Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կաթվածի բուժման պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ն կատարել է միջամտությունների 90 տոկոսից ավելին. erebunimed.com

Կաթվածի բուժման պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ն կատարել է միջամտությունների 90 տոկոսից ավելին. erebunimed.com

Փետրվարի 1-ից մինչ այժմ կաթվածի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ ընդունվել է 159 հիվանդ: Պետական պատվերով 98 հիվանդի կատարվել է թրոմբոլիզ՝ դեղով թրոմբի քայքայման միջամտություն, 19 թրոմբէկտոմիա՝ ուղեղը սնուցող անոթից թրոմբի հեռացման ներանոթային վիրահատություն: Բացի այդ, եղել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել կատարել միաժամանակ մի քանի միջամտություն: Եվ թրոմբոլիզ եւ թրոմբէկտոմիա կատարվել է 31 հիվանդի: Իսկ միաժամանակ եւ թրոմբոլիզ եւ ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա՝ 11 հիվանդի: Այսպիով, ամբողջ հանրապետությունում իշիեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ն  կատարել է ամբողջ միջամտությունների 90 տոկոսից ավելին:

 

Նման ցուցանիշների հասնելու համար «Էրեբունի»-ն  երկար էր պատրաստվել: Ավելի քան 10 տարի աշխարհում կաթվածի լավագույն կենտրոնների եւ հատկապես մեր հայրենակից մասնագետների հետ կապը ստեղծեցին այնպիսի պայմաններ, որոնք այժմ հնարավորություն են տալիս համընթաց քայլել թե տեխնիկական հնարավորություններով, թե մասնագիտական որակներով:

 

Տարիներ շարունակ մեր հայրենակիցներ Միքայել Սկոնը, Վիգեն Բաբիկյանը, Միքայել Գրիգորյանը մշտական կապի մեջ են եղել «Էրեբունի» ԲԿ -ի ղեկավարության հետ եւ միասին, քայլ առ քայլ ներդրել կաթվածի բուժման հնարավորությունները, մշակել բուժման ուղեցույցները: Հերթական անգամ էրեբունի այցելելով՝ նրանք տեսում են կաթվածի՝ որակապես այլ կենտրոն: Աշխարհի հայ նյարդաբանները «Էրեբունի» ԲԿ  գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ ամփոփեցին վերջին տարիների համագործակցության արդյուքները, շնորհակայություն հայտնեցին իրենց առաջարկին արձագանքնելու եւ բարձր մակարդակով ծրագրերը կյանքի կոչելու համար:

 

Stroke կենտրոնի կատարելագործման նպատակով որոշվեց խորացնել համագործակցությունը, էրեբունիում ներդնելով աշխարհի առաջատար փորձը: Հարություն Քուշկյանը, ողջունելով վաղեմի ընկերներին, վստահեցրեց, որ այդ նպատակի համար կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Հայ բժիշկների համագումարին մասնակցելու համար Հայաստան ժամանած նյարդաբանները հայաստանցի գործընկերների հետ քննարկեցին կաթվածի բուժման հիմնախնդիրները, ինչպես նաեւ Փետրվարի մեկից հանրապետությունում մեկնարկած կաթվածի բուժման պետական ծրագրի արդյունքները:

 

«Էրեբունի» ԲԿ  կաթվածի թիմն աշխատում է 7 օր 24 ժամ: 044300800 հեռախոսահամարին զանգից անմիջապես հետո բժիշկները կազմ պատրաստ սպասում են բժշկական կենտրոնի դռների մոտ՝ ընդունելու գլխուղեղի կաթվածով հերթական հիվանդին: Եթե բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդին հետազոտելուց հետո հայտնաբերվում է, որ ուղեղը դեռեւս կենսունակ է եւ հնարավոր է փրկել ուղեղային հյուսվածքը, ապա կատարվում է թրոմբոլիզ՝ թրոմբի քայքայթում դեղի միջոցով կամ թրոմբէկտոմիա՝ թրոմբի հեռացում մեխանիկական ճանապարհով: Իսկ երբեմն՝ երկու միջամտությունները միասին են կիրառվում: Բուժման արդյունավետությունը կախված է ժամանակից: Որքան շատ ժամանակ է անցել կաթվածի առաջին նշաններից, նույնքան նվազում է բուժման արդյունավետությունը եւ մեծանում հնարավոր բարդությունների հավանականությունը:

 

Կաթվածի նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել մասնագիտացված կաթվածի կենտրոն սուր կաթվածի լավագույն բուժումը ստանալու համար: Այս ամենն իրականացնելու համար «Էրեբունի» ԲԿ -ն ունի բոլոր հնարավորությունները: Ստեղծված են հատուկ պայմաններ հենց ինսուլտով հիվանդներին արտահերթ ընդունելու, հետազոտելու եւ անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու համար: Աշխատում է հերթապահ համակարգչային տոմոգրաֆը, անհրաժեշտության դեպքում հետազոտություն է իրականացվում նաեւ ՄՌՏ-ով. հատուկ մշակված կաթվածի ծրագրով րոպեների ընթացքում ճշգրտելով թրոմբի առկայությունը:

 

Հայաստանում «Էրեբունի»-ն միակ ԲԿ-ն է, որը ունի B պլանային անագրոգրաֆիա, երբ պատկերը միաժամանակ հնարավոր է ստանալ երկու պռոեկցիայով: Անհրաժեշտ հետազոտություներ եւ միջամտություններ կատարելուց հետո սուր ինսուլտի փուլում հիվանդները տեղափոխվում են հատուկ՝ նեյրոռեանիմացիոն բաժանմունք: Կաթվածի բուժման շղթայի վերջին օղակը վերականգնողական ծառայությունն է, որպեսզի հաշմանդամություն առաջացնող այս հիվանդությունը հնարավոր լինի ամբողջությամբ հաղթահարել: Փետրվարից մինչեւ այժմ ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել 124 հիվանդի կյանք: Նրանց հիմնական մասը տուն են վերադառձել ոչ թե սայլակի վրա, այլ քայլելով՝ առանց լուրջ հաշմանդամության, մինիմալ նյարդաբանական փոփոխություններով:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...

Լուրեր
Կայացավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 23-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը...

Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am
Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am

Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...

Լուրեր
Դիաբետի դպրոց. erebunimed.com
Դիաբետի դպրոց. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...

Լուրեր
ԵՊԲՀ. Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է
ԵՊԲՀ. Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է

Ըստ ԱՀԿ տվյալների` յուրաքանչյուր տարի 0-19 տարեկան 400.000 երեխայի և դեռահասի մոտ ախտորոշվում է քաղցկեղ...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում, Հունգարիա կատարած այցի շրջանակներում, Հայաստանի առողջապահության նախարար...

Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am
Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am

Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ