Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները

Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները

Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ, որտեղ առաջարկվում է ընդամենը 20 րոպեում ամենալավ պրեպարատի օգնությամբ ստանալ գեղեցիկ շուրթեր ամենամատչելի գներով:  Անրաժեշտ է նշել, որ շուրթերի կորեկցիան ոչ միշտ է կատարվում շուրթերի ծավալի մեծացման նպատակով: Բացի պացիենտի շուրթերին ծավալ հաղորդելու ցանկությունից կան նաև այլ՝ բժշկական ցուցումներ, օրինակ՝ շուրթերի ասիմետրիայի վերացում, շրթունքին առկա սպիի քողարկում , շրթունքին առկա տարիքային ծալքերի վերացում և այլն:

 

Թեև ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում կանայք ավելի հաճախ դիմում են մասնագետի շուրթերին ծավալ հաղորդելու նպատակով: Երևի բոլորս էլ տեսել ենք մարդկանց ովքեր կատարել են շուրթերի ծավալի մեծացում և ունեն առանձին վերցրած գեղեցիկ շուրթեր սակայն իրենց դեմքի համար անբնական շուրթեր: Էսթետիկ ցանկացած միջամտության ժամանակ առավել կարևոր է ոչ թե գեղեցիկ շուրթեր կամ գեղեցիկ քիթ ստանալ այլ առավել կարևոր է պահպանել դեմքի ներդաշնակությունը կամ ավելի ներդաշնակ տեսք հաղորդել դեմքին:

 

Ներդաշնակությունը պահպանելու խնդիր առավել հաճախ առաջանում է այն պացիենտների մոտ ովքեր իրենց սիրելի հոլիվուդյան դերասանուհու դիմանկարով դիմում են բժշկի ցանկություն հայտնելով ունենալ Անջելինա Ջոլիի , Ջեսիկա Ալբայի և այլ հայտնիների նման շուրթեր: Նման պացիենտների պարագայում շատ կարևոր է բժշկի ճիշտ մոտեցումը , պացիենտներին պետք է գրագետ բացատրվի, որ այն ինչ ներդաշնակ է Անջելինա Ջոլիի դեմքին , ներդաշնակ չի լինի իր դեմքին: Ցանկացած միջամտությունից առաջ շատ կարևոր է, որ պացիենտի և բժշկի պատկերացումները համնկնեն միմիանց հետ: Հակառակ պարագայում անգամ ամենագեղեցիկ արդյունքը ստանալու դեպքում եթե դա տարբերվում է պացիենտի պատկերացումներից պացիենտը դժգոհ կմնա կատարված միջամտությունից:


Պացիենտների կողմից ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է ,որ եթե ցանկանում է շուրթերի ծավալի փոփոխություն որի դեպքում ծախսվում է ենթադրենք 0,5 մլ պրեպարատ արդյոք հնարովոր չէ վճարել պրեպարատի միայն այդ ծավալի համար: Բժշկության մեջ ամենակարևոր ասպեկտներից եմ համարում ստերիլության ապահովումը և գտնում եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի մեկ պրեպարատը օգտագործել մեկից ավելի պացինետրի համար: Անգամ  այն պրեպարատները որոնց կոմպլեկտում առկա են 2  ասեղ չի կարելի ասեղը փոխելով պրեպարատի մնացաց մասը ներարկել մեկ այլ պացիենտի: Դա չի կանխում արյան միջոցով փոխանցվող այնպիսի վիրուսների տարածման հնարավորությունը ինչպիսիք են ՄԻԱՎ_ը , հեպատիտի B_ի, հեպատիտի C_ի վիրուսները:Հետևաբար անկախ որքան պրեպարատ կծախսվի ցանկալի արդյունք ստանալու համար պացիենտը միևնույնն է մինչև 1մլ_ի համար վճարում է նույն գումարը քանի, որ իրենից հետո այդ պրեպարատը ոչնչացվում է:
Հաճախ տրվող հարցերից է անզգայացման մեթոդը: Պացիենտները առավել հաջախ ցանկանում են խուսափել տեղային անեսթետիկներից նախապատվությունը տալով գելերին: Սակայն ավելի նախընտելի է անզգայացումը կատարել տեղային անեսթետիկներով որոնք ներարկվում են միջամտության օջախից որոշ հեռավորության վրա, քանի որ գելերի օգտագործումը նպաստում է ներ- և հետվիրահատական այտուցի մեծացմանը իսկ ադրենալին պարունակող տեղային անեսթետիկները ընդհակառակը կանխում են այտուցի զարգացումը կամ այն դարձնում են մինիմալ:

 

Որպես կանոն միջամտությունից հետո 2-3 օրից աստիճանաբար անցնում է այտուցը որից հետո կարելի է գնահատել շուրթերի վերջնական տեսքը և անրաժեշտության դեպքում կատարել որոշակի շտկումներ:


Հաճախ տրվող հարցերից է նաև թե որքան ժամանակ է պահպանվում հիալուրոնաթթվի ազդեցությունը:Իհարկե դրա վրա ազդում են մի շարք գործոններ պրեպարատի տեսակը,պացիենտի կենսակերպը, երկրի կլիմայական պայմաններիը, որտեղ պացիենտը ապրում է , անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, աշխատանքի բնույթը և մի շարք այլ գործոններ:Սովորաբար առաջին անգամ պրեպարատը ներարկելուց հետո արդյունքը պահպանվում է 4-6 ամիս, որից հետո յուրաքանչյուր հաջորդ ներարկման ժամանակ այդ ժամկետը երկարում է:Ինչպես ցանկացած բժշկական միջամտություն շուրթերի ձևի և ծավալի փոփոխությունը ևս պարունակում է ռիսկեր , ինչից ոչ ոք անկախ գիտելիքներից և փորձից ապահովագրված չէ:Այդ ամենը ևս պետք է հանգամանալից ներկայացվի պացիենտին և միայն փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորվելուց հետո կատարվի միջամտություն:

 

Իհարկե ինչպես ցանկացած բժշկական միջամտություն առկա են նաև որոշակի հակացուցումներ դրանցից են՝

 

  • օրգանիզմում առկա սուր պրոցեսներ
  • քրոնիկական հիվանդությունների սրացումներ
  • բերանի լորձաթաղանթի հիվանդություններ
  • հերպես
  • պրեպարատի կոմպոնենտների նկատմամբ ալերգիաներ
  • արյան հիվանդություններ
  • հղիություն և լակտացիայի շրջան
  • 18 տարեկանից փոքր տարիքը


Իհարկե այս հակացուցումների մի մասը հարաբերական հակացուցումներ են այսինքն խնդիրը վերացնելուց հետո կարելի է կատարել միջամտությունը:


Միջամտությանը նախորդող օրերին անրաժեշտ է խուսափել ալկոհոլի , արյան մակարդելության վրա ազդող պրեպարատների օգտագործումից:

Միջամտության օրը նախքան բժշկին այցելելը գերադասելի է հրաժարվել շպարի օգտագործումից: Միջամտությանը հաջորդող 12 ժամվա ընթացում անրաժեշտ է հրաժարվել շպարի օգտոգարծումից միջամտության հատվածում, ինչպես նաև մի քանի օր հրաժարվել տաք սննդի, ծխախոտի օգտագործումից , խուսափել արևայրուք ընդունելուց , ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, համբուրվելուց:  

 

Միջամտությունից հետո ցավերի առկայության պարագաոյում օգտագործել միայն բժշկի նշանակած ցավազրկող միջոցները:Բժշկության մեջ չպետք է գործեն բիզնեսի կանոնները, մրցակցության մեջ պետք է հիմնվել միայն որակի վրա և երբեք ոչ ծառայության գնի: Այսօր առկա է պրեպարատների լայն տեսականաի սակայն միշտ անրաժեշտ է աշխատել բարձրակարգ պրեպարատներով , այնպիսի միջավայրում որտեղ կարելի է իդեալական պահպանել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնները , գնահատել պացիենտի ցանկությունները և դրան հասնելու հնարավորությունները , գնահատել պացիենտի հոգեհուզական վիճակը:Շատ հաճախ պացիենտները հարցնում են թե ինչպես է ստացվում, որ նույն ծառայությունը մատուցվում է այդքան իրարից տարբերվող գներով: Այդ հարցին պատասխանելու համար անրաժեշտ է հաշվի առնել վերը նշված գործոնները , որոնք ազդում են ծառայության արժեքի վրա և ստանալ միայն բարձրակարգ բժշկական ծառայություններ: Միայն վերը նշված պայմանների պահպանման պարագայում է, որ կարելի է հասնել ցանկալի արդյունքի թե պացիենտի և թե բժշկի համար:

Հեղինակ. Աշոտ Օթարյան
Սկզբնաղբյուր. https://www.med-practic.com/arm/10737/profile.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ