Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Փոխնակ մայրություն

Փոխնակ մայրություն

Անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ):

Այս դեպքում անպտղուղ կնոջ ձվաբջիջը՝ իր իսկ ամուսնու սերմով բեղմնավորված, տեղադրվում է մեկ այլ կնոջ արգանդի խոռոչ, որն ընդունակ է կրել և ծննդաբերել երեխային: Երեխայի կենսաբանական ծնողներն այն զույգն է, որը սաղմի ստեղծման համար տրամադրել է ձվաբջիջը և սերմը, իսկ կինը, որը կրում է երեխային, ստացել է "փոխնակ մայր" անվանումը ("օգնող", "փոխարինող" մայր):

Ի սկզբանե, որպես փոխնակ մայրեր ընտրվել են անպտուղ զույգի հարազատները, բայց վերջին ժամանակները փոխնակ մայրությունը դառնում է մասնագիտություն. կենսաբանական ծնողները վճարում են գումար առողջ կնոջը, որը համաձայն է օտար երեխայի իմպլանտացիային (ներպատվաստմանը) և կրելուն:

Փոխնակ մայրությունը ԱՄԲ-ի շրջանակներում ամենաբարդ և, բնականաբար, թանկ արժողությամբ ծրագիրն է: Բժշկագիտության մեջ ֆանտաստիկ առաջընթացի արդյունքում հնարավոր դարձած երրորդ անձի ներգրավումը երեխայի ծնվելու հարցում, հնարավորություն ընձեռեց այն կանանց, որոնց մոտ անպտղությունը նախկինում անհաղթահարելի էր, զգալ մայրության բերկրանքը:

Փոխնակ մայրության դեպքում կողմերի միջև ձևակերպվում է իրավական փաստաթուղթ (պայմանագիր):

Պահանջները, որոնք ներկայացվում են փոխնակ մայրերին.

 

  • Տարիքը՝ 20-ից մինչև 35
  • Սեփական առողջ երեխայի առկայություն
  • Երեխա կրելու հակացուցումների բացակայություն

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները

Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...

Պտղի հիպօքսիա
Պտղի հիպօքսիա

Պտղի հիպօքսիան հղիության ժամանակ ախտաբանական վիճակ է, որի ընթացքում պտուղն զգում է թթվածնի սուր կամ քրոնիկ aնբավարարություն: Թթվածնի մակարդակի նվազումն արյան մեջ բերում է նյութափոխանակության խանգարման...

Օրգանիզմը սովորել է ինքնուրույն բուժել դիաբետը, բայց կա մի խնդիր. biostem.am
Օրգանիզմը սովորել է ինքնուրույն բուժել դիաբետը, բայց կա մի խնդիր. biostem.am

Շաքարային դիաբետով հիվանդները ստիպված են պահպանել խիստ սննդակարգ և կանոնավոր կերպով արյան մեջ գլյուկոզայի քանակն իջեցնելու համար  ինսուլինի ներարկումներ անել: Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները գտել են գլյուկոզայի...

ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին
ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Գործընկերները քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղերի ձեռքբերման...

ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում
ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին...

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում գարշահոտը վերացել է. հաստատությունը կունենա նոր տնօրեն. armtimes.com
Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում գարշահոտը վերացել է. հաստատությունը կունենա նոր տնօրեն. armtimes.com

Առողջապահության նախարարությունում այսօր կայացավ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հաղթող ճանաչվեց առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ