Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հռչակավոր Alain Mikli ակնոցների տաղանդավոր օպտիկ դիզայներ և արտադրող, Ալեն Միկլի բրենդի հիմնադիր Ալեն Միկլիտարյանն (Ալեն Միկլի) իր Հայաստան հերթական այցելության ժամանակ այցելել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Ալեն Միկլիտարյանը հայկական ծագում ունի և հպարտությամբ է դա նշում: Հանդիպման ժամանակ նա ասաց, որ հայ է, չնայած հայերեն շատ քիչ բառ գիտի, որովհետև մինչև 7-8 տարեկանն է հայերեն լսել: Նրա ընտանիքը Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ է հասել Ֆրանսիա:  Սակայն նշեց նաև, որ  հիմա ավելի շատ է ձգտում լինել հայրենի հողում, յուրաքանչյում մարդ տարիքի հետ ձգտում է վերադառնալ դեպի սեփական արմատները:

Արտերկրում օպտոմետրիստը մասնագիտություն է` ոչ բարձրագույն կրթությամբ: Նրանք ստանում են որոշակի բժշկական կրթություն, աշխատում են օպտիկայի կենտրոններում և գրագետ ընտրում են ակնոցների ապակիները: Նման կրթական համակարգ մեզ մոտ կազմավորման փուլում է:

 

 Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում  Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում


Ալեն Միկլին անմիջապես իր մասնագիտությամբ քիչ է աշխատել: 1978-ին նա Փարիզում հիմնել է իր ընկերությունը և արտադրել Ալե Ալան Միգլի բրենդի և՛ արևային, և՛ օպտիկական ակնոցներ, որոնք ներկայում շատ հայտնի են աշխարհում, տարբերվում են իրենց առանձնակի ձևավորմամբ, գույներով, արտադրման մեջ բարձրորակ հումքի օգտագործմամբ: Այդ ակնոցների ստեղծման մեջ համադրված են ստեղծագործական հետաքրքիր մոտեցումը և ֆունկցիոնալությունը: Ակնոցները էսթետիկ կատարելության են հասցված: Լինելով աշխարհում առաջատար բրենդ` ակնոցները բավականին թանկարժեք են, կան շրջանակներ, որոնք արժեն անգամ 20000 ԱՄՆ դոլար: Այդ ակնոցների երկրպագուներ են աշխարհի նշանավոր շատ մարդիկ՝ երգիչ էլտոն Ջոնը, Ժան Պոլ Գոտյեն, Մերիլ Ստրիպը, Մարկ Խերմանը և այլոք:

 

 Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում  Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

 

Ալեն Միկլին 3 տարի առաջ վաճառել է իր ընկերությունը՝ անունով և բրենդով: Նոր սեփականատերերը հավանաբար փոխել են աշխատողներին, որովհետև, ըստ Ալան Միկլիի վկայության, չկա նախկին որակը և նորը շատ է տարբերվում նախկին արտադրանքից: Սակայն այլևս նա չի կարող այդ նույն բրենդով նախկին արտադրությունը վերսկսել:

Կենտրոնում Ալեն Միկլին հանդիպումներ ունեցավ ինչպես տնօրեն, պրոֆեսոր՝ Ա.Ս. Մալայանի, փոխտնօրեններ  Զ.Ա. Մալայանի և Հ. Միրոյանի  հետ, այնպես էլ այցելություն կատարեց   մեր կենտրոնում գործող Look Optik խանութ սրահ, որտեղ վերջինիս կողմից բարձր գնահատանքի արժանացավ խանութ-սրահի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և շրջանակների լայն ընտրությունը:

 

 Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում  Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում


Ի դեպ,  Look Optik խանութ սրահն արդեն գործում է շուրջ 4 տարի մեր կենտրոնում և յուրաքանչյուր հաճախորդին մատուցվող բարձր պրոֆեսիոնալիզմը պայմանավորված է նրանով, որ խանութ-սրահի աշխատակիցները անմիջական կապի մեջ են կենտրոնի  բժիշկ-ակնաբույժների հետ:

 

Նա հատկապես հետքրքրված էր  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  ռեֆրակցիոն վիրահատությունների կատարման բաժանմունքով, որտեղ շուրջ 17 տարի  կատարվում են ռեֆրակցիայի շտկման բոլոր նորագույն միջամտությունները, այժմ նաև նորագույն Alcon AES 500 վերջին սերնդի սարքավորման օգնությամբ:

 

Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում


Զառա Մալայանի հետ զրույցում Ալեն Միկլին նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր ծանոթանալ մեր կենտրոնի հնարավորություններին, տեսնել թե ինչի կարիք ունի նման բարձրակարգ  կենտրոնը, ինչ հեռանկարային համագործակցություններ կարելի է կատարել միասին:  Շփումը հանրաճանաչ դիզայների հետ շատ  պարզ և անմիջական ստացվեց:  Զառա Մալայանն էլ իր հերթին մեծ պատիվ և հաճելի անակնկալ  համարեց աշխարհահռչակ բրենդի հիմնադրի այցը  կենտրոն:

Չնայած մեր աշխարհահռչակ հայրենակցի՝ մոտակա նպատակների կոնկրետություն դեռևս չկա, բայց կա պատրաստակամություն և մեծ ցանկություն` Հայաստանի համար ինչ-որ օգտակար գործ անելու: Եվ դա ողջունելի է:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ