Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

Սուրեն Քրիստոփորի Ավդալբեկյան (նվիրվում է ծննդյան 90 ամյակին)

Սուրեն Քրիստոփորի Ավդալբեկյան (նվիրվում է ծննդյան 90 ամյակին)

Ունենալով այնպիսի պատմություն, որը համեմատվում է հնագույն քաղաքակրթությունների՝ Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի, Պարսկաստանի պատմության հետ, որոնց մի մասը վաղուց պատմություն է դարձել, Հայստանը հարատևում է մինչ օրս:

 

Այս ճանապարհին մեր  երկիրն ունեցել է վերելքների և անկման շրջաններ (վերջիններս ավելի հաճախ),երկար  դարեր զրկվել է պետականությունից, սակայն այն, որ մենք կանք, աշխատում ու ստեղծագործում ենք, խոսում է մեր ժողովրդի առաքելության և նրա կանխորոշված ճակատագրի մասին:


Ցանկացած ժողովրդի ճակատագիրը, ըստ Լեվ Գումիլյովի, պայմանավորված է այն անհատներով, որոնք ստեղծում են իրենց էթնոսի յուրօրինակ մշակույթը, նույնացնում իրենց ազգը, ստեղծում իրենց կենսագրությունը, իրենց հետ էլ ժողովրդի կենսագրությունը՝ չակնկալելով ոչ մի մեծարանք և պարգևներ, որն էլ իսկական հայրենասիրության դրսևորում է:


Նմանօրինակ անհատականություն է հոբելյար Սուրեն Քրիստոփորի (Խաչատուրի) Ավդալբեկյանը:

 

XIX դարի վերջին Պարսկաստանի Ատրպատական նահանգի Մակու քաղաքում, որտեղ դեռ VI դարից հայեր էին ապրում, Հայրապետ Ավդալբեկյանի ընտանիքում մեծանում էին վեց երեխա: Գիտակցելով, որ նրանց համար Մակվում առաջընթաց չի լինելու,  ընտանիքի  հայրը ավագ որդիներին՝ Թադևոսին ու Խաչատուրին, ուղարկում է Էրիվան` սովորելու: Վերջիններս ընդունվում են Վաղարշապատի Գևորգյան ճեմարան, որը Թադևոսն ավարտում է գերազանց , իսկ Խաչատուրը հեռացվում է ընդունված գաղափարախոսությանը հակառակ մտքեր արտահայտելու համար:


1915 թ.՝ Հայոց Մեծ Եղեռնի հետ կապված, Հայրապետ Ավդալբեկյանի ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվում է Էրիվան: Ներկայումս Ատրպատական նահանգում և Մակվում ոչ մի հայ ընտանիք չկա, այնտեղ ապրում են իրանական ադրբեջանցիներ:
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո (որը երկիրն ու ժողովրդին փրկեց ոչնչացումից) երկրի ղեկավարները` տեսնելով երկրի ծանր վիճակը, կոչով դիմեցին արտասահմանի հայերին՝ գիտության և մշակույթի գործիչներին, օգնել երկրի վերածնմանը: Այդ կոչին արձագանքեցին այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Ա.Թամանյանը, Ա.Սպենդիարովը, Մ.Սարյանը, Ա.Անժուր «Չեբոտարյանը», Օ.Բեդելյանը, Լ.Օգանեսովը, Հ.Աճառյանը, Ա.Ալեքսանյանը, Մ.Աբեղյանը, Գ.Արեշյանը և ուրիշներ: Նրանց հետ մեծ եռանդով գործում էին նաև Ավդալբեկյան եղբայրները: Թադևոսն իրեն դրսևորեց որպես տնտեսագիտության, պատմության, հայագիտության բազմակողմ գործիչ: Նա միայնակ գերմաներենից հայերեն է թարգմանել Կարլ Մարքսի «Կապիտալի» բոլոր հատորները, իսկ Խաչատուրը կայացավ որպես հայտնի աշխարհագրագետ, քարտեզագետ և ազգագրագետ:


Նմանատիպ մարդկանց ջանքերի շնորհիվ էլ հնարավոր դարձավ Հայաստանի վերածնունդը:


1937 թ. հունիսին, ավարտելով «Կապիտալի» թարգմանությունը, Թ.Ավդալբեկյանն իր օրագրում գրեց. «... պարտքս կատարվեց», այսինքն, չնայած նյութական և կենցաղային դժվարություններին, ավարտվեց յոթնամյա տիտանական աշխատանքը: Գնահատե՞լ է արդյոք հայրենիքը Ավդալբեկյանների անշահախնդիր աշխատանքը: Իհարկե...  Մի քանի օր անց նրանք ձերբակալվել էին տխրահռչակ 58-րդ հոդվածով՝ հակասովետական գործունեություն և ագիտացիա: Մեկ ամիս անց Թադևոսին կգնդակահարեն: Խաչատուրի «բախտը բերեց»՝ 10 տարի ԳՈՒԼԱԳ-ում, իսկ «պատժից» հետո մինչև 1954 թ. ազատ բնակություն Ղազախստանում:


Խաչատուր Ավդալբեկանի ընտանիքում մեծանում էին երկու որդի՝ ավագ Էդուարդն ու կրտսեր Սուրենը: Այն ժամանակվա ծանր իրականության պայմաններում «ժողովրդի թշնամու» որդիները կարող էին կորչել, ոչնչանալ երկրի երեսից, կիսել հոր դաժան ճակատագիրը: Բարեբախտաբար այդպես չեղավ: Դա տեղի չունեցավ նրանց մոր՝ Նուխի քաղաքի ծնունդ, ԵԲԻ ռուսաց լեզվի դասախոս Եվգենիա Հայրապետի Ոսկանյանի կայունության և բարոյական բարձր կամքի շնորհիվ:


Ոչ ընտանիքի նյութական ծանր վիճակը, ոչ իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքը չկոտրեցին այս իսկական հայ կնոջը, որը կարողացավ ոտքի կանգնեցնել իր որդիներին: Էդուարդը Գնեսիկում և Երևանի կոնսերվատորիայում սովորելով՝ դարձավ ջութակահար, իսկ Սուրենը՝ հայտնի վիրաբույժ:


Ներկայիս սերնդին դժվար է պատկերացնել. 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմը բռնաճնշումների ենթարկվածների և նրանց ընտանիքների անդամների համար իր տեսակի մեջ յուրահատուկ հնարավորություն էր՝ թեթևացնել իրենց կարգավիճակը, ռազմական գործողություններին մասնակցելով, կամ՝ թիկունքում հարվածային աշխատանքով:


Ռազմաճակատում բժիշկների խստագույն կարիքի պատճառով երկրի բժշկական բուհերում անցկացվում էին արագացված թողարկումներ: Սուրենը ևս զորակոչվեց և մինչև պատերազմի ավարտը, ավելի ճիշտ՝ մինչև 1946 թ., աշխատեց Մոսկվայի ռազմական օկրուգի հոսպիտալներում. սկզբում որպես վիրաբույժ, ապա որպես գլխավոր վիրաբույժ:


Պատերազմի տարիները որոշակի դեր կատարեցին Ս.Խ.Ավդալբեկյանի՝ որպես բարոյական բարձր հատկանիշների և լայն մտահորիզոնի տեր,  ընդգրկուն գործունեությամբ վիրաբույժի կայացման գործում: Այս գործունեությունը պարգրատրվել է բազմաթիվ կառավարական պարգևներով, սակայն իր՝ Սուրենի համար, լավագույն պարգևը հարյուրավոր փրկված մարտիկներն էին: Ի դեպ. 1945 թ. Ռյազանի հոսպիտալում նա վիրահատել և փրկել է հորս՝ գվարդիայի փոխգնդապետ Լևոն Մխիթարի Մելքոնյանի կյանքը, ով ծանր վիրավորվել էր Քյոնիսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման ժամանակ:


Սուրեն Ավդալբեկյանի հետպատերազմյան առաջին տարիներն անցել են լարված գիտական և գործնական աշխատանքում որպես ԵԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: Նրա անմիջական ղեկավարն էր իր ուսուցիչ, ՀԽՍՀ ԲԳԱ թղթակից անդամ, պրոֆ. Ռ.Օ. Յոլյանը, ով նաև Ղափանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ էր և վիրաբուժական բաժանմունքի վարիչը, ով միաժամանակ բազմաթիվ անգամներ ստաժավորում էր անցել Սովետական Միության առաջավոր կլինիկաներում:


Այդ տարիներին մասնակցել է ԽՍՀՄ-ում միոռելաքսանտ դիտիլինի առաջին կլինիկական փորձերին, որը սինթեզվել էր նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում՝ ակադեմիկոս Ս.Խ.Մնջոյանի ղեկավարությամբ, և որը հնարավորություն տվեց կլինիկական պրակտիկայում սկսել էնդոտրախեալ անզգայացման լայն կիրառումը: Ս. Խ.Ավդալբեկյանը հիանալի հասկանում էր, որ առանց անզգայացման-վերակենդանացման ոլորտների զարգացման անհնար է նրա վաղեմի երազանքի իրականացումը՝ կրծքային վիրաբուժության լիարժեք դպրոցի ստեղծումը:


1958 թ. Ս. Խ.Ավդալբեկյանը նշանակվում է ԵԲԻ բժիշկների կատարելագործման վերստին կազմակերպված ֆակուլտետի դեկան, որի հիման վրա շուտով բացվեց բժիշկների կատարելագործման ԵՊՀ-ը:


Չնայած չարակամ անձանց բազմաթիվ խոչընդոներին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս, ովքեր ասում էին. «ինչո՞ւ փոքրիկ Հայաստանում բացել ԲԿՊԻ (Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտ), երբ այն կա Թբիլիսիում և Բաքվում»: Ս.Խ.Ավդալբեկյանը հաղթեց: Առանց չափազանցելու կարելի է ասել, որ այս փաստը դարձավ դարակազմիկ իրադարձություն՝ երկրում առողջապահութան հետագա զարգացման և Հայաստանի ու նրա մայրաքաղաքի ԽՍՀՄ տարբեր անկյուններում ու արտերկրում ճանաչելու համար:


Ս.Խ.Ավդալբեկյանի կողմից ստեղծված և ավելի քան 25 տարի ղեկավարած ԵԲԿՊԻ կարճ ժամանակում դարձավ երկրի առաջատար ինստիտուտներից մեկը, որտեղ առաջնային մասնագիտացման և կատարելագործման համար գալիս էին հազարավոր բժիշկներ Ռուսաստանից, Միջին Ասիայից ու Ղազախստանից, Մերձբալթիկայից, որն էլ իր հերթին դարձավ հայկական բժշկության նվաճումների և նրա լավագույն ներկայացուցիչների յուրօրինակ պրոպագանդա:


Ինստիտուտի կայացմանը զուգահեռ աստիճանաբար ստեղծվեց կրծքային վիրաբուժության ծառայությունը, որի գիտական կենտրոնը Ս.Խ.Ավդալբեկյանի ղեկավարած անզգայացման և կրծքային վիրաբուժության ամբիոնն էր:


Աշխատակիցների ընտրությունը կատարվում էր այդ ուղղությամբ համախոհության սկզբունքով, որը հարթել էր  Ս.Ավդալբեկյանը:  Նա ստեղծել էր հսկայական գիտական պոտենցիալով աշխատակազմ, որի ներկայացուցիչները կարող էին զարդարել ո′չ միայն ցանկացած ամբիոն, այլև՝ ցանկացած ինստիտուտ: Ահա աշխատակազմի արժանապատիվ պրոֆեսորները՝ Ս.Գ.Երեմյանը, Գ.Ն.Տեր-Հովհաննիսյանը, Վ.Տ.Հակոբյանը, Օ.Վ. Սարուխանյանը,Դ.Լ. Մելքոնյանը, դոցենտներ և ավագ գիտաշխատողներ Ա.Պ. Պետրոսյանը, Գ.Ա. Պոդոլսկին, Ա.Մ. Աբելյանը, Ց.Ս.Հայրապետյանը, Դ.Ա.Տաշչյանը, Ն.Ն.Սունգուրյանը, Ա.Ժ.Վեմյանը, Է.Լ.Բադալյանը, Մ.Վ.Զիլֆյանը, Ն.Է.Ավդալբեկյանը, Տ.Ի.Գալստյանը և ուրիշներ: Ցավոք նրանցից շատերն արդեն մեզ հետ չեն: Պատկերացրեք. այս բազմանշանակ և տաղանդավոր, միաժամանակ տարբեր բնավորությունների տեր անհատներն ինչպես միավորվեցին մեկ  կոլեկտիվում:


Դա կարող էր անել միայն այնպիսի արտակարգ անհատը, ինչպիսին էր Ս.Խ.Ավդալբեկյանը, որի ղեկավարությամբ պաշտպանել են 12 դոկտորներ և 40 թեկնածուներ, հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ և աշխատանքներ՝ նվիրված կրծքային և որովայնային վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, սրտաբանության, կլինիկական կենսաքիմիայի, ֆունկցիոնալ ախտորոշման և ռենտգենոլոգիայի ժամանակակից խնդիրներին:


Խոսելով Ս.Ավդալբեկյանի մասին, մենք շարունակ կարող ենք ընդգծել, որ նա «առաջինն էր» կամ «առաջին անգամ նա...», չնայած դա անհարիր է նրա էությանը: Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ նա Հայաստանի վիրաբույժներից առաջինն էր, ով ընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի գործող անդամ, և ՀՀ միակ քաղաքացին, ում անունը կենդանության օրոք Առողջապահության նախարարության որոշմամբ կրում է նրա «զավակը»՝ ԲԿՊԻ, ներկայումս Առողջապահության ազգային ինստիտուտը:


Ս.Խ.Ավդալբեկյանին ողջ կյանքի ընթացքում՝ սկսած ուսանողական նստարանից, ուղեկցել է նրա կինը՝ լուսահոգի Լյուսյա Միխայիլի Ավդալբեկյանը: Իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ (Ռ.Օ.Յոլյանի անվան հեմոտոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կենսաքիմիական լաբորատորիայի ղեկավար, Առողջապահության նախարարության Գիտաբժշկական խորհրդի գիտքարտուղար), նա այնպես էր կազմակերպել ամուսնու կենցաղը, որ կարողանում էր իրեն անմնացորդ նվիրել աշխատանքին: Նրանք ստեղծված էին միմյանց համար, և ապրել են կրկնօրինակման արժանի արժանապատիվ կյանք:


Ես, որպես Ս.Խ.Ավդալբեկյանի աշակերտ, 40 տարի նրա հետ եմ աշխատել, հրճվել՝ ամեն առավոտ նրան տեսնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիրաբուժական խալաթով՝ նախկինի պես աշխատելով ծանր հիվանդներ հետ, նախկինի պես հետաքրքրվելով հիվանդանոցի և նրա աշխատողների առօրյայով:


Ինչո՞ւմ է նրա կենսունակության, կենսասիրության, իմաստության և բարության գաղտնիքը: Ինձ թվում է, որ թեև Ս.Ավդալբեկյանի ընտանիքը տուժել էր ստալինյան ռեժիմից, նրանում չկար ահաբեկչության ենթարկված մարդկանց բնորոշ գենետիկ սարսափը:
Նրա կյանքը դարավոր  ու հարատև ստեղծագործական մշակույթի և բանականության շքահանդես է, որը չէր տեղավորվել ազգային պատկանելության նեղ շրջանակներում:

Հեղինակ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի անեստեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, ԲԳ դոկտոր պրոֆ. Դ.Լ. Մելքոնյան
Սկզբնաղբյուր. Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ