Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)

Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)

Անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան կիրառվում է անոթներում արյունահոսքի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունն անցկացվում է գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների անոթների ուսումնասիրման համար:

 

Այն տեղեկատվական է ինչպես երակային համակարգի, այնպես էլ զարկերակային համակարգի արյունաշրջանառության համար: Կլինիկայում արյունահոսքի վիճակի գնահատման համար կիրառում են նաև դուպլեքսային սկեներացում: Շնորհիվ ժամանակակից ուլտրաձայնային սկեներացման հնարավոր է անոթների հետազոտում իրական ժամանակի ռեժիմում: 
Անոթների դուպլեքս սկեներացումը կիրառվում է ախտորոշելու համար`

 

  1. քներակների հիվանդություններ (ուղեղային արյունաշրջանառության խանգարում),

  2. ստորին վերջույթների անոթների հիվանդություններ (վարիկոզ հիվանդություն, թրոմբոֆլեբիտ, խցանող աթերոսկլերոզ),

  3. վերին վերջույթների անոթների հիվանդություններ (Ռեյնոյի հիվանդություն),

  4. աորտայի և դրա ճյուղերի հիվանդություններ,

  5. աորտայի կրծքային և որովայնային հատվածների անևրիզմաներ (զարկերակալայնանք):

 

Այս մեթոդի առավելություն առաջին հերթին այն է, որ անվտանգ է հիվանդի համար` բացակայում է վնասվածքների հնարավորությունը, բարձր է հավաստիությունը, տեղեկատվությունը, զգայնությունը: Մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել անոթի լուսանցքը, գնահատել լորձաթաղանթի վիճակը, աթերոսկլերոտիկ փոփոխությունների առկայությունը, դրանց չափերը և անոթի լուսանցքի նեղացման աստիճանը, ինչպես նաև դրանց տարածվածությունը: Բացի այդ, մեթոդը չունի իրեն հավասարը արյունահոսքի տարբեր չափանիշների, փականային համակարգի վիճակի գնահատման մեջ և թրոմբոտիկ զանգվածների տեսանելիության առումով: Մեթոդը թույլ է տալիս գնահատել երկրորդային անոթային փոփոխությունների առկայությունն ու բնույթը մարդու օրգանիզմի հյուսվածքների և ներքին օրգանների հիվանդությունների ժամանակ, հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել անոթային հիվանդությունները:
Առավել լայնորեն կիրառվում է`

 

  • բրախիցեֆալ զարկերակների դուպլեքս սկեներացում (ԲՑԶ ԴՍ), նույնն է գլխի հիմնական (մագիստրալ) զարկերակների դուպլեքս սկեներացում (ԳՀԶ ԴՍ) 

  • վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս սկեներացում

  • աորտայի և ստորին սիներակի դուպլեքս սկեներացում

  • երիկամային զարկերակի և երակի դուպլեքս սկեներացում

  • լյարդային զարկերակի և երակի դուպլեքս սկեներացում

Սկզբնաղբյուր. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի ՌԻՄԱ, բարև Ձեզ: Հոդվածում ներկայացված է ընդամենը հետազոտության էությունը, ցուցումները: Որ կլինիկայի մասին է խոսքը, խնդրում եմ կոնկրետ նշեք, կփորձենք օգնել Ձեզ: 

ՌԻՄԱ

04.07.2015

ԲԱՐև ՁԵԶ,ԿՆԵՐԵՔ ՁԵԶ ՄՈՏ ԴՈՒՊԼԵՔՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԹԵԹՈՎ ՎՃԱՐՈՎԻ Է ԹԵ ԱՆՎՃԱՐ? ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐԱԿԱԼՈԻԹՅՈԻՆ:ՇՏԱՊ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ:

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի Մերի, ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան տարբեր կլինիկաներում ունի տարբեր արժեք: Դուք կարող եք med-practic.com կայքում գտնվող համապատասխան բաժնում որոնել բուժհաստատություները, կամ մասնագետ բժիշկներին և Ձեր հարցը հղել միանգամից նրանց:  

Մերի

19.06.2014

Բարև Ձեզ,կներեք իսկ Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիայով ստուգվելու համար ինչքան պետք է վճարենք?նախապես շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

19.01.2014

Հարգելի Արմինե, բարև Ձեզ, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում իրականացվող ուլտրաձայնային դոպլերոգրաֆիային: Կարող եք զանգահարել   +374 10 28 50 55 հեռախոսահամարով, մասնագետ՝ Աիդա Կարապետյան. https://www.med-practic.com/arm/2838/profile.html

Արմինե

15.01.2014

Բարև ձեզ, Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա անցնելու համար նախապես գրանցվել անհրաժեշտ է, գրանցվելու համար հեռախոսահամար կա°

Կարդացեք նաև

Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3

Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...

Սալուտեմ 3.2021
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am
Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am

1.  Ի՞նչ է ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...

Ուռուցքաբանություն
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում,  դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...

Ախտորոշում
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Կանխարգելում և բուժում տանը
Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Առողջապահության լրատու 3-4.2013
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում

Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում  ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր...

Ախտորոշում Ստոմատոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ

Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է:  Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը

Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ...

Ախտորոշում Բուժում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...

Ախտորոշում ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...

Ախտորոշում Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ
Կոմպյուտերային տոմոգրաֆիա
Կոմպյուտերային տոմոգրաֆիա

Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ