ հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ 2րդ տիպ


Պարզվել է, որ նշվածներից երկու և ավելի ախտորոշում ունեցող սուբյեկտները, որպես կանոն ցածր տեստոստերոնով տղամարդիկ էին: Ցանկացած տարիքում հիվանդացությունը հակադարձ համեմատական է արյան մեջ տղամարդկային սեռական հորմոնի պարունակությանը: 

Դա նշանակում է, որ որքան ցածր է հորմոնի արտադրությունը, այնքան բարձր է վերոնշյալ հիվանդություններից որևէ մեկի ռիսկը:

Իսկ որո՞նք են ընդհանրապես ցածր տեստոստերոնի հնարավոր նշանները: Դրանք են.-

  • Լիբիդոյի իջեցում
  • Էրեկցիայի հետ կապված խնդիրներ
  • Սերմնահեղուկի անբավարար ծավալ
  • Մկանային զանգվածի կորուստ
  • Մազաթափություն
  • Ճարպի կուտակում
  • Ոսկրային փխրեցում
  • Տրամադրության անկումներ
  • Հոգնածություն:


Ի՞նչ է սա, սովորական ծերացում թե՞ ավելին: Այս առումով, տղամարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց տեստոստերոնի մակարդակի վրա և  45 տարեկանից հետո, տարին մեկ անգամ կատարել արյան քննություն՝ տեստոստերոնի մակարդակը որոշելու նպատակով: Արդյունքում տղամարդը արագ կիմանա իրեն սպառնացող պրոբլեմի մասին և կստանա համապատասխան բուժական կանխարգելում:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am
Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am

40 տարեկանն անց տղամարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նրանց հատուկ խնդիրներ...

Տղամարդու արտաքինի հետ կապված խնդիրները. urolog.am
Տղամարդու արտաքինի հետ կապված խնդիրները. urolog.am

Տղամարդկանց արտաքինի հետ կապված խնդիրները կարող են տարբեր լինել...

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Ուրո-անդրոլոգիա
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Ուրո-անդրոլոգիա
Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am
Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am

Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...

Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am
Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am

Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...

Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am
Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am

Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...

Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am
Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am

Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:

Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Ուրո-անդրոլոգիա
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Ուրո-անդրոլոգիա
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Ուրո-անդրոլոգիա
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am

Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...

Ուրո-անդրոլոգիա
7 փաստ տղամարդկանց առոջության մասին
7 փաստ տղամարդկանց առոջության մասին

Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...

Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am
Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական առողջության գնահատման կարևոր ցուցանիշ է սպերմատոզոիդների խտությունը, որը սերմնահեղուկի մեկ մլ-ում տղամարդու սեռական բջիջների քանակն է: Նորմալ խտությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ