Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Օրգանիզմը սովորել է ինքնուրույն բուժել դիաբետը, բայց կա մի խնդիր. biostem.am

Օրգանիզմը սովորել է ինքնուրույն բուժել դիաբետը, բայց կա մի խնդիր. biostem.am

Շաքարային դիաբետով հիվանդները ստիպված են պահպանել խիստ սննդակարգ և կանոնավոր կերպով արյան մեջ գլյուկոզայի քանակն իջեցնելու համար  ինսուլինի ներարկումներ անել: Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները գտել են գլյուկոզայի վերահսկման ավելի պարզ և երկարատև միջոց. նրանք պարտադրել են ցողունային բջիջներին վերածվել ինքնուրույն և բնական եղանակով ինսուլին արտադրող բետտա-բջիջների: Շատ խոստումնալից է հնչում, որովհետև մարդիկ կարող են գոնե որոշ ժամանակով մոռանալ ներարկումների անհրաժեշտությունը կամ լիովին բուժվել: Սակայն նոր տեխնոլոգիան կարող է դառնալ այլ խնդիրների պատճառ:

Հետազոտության հեղինակ Ջեֆֆրի Միլլմանը հայտարարել է, որ իրենց, վերջապես, հաջողվել է գտնել դեղատոմս, որը ստեղծում է օպտիմալ ինսուլին արտադրող բջիջներ: Նոր բջիջների արդյունավետությունը ստուգվել է դիաբետով հիվանդ մկների վրա՝ նրանք չեն կարողացել ինքնուրույն ինսուլին արտադրել, բայց ներմուծված բջիջները կարողացել են ապահովվել նյութի այնպիսի քանակով, որը բավականին լավացրել է նրանց վիճակը: Ամենակարևորն այն է, որ ինսուլինի արտադրումը շարունակվել է մի քանի ամիս անընդմեջ այնպես, որ մկներին չեն պահանջվել ներարկումներ: Բացի այդ, նկատել են, որ ստեղծված բետտա-բջիջները դիաբետով օրգանիզմներում գործել են ավելի ակտիվ, քան նմանատիպ բջիջներն` առողջ մարդկաց օրգանիզմում:

Թվում էր, թե այդպիսի տեխնոլոգիան պետք է անմիջապես օգտագործվեր մարդկանց մոտ և թեթևացնելու նրանց կյանքը, բայց դա շատ վտանգավոր է: Բանն այն է, որ նոր բջիջների ներդրման համար անհրաժեշտ է թուլացնել օրգանիզմի իմունիտետը, որպեսզի այն չարտամղի բջիջներին, սակայն դա չափազանց վտանգավոր է մարդկանց համար: Բայց գիտնականներն արդեն գիտեն, ինչպես լուծել այդ խնդիրը:

Առաջին. բջիջները կարելի է  տեղակայել ինչ-որ բավականին փոքրիկ ծակոտկեն գելանման միջավայրում, որպեսզի կանխվի իմուն բջիջների ներթափանցումը, բայց բավականին մեծ, որպեսզի հնարավոր լինի ինսուլինի դուրս գալը: Մյուս գաղափարը կայանում է նրանում, որ օգտագործվեն գեների խնբագրման գործիքներ՝ բետա-բջիջների գեներն այնպես փոխելու համար, որպեսզի նրանք իմպլանտացիայից հետո կարողանան «թաքնվել» իմունային համակարգից:

Կարո՞ղ են այս երկու լուծումներն արդյունավետ լինել, միայն ժամանակը ցույց կտա: Բարեբախտաբար, դիաբետի դեմ միջոցների հայտնաբերմամբ զբաղվում են նաև գիտնականների այլ խմբեր: Օրինակ, անցյալ տարվա սեպտեմբերին պարզվել է, որ հիվանդությունը կարելի է բուժել ընդամենը մեկ սպիտակուց բլոկադայի ենթարկելով:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ