Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ կին

Ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը. avanta.am

Ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին. պարզաբանում է Ավանտա էսթետիկ  բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը. avanta.am

–   Ինչպե՞ս  եք  վերաբերվում կնոջ բնական գեղեցկությանը, և այն պահպանելու համար սովորաբար ո՞ր տարիքից պետք է կիրառել մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները:

–   Բնական գեղեցկությունը միշտ ավելի է գնահատվել, և մենք էլ մեր աշխատանքում բնության սահմանած հարաչափերը ընդունում ենք որպես հիմք, բայց, ցավոք, այն հավերժ չէ, ինչպես և կյանքը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞ր տարիքից պետք է կիրառել մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները, ասեմ, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ ժառանգական նախատրամադրվածությամբ, օգտագործվող սննդով,  կյանքի ռիթմով, նյարդային վիճակով, ժամանակին հանգստի կազմակերպումով, բնակլիմայական պայմաններով, արևի տակ անցկացրած ժամանակահատվածով և այլն: Բոլոր թվարկված գործոնները պոտենցիալ ներուժ են, որոնք տրված են մեզ բնությունից:

 

Սովորաբար, մեր միմիկայի ակտիվ աշխատանքի շնորհիվ, ծերացման առաջին նախանշանները սկսում են ի հայտ գալ 25-27 տարեկանից: Այս տարիքային խմբի համար ամենօրյա խնամքի նախատեսված միջոցները պետք է ներառեն մաշկի մաքրում, սնուցում, ph-ի կարգավորում, պաշտպանիչ քսուքների կիրառում՝ չմոռանալով հոգ տանել սեփական առողջության մասին և բացառել վնասակար սովորությունները: 30 տարեկանից հետո այս ամենին անհրաժեշտ է ավելացնել նաև գիշերային խնամքի միջոցները՝ ակտիվ կենսաբանական հավելումներով հագեցած քսուքներն ու շիճուկները: 40 տարեկանից հետո մաշկի առաձգականությունն աստիճանաբար նվազում է, և շատ կանայք միայն հենց այս տարիքում են որոշում դիմել էսթետիկ բժշկության միջամտություններին՝ արտահայտված տարիքային փոփոխություններից ձերբազատվելու և համալիր խնամք իրականացնելու նպատակով:

–   Ձեր կարծիքով ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին:

–   Կինը նախ և առաջ չպետք է մոռանա, որ գեղեցկությունն առողջության ու խնամվածության արտացոլումն է. մեկն առանց մյուսի անհնար է:

 

Այդ իսկ պատճառով պետք է հոգ տանել սեփական առողջության մասին, կատարել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ՝ ակտիվ կյանք, ճիշտ սննդակարգ, մաքուր օդ, առողջ քուն, մաշկի, ձեռքերի և մազերի ճիշտ խնամք: Ցանկացած կին պետք է իմանա, որ դեմքի մաշկը ոչ միայն ենթադրում է մաքրում, այլ նաև համապատասխան խնամք, ինչը և ապահովում է մաշկի յուղային հավասարակշռությունն ու խոնավությունը՝ հաղորդելով նրան առողջ գույն և թարմություն: Կնոջ ամենօրյա խնամքի համար կիրառվող կոսմետիկ միջոցները չպետք է պարունակեն ալկոհոլ, նույնիսկ յուղոտ մաշկի դեպքում: Կինը պարտավոր է պաշտպանվել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն արագացնում են մաշկի ծերացումը: Ցանկանում եմ՝ կանայք միշտ հիշեն, որ այստեղից և այնտեղից լսված ցանկացած խորհուրդ կարող է ընդհանուր բնույթ ունենալ, և օգուտի փոխարեն վնաս չհասցնելու համար պետք է հիշել, որ մարդն առանձահատուկ է, ինչպես իր մատնահետքը, և յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է յուրօրինակ մոտեցում: Այդ իսկ պատճառով բոլոր կանանց և աղջիկներին խորհուրդ եմ տալիս՝ նախքան որևէ միջամտություն իրականացնելը անցնեն համապատասխան մասնագետի խորհդատվություն: Որովհետև փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր կանայք են կարողանում ճիշտ ընտրել խնամքի համար անհրաժեշտ պարագաներ և տնային պայմաններում իրականացնել համապատասխան խնամք:

–   Կարելի՞ է արդյոք էսթետիկ բժշկության կամ կոսմետիկ միջոցների ճիշտ կիրառման շնորհիվ խուսափել պլաստիկ վիրահատություններից:

–   Հետաքրքիր հարց է: Հնարավոր է, սակայն դա պայմանավորված է նաև մարդու անհատական անատոմիական կառուցվածքով: Օրինակ՝ կա աչքի այնպիսի կառուցվածք, որի դեպքում պլաստիկ վիրահատությունը կարող է անհրաժեշտ լինել նույնիսկ 35 տարեկանում: Սակայն պետք է հասկանալ, որ պլաստիկ վիրաբուժությունը չի լուծում մաշկի գեղեցկության և առողջության խնդիրները, այն միայն կարող է փոխել արտաքին տեսքը, սակայն չի կարող բարելավել մաշկի որակը կամ բուժել այն: Կարծում եմ, որ շատ դեպքերում կարելի է խուսափել պլաստիկ

 

վիրահատություններից, բայց ոչ կոսմետոլոգիական միջամտություններից: Այսօր մեր կյանքում էսթետիկ միջամտությունները դարձել են անհրաժեշտություն և, ինչու չէ, հանդիսանում են նաև առողջության ու գեղեցկության կարևոր բաղադրիչներ, որոնք ինչպես վստահություն են հաղորդում կնոջը, այնպես էլ ընդգծում են նրա գեղեցկությունը:

Սկզբնաղբյուր. «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանց
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com

Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, և դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, փոխանցվում է ժառանգականությամբ և պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ թեստի միջոցով...

Ուռուցքաբանություն
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am

Տարեցների մոտ անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը և բացասաբար է ազդում հոգեկանի վրա: Այսպիսի եզրակացության է եկել Մանչեսթրի մայրաքաղաքային համալսարանի հետազոտական խումբը...

Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Սնունդը և առողջությունը
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am

ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ   ՇՐՋԱՆՈՒՄ

Ներկայումս երիտասարդների կենսաբանական հասունացումը տեղի է ունենում ավելի վաղ, քան նախորդ սերունդներինը...

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում փորձեցինք ստանալ 40 տարեկանն անց կանանց մտահոգող...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Իրադարձություններ Հայաստանում
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին

Մենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: 45-ն անց կանանց յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Ներզատաբանություն
7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am
7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am

novate.ru-ն մի քանի պարզ կանոն է ներկայացնում կանանց համար՝ ինչպես հեշտությամբ պահպանել գեղեցկությունը, առողջությունն ու երիտասարդությունը...

Առողջ և գեղեցիկ
6 անսպասելի պատճառ, որոնք բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը. news.am
6 անսպասելի պատճառ, որոնք բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը. news.am

Գեները, հորմոնները եւ կենսակերպն ազդում են ուռուցքների առաջացման  ռիսկի վրա։ Դրա վրա ազդում են նաեւ մեր ամենօրյա սովորությունները...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ