Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեբանի մոտ

Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)

Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)

Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas) անվանումը: Այդ օրը բոլոր սեքս-աշխատակիցների խտրականության խնդրին ոչ անտարբեր մարդիկ դուրս են գալիս փողոց կարմիր անձրևանոցներով: Կարմիր անձրևանոցը կանանց դաժանությունից պաշտպանման խորհրդանիշն է, կանանց, ովքեր ապրուստ են հայթայթում անբարոյականությամբ` թաքնվելով ոստիկանությունից, և հասարակությունից: Առաջին անգամ կարմիր անձրևանոցը՝ որպես ընդվզման խորհրդանիշ, ստեղծվել է 2001 թ. Վենետիկում՝ Սեքս-աշխատակիցների առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսին Վիետնամի, Թայլանդի, Կամբոջայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի և այլ երկրների ներկայացուցիչները հայտնեցին ինչպես են պայքարում սեքս-աշխատակիցների քաղաքացիական իրավունքների համար: Այնուհետև հին մասնագիտության ներկայացուցիչները կարմիր անձրևանոցներով անցան Վենետիկի փողոցներով` գրավելով հասարակության ուշադրությունը մարդու իրավունքների խախտման խնդրին: 2005 թ. Եվրոպայում սեքս-աշխատակիցների իրավունքների Միջազգային կոմիտեն սկսեց օգտագործել կարմիր անձրևանոցը՝ որպես գաղափար և խտրականության դեմ ընդվզման խորհրդանիշ, ինչը տարեցտարի կրում է ավելի գլլոբալ բնույթ։

Մարմնավաճառության օրինականացման հարցը Հայաստանում

 

Ի՞նչ կմտածեիք, եթե այսօր դուրս գայիք փողոց ու տեսնեիք կարմիր հովանոցներով կանանց ինչ-որ երթ: Մի շարք երկրներում դեկտեմբերի 17-ին հենց այդպիսի երթեր են անցկացվում: Դրանք «սիրո քրմուհիներն» են, ովքեր փորձում են պայքարել ոստիկանների, կավատների, հասարակության կողմից իրենց ուղղված բռնությունների ու դաժանության դեմ: Թե մեր երկրում ինչպես կընկալվեր աշխարհի հնագույն «մասնագիտության» ներկայացուցիչների՝ մարմնավաճառների բողոքն ու պայքարն իրենց իրավունքների համար, դժվար է պատկերացնել:

Մարմնավաճառությունն ընդունված է համարել աշխարհի հնագույն «մասնագիտություններից», սական այս կարծիքին չէ Հայաստանում Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի՝ կանանց իրավունքների իրավապաշտպան Աննա Սաֆարյանը. «Ես, որպես կանանց իրավունքների իրավապաշտպան, մարմնավաճառությունը մասնագիտություն չեմ ընդունում, չնայած, որ շատ երկրներում այն օրինականացված է ու համարվում է մասնագիտություն. ամեն դեպքում դա կնոջ մարմնի շահագործում է»: Մեզ հետ զրույցում իրավապաշտպանը խոսեց մարմնավաճառության օրինականացման, հասարակաց տների բացման եւ, այդպիսով, վերոհիշյալ կանանց իրավունքների պաշտպանության ու բազմաթիվ այլ խնդիրների վերացման մասին: Նա նկատեց, որ վերջերս շատ է խոսվում երեւույթի օրինականացման մասին, և ըստ կողմնակիցների պնդման` այդպիսով հատուկ հսկողություն կիրականացվի, ոտնձգություններն այդ կանանց հանդեպ կվերանան։ Սակայն տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այդկերպ կանանց իրավունքները չեն պաշտպանվել: Նա պարզաբանեց` եթե օրինականացվի, միեւնույնն է, կա կին-տղամարդ անձնական հարաբերությունների շատ նեղ շրջանակ, որը վերահսկել անհնար է: Ըստ իրավապաշտպանի, օրինականացումը կարող է բերել առաջարկի մեծացման։ Կանայք, տեսնելով, որ երեւույթը որոշ չափով օրինականացված է, գուցե ավելի համարձակ գնան նման «աշխատանքի»: «Մարմնավաճառներն այժմ «աշխատում» են ու ոչ մի հարկ չեն վճարում, չեմ կարծում, որ կգրանցվեն նման հաստատություններում ու հարկ կվճարեն: Մարմնավաճառության երեք տեսակ կա. մի խումբը փողոցում է կանգնում, մյուսը` կապվում է հեռախոսով, երրորդը` գիշերային ակումբներում ու նմանատիպ վայրերում առաջարկվող ծառայություններն են: Ինչո՞ւ պետք է այս մարդիկ գնան-գրանցվեն, որպեսզի հարկ վճարե՞ն, կարծում եմ` ստվերային մասն էլի կմնա»,- ասաց Աննա Սաֆարյանը:


Նրա կարծիքով՝ եթե պետությունը ցանկանում է խնդիրը լուծել, պետք է մտածի ոչ թե դրա օրինականացման, այլ այն պատճառների մասին, որոնք կանանց դրդում են նման քայլի. ոչ մի կին իր ցանկությամբ չի գնա դրան, գուցե շատ քիչ տոկոս կազմեն նրանք, ովքեր սեփական ցանկությամբ են իրենց մարմինը վաճառում: Իրավապաշտպանն ավելացրեց, որ դեմ է երեւույթի օրինականացմանը, ու եթե դրա հիմքում ընկած է կանանց իրավունքների պաշտպանությունը, ապա դա միջոց չէ. ի՞նչպես հսկողություն կազմակերպել մի սենյակում, որտեղ կինն ու տղամարդը մենակ են…


Մարմնավաճառության օրինականացման դեպքում միակ դրական կողմը, ըստ իրավապաշտպանի, հնարավոր է` լինի այն, որ այդ կանայք գուցե ավելի հետեւողական դառնան իրենց առողջության հանդեպ:

Հայաստանում մարմնավաճառության օրինականացման ու դրա արդյունքում սեռավարակների հնարավոր նվազեցման մասին խոսեցինք սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ, ով որպես մասնագետ դժվարացավ միանշանակ ասել` կքչանա՞ն արդյոք սեռավարակները: Նրա կարծիքով՝ օրինական, թե անօրինական, միեւնույնն է, սեռավարակները կլինեն. այնքան մարդիկ կան Հայաստանում, ովքեր չեն գիտակցում սեռական առողջության կարեւորությունը, եւ եթե նույնսիկ մարմնավաճաներին պարտադիր ստուգման ենթարկեն, դրանով սեռավարակները չեն քչանա:  Հայաստանում սեռական առողջությանը մարդիկ լուրջ չեն վերաբերվում: Սեքսապաթոլոգը խնդրի օրինականացումը կարեւորեց՝ հարցին այլ դիտանկյունից նայելով. « Մարդկանց սեռական նախասիրությունները տարբեր են. ոչ միշտ է, որ սեռական կրքի բավարարման ավանդական` վագինալ տարբերակը, տղամարդուն լիարժեք սեռական բավարարում է տալիս: Մեր մշակույթում նման տղամարդիկ հայտնվում են դժվարին կացության մեջ, քանի որ չգիտեն` որտեղ գտնեն այն զուգընկերուհուն կամ զուգընկերոջը, ով «կհասկանա» իրենց: Իմ մտահոգությունն իբրեւ մասնագետի այն է, որ նման տղամարդիկ դառնում են պոտենցիալ վտանգ ներկայացնող սուբյեկտներ, քանի որ իրենց սեռական կրքի բավարարման համար գտնում են երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, որոնց սեռական հասունացումը դեռ կայացման փուլում է, ուստի որեւէ տեսակի սեռական գործողություն, որը դուրս է դասական ձեւերից, կարող է շեղել վերջիններիս հոգեսեռական զարգացման ընթացքը, ընդհուպ մինչեւ մարմնավաճառության ձեւավորում: Իմ պրակտիկայում հանդիպել եմ տղաների եւ աղջիկների, որոնց առաջին սեռական փորձը եղել է նման անձնավորությունների հետ, եւ դա իր խորը հետքն է թողել նրանց սեռականության վրա: Իսկ եթե ստեղծվեն ինչ-որ օրինական հաստատություններ փորձառու անձանցով, որտեղ կմատուցվեն համապատասխան օրինական ծառայություններ` առանց բռնության ու ծեծի… Սեռական առողջության պահպանման համար կարևոր է, որ ցանկացած սեռական գործողություն կատարվի գիտակցաբար, ազատ կամքով: Մարդիկ կգնան նման հաստատություններ ու կասեն`իրենց պետք են այս կամ այն ծառայությունները, հաստատությունն էլ կբավարարի տվյալ մարդկանց պահանջները ինչ-որ գներով, ու նմանները չեն գնա ու չեն այլասերի այն երիտասարդ աղջիկներին ու տղաներին, ովքեր հոգեսեռապես նոր են ձեւավորվում»:

Հարցի վերաբերյալ զրուցեցինք նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ, ով մարմնավաճառությունը բնորոշեց որպես արատավոր երեւույթ եւ հույս հայտնեց` այն երբեք չի օրինականացվի. «Այդպիսի օրինագիծ ԱԺ-ում չի եղել ու նման քննարկումներ չեն ծավալվել, անձամբ հուսամ, որ երբեւէ չի էլ լինի, նման արատավոր երեւույթի դեմ պետք է պայքարել, ոչ թե օրինականացնել»:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...

Կանխատեսումներ
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին

«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ  այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...

Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)
Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)

Գյուտերի հեղինակներ դարձած երեխաները հունվարի 17-ին ամբողջ աշխարհում հատուկ ուշադրության են արժանանում. այսօր նշվում է Մանկական գյուտերի օրը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան

Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...

Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան
Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան

Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...

«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը
«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...

Բժիշկներ
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները

Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է  վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...

Հոգեկան առողջություն
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ

­–   Պա­րոն Ամի­րյան, որ­պես հո­գե­բան, ի՞նչ  եք կար­ծում` ի՞նչ հո­գե­վի­ճա­կով ու ակն­կա­լի­քով է հի­վան­դը մտ­նում բժշ­կի սե­նյակ:


­–  Հի­վան­դի ակն­կա­լի­քը ստան­դարտ է. բժիշ­կը լի­նի իրա­վա­սու, փոր­ձա­ռու մաս­նա­գետ, զգա­յուն, հո­գա­տար և ու­շա­դիր` իր ան­ձի...

Հոգեկան առողջություն
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին

Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում:  Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ:  Ողջ աշխարհում, այդ թվում՝  Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...

Բժիշկներ
Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ
Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ամեն տարի այս օրը շահագրգիռ  կառույցները տարածում են հոգեկան առողջության հարցերին վերաբերող նյյութեր, դիմում տարբեր երկրների ղեկավարություններին` խնդրելով օգնություն, ոլորտի զարգացման...

Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ