Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Գերմիոնա» կրթահամալիրը ` առանձին մոլորակ Կրթական առողջ մթնոլորտ ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում

«Գերմիոնա» կրթահամալիրը ` առանձին մոլորակ Կրթական առողջ մթնոլորտ  ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում

Հարի Փոթեր ֆիլմի ամենադրական կերպարներից մեկի` գեղեցկուհի, խելամիտ, ընկերասեր Գերմիոնայի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանում գործող կրթական համալիրը: Այն երեխաների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել 2006 թվականին: Գիտելիքների ձեռքբերումը հետաքրքիր, իսկ ուսուցման մեթոդը մատչելի դարձնելու համար այստեղ սեղծված են բոլոր պայմանները: Կենտրոնում տարվում են նպատակամետ աշխատանքներ՝ ուղղված երեխաների ընդունակությունների բացահայտմանը և խթանմանը:


«Գերմիոնա» կրթահամալիրում գործում են տարրականից մինչև ավագ դասարաններ: Կրթահամալիրում առաջնորդվում են հիմնական հանրակրթական ծրագրով, մի տարբերությամբ՝ այստեղ ուսուցիչներն աշխատում են ավելի փոքր խմբերում՝ նախատեսված 12 երեխայի համար, ինչի շնորհիվ մթնոլորտն ավելի ջերմ է: 45 րոպեների ընթացքում բոլոր երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու դասապրոցեսին, պատասխանելու և գնահատվելու ամեն օր:

 

Կրթական առողջ մթնոլորտ  ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում


«Գերմիոնա» կրթահամալիրի հիմնադիր Թամարա Հարությունյանի խոսքով՝ փոքր խմբերում ուսուցիչները կարողանում են անհատապես աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ, դասապատրաստումներն անցկացնել երեխաների համար ամենահետաքրքիր և ամենամատչելի ձևով, ինչի շնորհիվ աշակերտները հեշտությամբ են յուրացնում մատուցվող նյութը: Հենց ինքը ղեկավարը բոլոր հարցերին նայում է ծնողի աչքերով ու համապատասխան լուծում տալիս: Կարևոր է , թե ովքեր են ներսում աշխատում. խոսքը մանկավարժների մասին է: Բազմամյա մանկավարժական հարուստ փորձ ունեցող, հոգատար, բանիմաց մանկավարժները չեն սահմանափակվում միայն օրվա տնային առաջադրանքների կատարմամբ, այլ լրացուցիչ նյութերով զարգացնում են երեխաների մտածողությունը, տրամաբանությունը, ուշադրությունը, հիշողությունը, բացահայտում տարբեր առարկաների հանդեպ ունակությունները, ինչն օգնում է երեխաներին ավելի արդյունավետ մտապահել ստացած գիտելիքները։ Կարևոր մի հանգամանք ևս, սովորել սիրող ու ցանկացող երեխաները նույնիսկ ստիպված չեն լինի դիմել կրկնուսույցի, որովհետև ներսում ստացած գիտելիքները լիովին բավարար կլինեն ԲՈՒՀ ընդունվելու համար:

 

Կրթական առողջ մթնոլորտ  ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում


«Գերմիոնա»-ում առաջին հերթին տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, սեր ու հարգանք երեխաների նկատմամբ: Մեր կրթահամալիրը կարծես առանձին մոլորակ լինի, որտեղ միշտ ջերմ մթնոլորտ է ու բարձր տրամադրություն»,-ասում է Թամարա Հարությունյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով կենտրոնի հաջողությունները՝ իրենք նպատակ ունեն ընդլայնել երեխաների թիվը: Դպրոցում այս պահին սովորում է 60 երեխա:

 

Կրթական առողջ մթնոլորտ  ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում


Թամարա Հարությունյանը «Գերմիոնա» կրթահամալիրի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է կենտրոնում գործող մանկական խնամքի կենտրոնը, որը բացվել է  2018  թվականին: Այստեղ գործող վճարման համակարգը հարմարեցված է ծնողին. նախ ներսում աշխատող ուսուցիչ-ծնողների երեխաները անվճար են սովորում, իսկ ընդհանրապես, եթե երեխան վատառողջ է եղել կամ ինչ-որ պատճառով երկար ժամանակ բացակայել է, ծնողը ստիպված չի լինում վճարել այդ շրջանի համար:  Զարգացման կենտրոնը գործում է առավոտյան 8:30-ից մինև 14:30-ը: Բացի հիմնական առարկաներից՝ ճարտասանություն, տրամաբանություն, բնագիտություն, օտար լեզուներ, զարգացման կենտրոնում երեխաները ստանում են մշակութային դաստիարակություն, անցնում են պար, խեցեգործություն, նկարչություն: Դաստիարակչուհին հետաքրքիր թեմաների շուրջ զրուցում է երեխաների հետ: Երեխաները կարծիքներ են հայտնում, անգամ բանավիճում են իրար հետ այս կամ այն թեմայի շուրջ: Զարգացման կենտրոնի առավելություններից մեկն էլ այն է, որ բացի նախավարժանքներից, այստեղ երեխաներն անցնում են նաև մանկական յոգա:

 

Կրթական առողջ մթնոլորտ  ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում


«Գերմիոնա» կրթահամալիրում երեխաների համար ստեղծված է ինքնադրսևորման յուրօրինակ միջավայր, ինչն էլ հնարավորություն է ընձեռում բարձրացնել և՛ նախակրթական, և՛ դպրոցական տարիքի երեխաների զարգացվածության մակարդակն ու ինքնավստահությունը:

 

Կրթական առողջ մթնոլորտ  ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում

 

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ