Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին

ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Գործընկերները քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղերի ձեռքբերման, էլեկտրոնային առողջապահության և այլ հարցեր, որոնք այսօր համակարգի բարելավման առանցքում են:

Դմիտրի Մարիյասին հայտնել է, որ համագործակցությունը տարիների փորձ ունի և հիմա էլ պատրաստ են աջակցել առողջապահության նախարարության որոշ ծրագրերին: Մասնավորապես, նա առաջարկել է շարունակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման հակառետրովիրուսային դեղերի ձեռքբերումը նաև այս տարի, լրացուցիչ քայլեր կձեռնարկեն վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման ուղղակի ազդող հակավիրուսային դեղերի մատչելի գներով գնման գործընթացին:

Կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը` կողմերը պատրաստակամություն են հայտնել այս ուղղությամբ սերտ փոխգործակցություն ծավալելու համար, առողջապահության նախարարությունը որպես շահագրգիռ կողմ ներգրավվելու տեսանկյունից:

Արսեն Թորոսյանը ողջունել է միջազգային գործընկերոջ առաջարկները և կարևորել ծրագրերը խթանող պարբերաբար հանդիպումները:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ