Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը սկսել է աշխատել. Փաշինյան. armenpress.am

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը սկսել է աշխատել. Փաշինյան. armenpress.am

 

Մինչև տարեվերջ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը հունիսի 12-ից սկսել է աշխատել և երկու շաբաթ առաջ ստացվել է  18F  բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ ես նույնիսկ դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցն այնքան քննարկվել էր, 10 և ավելի տարվա վաղեմություն ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է: Խոսքը այն մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը, և երկու շաբաթ առաջ ստացվել է 18F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Սա իսկապես շատ լավ նորություն է, բայց այստեղ նաև խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպեսզի ցիկլոտրոնի ինստիտուցիոնալ առումով ենթակայության հարցը ճիշտ լուծենք, որպեսզի այն կարողանա ոչ միայն բժշկական հարցերով զբաղվել, այլև գիտական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցի վերաբերյալ ծավալվեց քննարկում տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ վերջին մեկ տարվա քաղաքականության ամբողջ իմաստն այն է եղել, որ պետք է համատեղել գիտությունն ու հետազոտությունը, և մինչև հիմա հիմնական խնդիրներից մեկն էլ այն է եղել, որ գիտությունը և պրակտիկան տարբեր ուղղություններով են գնացել: «Սա շատ լավ շանս է՝ մեր քաղաքական դիրքորոշումն իրագործելու համար: Պետք է կոմպլեքս լուծում գտնենք, որ և՛ գիտությունը, և՛ առողջապահությունը շահեն դրանից, և, ի վերջո, պետք է նաև կոմերցիոն տրամաբանություն փորձենք աշխատեցնել, որպեսզի առնվազն իր եկամուտների մի էական մասը գեներացնի: Կարծում եմ, որ այս ցիկլոտրոնի նորմալ աշխատանքը կարևոր է թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ առողջապահության, և թե՛ տեխնոլոգիաների զարգացման ոլորտի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Թեմային վերաբերող նախորդ հոդվածների հղումները.


Երկու տարի անց Հայաստանում ուռուցքային հիվանդությունների ախտորոշման միջուկային իզոտոպներ կարտադրվեն

 

Մինչև տարեվերջ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

 

Կդառնա՞ արդյոք Հայաստանը քաղցկեղի բուժման կենտրոն

 

Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի. Գևորգ Յաղջյան

 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն

 

Սկզբնաղբյուր. armenpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը
ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանին...

ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար
ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար

Հուլիսի 22-23-ը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ընթանում է Էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող թրեյնինգներ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ