Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թեստեր

Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am

Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am

Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը, օրինակ` մոխրագույնը բազմաֆունկցիոնալ է, սևը նիհարեցնում է, սպիտակը տոնական է:Սակայն, նշենք, որ ենթագիտակցական մակարդակում այս կամ այն գույնի ընտրությունը շատ ավելի խորը դրդապատճառների մասին է վկայում, որոնք ահասարակ էսթետիկական  ընկալման հետ կապ չունեն: Գույնի միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ անձի մասին, ինչպես նաև  կարելի է ստեղծել ցանկալի տպավորություն:


Դե  ի՞նչ կարող է պատմել մեզ գույնը…


Սպիտակ կրում են ինքնավստահ ու չզիջող մարդիկ, նրանց հատուկ է ավելի երիտասարդ լինելու ձգտումը:Նրանք կոկիկ են, կատարյալ ճաշակ ունեն:Նրանց հատուկ է նաև չափազանց մեծ քննադատությունը:Մոխրագույն.էլեգանտություն, կայունություն, խստություն, պրոֆեսիոնալություն, արժանապատվություն, բարձր ինտելեկտի, ինչպես նաև զգացմունքների ճնշման գույն:

 

Մոխրագույնն ընտրողները չեզոք են կյանքում, ձգտում են պաշտպանված լինել աղմկոտ աշխարհից ու չեն սիրում ուշադրություն գրավել:Նրանք աշխատասեր են, պահպանողական և  վստահելի:

 

Սև. խստության, ավտորիտարության և իշխանության  գույն է: Երբեմն վերջինս մռայլ աշխարհընկալման նշան է, իրականությունից ու անինքնավստահությունից փախչելու փորձ:Հագուստի սև գույնն այն կրողին հաղորդում է պաշտպանվածության զգացում:

 

Կանաչ. թարմության, բնականության, ներդաշնակության ու հանգստության   գույն է: Այն ընտրում են կայուն ու հավասարակշռված, սոցիալական ուղղվածություն  ունեցող, բարոյական, սկզբունքային մարդիկ:Նրանք առանձնանում են ինտելեկտի բարձր մակարդակով: Այս գույնը հատուկ չէ մարդկանց, ովքեր չեն սիրում վարվել այնպես, ինչպես բոլորը:Կապույտ. այս գույնը խորհրդանշում է կայունություն, հանգստություն, վստահություն և լրջություն

 

Կապույտ գույնը նախընտրող մարդիկ վստահության արժանի մարդիկ են: Նրանք կարող են արտաքնապես սառը թվալ, սակայն ներքուստ  շատ խոցելի են: Նրանք նրբորեն զգում են շրջապատողների կարիքները, հավատարիմ են  մարդկային հարաբարություններում, ձգտում են ներդաշնակության և հանգստության, ինչպես նաև նրանք  շատ պահպանողական են, զուսպ,պատասխանատու, պահանջկոտ և հուսալի:

 

Կարմիրը համարվում է լավատեսության ու վճռականության գույն: Զարմանալի չէ, որ այն նախընտրում են համարձակ մարդիկ: Նրանք ակտիվ են, իմպուլսիվ, երբեմն` նույնիսկ ագրեսիվ: Նրանք հիմնականում առաջնորդներ ու նորարարներ են:Կարմիր գույնը չընդունողները հաճախ են սթրես  ապրում, հոգնածություն ունենում կամ ճնշվում խնդիրներից: Նրանց հատուկ է արկածների մեջ ընկնելու վախը:Հաճախ են հանգստի կարիք զգում:

 

Վարդագույն. մաքրության ու նրբության գույն է: Այն զուգորդվում է անմեղության, զգացմունքայնության և երիտասարդության հետ:Այս գույնը նախընտրող մարդիկ ռոմանտիկ են, անկայուն, տաղանդավոր, նրանք տանել չեն կարողանում կոպտությունը:

 

Մանուշակագույն. ստեղծագործ, էքսցենտրիկ գույն: Այս գույնը նախընտրող մարդիկ առեղծվածային են, նրանք մշտապես լի են  ստեղծագործական  և ոգեղեն գաղափարներով:Նրանք գրավիչ են, սրամիտ, ինքնահավան, հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ:Դեղին.  այս գույնը խորհրդանշում է շռայլություն, իմաստություն, կամքի ուժ, երախտապարտություն:Այս գույնը նախընտրում են լավատես, ակտիվ, կեսուրախ, եռանդուն, ընկերասեր, անկեղծ, զարգացած ստեղծագործական ձիրք ունեցող մարդիկ: Նրանք բնույթով իդեալիստ են, նրանց բնորոշ է կատարելության ձգտումն ու զարգացած ինտուիցիան:

 

Դեղին գույնի սիրահարները հավատարիմ ընկերներ են, ովքեր ձգտում են իրենց շուրջն ուրախություն տարածել: Ի հակադրություն նրանց` դեղին գույն չսիրողները թերահավատ մարդիկ են, ովքեր վախենում են հիասթափությունից և սովոր են երաշխավորված արդյունք ստանալ իրենց գործունեությունից:

 

Գազարագույն. այս գույնը սիրում են հատկապես երիտասարդները կամ էլ նրանք, ովքեր հոգեպես երիտասարդ են: Նրանք հակված են արկածախնդրության ու խանդավառության: Նրանք համառ են, սակայն դրա հետ մեկտեղ` անկայուն:

 

Շագանակագույն. այս գույնը խորհրդանշում է կայունություն ու վստահություն: Շագանակագույնը  նախընտրող մարդիկ վստահելի են, նրանց մոտ լավ է զարգացած պարտքի   և պատասխանատվության զգացումը, ինչպես նաև նրանք հավատարիմ են իրենց ընտանիքին և ընկերներին ու տանել չեն կարողանում մենակությունը:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. bugaga.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am
Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am

adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...

Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am
Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am

Ամռան ամիսներին ծնված մարդիկ առողջ մեծանալու ավելի շատ շանսեր ունեն, քան մյուս սեզոններին ծնվածները: «Գազետա»-ի փոխանցմամբ, նման բացահայտում են արել գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am

Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...

Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am
Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am

Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...

Ես
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...

Ես
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am

Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...

Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am
Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am

Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...

Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am
Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am

Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...

Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am
Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am

Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...

Ես
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru

Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...

Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար Հանգստի ժամին
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am

Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...

Առողջ կին
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am

Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...

Հոգեկան առողջություն Ես
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am

Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ