Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Նախարարը կառավարման իր փորձը ներկայացրել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին

ՀՀ ԱՆ. Նախարարը կառավարման իր փորձը ներկայացրել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին

Առաջնորդության դպրոցի ուսանողները ՀՀ   առողջապահության նախարարության ծրագրերի մասին իմացել են լրատվամիջոցներից։ Ուսանողներին առավելապես հետաքրքրել են նախարարի աշխատասենյակում փակցված ժամանակացույցները, որոնք արտացոլում են ոլորտում իրականացվող գերակա ծրագրերի ընթացքը։ Նրանք ցանկություն էին հայտնել ծանոթանալու կառավարման ժամանակակից մոտեցումներին։ 

Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ երիտասարդները հետաքրքրվում էին, թե ինչպես է անցնում նախարարի աշխատանքային օրը,  ո՞րն է հաջողության գրավականը։ 

«Ձեր նպատակները պետք է հստակ լինեն, ցանկությունները՝ ձևավորված, որպեսզի դրանք նախագծեր դառնան»,­ասել է նախարարը՝ հավելելով, որ առանց լավ թիմի ցանկացած մենեջեր արդյունքների չի կարող հասնել։

«Ինչ էլ նախագծվի, որքան էլ գեղեցիկ գրաֆիկներ կախված լինեն այս պատերին, եթե չլինեն կարգապահ և ղեկավարին հասկացող կատարողներ՝ ոչինչ չի ստացվի»,­նշել է նախարարը՝ ում կարծիքով խիստ կարևոր է նաև աշխատակիցներին մոտիվացնելը։  Իսկ դրա համար անհրաժեշտ չեն մեծ միջոցներ։ Ըստ Լևոն Ալթունյանի` երիտասարդները երբեմն նախընտրում են ցածր աշխատավարձով, սակայն  լուրջ հեռանկարներ ունեցող աշխատանքը։

Նախարարն աշխատաժամանակի մի մասը հատկացնում է աշխատակիցների հետ հանդիպումներին, նրանց հետ զրուցելուն, բանակցելուն  և մոտիվացնելուն։ «Շատ կարևորում եմ նրանց իմ տեսլականը հասցնելը։ Դրանք ինձ համար օրվա ամենաարդյունավետ  ժամերն են»,­ասել է նա` նշելով, որ աշխատաժամանակի մի զգալի մասը հատկացվում է պաշտոնական  հանդիպումներին և քննարկումներին։

Ինչպե՞ս է սկսվում  աշխատանքային օրը։ Օրերն այս աշխատասենյակում սկսվում են ծրագրերի կատարման վերահսկումով։

«Բոլոր նախագծերի կատարման ընթացքը վերլուծվում է յուրաքանչյուր շաբաթ»,­ներկայացնելով աշխատասենյակի երկար պատը ծածկող ժամանակացույցները` ասել է Լևոն Ալթունյանը։

Բազմաթիվ գրաֆիկներն արտացոլում են նպատակները, դրանք իրականություն դարձնող քայլերը և, վերջապես, ակնկալվող արդյունքներրը։

Նախարարության գործառույթներին ավելացել են մի շարք նախագծեր, որոնց մի մասը տարիներ առաջ մեկնարկել էին, սակայն  չէին ավարտվել։ Դրանց թվում են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերը,  ապահովագրական համակարգի ներդրումը և այն։

«Մենք մեր նախագծերը վերածեցինք թափանցիկ գործողությունների և հետևողականորեն առաջ ենք տանում»,­ասել է նախարարը՝ վկայակոչելով արդյունքները։ Դրանք են էլեկտրոնային առողջապահական համակարգի քայլ առ քայլ ավելացող նոր հնարավորությունները, արդեն մշակված 300 կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը, ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսմանն ու բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ծրագրերը։

Հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը չի թաքցրել, որ  բարեփոխումները կյանքի կոչելուն, ցանկալի արդյունքներն ապահովելուն մեծապես նպաստում է բիզնեսում ունեցած իր փորձը։ Նա երիտասարդներին հորդորել է նախ փորձառություն ձեռք բերել մասնավոր բիզնեսում, թեկուզ՝ ոչ սեփական։

Առաջնորդության դպրոցի հիմնադիր ղեկավար Սամվել Մովսիսյանը բոլորի անունից շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց բազմաթիվ հարցերին ուսանելի պատասխաններ տալու համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...

Լուրեր
Կայացավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 23-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը...

Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am
Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am

Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...

Լուրեր
Դիաբետի դպրոց. erebunimed.com
Դիաբետի դպրոց. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...

Լուրեր
ԵՊԲՀ. Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է
ԵՊԲՀ. Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է

Ըստ ԱՀԿ տվյալների` յուրաքանչյուր տարի 0-19 տարեկան 400.000 երեխայի և դեռահասի մոտ ախտորոշվում է քաղցկեղ...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում, Հունգարիա կատարած այցի շրջանակներում, Հայաստանի առողջապահության նախարար...

Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am
Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am

Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ