Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո

Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիոթերապիան, հորմոնաթերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում, կրծքագեղձի մասնակի կամ ամբողջ կրծքագեղձի հեռացում: Արևմտյան երկրներում առավել հաճախ են իրականացվում օրգանապահպան վիրահատություններ, այսինքն՝ կուրծքը չի հեռացվում: Ցավալի է, բայց Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ահռելի տոկոս է կազմում կրծքագեղձի ամբողջական հեռացումը (մաստէկտոմիան): Սրա պատճառները տարբեր են: Առաջին պատճառն, իհարկե, այն է, որ կանայք ուշ են դիմում բժշկի, և հիվանդությունը հայտնաբերվում է արդեն տեղային տարածվածությամբ: Կարծում եմ՝ երկրորդ պատճառը բժշկի մոտեցումն է, երբ պացիենտն ունի ռեալ հնարավորություն՝ կրծքագեղձը պահպանելու, սակայն վիրաբույժը, իբրև հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու, այսպես ասած՝ «ապահովության» համար, հիվանդին առաջարկում է ամբողջովին հեռացնել կրծքագեղձը: Պատճառներից է նաև հիվանդի ցանկությունը, երբ կինը (երբեմն՝ հարազատները), անկախ հիվանդության տարածվածությունից, պահանջում է հեռացնել՝ կարծելով, որ կրծքագեղձի ամբողջական հեռացումից է կախված իր ապաքինումը: Մինչդեռ ճիշտ որոշում կայացնելու համար, նախ՝ անհրաժեշտ է վստահ լինել, որ բժիշկը քաջատեղյակ է ուռուցքաբանության ժամանակակից նվաճումներին, այնուհետև, նրա հետ միասին ծանրութեթև անել ռիսկի բոլոր գործոնները:

Պացիենտների մոտավորապես 80%-ի մոտ կրծքագեղձի կորուստը ո՛չ միայն համարվում է ֆիզիկական թերություն, այլև դառնում է հուզական խանգարումների լուրջ հիմք: Կանայք գտնում են, որ կրծքագեղձը կորցնելով՝ կորցնում են իրենց հմայքը, կանացիությունը, սեքսուալությունը: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման դժվարին ճանապարհին կինը հաճախ է անելանելի իրավիճակում հայտնվում, կրծքագեղձի կորստի հետևանքով առաջացած սթրեսը հանգեցնում է իր անձի հանդեպ թերարժեքության և դեպրեսիայի: Նման դեպրեսիան կոչվում է հետմաստէկտոմիկ դեպրեսիա: Այս դեպքում նկատվում են մշտական հոգնածության զգացում, քնի խանգարում, ախորժակի անկում, անհանգստություն, ապատիա, ջղագրգռություն և շրջապատից օտարացած լինելու զգացում: 20-40% դեպքերում նվազում է ֆիզիկական ակտիվությունը, կանանց 40-70%-ի մոտ դեպրեսիան անդրադառնում է ընդհանուր առողջության վրա, 35-50% դեպքերում նվազում է սոցիալական ակտիվությունը, և կինը դուրս է մնում կյանքի նախկին սովորական հունից: Կարող է փոխվել վերաբերմունքը կենցաղի նկատմամբ՝ սննդի, քնի, աշխատանքի, ինչպես նաև զգացումները և մտքերը սեփական անձի հանդեպ: Կինը նյարդայնանում է հարազատների ջերմ ուշադրությունից կամ թվացյալ անուշադրությունից, կորցնում է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ՝ ժամանակից շուտ իրեն դասելով ծերերի շարքին: Այս վիճակը հնարավոր է շարունակվի ամիսներ, անգամ տարիներ:

Երիտասարդների մոտ կրծքագեղձի կորուստն առավել խորը դեպրեսիայի պատճառ է: Գոյություն ունեն նման իրավիճակից դուրս գալու տարբեր մեթոդներ՝ ինքնուրույն կամ հոգեբանի օգնությամբ: Մասնագետների պնդմամբ, ամենաարդյունավետ տարբերակը կրծքագեղձի վիրաբուժական վերականգնումն է: Կրծքագեղձը հնարավոր է վերականգնել անմիջապես հեռացնելուց հետո կամ հետագայում՝ ամիսներ, անգամ տարիներ անց: Որքան երիտասարդ է կինը, այնքան արտահայտված է կուրծքը վերականգնելու նրա ցանկությունը: Արևմտյան Եվրոպայում 90% դեպքերում մինչև 40 տարեկան կանայք կրծքագեղձը կորցնելուց հետո ցանկություն են հայտնում այն վերականգնելու, 40-50 տարեկան կանանց՝ մոտավորապես 55%-ը, 60-70 տարիքային խմբում՝ 15%-ը: Ցավոք, Հայաստանում այս տոկոսը չափազանց ցածր է անգամ երիտասարդ պացիենտների մոտ, և, որքան էլ զարմանալի է, 90% դեպքերում խոչընդոտ է ոչ թե ֆինանսական գործոնը, այլ սեփական անձի հանդեպ ունեցած ցածր գնահատականը, հարմարողականությունը և կնոջ՝ իր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքի տարբերությունը՝ մինչև քաղցկեղ ախտորոշումը և ախտորոշումից հետո: Սովորաբար, ախտորոշումից հետո կանանց մոտ նկատվում է իր հանդեպ ընդգծված անտարբերություն, ներքին այն մեկնաբանությամբ, որ ինքը որպես կին այլևս չի հետաքրքրում շրջապատին և իր կանացիությունը (կուրծքը) վերականգնելու փոխարեն նախընտրում է համակերպվել ճակատագրին: Կա նաև թյուր կարծիք, թե վերականգնողական վիրահատությունները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և չունի որևէ գիտական, անգամ՝ տրամաբանական հիմնավորում:

Հարգե՛ք Ձեզ և առո՛ղջ եղեք:

 

Հեղինակ. Արթուր Ավետիսյան, բ.գ.թ., ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ
Սկզբնաղբյուր. oncologi.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ...

Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com

Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական  էնդոսկոպը  արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...

Ուռուցքաբանություն
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է...

Ներզատաբանություն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am

Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: 35 տարեկանից բարձր ։ Նախաքաղցկեղահին վիճակերից հետո գրի մաստոպատիայի...

Ուռուցքաբանություն
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահությունը կամ «սթրեսային» անմիզապահությունը հիվանդություն է, որն արտահայտվում է մեզի ակամա կորստով ծիծաղի, հազի, փռշտոցի...

Միզային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ