Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 6-7.2012

Ֆարինգիտ

Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն:

 

Սուր ֆարինգիտի առաջացման մեջ հիմնական դեր ունեն մանրէները (ստրեպտակոկեր, ստաֆիլակոկեր, պնևմակոկեր) և վիրուսները (գրիպ, ադենավիրուսներ): Շատ հաճախ բորբոքային պրոցեսն ըմպանի  վրա տարածվում է քթի խոռոչից` հարբուխի կամ սինուսիտի դեպքում:

 

Կլինիկական դրսևորումները

 

  • կոկորդում չորության զգացողություն,

  • կլման ժամանակ ցավ, հատկապես, «դատարկ կլման»,

  • մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ կարող է բարձրանալ մինչև 38օC,

  • չոր հազ:

 

Սուր ֆարինգիտը կարող է ինքնուրույն հիվանդություն լինել, որն ամենից առաջ, զարգանում է սառեցման արդյունքում: Սակայն ֆարինգիտը կարող է ուղեկցվել նաև այլ հիվանդություններով, օրինակ, ՍՇՎԻ-ով: Անհրաժեշտ է սուր ֆարինգիտը տարբերել սուր տոնզիլիտից (անգինայից): Անգինայի դեպքում բորբոքվում են  քիմքային նշիկները, իսկ ֆարինգիտն ախտահարում է ըմպանի առավել լայն հատվածները:

 

Քրոնիկական ֆարինգիտն առավել արտահայտված ախտանիշներ ունի: Հիվանդ մարդը կոկորդում քերծվածության և չորության զգացում ունի, տառապում է տանջող հազից: Հիվանդությունը  պարբերաբար սրանում է: Որոշ դեպքերում քրոնիկական ֆարինգիտ զարգանում է հիվանդության սուր ձևի ոչ լիարժեք կամ ոչ ճիշտ բուժման արդյունքում: Քրոնիկական ֆարինգիտ զարգանում է նաև ծխելու կամ ալկոհոլային խմիչքների չարաշահման, փոշու, թունավոր գազերի ազդեցության, սառեցման պատճառով ըմպանի լորձաթաղանթի երկարատև գրգռման հետևանքով: Հիվանդության զարգացմանը նպաստում են քթի մեջ քրոնիկական թարախային օջախները (հարբուխ), հարքթային խոռոչների (հայմորիտ), կոկորդի (տոնզիլիտ), բերանի խոռոչի (կարիես) ինֆեկցիաները, ինչպես նաև շնչառության խանգարումները:

 

Քրոնիկական ֆարինգիտը լինում է կատառային, հիպերտրոֆիկ, ատրոֆիկ: Հիվանդության կատառային ձևը բնութագրվում է ըմպանի լորձաթաղանթի չորությամբ, ինչը հաճախ հանդիպում է ծխող, խիստ աղտոտված օդի պայմաններում աշխատող մարդկանց մոտ: Քրոնիկական ֆարինգիտի հիպերտրոֆիկ ձևն ուղեկցվում է կոկորդի լորձաթաղանթի հաստացմամբ և  կարծրացմամբ: Ֆարինգիտի ատրոֆիկ ձևի դեպքում կոկորդի  լորձաթաղանթի մի որոշ հատված խառնվում է շարակցական հյուսվածքի հետ: Հիվանդության այս ձևը շատ հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ:

 

Ֆարինգիտի ախտորոշումն, առաջին հերթին, հիմնված է պացիենտի բողոքների և բժշկի` հատուկ գործիքով կոկորդի զննման հիման վրա: Ֆարինգիտի դեպքում ըմպանը կարող է կարմրած լինել, լորձաթաղանթը ծածկված լորձով կամ թարախով: Տեղ-տեղ տեսանելի են ավշաադենոիդային հյուսվածքի ֆոլիկուլների բորբոքում: Որոշ դեպքերում, բացի բժշկի զննումից, հնարավոր է պահանջվել ախտորոշման լրացուցիչ մեթդներ, որոնք ներառում են արյան ընդհանուր, նաև կոկորդի քսուքի մանրէաբանական հետազոտություններ, որոնք թույլ կտան որոշել հիվանդության հարուցիչները:

 

Բուժումը

 

Ֆարինգիտի բուժումը հաճախ սահմանափակվում է հականեխիչ միջոցների տեղային կիրառմամբ: Դրանք կարող են լինել ինչպես ներծծվող դեղպատրաստուկները (ֆալիմինտ, ստրեպսիլս, սեպոլետե, սեբենին և այլն), այնպես էլ սփրեյները (գեկսորալ, ինգալիտ, տանտում վերդե և այլն): Եթե ֆարինգիտը հրահրված է մանրէներով, ապա բուժման համար, բժշկի նշանակմամբ, կիրառում են հակաբիոտիկներ: Այն դեպքում, երբ ֆարինգիտ զարգացել է վիրուսային ինֆեկցիայի դեպքում, օրինակ, գրիպի պատկերի վրա, հակաբիոտիկներն անարդյունավետ են:

 

Ողողումների համար օգտգործում են կալիումի պերմանգանատի, բորաթթվի, աղի և սոդայի, ֆուրացիլինի լուծույթների խառնուրդը: Այն պետք է մի քիչ տաք լինի (բայց ոչ շատ): Բուժգործողությունն անցկացնում են օրական 8-10 անգամ: Կոկորդի ողողման համար օգտագործում են նաև  երիցուկի և կալենդուլայի թուրմերը (1-2 ճաշի գդալ չոր ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե):

 

Ֆարինգիտի դեպքում օգտակար են նաև սպիրտային թրջոցները: Դրա համար թանզիֆը թրջում են օղիով, դնում պարանոցին, ծածկում պոլիէթիլային թաղանթով և փաթաթում որևէ բրդյա կտորով: Թրջոցի համար չի կարելի օգտագործել 40 աստիճանից բարձր օղի, որպեսզի մաշկ չայրվի: Բուժման ընթացքում ցանկալի է տանը մնալ, սառեցումից խուսափելու համար:

 

Հիվանդը պետք է օգտագործի փափուկ, չգրգռող սնունդ, տաք ըմպելիքներ, այդ թվում կոկորդը փափկեցնող (մեղրով կաթ, կիսելներ, յոգուրտ, արգանակներ): Ֆարինգիտի բուժման ընթացքում ցակալի է նաև հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Նարինե 34տ

01.02.2016

Հարգելի բժիշկ ինձ մոտ երկռւ տարի առաջ ախտորոշվել է ֆարինգիտ.Արդեն մեկ շաբաթ է նորից կրկնվում է.Ունեմ 37,7ջերմություն.Արդյոք վտանգավոր չի?.Ինչ խորհուրդ կտաք?.Նախապես շնորհակալություն.

Ruzanna

29.01.2016

barev cez,,,, arden 1 amis e cavum e kokords,,, nuynisk dektemberi verjin ktrvel er caync lriv,...hima cayn unem, bayc unem mrmur kokordum,,,,,,,asem vor unem mec nshikner,, inch anem vorpisi mexmana es cav@? shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի Shushan, բարև Ձեզ: Եթե Ձեզ մոտ ֆարինգիտը խրոնիկ չէ, ապա նշանակված բուժումը բավականին էֆեկտիվ է: Խրոնիկական ֆարինգիտի դեպքում հարկավոր է սրացումների ժամանակ պարբերաբար կրկնել բուժումը:

Shushan

12.10.2015

Barev dzez Es 30 tarekan em bjishk@ indz mot Hautnaberela faringit vor@ indz mot artahaytvuma ujex kokordain hazov@ voric heto es pxsumem u shat shut shut qrtnumem ,naev unem snker,bjishk nshanakela ericuki turmov voxoxumner,Lezvi tak dnelu dex ev qti katil dexci yux petqa xmem 10-15or,bjishk inch eq karcum 10-15 orva mej kbujvem

Մեդ-Պրակտիկ

26.05.2015

Հարգելի ԳՈՌ 31տ, բարև Ձեզ: Սուր ֆարինիգիտն ունի հիմնականում վիրուսային ծագում, սակայն որոշ ժամանակ անց համապատասխան բուժում չստանալու դեպքում կարող է միանալ բակտերիալ ինֆեկցիա: Երբեմն ֆարինգիտը կարող է ունենալ սնկային կամ ալերգիկ ծագում: Բուժման տևողությունը կախված է ֆարինգիտի հարուցչի տեսակից և օրգանիզմի առանձնահատկություններից: Հիմնականում բուժման տևողությունը 7-10 օր է, սակայն կախված վերը նշված գործոններից, կարող է տատանվել: Օրինակ սնկային ֆարինգիտն ավելի երկարատև բուժում է պահանջում, բակտերիա և վիրուսային ֆարինգիտի հետ համեմատած:

ԳՈՌ 31տ.

22.05.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ, ես սուր ֆարինգիտով հիվանդ եմ, իմ մոտ առաջին անգամ է այս բավականին տհաճ հիվանդությունն առաջացել , գնացի մեր տարացքային պոլիկլինիկա , բժիշկը զննելով ինձ դեղորայքային բուժում նշանակեց: Ինձ հետաքրքրում է մեկ հարց: Քանի օրից է սովորաբար կատարյալ բուժվում զզվելի, նյարվայնացնող, դժողքային այս հիվանդությունը, եթե հիվանդը հստակ հետևում է բժշկի ցուցումներին? - Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

13.03.2015

Հարգելի Shaliko, բուժման արդյունավետությունը կախված է ընթացքից: Եթե առկա է խրոնիկական ֆարինգիտ, ապա վերջնական բուժում, որպես այդիպիսին չկա: Սուր ֆարինգիտը հիմնականում սուր շնչառական ինֆեկցիաների ժամանակ կամ դրանցից հետո է առաջանում, և դրա բուժումը հիմնականում ուղղված է հարուցչի դեմ, ինչպես նաև նշանակվում է սիմպտոմատիկ հակաբորբոքային բուժում:

Մեդ-Պրակտիկ

07.03.2015

Հարգելի Sayat, բարև Ձեզ, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հարցերի շատանալու պատճառով դժվարացել ենք ժամանակին պատասխանել Ձեր հարցին: Մարտ ամսվա ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, և հարցերի պատասխանները կլինեն ժամանակին: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա վիրահատությունը չի բացառում նշված ախտանիշների ի հայտ գալը, քանի որ քիթ-կոկորդ-ըմպանային հատվածում նշագեղձային համակարգն ամբողջությամբ չի հեռացվում, և հաճախ հրահրվում են ֆարինգիտի սրացումներ: Հարկավոր է դիմել ԼՕՌ մասնագետի և ստանալ սիմպտոմատիկ, իմունային համակարգը բարձրացնող բուժում: Հնարավոր է  հարկ լինի դիմելու նաև ֆիզիոթերապևտիկ միջոցների հետագա կրկնությունները բացառելու համար:

SAYAT

07.03.2015

Inz uxxvac dzer xorhurd@ shat tpavorich er.Dzer xorhurdic huzvel ev bujvel em......dzer nman bjishkner chenq karox gtnel inch vor texic..vor chlineiq ahavor kliner.......misht el cankacac tesak petq e hasarakutyan mej lavn u vat@ tarberelu hamar.......

shaliko

01.03.2015

Hargeli bjishk faringiti dem nshanakvac bujum@ ardyoq kogni

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Lusya, կարող եք օգտագործել "Դոկտոր Մոմ" պաստեղները, դրանք բուսական են և հակացուցված չեն կրծով կերակրող կանանց: 

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Hasmik, եթե Ձեր նշած կլինիկական ախտանիշներն ունեն պարբերական բնույթ, այսինքն կապված չեն որևէ սուր շնչառական վարակի հետ, ապա ամենայն հավանականությամբ Ձեզ մոտ ֆարինգիտ է: Հաստատելու համար ցանկալի է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Աննա, խրոնիկ տոնզիլիտի դեպքում, բոլոր միջոցները կարող են տալ միայն ժամանակավոր էֆեկտ: Խնդրի վերջնական լուծում կարող է լինել վիրահատական միջամտությունը:

Lusya

27.02.2015

Barev dzez,hargeli bjishk es unem faringit , sakayn unem krcqov kerakrvox erexa, ev chem hamarcakvum voreve dexamijoc kirarel,ka ardyoq kerakrman @ntacqum tuylatrvox dexamijoc, inch xorhurd ktaq

Sayat

26.02.2015

Hargeli bjishk. 37 t em.4 amis araj virahatvel em, axtotoshvel er xronik dekompesacvac tonzilit .heracrel en nshikners.poqr hasakic gangatvel em nayev kokordis chorutyunic ,u kokordums anndhat inch-vor ban linelu zgacoxutyunic.virahatveluc 4 amis heto krkin karmrac e kokords ,@mpan@, ev amboxj beranis xoroj@.anndat kokordums ka cav. Chem cxum..kxndrem inz xorhurd tal...shnorhakalutyun

Hasmik

12.02.2015

barev dzez im moot kan aydpisii naxanshaner bayc indz moot chor hazee ev gisher@ xexdvumem uu artnanum qnic shunchs ktrvuma chem karoxanum jur@ kul tal miangamic xexdvumem daaa kara faringit lini???

Աննա

09.02.2015

Իմ երեխան 10 տարեկան է: Արդեն 3րդ տարին է ունի քրոնիկ տոնզիլիտ, ոչ մի կերպ չենք կարողանում բուժել: Ինչ խորհորդ կտաք ?

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի  GRISHA,  քրոնիկական ֆարինգիտի դեպքում հազը հիմնականում չոր, խեղդող բնույթի է: Ձեր դեպքում հարկավոր է բացառել շնչուղնիերի այլ հիվանդությունները, որոնց դոպքում առաջանում է հազ՝ խորխարտադրությամբ: Ինչ վերաբերվում է բերանը չորանալուն, ապա դա կարող է լինել սենյակում օդի չորացման պատճառով: Օգտագործեք սենյակի խոնավեցման միջոցներ: Քրոնիկական ֆարինգիտի դեպքում կարող եք կատարել դեղաբույսերի եփուկների ինհալացիաներ (երիցուկի, եղեսպակի, էվկալիպտի տերևներից) և հիմնայուղային ինհալացիաներ: Ողողումներ երիցուկի, եղեսպակի, կաղնու կեղևի, էվկալիպտի տերևներից պատրաստված թուրմերով:

GRISHA

01.11.2014

BAREV DZEZ. ES EL UNEM FARINGIT CHEM CXUM BAYC ALKOHOL OGTAGORCUM EM CHAPAVOR GISHER@ ANHANGIST EM KNUM BERANS CHORANUM E EV MXDZAVANJAYIN ERAZNER EM TESNUM ARAVOTNER@ HAZUM EM MINCHEV MAKRVUM E KOKORDIS HAVAKVAC XORX@ INCH DEXABUYSER OGTAGORCEM BUJMAN HAMAR .NAXAPES SHNORHAKALUTYUN:

Մեդ-Պրակտիկ

18.02.2014

Հարգելի Anna, բարև Ձեզ, սովորաբար ֆարինգիտի ժամանակ նպաստող պայմանների դեպքում (երկար ու ակտիվ խոսքը, նյարդայնանալը, վազելը,  սենյակի չոր օդը՝ հատկապես երբ բնակարանը ջեռուցվում է և չի օդափոխվում) կարող է առաջանալ կամ սպաստիկ հազ, կամ շնչարգելություն: Կախված պատճառից հարկավոր է համապատասխան միջոցառումներ, օրինակ, ըստ վերոնշյալ պատճառների՝ սենյակի օդի խոնավացում, հանգստացնեղ դեղամիջոցներ, հակաֆարինգիտային միջոց և այլն: Եթե գտնում եք, որ նման պատճառները չէ, որ կարող են նպաստող լինել, կամ Ձեր գանգատներին զուգահեռ ունեք նաև սրտի հետ կապված խնդիրներ, հարկավոր է մասնագետի խորհրդատվություն:

Anna

14.02.2014

Es unem faringit :Sakayn erekoyan jamerin hing ropeyva @ntacqum kokords choranum ev shncharutyuns argelakvum e: Inch erevuyt e da ev inchpes bujel ayn:

Կարդացեք նաև

Ժողովրդագրություն և առողջություն
Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...

Հոգեկան առողջություն Սրտանոթաբանություն Ես
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ