Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Հղիություն. 10-րդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. 10-րդ շաբաթ. tsnndatun.am

Եթե  դեռ չեք գրանցվել գինեկոլոգի մոտ հղիության կապակցությամբ, ապա շտապեք: Ովքեր ծանր են տարել առաջին եռամսյակը, ուրախ լուր ունեն՝ 2 շաբաթ հետո կանցնի տոքսիկոզը, կդադարի առավոտյան սրտխառնոցը և հղիի ընդհանուր վիճակը կբարելավվի: Արդեն հիմա, եթե հակացուցումներ չկան, կարող եք վերադառնալ սպորտին և ակտիվ կյանքին:

Պտղի զարգացումը

Այս շրջանում պտղի քաշը 4 գրամ է, երկարությունը` 31-42 մմ: Հիմնական օրգանները և համակարգերն արդեն ձևավորված են, և այդուհետ կընթանա միայն նրանց աճը: 10 շաբաթ անց պտղի զարգացման կտրուկ կասեցումն արդեն քիչ է հավանական: Երեխան այժմ նման է մարդու, ոչ թե շերեփուկի. վերջնականապես անհետացել են պոչը և խռիկային ճեղքերը: Երեխայի մոտ ձևավորվել են արմնկային հոդերը և նա արդեն կարող է ձեռքերը ծալել ու տարածել: Ձեռքերի և ոտքերի մատներին հայտնվել են փոքրիկ եղունգները, մաշկը պատվել է թեթև աղվամազով: Սկսում են գործել երիկամները, աղիները, գլխուղեղն ու լյարդը, ձևավորվել են գլխուղեղի կեղևի բոլոր շերտերը, և զգայուն սարքերն արդեն կարող են գրանցել փոքրիկի ուղեղային ազդակները: Տղաների ամորձիները 10-րդ շաբաթում սկսում են արտադրել տղամարդու տեստոստերոն հորմոնը:

Մոր վիճակը

Հորմոնների մեծ քանակը շարունակում է ազդել հղիի տրամադրության վրա, հնարավոր են գրգռվածության, կամ, հակառակը, ապաթիայի շրջաններ: Ամեն դեպքում, առաջին և ամենատագնապալի եռամսյակը մոտենում է ավարտին: Եթե բժիշկը երեխայի զարգացման որևէ շեղում չի նկատել, մեծ է հավանականությունը, որ հղիության հաջորդ շաբաթներն ավելի հարթ կընթանան: Չէ՞ որ դրանք ապագա մոր համար այլևս շատ բարդ չեն և ավելի քիչ են վտանգավոր պտղի համար:

Հղիության ընթացքում ֆիթնեսը ո՛չ միայն թույլատրելի է, այլև` օգտակար: Նույնիսկ փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արյունն ավելի է հարստանում թթվածնով, լավանում է նյութափոխանակությունը, ինչը դրական է ազդում ո՛չ միայն մոր, այլ նաև փոքրիկի ինքնազգացողության վրա: Հղիի համար շատ օգտակար են զբոսանքը, լողը, յոգան, հղիների հատուկ մարմնամարզական կոմպլեքսները, սակայն պետք է խուսափել մեծ ծանրաբեռնվածությունից, թռիչքներից:

Մինչև առաջին եռամսյակի վերջը ցանկալի է մեկ անգամ էլ այցելել բժշկին: Բանն այն է, որ մինչև 12 շաբաթը ՈՒՁՀ օգնությամբ պտղի չափերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ որոշել հղիության ժամկետը: 12 շաբաթականից հետո երեխայի չափերն արդեն որոշվում են գենետիկ նախատրամադրվածությամբ և այլ գործոններով , և հղիության ու ծննդաբերության նախնական ստույգ ժամկետները որոշելը փոքր-ինչ բարդ է:

Ի՞նչ անել

Նախապես  հոգալ, որպեսզի 11 շաբաթում կատարվի ՈՒՁՀ:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրություն

Անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Անոթային վիրաբույժի հետաքրքրությունների շրջանակն է երակների, զարկերակների և ավշային ուղիների հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը...

Սրտանոթաբանություն
Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am

Ի՞նչ կարելի է անել այս շրջանում: Միանգամայն հնարավոր է հարմար լինեն հղիների համար նախատեսված մարմնամարզությունը կամ լողը: Հղիությունն ակտիվ ապրելակերպից հրաժարվելու պատճառ չէ, և լողավազան այցելելն...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am

Այտուցները հաճախ են անհանգստացնում ապագա մորը հղիության երկրորդ եռամսյակում:

Այտուցը հեղուկի կուտակումն է միջհյուսվածքային տարածությունում, և հղիությունը նպաստում է նրանց...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)
Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)

Պացիենտներին հուզող հարցերին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am
Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am

Կրծկալի ընտրություն

Հարմար և ճիշտ ընտրված կրծկալը հղի կնոջն անհրաժեշտ առաջին պայմաններից մեկն է: Արդեն հղիության երրորդ ամսում...

Ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս. tsnndatun.am
Ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս. tsnndatun.am

Ստորև ներկայացնում ենք իրերի և փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է հղիներին, երբ դիմում են ծննդատուն` փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ...

Հետազոտություններ հղիության ընթացքում. tsnndatun.am
Հետազոտություններ հղիության ընթացքում. tsnndatun.am

Հղիության ընթացքում հնարավոր շեղումների  վաղ հայտնաբերման, հնարավոր բարդությունների կանխարգելման  և բուժման նպատակով  անհրաժեշտ է կատարել ընթացիկ հետազոտություններ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս հաշվարկել ծննդաբերության ենթադրյալ ժամկետը. tsnndatun.am
Ինչպե՞ս հաշվարկել ծննդաբերության ենթադրյալ ժամկետը. tsnndatun.am

Հղիությունը տևում է մոտավորապես 40 մանկաբարձական շաբաթ, բայց ճշգրիտ ասել ծննդաբերության օրը ոչ-ոք չի կարող:

Առաջին. որովհետև հնարավոր չէ վստահ ասել, թե ե՞րբ է եղել բեղմնավորումը: Նույնիսկ, եթե սեռական...

Հղիություն. 11-րդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. 11-րդ շաբաթ. tsnndatun.am

11-րդ շաբաթում բժիշկը կնշանակի հղիության ՈՒՁ-սկրինինգ: Հղիության առաջին սկրինինգը նշանակվում է, որպեսզի հայտնաբերվեն պտղի զարգացման հնարավոր դեֆեկտները: Անհանգստանալ պետք չէ, պետք է լավատես լինել...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Հաճախ երակների վարիկոզ լայնացումն առաջին անգամ արտահայտվում է հենց հղիության ժամանակ. աճող արգանդը ճնշում է կոնքի անոթներին, որն էլ վատացնում է ստորին վերջույթների արյան շրջանառությունը: Բացի դա, հորմոնալ ֆոնի փոփոխության...

Սրտանոթաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիություն. 9-րդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. 9-րդ շաբաթ. tsnndatun.am

Հղիության մանկաբարձական ժամկետը 9-ը շաբաթ է, իսկ դա նշանակում է, որը բժիշկը կարող է Ձեզ ուղարկել հետազոտության՝ տոքսոպլազմոզի, ցիտոմեգալովիրուսի և կարմրախտի  կապակցությամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության նշանները. tsnndatun.am
Հղիության նշանները. tsnndatun.am

Դրանցից հիմնականը մեստրուացիայի դադարն է: Սակայն դաշտանի ուշացումը դեռ չի նշանակում, որ հղիությունն սկսված է: Այդ ուշացումը կարող է կապված լինել նաև հորմոնալ խանգարումների, տարբեր հիվանդությունների, անգամ...

Փորկապությունը հղիության ժամանակ. tsnndatun.am
Փորկապությունը հղիության ժամանակ. tsnndatun.am

Հղիության տարբեր շրջաններում հղիները հաճախ գանգատվում են փորկապությունից: Դրա պատճառը  պրոգեստերոն հորմոնն է, որը թուլացնում է ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև աղիների հարթ մկանները: Սնունդը դանդաղ է շարժվում աղիներով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ