Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ՊՈՂՈՍՅԱՆ. Դեղը «մեղավոր» չէ, երբ մարդն անփույթ է սեփական առողջության հանդեպ

ԳԵՈՐԳԻ ՊՈՂՈՍՅԱՆ. Դեղը «մեղավոր» չէ, երբ մարդն անփույթ է սեփական առողջության հանդեպ

Հղիության արհեստական ընդհատման «նորագույն» մեթոդները, որոնք հաճախ անհայտ ծագում և չկանխատեսված հետևանքներ են ունենում, լուրջ սպառնալիք են կանանց առողջությանը, անգամ՝ կյանքին:  Վերջին շրջանում Հայաստանում դեղորայքային մեթոդներով հղիության արհեստական ընդհատման աճի միտում է նկատվում, մեծ տարածում է գտել մասնավորապես «Սայտոտեկ»-ը (Cytotec), որը, լինելով ստամոքսի և աղիների բուժման համար նախատեսված դեղամիջոց, կիրառվում է հղիության ընդհատման նպատակով: Թե ինչքանով է այս դեղամիջոցի շուրջ բարձրացված աղմուկը արդարացված, փորձեցինք պարզել մասնագետներից…


«Չունեմ վիճակագրական ստույգ տվյալներ այն մասին, թե  ինչ տոկոս է կազմում անպտղությունը Հայաստանում. նման տվյալներ ներկայացնում  է  ՀՀ առողջապահության նախարարությունը, բայց դրանք էլ ոչ միշտ են տալիս իրական պատկերը: Շատ դեպքերում հղիության ընդհատումը կատարվում է առանց գրանցման, կարող եմ ասել` աբորտների վիճակը Հայաստանում նորմայից բարձր է»,-  մեզ հետ զրույցում, խոսելով անպտղության, հղիության արհեստական ընդհատումների մասին, ասաց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Պողոսյանը:


ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Առողջապահության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Պողոսյա–   Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ,  որն է ամենատարածված պատճառը, որը ստիպում է կանանց գնալ հղիության ընդհատման:


–   Ամենավատն այն է, որ մեզ մոտ` Հայաստանում, հղիության  ընդհատումները հաճախ արվում են ոչ թե նրա համար, որ դժվարանում են պահել երեխային, այլ գենդերային խտրականության պատճառով. ուզում են անպայման տղա ունենալ, սովորաբար երկու աղջիկ ունենալուց հետո, սկսվում են ընդհատումները:


–   Ի վերջո, ո՞րն է նախընտրելի՝ դեղորայքայի՞ն, թե՞ ոչ դեղորայքային  աբորտը:


–   Երկուսն էլ ունեն իրենց ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը:


–   Իսկ ինչպե՞ս եք վերաբերում տնային աբորտներին:


–   Կատեգորիկ դեմ եմ տնային պայմաններում իրականացվող թե՛ դեղորայքային, թե՛ ոչ դեղորայքային աբորտներին. կարող է հազար անգամ այն ընթանա առանց խնդիրների, իսկ մեկ անգամ առաջանա խնդիր, որի հետևանքով կյանքին սպառնալիք լինի: Տան պայմաններում աբորտը հանցագործություն է:


–   Պարո՛ն Պողոսյան, Ձեր վերաբերմունքը մի դեղամիջոցի, որը մեծ կիրառում է գտել մեզ մոտ. խոսքը «Սայտոտեկ»-ի մասին է..


–   «Սայտոտեկ»-ը նորմալ դեղ է, նշանակվում է ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ, բայց ինչ-որ մեկը որոշել է, որ նրա օգնությամբ հնարավոր է ընդհատել հղիությունը: Կտրականապես դեմ եմ, որ այդ դեղը վաճառվի` առանց բժշկի գրած դեղատոմսի: Դեպքեր են եղել, որ «Սայտոտեկ»-ը, իրոք, ընդհատել է հղիությունը, բայց դա զուգակցվել է արյան մեծ կորստով, ու պետք է ասել` դեղամիջոցն ընդհատում է այն հղիությունները, որոնք իրականում «մազից են կախված» ու ցանկացած պատճառով կարող են ընդհատվել:


–   Բժիշկները «Սայտոտեկ»-ն օգտագործո՞ւմ են իրենց պրակտիկայում:


–   Այն երբեմն օգտագործվում է ծննդաբերությունից առաջ` կնոջ արգանդում կծկումներ առաջացնելու նպատակով, բայց ինքս դեմ եմ. եղել է դեպք, երբ կնոջը, տալով «Սայտոտեկ», չեն կարողացել հասցնել հիվանդանոց. մահացել է:


–   Փաստորեն, նման ողբերգական ավարտ էլ է եղել..


–   Այո՛, մահվան դեպք է գրանցվել նաև, երբ դեղն օգտագործվել է հղիության ընդհատման նպատակով: Պարզապես ևս մեկ անգամ ասում եմ`պետք չէ օգտագործել դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման. դեղը «մեղավոր» չէ, երբ մարդն անփույթ է սեփական առողջության հանդեպ:

Թեմայի շուրջ զրուցեցինք և փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև «Պֆայզեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանից:


–   Ինչքա՞ն ժամանակ է, որ «Սայտոտեկ»-ը ներկրվում է Հայաստան:


–   2006-2007 թվականներից. հստակ չեմ հիշում:


–   Դեղն օգտագործման ի՞նչ ցուցումներ ունի:


–   «Սայտոտեկ»-ը Հայաստանում գրանցված է մի ցուցումով՝ դեղ, որը նշանակվում է աղեստամոքսային տրակտի էռոզիաների և ստամոքսի ու 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների ժամանակ: Միակ ցուցումը սա է:


–   Ըստ Ձեզ` ի՞նչը  պատճառ դարձավ, որ այն սկսեց օգտագործվել հղիության արհեստական ընդհատման նպատակով:


–   Երևի թե մոտ 20-25 տարի է, ինչ ամբողջ աշխարհում դեղն օգտագործվում է այդ ցուցումով, կիրառվում է բժիշկների` մասնավորպես գինեկոլոգների, շրջանում և՛ ծննդաբերության ժամանակ, և՛ հղիության ընդհատման նպատակով:


–   Դուք հստա՞կ գիտեք, որ մեզ մոտ`Հայաստանում ևս, բժիշկների կողմից այն նշանակվում է:


–   Մեր տվյալներով` այո՛, դեղամիջոցն օգտագործվում է այդ նպատակով:


–   Իսկ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է, նկատի ունեմ այն, որ  դեղն օգտագործվում է նաև այդ նպատակով:


–   Ընկերությունն ինչո՞ւ չի գրանցում դեղամիջոցը նաև այդ ցուցումով, որովհետև հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում՝ նաև մեզ մոտ, շատ դեղեր կարող են ձեռք բերվել առանց բժշկի դեղատոմսի, և դա իմանալով` ընկերությունը չի գրանցում. մենք ինչ-որ չափով պատասխանատվություն ենք կրելու դրա` ոչ դեղատոմսային վաճառքի պարագայում:


–   Այսինքն` կարելի է ասել` չի գրանցվում նաև այդ ցուցումով պատասխանատվությունից խուսափելու համա՞ր:


–   Քանի որ դեղագործական ընկերությունն այդքան էլ կողմ չէ ոչ դեղատոմսային վաճառքին, նպատակահարմար չի գտնում գրանցել այդ ցուցումով:


–   Եթե դեղատոմսային վաճառք լիներ, պատասխանատվություն կրողն էլ լիներ բժիշկը, բնականաբար կգրանցվեր..


–   Այո՛, ինքը կնշանակեր, ինքն  էլ պատասխանատու կլիներ:


–   «Սայտոտեկ»-ի օգտագործմամբ հղիության արհետական ընդհատման շուրջ աղմուկ է բարձրացել. ըստ  Ձեզ ` ինչո՞վ է դա պայմանավորված, գուցե դեղորայքի օգտագործման հետևանքով լուրջ դեպքե՞ր են  գրանցվել:


–   Ցանկացած դեղից կարող է մահվան դեպք գրանցվել:


–   «Սայտոտեկ»-ի հետ կապված դեպք գիտե՞ք:


–   Մենք նման դեպք չենք լսել, մեզ չեն տեղեկացրել: Չեմ բացառում. ցանկացած դեղ կարող է բարդություններ առաջացնել, հնարավոր է՝ «Սայտոտեկ»-ն էլ բարդություններ առաջացնի, եթե օգտագործվի առանց բժշկի հսկողության: Մի քանի տարի առաջ լսել եմ նման դեպքի մասին, բայց հետո պարզ է դարձել, որ պատճառը ոչ թե դեղն է եղել, այլ`  կինը ծանր հղիությունը:


Ամփոփելով  թեման` Տիգրան Ուզունյանը նշեց, որ Հայաստանում իրենք ունեն գրանցված մոտ 30 անուն դեղեր, որոնց մի մասի հետ կապված աշխատանքներ են տարվում բժիշկների հետ` նրանց ծանոթացնելով դեղամիջոցի առանձնահատկություններին, կողմնակի ազդեցություններին, նոր հետազոտություններին և այլն: Նա հավելեց, որ «Սայտոտեկ»-ի հետ կապված  նման միջոցառումներ չեն ձեռնարկվում, որովհետև դեղն այն ցուցումով, որով գրանցված է Հայաստանում, շատ սահմանափակ է օգտագործվում:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Անի, մեր կայքում փնտրեք բուժհաստատությունները, որտեղից դուք կգտնեք ծննդատներ ենթաբաժինը, կամ բժիշկներ բաժնում որոնեք մանկաբարձ-գինեկոլոգներ, առաջարկվող ցանկից ընտրեք Ձեր գինեկոլոգին և Ձեր հարցը հղեք հենց նրան:

Անի

25.06.2014

Բարև Ձեզ ,,,, ինչ արժե աբորտը ? կխնդրեի բերել կոնկրետ օրինակներ և նշել բուժհաստատությունների անունները .... Նախապես շնորհակալություն

Մեդ-պրակտիկ

25.03.2013

Հարգելի Սառա, բարև Ձեզ, հուսով ենք, որ այնքան խելամիտ կգտնվեք, որ նման բան չեք անի։

Sara

24.03.2013

Ես վերջերս իմացել եմ վոր ճիճու ունենալու դեպքում մաքուր բենզին ես խմում եվ շատ լավ օգնում է: Իսկ հղիներին կարելի՜ է օգտվել այս մեթոդից. Հարցս ուղղում եմ med-practic.com կայքին: Նախապես շնորհակալություն:

Կարդացեք նաև

Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

Ի՞նչ մթերքից պետք է խուսափել հղիության ժամանակ. morevmankan.am
Ի՞նչ մթերքից պետք է խուսափել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիությունը կնոջ կյանքի, թերևս, ամենասպասված և գեղեցիկ պահերից է, որի ժամանակ ցանկալի է հետևել որոշ կանոնների՝ հատկապես ճիշտ սննդակարգի պահպանմանը։ Պետք է հիշել, որ հղիներն ավելի...

Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգը հղիության ընթացքում. morevmankan.am
Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգը հղիության ընթացքում. morevmankan.am

Սրտանց շնորհավորում ենք հղիության կապակցությամբ․․․

Միևնույն ժամանակ, հղիությունն առաջացնում է մի շարք բնական հարցեր՝ հղիության ընթացքում...

Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում
Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում

Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն...

Սննդի անվտանգությունը հղիության ընթացքում. morevmankan.am
Սննդի անվտանգությունը հղիության ընթացքում. morevmankan.am

Սննդային թունավորումները և սննդամթերքի հետ փոխկապակցված հիվանդությունները շարունակում են մնալ արդի հիմնախնդիր, ինչը հատկապես կարևոր է Ամանորի նախաշեմին և տոների ընթացքում։ Այսպես, համաձայն պաշտոնական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ