Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լաբորատոր հետազոտություններ

Ի՞նչ է ցույց տալիս արյան կենսաքիմիական հետազոտությունը և ինչպե՞ս է այն իրականացվում. ABMedlab

Ի՞նչ է ցույց տալիս արյան կենսաքիմիական հետազոտությունը և ինչպե՞ս է այն իրականացվում. ABMedlab

«Արյան կենսաքիմիա» բառակապակցությունը շատերին է ծանոթ, այն տեղեկատվական հետազոտություն է, որը տարբեր մասնագիտացմամբ բժիշկները հաճախ են պացիետներին նշանակում` հիվանդության ախտորոշման համար: Միջամտությունը երակից արյան նմուշի վերցնելը և վերջինիս ցուցանիշների թեստավորելն է: Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքները մուտքագրվում են բավականին ընդլայնված աղյուսակի մեջ, և տվյալների վերծանումն օգնում է հիվանդության առկայության և ախտորոշման գործընթացին:


Քչերը կարող են պարծենալ, որ բժիշկն իրենց մանրամասն բացատրել է արյան կեսնաքիմիական հետազոտության բլանկի յուրաքանչյուր տողը, այդ ամենին ստանդարտ ընդունելության ժամանակահատվածը չի բավականացնի: Սակայն երբեք ուշ չէ ինքնակրթությամբ զբաղվելը:

Ինչու՞մ է կայանում արյան կենսաքիմիական հետազոտության առանձնահատկությունը:

Այն ախտորոշիչ լաբորատոր եղանակ է, որը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների աշխատանքը, որոշել օրգանիզմի պահանջը տարբեր միկրո- և մակրոտարրերի, վիտամինների, հորմոնների և ֆերմենտների նկատմամբ, հայտնաբերել նյութափոխանակության խանգարումները: Արյան կենսաքիմիական հետազոտությունն անհրաժեշտ է գրեթե բոլոր հիվանդությունների ախտորոշման համար: Այն առավել մանրամասն հետազոտություն է, քան արյան կլինիկական քննությունը: Հատկապես կարևոր է արյան կենսաքիմիական քննությունը` հղիության ժամանակ: Կնոջ նորմալ ինքնազգացողության դեպքում այն նշանակվում է առաջին և երրորդ եռամսյակում, իսկ ոքսիկոզի, վիժման սպառնալիքի կամ ընդհանուր թուլության դեպքում ավելի հաճախ է իրականացվում:

Միջամտության նախապատրաստում և իրականացում

  • վերցրվում է երակային արյուն, քանի որ նման հետազոտության համար ավելի որակյալ կենսանյութ է անհրաժեշտ, քան արյունը` մատից: Որպեսզի ախտորոշումն ավելի ճշգրիտ լինի, անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմաններ,
  • արյունը պետք է հանձնել առավոտյան՝ ժամը 8:00-11:00, քաղցած,
  • միջամտության օրն ու նախօրեին խորհուրդ է տրվում չխմել գազավորված ջուր,
  • այլ ըմպելիքներն ու ծանր սնունդն անհրաժեշտ է բացառել,
  • բժշկին հարցրեք՝ արդյո՞ք կարիք կա դեղեր ունդունելու դեպքում դրանք ընդհատել, և եթե այո, ապա որքան ժամանակով: Արյունը շատ զգայուն է դեղերի նկատմամբ, վերջիններս կարող են աղավաղել քննության արդյունքները,
  • նախքան միջամտությունն առնվազն մեկ ժամ չի կարելի ծխել,
  • նախքան միջամտությունը մեկ օրվա ընթացքում չի կարելի ալկոհոլ ընդունել:
  • նախօրեին ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններն անհրաժշտ է հասցնել նվազագույնի,
  • արյան նմուշը վերցնելուց անմիջապես առաջ խորհուրդ է տրվում 10-20 րոպե հանգիստ նստել նախասրահում,
  • եթե Դուք ֆիզիոթերապիայի կուրս եք անցնում կամ Ձեզ նշանակված է գործիքային հետազոտություն, ապա բժշկին հարցրեք՝ արդյո՞ք պետք է հետաձգել արյան կենսաքիմիական հետազոտությունը կամ կատարել մյուս միջամտությունների ընդմիջում,
  • լաբորատոր ցուցանիշների դիանամիկային պետք է հետևել նույն բժշկական հաստատությունում և հնարավորինը նույն պայմաններում, այդ դեպքում արդյունքները ճշգրիտ կլինեն:


Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքների վերծանում

Ժամանակակից լաբորատոր անալիզատորների առկայության դեպքում, որոնք արյան կենսաքիմիական բաղադրության բոլոր տվյալները կարող են ներկայացնել մի քանի ժամվա ընթացքում, վերջիններիս վերծանումը էականորեն արագացել է: Առավելագույնը երեք օրվա ընթացքում պացիենտը ստանում է տպագրված աղյուսակ, որտեղ նշված է, թե որ ցուցանիշներն են ուսումնասիրվել, ինչ տվյալներ են ստացվել, և ինչպես են դրանք հարաբերվում նորմայի հետ: Հարկ է նշել, որ արյան կենսաքիմիական հետազոտության որոշ ցուցանիշների նորմաները կանանց և տղամարդկանց մոտ տարբեր է, ինչպես նաև նշանակություն ունի հիվանդի տարիքը:

«Ա.Բ. ՄԵԴ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
#ԱԲՄեդ #ABMED #լաբորատորիա #կենսաքիմիական #հետազոտություն #անալիզ

Հայաստան, 0033, Երևան
Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
(Արաբկիր վարչ. շրջան)
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00
Շբթ 08:00-13:00
• +374-10-320660
Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
+374 10 32 06 60

Սկզբնաղբյուր. ABMedlab
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արյան ընդհանուր կլինիկական հետազոտության վերծանում
Արյան ընդհանուր կլինիկական հետազոտության վերծանում

Էրիթրոցիտներ (RBC)


Արյան կարմիր մարմնիկներն են, առանց կորիզի տափակ բջիջներ են, որոնք հյուսվածքներին մատակարարում են թթվածնով և դրանցից հեռացնում են նյութափոխանակության արգասիք հանդիսացող հիմնական «շլակը»՝ ածխաթթու գազը։ Արյան կարմիր մարմնիկների...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ