Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Էն պահից, երբ դու սկսում ես չվախենալ «քաղցկեղ» բառից, դու ուժեղ ես»․ Անի Սահրադյան. oncology.am

«Էն պահից, երբ դու սկսում ես չվախենալ «քաղցկեղ» բառից, դու ուժեղ ես»․ Անի Սահրադյան. oncology.am

Անի Սահրադյանը 28 տարեկան էր, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին։ Այժմ ամեն բան անցյալում է․ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, երկու վիրահատություն։ Վեց տարի անց Անին ապրում է լիարժեք կյանքով, ուրախանում է իր երկու որդիների հաջողություններով և աշխատում է իր հնարավորությունների չափով սատար կանգնել նույն ճանապարհն անցնող մարդկանց։

«Ուժեղ լինելը սկսվում է չվախենալուց։ Էն պահից, երբ դու սկսում ես չվախենալ քո ախտորոշումից և քաղցկեղ բառն արդեն ինքդ արտասանում ես (որը առաջ խուսափում էիր անել, ամեն ինչ ասում էիր, բացի էդ բառից), սկսում ես հաշտվել իրա հետ, որ ինքը կա, գոյություն ունի․․․ Էդ ժամանակից դու էլ ես զգում, որ ուժեղ ես», - ասում է Անին, ու հիշում, թե ինչպես էր երազում, որ բուժվելուց հետո մոռանալու է այդ ամենի մասին, անգամ գլխարկներն ու գլխաշորերն է վառելու, որ հիշողություն չունենա, բայց չստացվեց․․․

Անին հասկացավ, որ այն մարդիկ, ովքեր դեռ նոր են լսել «քաղցկեղ» ախտորոշումը, իր և իր նմանների աջակցության կարիքն ունեն։

 

Մանրամասները տեսանյութում.

 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ