Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Կայացել է տնօրենների խորհրդի հերթական նիստը

ՀՀ ԱՆ. Կայացել է տնօրենների խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի»  տնօրենների խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Լևոն Հակոբյանը, Հովհաննես Հարությունյանը, խորհրդի անդամներ Արտյոմ Սմբատյանը, Լիանա Բարսեղյանը, Լուսինե Քոչարյանը, Գևորգ Սիմոնյանը, Հովհաննես Մադոյանը, Միհրան Նազարեթյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի»  տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ներկայացուցիչներ կենտրոնից: 

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է իր գործունեության մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ուրվագծել առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: 

Մասնավորապես` նշել է, որ անհրաժեշտ է վերանորոգել արյան բանկը, վերազինել  տրանսֆուզիոն ծառայությունը, ստեղծել հեմոսթազի և թրոմբոզի կենտրոն,  ակտիվացնել ցողունային բջիջների փոխպատվաստումը,  ներդնել իմունոթերապիայի կլինիկական հետազոտություններ և այլ աշխատանքներ:

Ներկաները ողջունել են ոլորտում կատարված աշխատանքները և հույս հայտնել, որ նախատեսված ծրագրերը ևս կյանքի կկոչվեն:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում: Արդեն իսկ տնօրենների խորհուդներ ստեղծվել և գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում: Տնօրենների խորհուրդների կազմերում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:

Խորհրդի աշխատանքներն ուղղված են թափանցիկ և արդյունավետ կառավարման  մշակույթի ձևավորմանը և նպաստում են կենտրոնների զարգացմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ