Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր
Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր:
Այդ օրվա հաստատման առիթ են ծառայել, դժբախտաբար, ողբերգական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել1974 թ. Նովոչեբոկսարկսում (Չուվաշիա) քիմիական զենքի գործարանում: Ռուսաստանում շրջակա միջավայրում մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորված է ՌԴ Սահմանադրությամբ։
Այդ ժամանակ՝ 1974 թ. ապրիլի 28-ին, զենքի նոր խմբաքանակի թողարկման ժամանակ հրդեհ տեղի ունեցավ. գործարանում այրվեց «արտադրանքի պատրաստ» թերակառույց արտադրամասը: Այրվեցին շատ ավիացիոն ռումբեր՝ լցոնած վտանգավոր և թունավոր V-գազով, և շրջակա միջավայր ընկան մի քանի տոննա թունավոր նյութեր: Միայն երջանիկ պատահականությամբ և աշխատակիցների ջանքերի շնորհիվ այդ տեխնածին աղետն ավելի մեծ մասշտաբ չստացավ՝ վթարը դուրս չեկավ քաղաքի սահմաններից, չնայած, մասնագետների գնահատմամբ, այդ վթարի հետևանքները կարող էին համեմատելի լինել Չեռնոբիլի աղետին:
Այդ դեպքի և նրա հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես այն ժամանակվա քիմիական արդյունաբերության նմանատիպ շատ վթարների ժամանակ (Նովոմոսկովսկ, Չապաևսկ, Ստալինգրադ, Դերժինսկ), գաղտնի էր պահվում բնակչությունից, և հասանելի դարձավ միայն 1990-ականներին էկոլոգների ու բնապահպանական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Սակայն առ այսօր այդ վթարի հետևանքները չեն ստացել օբյեկտիվ բժշկական գիտական գնահատական:
Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օրն առաջին անգամ նշվել է 1997 թ. ապրիլի 28-ին Միություն «Քիմիական անվտանգության համար» ռուսական հասարակական էկոլոգիական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ Նովոչեբոկսարսկում ողբերգական իրադարձությունների: Հաջորդ տարիներին այդ օրը սկսեց նշվել որպես Քիմիական անվտանգության օր: Նրա նպատակը, առաջին հերթին, մարդու «քիմիայի» հետ փոխազդեցության և՛ վտանգավոր, և՛ անվտանգ քննադատական վերլուծությունն է:
Երկրի քիմիական անվտանգության ապահովումը (ինչպես մարդկանց, այնպես էլ բնության) գլխավոր համապետական խնդիրներից է, և առանց պետական միջամտության անհնար է ցանկացած ծրագրիիրականացում՝ ուղղված մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Այդ պատճառով անհրաժեշտ է անկախ նմանատիպ գնահատականներ տալ. քիմիական բնույթի աղտոտումների ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդկանց առողջության վրա, առանձին տարածքների և սննդամթերքների քիմիական աղտոտման խնդրի հրատապությունը, քիմիական անվտանգության վերաբերյալ միջոցառումների մակարդակը և այլն:
Քիմիական անվտանգության օրվա առիթով բնապահպանական և էկոլոգիական կազմակերպությունների, հասարակայնության ներկայացուցիչների կողմից անցկացվում են էկոլոգիական ակցիաներ, սեմինարներ, ցույցեր, պիկետներ, մամլո ասուլիսներ և այլ միջոցառումներ: Թեմաներ, որոնք լուսաբանվում են այդ միջոցառումներում՝ «Քիմիական անվտանգության համար», «Քիմիական զենք. պատմություն, էկոլոգիա, քաղաքականություն», «Չհայտարարված քիմիական պատերազմ՝ քաղաքականություն էկոլոգիայի դեմ», «XXI դարի զենք՝ կենսաբանական», «Թունավոր նյութեր և առողջություն», «Քիմիա և բնակարան», «Քիմիա և մարդու իրավունքներ» և այլն:
Կարևոր և մեծ խնդիր է հին քիմիական զենքի ոչնչացումը: Հատկապես դա հրատապ է այն բնակելի տարածքների բնակչության համար, որտեղ պահվում են հին ժամանակներից և ոչնչացվում են այսօր: Չէ՞ որ դադարեցված և հետագայում լքված ռազմական ձեռնարկումների տարածքները, որոնք սովետական տարիներին զբաղվում էին քիմիական զենքի և պայթուցիկ նյութերի արտադրմամբ, այսօր սպառնալիք են: Իսկ նրանց վերացումը պահանջում է վիթխարի ծախսեր, հետևաբար, ոչ միշտ է կատարվում ժամանակին:
Այդ պատճառով ամեն տարի Քիմիական անվտանգության օրը էկոլոգիական և բնապահպանական կազմակերպությունները նույնպես հանդիպումներ են կազմակերպում իշխանության, ԶԼՄ ներկայացուցիչների հետ, արտադրանքի և քիմիական զենքի պահպանման վայրերում քիմիական արտադրության աշխատակիցների հետ, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնեն, թե ինչպիսի՞ հետևանքների կարող են հանգեցնել քիմիական և ռազմական ձեռնարկություններում տեխնոլոգիական վթարները, ու կոչ անել պատասխանատու անձանց նման արտակարգ իրավիճակների դեպքում բաց և հասանելի տեղեկատվություն տրամադրել:
Կարդացեք նաև
Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է հայտարարել...
Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով...
Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց...
Ինտելեկտուալ սեփականությունը թանկ արժի։
Ամեն տարի ապրիլի 26-ը նշվում է որպես Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր (World Intellectual Property Day)...
Հիվանդացության դեպքերի 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հարավային Սահարայի տարածաշրջանին:
Քանի դեռ հիվանդությունը կա, կլինի ոչ միայն վախ, այլև՝ հույս: Սեմուել Բատլեր...
Էդուարդ Կլապերեդը ծնվել է 1873 թ. ապրիլի 24-ին Ժնևում: Բնական գիտություններ և բժշկություն ուսումնասիրելու հետ մեկտեղ նա իրեն նվիրել է հոգեբանությանը, որն ուսումնասիրել է Թեոդոր Ֆլերնոյի՝ իր հարազատ ազգակցի մոտ...
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Էկոլոգիական տարեթվերի օրացույցում ապրիլի 24-ը նշվում է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, որը հաստատվել է կենդանիների վրա հիվանդագին փորձերի դեմ Միջազգային Ասոցիացիայի...
Այսօր գազավորված ջուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ 1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը: Այդ «հայտագործությամբ» աշխարհը պարտական է բրիտանացի քիմիկոս, աստվածաբան և փիլիսոփա Ժոզեֆ Պրիստլիի, ով...
Գրքի շնորհիվ մենք առաջին հեևթին հնարավորություն ունենք ձեռք բերելու գիտելիքներ, ստանալու գաղափարներ
Ապրիլի 23-ը՝ համաշխարհային գրականության խորհրդանշական տարեթիվը, առիթ է դարձել Գրքի և հեղինակային իրավունքի...
Ճանաչիր քեզ՝ եղիր երջանիկ...
Նախորդ հարյուրամյակի ականավոր հոգեբաններից Ժան Պիաժեն (Jean Piaget) կանխատեսել է, որ XXI հարյուրամյակում հոգեբանությունը կդառնա առաջավոր գիտություններից մեկը: Ըստ էության նրա կանխատեսումը...
Այսօր մեր մեծ տան տոնն է, այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...
Ռանկը փորձել է ստեղծել այլընտրանքային գիտական մոտեցում՝ հիմք ընդունելով մարդուն՝ մտքի գիտակից մեկնաբանին և գործողության նախաձեռնության ըմբռնողին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ընկերության մասին
- Ամուսնական առաջին գիշերը
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն