Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ. armenpress.am

Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ. armenpress.am

Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է  վիրահատություն լապարասկոպիկ եղանակով, ինչը հնարավոր է դարձել  համապատասխան նորագույն սարքի ձեռքբերմամբ եւ  մայրաքաղաքի Էլիտմեդ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը, Գավառի  բժշկական  կենտրոնում  կատարվեց  լեղապարկի  առաջնային  լապարասկոպիկ  վիրահատությունը    Էլիտմեդ» բժշկական  կենտրոնի   բժիշկ  Իշխան  Իշխանյանի  մասնակցությամբ: Բժշկական  նորագույն  սարքավորումը  կենտրոնը  ձեռք  էր  բերել  բոլորովին  վերջերս: Վիրահատությունն  անցել  է  բարեհաջող՝  30  րոպե    տեւողությամբ: Բժշկվածը  դուրս  է  գրվել  երրորդ  օրը  եւ  անցել  աշխատանքի  տասնհինգերորդ  օրը: 

«Մայիսի առաջին կեսի դրությամբ մեզ մոտ կատարվել է լապարասկոպիկ երկու վիրահատություն: Առայժմ վիրահատությունն իրականացնելու են մայրաքաղաքից հրավիրված  մեր գործընկերները, մինչեւ որ վերապատրաստման ուղարկված մեր մասնագետը կվերադառնա իր աշխատանքին: Այս եղանակով կկատարվեն նաեւ գինեկոլոգիական եւ այլ կարգի վիրահատություններ: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է: Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տեւում, հետեւաբար ընդհանուր անզգայնացման տեւողությունը եւս կարճանում է: Հիվանդը վիրակապի կարիք չի ունենում եւ մեկ շաբաթից վերադառնում է իր սովորական կյանքին:  Այս  նորույթը  հնարավորություն  կտա  շատ  հիվանդների՝  բուժվելու  հայրենի  քաղաքում՝  մայրաքաղաքը  թոթափելով  ծանրաբեռնվածությունից,  միաժամանակ  մի  քայլ  է՝  հետագայում  լապարասկոպիկ  վիրահատությունների բաժանմունք  ունենալու  համար»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:

Սկզբնաղբյուր. armenpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ