Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 6-7.2012

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Աշխատաժողովը բացեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ընդգծելով, որ ԱՀԿ-ն ապրիլի 25-ը նշում է որպես Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր, ինչը Երկիր մոլորակի հարյուրավոր երկրների բնակչության ուշադրությունը մալարիայի խնդրին ուղղելու, ինչպես նաև մալարիայի դեմ պայքարի և արդյունավետ վերահսկողության գործում փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է ընձեռում, քանզի այս համաճարակային հիվանդությունը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, և, փաստորեն, մոլորակի բնակչության մոտ կեսը` 3,3 միլիարդ մարդ ապրում է այս հիվանդության մշտական սպառնալիքի ներքո:

 

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն արձանագրեց, որ յուրաքանչյուր տարի գրանցվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 մլն դեպք` շուրջ 700 հազար մահվան ելքով:

 

«Թեև վերջին տասնամյակում համաշխարհային հանրությունը, մասնավորապես, մեր հանրապետությունը, մալարիայի դեմ պայքարում շոշափելի հաջողությունների է հասել, այնուամենայնիվ արձանագրված հաջողությունը շատ փխրուն է և մեծապես կախված է մեր կողմից իրականացվող միջոցառումների անընդհատությունից և համակարգվածությունից, որքան էլ, որ սկսած 2006 թվականից, Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր այլևս չեն արձանագրվել և 2011 թվականին մեր հանրապետությունը ԱՀԿ-ի կողմից վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք»,-եզրակացրեց պարոն Վանյանը:

 

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Ղուկասյանը ներկայացրեց ԱՀԿ-ի մոտեցումները մալարիայի հիմնախնդիրներին և 2012 թվականի Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրվա ուղերձները:

 

Աշխատաժողովի մասնակիցները համակ ուշադրությամբ լսեցին ՀՀ ԱՆ տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցի  «Մալարիայի էլիմինացման և վկայագրման գործընթացը» զեկուցումը, որը վերաբերում էր Հայաստանում մալարիայի նորագույն պատմության վերջին երկու տասնամյակներին:

 

Որոշակի անդրադարձ կատարելով` բանախոսը նշեց, որ հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում մալարիան ուղեկցել է մեզ և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: Արդեն իսկ 1994-ին մեր հանրապետության տարածքում արձանագրվեցին այս հիվանդության տեղական ծագման դեպքեր: Ի դեմս միջազգային կազմակերպությունների, Հայաստանում մալարիան վերացնելու ուղղությամբ համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց, ինչը 2006-ին պսակվեց հաղթանակով, երբ Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր այլևս չարձանագրվեցին:

 

Եվ այն, որ ԱՀԿ-ի կողմից այսօր Հայաստանը վկայագրվել է մալարիայից ազատ տարածք, պարոն Դավիդյանցը համարեց մեր պետության, Առողջապահության նախարարության, հայ համաճարակաբանների, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին զինվորագրված բժիշկների, բժշկական գործի կազմակերպիչների հաղթանակը:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ  հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը «Հայացք անցյալից դեպի ապագա» խորագրի ներքո ներկայացրեց մալարիայի` նախկին անվանումներով` ջերմախտի կամ ճահճատենդի հնագույն պատմությունը, դրա թափանցումը Հայաստան` վկայակոչելով Ստրաբոնի Քրիստոսից առաջ 166 թվականին արած վկայությունն այն մասին, թե Արաքսի ճյուղավորման և ջրականգ ունեցող տարածքներում ճահճատենդը մարդկանց համար չարիք էր դարձել:

 

Տիկին Ավետիսյանը վկայակոչեց նաև Մխիթար Հերացու «Ջերմաց մխիթարություն», Ամիրդովլաթ Ամասիացու «Անգետաց անպետք», Գրիգորիսի և հայ այլ երևելի բժշկապետերի աշխատությունները, որտեղ ոչ միայն հիշատակվում է այս հիվանդության մասին, այլև բուժման հետաքրքիր եղանակներ են առաջարկվում:

 

Ուշագրավ է այն փաստը, որ Երևանում 1923-ին հիմնադրվել է արևադարձային գիտահետազոտական ինստիտուտ, որը զբաղվում էր հանրապետությունում մալարիայով հիվանդների հայտնաբերման և բուժման խնդիրներով, քանի որ 1910-1934թթ. Հայաստանի բնակչության 33 տոկոսը վարակված էր այդ հիվանդությամբ:

 

Համաճարակային հիվանդությունների, մասնավորապես, մալարիայի դեմ նախապայքարում անուրանալի է Քրիստափոր Փիրումովի վաստակը, բժիշկ-գիտնական, ում անունն առանձնակի ջերմությամբ հնչեցրեց բանախոսը:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Թադևոսյանը, որպես մալարիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցառում, կարևորեց կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման աշխատանքները, ինչը, հատկապես վերջին 2-2,5 տասնամյակում բարձիթողի վիճակում էր:

 

Միջոցառման ավարտին պարոն Ա.Վանյանն Առողջապահության նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մալարիայի և համաճարակային հիվանդությունների դեմ պայքարում ընդգրկված մի խումբ աշխատողների:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ժողովրդագրություն և առողջություն
Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Ֆարինգիտ
Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...

Հոգեկան առողջություն Սրտանոթաբանություն Ես
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ