Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Հղիության 29-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 29-րդ շաբաթ. morevmankan.am

Երկար սպասված փոքրիկն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Ապագա մայրը վայելում է իր հղիությունը: Բայց այս շրջանում նա կարող է խիստ հոգնել: Հաճախ այդ հոգնածության պատճառը քնի հետ կապված խնդիրներն են: Քնի համար հարմար դիրքի փնտրտուքում կարող են գիշերներ անցնել: Պետք է շատ հանգստանալ, քանի որ օրգանիզմն առանց այն էլ աշխատում է լարված ռեժիմով: Հոգսերը պետք է հաճելի լինեն. ժամանակն է պատրաստել երեխայի հագուստը, ընտրել մանկասայլակ, մտածել, թե ինչպիսի մահճակալ է պետք փոքրիկին:

Պտղի զարգացումը

Սկսում են գործել ջերմակարգավորման մեխանիզմները. Երեխան կարողանում է պահպանել մարմնի սեփական ջերմությունը:
Փոքրիկի քաշը մոտավորապես 1150 գրամ է, հասակը՝ 37 սմ: Աճման համար նրան անհրաժեշտ են սպիտակուցներ, վիտամին С, ֆոլաթթու, կալցիում և երկաթ: Անհրաժեշտ է կարգավորել մոր սնունդը այդ պահանջներին համապատասխան: Ի դեպ, կալցիումն այն ամենակարևոր էլեմենտներից է, որոնք մասնակցում են ոսկրային համակարգի ձևավորմանը: Ամեն օր երեխան յուրացնում է մոտավորապես 250 մգ կալցիում:

Մոր վիճակը

Հոգնածության զգացողությունը կարող է բավականին ուժեղանալ: Հաճախ դրա պատճառը վատ քունն է, ընդհանուր թուլությունը և հոգեհուզական լարվածությունը: Չարժե արհամարհել հոգնածությունը, անհրաժեշտ է շատ հանգստանալ: Եթե հոգնածությունը չափազանց արտահայտված է, այնքան, որ հղին իրեն սպառված է զգում անգամ հանգստից հետո, պետք է բժշկի դիմել. մշտական հոգնածությունը կարող է վկայել սակավարյունության մասին: Նաև անհրաժեշտ է հետևել, որ այտուցները /որոնք այս շրջանում գրեթե անխուսափելի են/ քնից հետո կամ պառկած դիրքով հանգստից հետո անհետանան, հակառակ դեպքում բշկին դիմելը պարտադիր է:

Ի՞նչ անել

  • Իրականացնել արյան հետազոտություն ՄԻԱՎ-ի, Վասերմանի ռեակցիայի /սիֆիլիս/ համար:Ցանկացած վարակ հղիության ժամանակ վտանգավոր է, հատկապես սրացման վիճակում: Այդ պատճառով օրգանիզմը ստուգել և հավաստիանալ, որ ամեն բան կարգին է, շատ կարևոր է հղի կնոջ համար:
  • Կանանց կոնսուլտացիայում ստանալ ծննդյան վկայագիր, եթե հղիությունը բազմապտուղ է:Փաստաթուղթ, որով հնարավոր է ստանալ պետության կողմից հղիին և ապագա երեխային հատկացվող գումարը*:
  • Որքան հնարավոր է քիչ պառկել մեջքի վրա, որպեսզի չառաջանա սիներակի ճնշման համախտանիշ:


Եթե մեջքին պառկելուց կամ նստելուց հետո հղին զգում է օդի անբավարարություն, գլխապտույտ, քրտնոտություն կամ աչքերի առաջ մթնածություն, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք սիներակի ճնշման համախտանիշի ախտանիշներ են:

Անհրաժեշտ է անմիջապես շրջվել կողքի, և ոչ մի դեպքում կտրուկ չկանգնել, այլապես կարող է ուշաթափություն առաջանալ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am

Հղիների մոտ վահանաձև գեղձի ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

Վահանաձև գեղձի հիվանդություններն ամենատարածվածն են Հայաստանում: Առավել հաճախ հանդիպում է հիպոթիրեոզը...

Բժշկի ընդունարանում ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Բուժում հղիության ժամանակ. morevmankan.am
Բուժում հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ կինը ենթակա է հիվանդանալու ավելի հաճախ, քանի որ թուլանում է իմունիտետը: Իսկ ամեն կողմից լսվում է. «որևէ դեղորայք չի կարելի օգտագործել»...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 28-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 28-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 28 շաբաթով սկսվում է հղիության վերջին եռամսյակը: Ապագա մորը կարող է բավականին տհաճություն պատճառել որովայնի ուժեղ քորը, քանի որ մաշկը գնալով ավելի է ձգվում: Դրան կօգնեն հատուկ յուղերի և քսուկների...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Պտղաջրերի մեծ քանակ. morevmankan.am
Պտղաջրերի մեծ քանակ. morevmankan.am

Պտղաջրերի ոչ նորմալ ավելցուկը հաճախ պտղի զարգացման շեղումների մասին է վկայում: Որպես ախտաբանություն ախտորոշվում է, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերվում է, որ պտղաջրերը գերազանցում են 2 լիտրը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս բարձրացնել հեմոգլոբինը հղիների մոտ. morevmankan.am
Ինչպե՞ս բարձրացնել հեմոգլոբինը հղիների մոտ. morevmankan.am

Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը բավականին տարածված ախտորոշում է հղիության երկրորդ եռամսյակում: Բժիշկները, հաճախ անգամ հեմոգլոբինի չնչին իջեցման դեպքում, հղիին խորհուրդ են տալիս հատուկ սննդակարգ, քանի որ լուրջ խնդիր է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 27-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 27-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 2/3-ն արդեն հաջողությամբ անցել է: Որովայնի մշտական ճնշումը ներքին օրգաններին, ոտքերի և գոտկատեղի ծանրաբեռնվածությունը հոգնածության զգացողություն են առաջացնում: Բայց ամեն շաբաթ, ապագա մոր համար, ավելի ու ավելի դժվար է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Պե՞տք է հղիին աղի սնունդ
Պե՞տք է հղիին աղի սնունդ

Երբեմն հղիները խորհուրդներ են լսում` հրաժարվել աղից ընդհանրապես. նատրիում քլորին մեղադրում են այտուցների, բարձր ճնշման, տոքսիկոզի առաջացման գործընթացում: Իսկապես, աղի չափից դուրս օգտագործումը կարող է նպաստել այդ բարդություններին: Սակայն առանց աղի սնունդը ոչ...

Պտղաջրերի պակաս. morevmankan.am
Պտղաջրերի պակաս. morevmankan.am

Պտղաջրերի պակասն ավելի վտանգավոր է համարվում, քան ավելցուկը, բայց այն շատ ավելի քիչ է հանդիպում: Այն ախտորոշվում է, եթե պտղաջրերը 600 մլ-ից պակաս են: Այն բերում է թոքերի, ոսկրերի և պտղի այլ օրգանների թերզարգացման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan

Վերջանում է երկրորդ եռամսյակը, որը համարվում է երեխային սպասելու ընթացքի ամենախաղաղ ժամանակը: 26-րդ շաբաթը երեխայի համար կարևոր է այնքանով, որ նա արդեն կենսունակ է դարձել: Վաղաժամ ծննդաբերության դեպքում, բժշկական ճիշտ խնամքի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ինչպես մեծացնել հղիանալու հնարավորությունը. Հարվարդի գիտնականների 6 խորհուրդը. morevmankan
Ինչպես մեծացնել հղիանալու հնարավորությունը. Հարվարդի գիտնականների 6 խորհուրդը. morevmankan

Անգլիական հետազոտողներն` ուսումնասիրելով 15 հազարից ավելի կանանց, պարզել են, որ Բրիտանիայի յուրաքանչյուր 10-րդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը բախվում է անպտղության խնդրի հետ...

Հղիության 25 շաբաթ. morevmankan
Հղիության 25 շաբաթ. morevmankan

Ժամանակն արագ է անցնում՝ հղիության 6 շաբաթներն արդեն մոտենում են ավարտին: Դեռ արագորեն քաշ եք ավելացնում, որովայնն ավելի է մեծանում, այն արդեն խանգարում է կռանալ, կոշիկները հագնել: Սա հրաշալի ժամանակ է մաքուր օդում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 24 շաբաթ. morevmankan
Հղիության 24 շաբաթ. morevmankan

Շարունակվում է հղիության երկրորդ եռամսյակը՝ ամենահանգիստ և հարմարավետ շրջանը: Քանի դեռ ժամանակ կա, առանց շտապելու պետք է ընտրել ծննդատունը և հավաքել շտապ անհրաժեշտության իրերի պայուսակը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 23- րդ շաբաթ
Հղիության 23- րդ շաբաթ

23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Մոր սնունդը ծննդաբերությունից հետո. urolog.am
Մոր սնունդը ծննդաբերությունից հետո. urolog.am

Շատ կանայք ծննդաբերությունից հետո արագ քաշ են գցում՝ երեխայի, պլացենտայի և պտղաջրերի քաշից զատ. 1-2 շաբաթում օրգանիզմից հեռանում է մոտավորապես 2 լիտր կուտակված հեղուկ: Ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթ տևող արյունահոսությունը համարվում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ