Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ տղամարդ

Տղամարդկանց էներգիայի խթանմանը նպաստող 7 սննդամթերք. news.am

Տղամարդկանց էներգիայի խթանմանը նպաստող 7 սննդամթերք. news.am

Ուժեղ սեռի ներկայացուցիչների համար նախընտրելի սննդատեսակների մի մասը, օրինակ՝ նրբերշիկն ու տապակած կարտոֆիլը, այնքան էլ օգտակար չեն իրանի շրջագծի ու սրտի համար եւ դժվար թե երեկոյան խաղաղ տրամադրությամբ անկողին ուղարկեն տղամարդուն: Իրականում տղամարդրդուն անհրաժեշտ են այն ուտեստները, որոնք էներգիա եւ սեռական ակտիվություն խթանելու հատկություն ունեն: Խոսքը բոլորովին էլ միայն բուսական ծագմամբ սննդատեսակների մասին չէ: Տղամարդկանց նախընտրությունը վայելող բազմաթիվ սննդամթերքներ իրականում օգտակար են առողջության համար: Առաջարկում ենք ստորեւ բերված ցանկն ընթերցել, որի բաղադրիչների շնորհիվ տղամարդն էներգիայով լի եւ առողջ մնալու հնարավորություն կունենա:

Ոստրե. տղամարդիկ դարեր շարունակ ըստ արժանվույն են ոստրեի՝ սեռական ակտիվություն խթանելու կարողությունները գնահատել: Օրական դրանցից մի քանիսն ուտելով (որոշ տղամարդիկ նախապատվությունը միգուցե նաեւ հում վիճակին տան), կարելի է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների՝ բջիջների վերանորոգումից մինչեւ ԴՆԹ-ի սինթեզին մասնակցող հակաօքսիդանտ միներալներից մեկի՝ ցինկի հսկայական պաշարներ ձեռք բերել (100մգ՝ 1 գրամում):  Հետազոտությամբ ապացուցվել է, որ ցինկը տեստոստերոնի արտադրության խթանման միջոցով լիբիդոյի աճ եւ շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանելու ներուժ ունի, հաղորդում է NewsMax Health-ը:

Շոկոլադ. սիրահարվելիս օրգանիզմում արտազատվող՝ «սիրո դեղ» անվամբ հայտնի ֆենէթիլամինը շոկոլադի բաղադրիչներից մեկն է: Այն իր բնույթով նման է ամֆետամիններին՝ կարող է տրամադրության աճ խթանել, սակայն կախվածություն չի առաջացնում: Ֆենէթիլամինն ուղեղի «հաճույքի կենտրոնն» ակտիվացնելու եւ «բարձր տրամադրության» հորմոնների՝ էնդորֆինների արտազատում խթանելու ներուժ ունի: Շոկոլադը մեկ այլ բաղադրիչի՝ ուղեղի՝ մարիխուանայի ազդեցությամբ խթանվող ռեցեպտորների վրա ներգործելու ունակ անադամիդի շնորհիվ նաեւ սթրեսը նվազեցնելու հատկություն է դրսեւորում: Բացի այդ, մուգ շոկոլադի սրտի առողջությունը պահպանելու եւ հիշողությունը բարելավելու հատկությունը եւս ապացուցվել է:

Ձուկ. սառը ջրերում բնակվող ձկնատեսակների, մասնավորապես սաղմոնի, սկումբրիայի, սարդինաձկան եւ թյունոսի օրգանիզմում առկա օմեգա-3 ճարպաթթուներն արյան շրջանառության բարելավման եւ դրա բաղադրությունը կազմող ճարպերի մակարդակի նվազեցման շնորհիվ սրտի առողջության բարելավման կարող են հանգեցնել: Ձուկը նաեւ էրեկցիայի համար վճռորոշ դերակատարում ունեցող ազոտաթթվի արտադրություն խթանող՝ Լ-արգինին անվամբ հայտնի ամինաթթվի նշանակալի պաշար է պարունակում: Ի հավելումն, օմեգա-3-ը նաեւ ննջարանային «շփոթի» տրամադրություն ապահովող նյարդային փոխանցիչների մակարդակն ավելացնելու միտում ունի: Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս շաբաթական մի քանի անգամ խնդրո առարկա սննդատեսակից օգտվել:

Գինի. վերջերս Nutrition Journal ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ կարմիր գինու հզոր բաղադրիչներից մեկը՝ կվերցետին անվամբ հայտնի ֆլավոնոիդը արյան մեջ տեստոստերոնի մակարդակը բարձր պահելու հատկություն ունի: Սիեթլում գործող Ֆրեդ Հաչինսոնի ուռուցքաբանական հետազոտական կենտրոնի գիտաշխատողները պարզել են, որ շաբաթական 4-7 բաժակ կարմիր գինի ըմպելով կարելի է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի՝ 52 տոկոսի չափով նվազեցման հասնել: Մի շարք այլ հետազոտությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ կարմիր գինին սրտի առողջությունը պահպանելու, կյանքի տեւողությունը երկարաձգելու եւ ուղեղն ինսուլտից պաշտպանելու ներուժ ունի:

Ձմերուկ. այս ամառային սննդատեսակը գլխավորապես C վիտամինով է հարուստ, ինչն էական նշանակությունի ունի սերմահեղուկի որակի համար: Տեխասի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ ցածր որակի սերմնահեղուկ ունեցող տղամարդիկ օրական 200 մգ C վիտամինի բաղադրությամբ սննդակարգի անցման արդյունքում կարող են սպերմատոզոիդների քանակի եւ շարժունակության նշանակալի ավելացման հասնել: Ընդ որում, օրական 1000 մգ-ով ավելացման պարագայում փոփոխությունն առավել նկատելի է դառնում: Բացի այդ, ձմերուկը նաեւ Լ-ցիտրուլին անվամբ հայտնի ամինաթթվով է հարուստ. վերջինս մարդու օրգանիզմում արգինինի, այնուհետեւ՝ ազոտաթթվի վերածվելու եւ վիագրայի՝ արյունատոր անոթների լարվածությունը թուլացնող հատկությունը կրկնօրինակելու ներուժ ունի: «Ձմերուկը կարող է ո՛չ միայն էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման, այլեւ՝ կանխարգելման միջոց ծառայել», - նշել է դոկտոր Բհիմու Փաթիլը՝ գիտահետազոտական խմբից:

Հատապտուղներ. բոլոր տեսակի հատապտուղները (ընդ որում, որքան մուգ եւ գունավոր՝ այնքան ավելի) անտոցիանին անունը կրող առողջարար՝ ծերացման գործընթացը դանդաղեցնելու եւ ուղեղի առողջությունը պահպանելու հատկությամբ աչքի ընկնող ֆլավոնոիդ են պարունակում: Ի հավելումն, հապալասը նաեւ, վիագրայի նմանությամբ, օրգանիզմում ազոտաթթվի մակարդակն ավելացնելու, արյունատար անոթների լարվածությունը թուլացնելու եւ արյան կայուն հոսք ապահովելու հնարավորություն է ընձեռում:

Բանան. այս սննդատեսակը տեստոստերոնի արտադրություն խթանող բրոմելաինի հարուստ պաշարով է աչքի ընկնում: Բացի այդ, բրոմելաինը նաեւ տղամարդու մոտ սեռական դիսֆունկցիայի հանգեցնող Պեյրոնիի հիվանդությունը բուժելու հատկություն ունի: Եվ, ի վերջո, բանանը սեռական հորմոնների արտադրության համար վճռորոշ նշանակություն ունեցող կալիումի բարձր բաղադրություն է պարունակում:

Վերը բերված սննդատեսակները կարող եք նաեւ տղամարդկանց համար նախատեսված մուլտիվիտամիններով եւ ֆիզիկական վարժություններով «համեմել»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 7mednews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am
Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am

40 տարեկանն անց տղամարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նրանց հատուկ խնդիրներ...

Տղամարդու արտաքինի հետ կապված խնդիրները. urolog.am
Տղամարդու արտաքինի հետ կապված խնդիրները. urolog.am

Տղամարդկանց արտաքինի հետ կապված խնդիրները կարող են տարբեր լինել...

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Ուրո-անդրոլոգիա
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Ուրո-անդրոլոգիա
Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am
Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am

Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...

Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am
Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am

Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...

Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am
Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am

Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...

Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am
Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am

Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:

Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Ուրո-անդրոլոգիա
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Ուրո-անդրոլոգիա
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Ուրո-անդրոլոգիա
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am

Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...

Ուրո-անդրոլոգիա
7 փաստ տղամարդկանց առոջության մասին
7 փաստ տղամարդկանց առոջության մասին

Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...

Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am
Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական առողջության գնահատման կարևոր ցուցանիշ է սպերմատոզոիդների խտությունը, որը սերմնահեղուկի մեկ մլ-ում տղամարդու սեռական բջիջների քանակն է: Նորմալ խտությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ