Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները կրկին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների ուշադրության կենտրոնում են: «Էրեբունի» ԲԿ ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մանե Ավետիսյանի՝ «ՄՌՏ հիմնական հիմունքները» թեմայով ներկայացումից հետո Գերմանիայից՝ «Ասկլեպիոս» կլինիկայից վերջերս ընտանիքով հայրենիք վերադարձած ռադիոլոգ Լիլիթ Մաթևոսյանը ռադիոլոգներին և սրտաբաններին է ներկայացրել սրտի ՄՌՏ հետազոտության վերջին նորությունները, զուգահեռներ անցկացրել գերմանական կլինիկայում և «Էրեբունի» ԲԿ-ում իր կողմից արձանագրած ուշագրավ դեպքերի միջև:

Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան վերջին տարիներին համարվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման դասական մեթոդներին լրացնող, առավել ինֆորմատիվ մեթոդ: «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարի՝ սրտաբանության գծով խորհրդատու, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի անմիջական ղեկավարությամբ այսօր «Էրեբունի» ԲԿ-ում հաջողությամբ ներդվում են առաջատար երկրներում կիրառվող հետազոտական հիմնական ուղեցույցները: «Էրեբունի» ԲԿ-ում սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կատարվում է գերմանական Siemens ընկերության Magnetom Aera գերժամանակակից սկաներով: Սրտի ՄՌՏ հետազոտություններն իրականացվում են հատուկ ծրագրերով, որոնք իրենց բազմաթիվ հնարավորություններով միակն են ամբողջ տարածաշրջանում: Եվ այսպես, սրտի ՄՌՏ հետազոտությունն իրականացվում է մի շարք պաթոլոգիաների կասկածների դեպքերում.

  • սրտամկանի ինֆարկտ
  • սրտի գոյացություններ
  • միոկարդիտի և պերիկարդիտի սպեցիֆիկ ախտորոշում
  • փականային արատներ
  • իշեմիկ և ոչ իշեմիկ կարդիոմիոպաթիաներ
  • սրտամկանի պերֆուզիա


Սրտի ՄՌՏ հետազոտությունը կարևոր դեր է խաղում նաև այլ հիվանդությունների դեպքում:Генетика и иммунотерапия изменили лечение рака легких

 

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում

 

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ