ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն. oncology.am
Ս/թ փետրվարի 8-ին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական և կոնսերվատիվ բուժումը» թեմայով սեմինար։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ուրոլոգիայի ասոցիացիայի նախագահ պրոֆ.Ս. Ֆանարջյանը:
ՀՀ ուրոլոգիական ասոցիացիայի, Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Աստելլաս Ֆարմա դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ առաջին անգամ տեղի ունեցավ միջպետական համագործակցություն ՌԴ Ս. Պետերպուրգ քաղաքի Ալմազովի անվան ուրոլոգիայի և ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնի հետ: Մասնավորապես՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն ուղիղ միացմամբ վերոնշյալ կլինիկայի վիրահատարանից հեռարձակվեց ռոբոտ-ասիստենտացված պրոստատէկտոմիա /շագանակագեղձի արմատական հեռացում/ վիրահատությունը, վիրաբույժ` պրոֆ. Մ․Ս․ Մոսոյան, բ․գ․դ․, պրոֆ․, Սանկտ-Պետերբուրգի Վ․Ա․ Ալմազովի անվան ուրոլոգիայի և ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար:
Ապա, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրահատարանից ուղիղ հեռարձակմամբ իրականացվեց անտեգրադ արմատական պրոստատէկտոմիա /շագանակագեղձի արմատական հեռացում/ վիրահատությունը, վիրաբույժ` բ․գ․թ․, Վ․Հ․ Շահսուվարյան, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ:
Ընթացքում «Շագանակագեղձի քաղցկեղի կոնսերվատիվ բուժում» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ «Սլավմեդ» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ.` Ռ․Հ․ Հովհաննիսյանը:
Միջոցառման մասին ավելիին տեղեկանալու համար զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վարուժան Շահսուվարյանի հետ
«Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված կոնֆերանսը յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ այլ երկրից՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքից, ուղիղ միացմամբ՝ հենց վիրահատական սրահից իրականացվող վիրահատությունը հեռարձակվեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Վիրահատությունն իրականացնում էր Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան կլինիկայի պրոֆեսոր, մեր հայրենակից Միխայիլ Սիմոնի Մոսոյանը, ով ոլորտի նշանավոր մասնագետներից է: Շագանակագեղձի քաղցկեղի թեման ընտրվեց Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի առաջարկությամբ: Թեմայի հրատապության պատճառը վերջին տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղի հիվանդացության կտրուկ աճն է ամբողջ աշխարհում՝ տարեկան 2-2.3% դինամիկայով: Աճի նմանատիպ բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև վերջին ժամանակներս բժշկության մեջ նորագուն տեխնոլոգւաների մեծամասշտաբ կիրառմամբ, որը նպաստում է հայտնաբերելիության բարձրացմանը: Հայաստանի հանրապետությունում տարեկան գրանցվում է միջինը 340-350 շագանակագեղձի քաղցկեղի նոր դեպք, որոնց մոտավորապես 35-40%-ը բարձիթողի վիճակում են: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում վերջին տարիներին շագանակագեղձի քաղցկեղի նոր ախտորոշված դեպքերի մեջ ավելացել են վաղ փուլերով հիվանդների տեսակարար կշիռը: Դա հնարավորություն է տալիս արմատական վիրահատության շնորհիվ ընդհանրապես ձերբազատվել հիվանդությունից և ապրել որակյալ կյանքով: Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, ուստի դիմում եմ մեր ազգաբնակչությանը` հորդորով, որ 40-45 տարեկանն անց տղամարդիկ յուրաքանչյուր տարի հետազոտություն անցնեն, վաղ ախտորոշվեն` լիարժեք, արմատական բուժման արդյունքներ ստանալու համար: Տարեկան 340-350 նոր ախտորոշված դեպքերից արմատական վիրահատությամբ բուժվող հիվանդների թիվը դեռևս բավարար համարել չի կարելի: Կայացած միջոցառումը, որը նվիրված էր շագանակագեղձի քաղցկեղի արմատական բուժման եղանակին, նպատակ ուներ նպաստել մասնագետների է՛լ ավելի որակավորման բարձրացմանը և ներկայացված վիրահատական մեթոդի է՛լ ավելի տարածմանը»:
Կարդացեք նաև
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն