Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ կին

Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am

Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am

Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն դարձնեք նրա ձեռքերին։ Եվ այսպես…

 

Տիպ 1. Ափի ձևը քառակուսի է, մատները՝ կարճ

Նման ձեռքերով կանայք շատ պրակտիկ են։ Նրանք հազվադեպ են մտածում անիրականանալի բաների մասին ու պահպանողական են։ Նրանց առանձնացնում է վստահելիությունը, հավատարմությունը և ճկուն խելքը։ Նրանք հեշտ են հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ ու ոչ մի դատապարտելի բան չեն տեսնում նրանում, որ նման ծանոթություններն ուղղեն դեպի գործնական հուն։ Եթե Դուք ճանաչել եք Ձեզ այս նկարագրում, ապա հիշեք, որ ակնկալիքների խիստ բարձր մակարդակը կարող է բերել կռիվների, այնպես որ, երբեմն օգտակար է թույլ տալ ինքներդ Ձեզ լինել սպոնտան ու գործել առանց պլանի։

 

Տիպ 2. Ափի ձևը քառակուսի է, մատները՝ երկար

Այս տիպի ձեռքեր ունեցող կանանցից շատերն իրենց ամեն բառն ընդգծում են ժեստի միջոցով։ Նրանք էմոցիոնալ են ու պոռթկուն։ Նրանք ամեն ինչ անում են շատ գրացիոզ, թեթև և ասես խաղալով։ Նրան առանձնացնում է հետաքրքրությունների բազմազանությունը, նրանք չեն սիրում միապաղաղությունն ու ծիսակարգերը։ Նոր զգացողությունների հետևից ընկնելով՝ նրանք պատրաստ են գրեթե ցանկացած խենթության։ Նրանք հաճույքով շփվում են մարդկանց և համակարգիչների հետ։ Ցանկացած կազմակերպչական տեխնիկայի հետ այս անհատները «Դու»-ով են խոսում։

 

Եթե դուք ճանաչեցիք Ձեզ այս նկարագրում, ապա աշխատեք Ձեզ համար էներգիայի հավելյալ աղբյուր գտնել, հակառակ դեպքում Դուք շուտ կհոգնեք։ Այս հարցում Ձեզ կօգնեն ցանկացած տիպի մեդիատիվ տեխնիկաներ։ Կարևորը, որ Դուք դրանց պարբերաբար կիրառեք։ Այցելեք նաև սպա սրահներ ու թույլ տվեք Ձեզ հանգստի երեկոներ՝ շաբաթը գոնե երկու անգամ։

 

Տիպ 3. Ափը երկարավուն է, մատները՝ կարճ

Այսպիսի կանայք շատ դրական են ու շատ կազմակերպված։ Նրանց հետաքրքիր է ամեն նոր ու չհետազոտված բան։ Նրանց համար ողջ աշխարհը թատրոն է, առանց շրջապատի ուշադրության ու առանց նրանց կողմից էմոցիաների այսպիսի կանայք իրենց անհարմար են զգում։ Հանդիսատեսը նրան անհրաժեշտ է օդի ու ջրի պես։ Հոգու խորքում այս կանայք միշտ էլ փոքրիկ երեխաներ են մնում, ովքեր հավերժ հետաքրքրասեր են։ Նրանք պաշտում են իրենց վրա փորձարկել ամեն ինչ այն պարզ պատճառով, որ իրենց հետաքրքիր է ամեն նոր բան, այլ ոչ թե նրա համար, որ չեն վստահում այլոց խոսքերին։

 

Եթե Դուք տեսաք Ձեզ այս նկարագրում, ապա խորհուրդ ենք տալիս Ձեզ ավելի քիչ շտապել ու ավելի շատ հանգստանալ, որպեսզի չծանրաբեռնեք Ձեր նյարդային համակարգը, սիրտն ու անոթները։

 

Տիպ 4. Ափը երկարավուն է, մատները՝ երկար

Այս խմբի ներկայացուցիչներին հաճախ տանջում են կասկածներն ու հակասությունները։ Նրանք փափուկ են, զգայական, հեշտ են տրվում ուրիշների ազդեցությանը։ Նրանց մեջ շատ են ստեղծարար անհատականությունները։ Սթրեսակայունությունն ու ճնշման տակ աշխատել կարողանալը նման կանանց ուժեղ կողմերից չեն։ Հրմշտոցի ու ժխոռի մեջ նրանք հարմարավետություն չեն տեսնում, նրանց քիչ է հետաքրքրում դրայվն ու ադրենալինը։ Այս անհատականությունների մոտ շատ լավ է զարգացած նախազգացությունը։

 

Նյութական հարցը նրանց ավելի քիչ է հետաքրքրում, քան հոգևոր կողմը։ Նրանց մեջ շատ են կին էսթետիկները. նրանք բաց չեն թողնում կատվին շոյելու հնարավորությունը, ընտրում են այնպիսի հագուստ, որը տհաճ զգացողություն չի առաջացնում մարմնի հետ շփվելիս, չի կպչում մարմնին։

 

Եթե Դուք ճանաչեցիք Ձեզ այս նկարագրում, ապա ավելի հաճախ հիշեք այն մասին, որ նոր տակտիլ զգացողությունները՝ ամենօրյա ռեժիմով, հեռացնում են ծերությունը, այնպես որ ձգտեք բազմազանության ու մի բավարարվեք եղածով։

Սկզբնաղբյուր. blog.1in.am
Լուսանկարը. blog.1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am
Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am

Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։

Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...

Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Ներզատաբանություն
Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am
Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am

Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական  հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...

Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ներարգանդային պարույրի / ՆԱՊ/ առավելությունները մյուս հակաբեղմնավորիչ միջոցների նկատմամբ


ՆԱՊ-ը բեղմնականխման ամենատարածված և արդյունավետ միջոցներից մեկն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am
Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am

Նախադաշտանային համախտանիշը հոգեբանական, հուզական, վարքային և սոմատիկ (մարմնական) ախտանշանների դրսևորումն է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում՝ ավելի հաճախ դաշտանից 2-7 օր առաջ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am

Որոշ դեպքերում, հատկապես, եթե կնոջ մոտ անամնեզում նշվում են վիրաբուժական միջամտություններ, բժիշկը կարող է արգանդի փողերի հետազոտման համար դիմել ավանդական մեթոդներից` մետրոսալպինգոգրաֆիային (ՄՍԳ)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am
Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am

Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...

Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am
Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Արգանդի փողերի և արգանդի հետազոտության (էխոհիստերոսալպինգոսկոպիա. ԷՀՍՍ) գործընթացում մեծ դեր ունի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ)...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի չորություն. urolog.am
Հեշտոցի չորություն. urolog.am

Հեշտոցի պատերը, սովորաբար, պատված են թափանցիկ հեղուկի բարակ շերտով: Իսկ կանանց հորմոնը՝ էստրոգենը, կարևոր դեր է խաղում հեշտոցի խոնավության պահպանման, ինչպես նաև նրա լորձաթաղանթի առողջության հարցում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com
Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com

Վիճակագրական տվյալներով, արգանդի վզիկի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում կրծքագեղձի քաղցկեղի և էնդոմետրիումի քաղցկեղից հետո, ուստի թեման պահանջում է հատուկ ուշադրություն...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am
Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am

Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ