Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

2014 թ. հունիսից պրոֆեսոր Արմեն Չարչյանը նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն և իր աշխատանքային թիմով՝ օրթոպեդ-վնասվածքաբաններ Սահակ Սարիբեկյանի և Ստեփան Մաթոսյանի հետ տեղափոխվեցին բուժհաստատություն։

Թիմը տեղափոխվել է բարդ, բազմապրոֆիլ վնասվածքաբանությամբ զբաղվող բաժանմունքից սահմանափակ գործառույթներ կազմակերպող բաժանմունք, որն իր կառուցվածքով, աշխատաոճով չէր կարող կատարել այն ամենը, ինչ ենթադրվում էր, որ պետք է կատարվեր օրթոպեդիա և վնասվածքաբանության բաժանմունքում:

Մեկ տարվա ընթացքում թիմին միացան Սահակյան Արմանը,   Ալեքսանդր Արզումանյանը և Արթուր Մարտիրոսյանը և մի խումբ կլինիկական օրդինատորներ:

Այսօր  այդպիսի մեծ թիմի աշխատանքի շնորհիվ բաժանմունքը մեծ հաջողությունների է հասել, միայն 2018թ-ին կատարվել է մոտավորապես 890 վիրահատություն` 100-ով ավելի նախորդից: Այսօր վիրահատությունների քանակով բաժանմունքն առաջինն է և  խոշոր հոդերի էնդոպրոթեզավորման բացարձակ առաջնորդը  հանրապետությունում:

 

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը «Իզմիրլյան» ԲԿ-ում
Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորումը բավականին բարդ գործառույթ է և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար, բժշկի վարպետությունից զատ, նաև այլ բազմաթիվ գործոններ են անհրաժեշտ՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ` նյութական: Ունենք նպատակներ, որոնք պետք է լուծենք` հիվանդների հետվիրահատական վարումից մինչև որոշակի իրավական հարցեր, որոնցով կկարողանանք ապահովագրել և՛ մեր հիվանդներին, և՛ մեր բժիշկներին:

Ծրագրերից մեկը հիվանդների ապահովագրությունն է հետվիրահատական բարդություններից՝ էնդոպրոթեզավորման ժամանակ:
Ունենք որոշակի սխեմա, և այս տարի տարբեր ապահովագրական ընկերությունների հետ ծրագիր  կա համագործակցել և իրականացնել այն: Առայսօր Հայաստանում նման փորձ չկա:

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը նաև Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչն է, հետևաբար բաժանմունքում իրականացվում է ոչ միայն բուժական աշխատանք, այլև ուսումնական պրոցես և այն 3 հիմնական բազաներից է։

 

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը «Իզմիրլյան» ԲԿ-ում


Հիմնական գործունեության ուղղություններն են.

  • էնդոպրոթեզավորման զարգացումը,
  • ուսահոդի փակ վիրահատությունները,
  • արթրոսկոպիան:


Բաժանմունքն ունի նորագույն տեխնիկական հագեցվածություն:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդների սպասարկման բոլոր ձևաչափերը. դա և՛ շահառուներն են, և՛ պետպատվերով հիվանդները, և՛ սոցանապահով հիվանդները, և ապահովագրված անձինք, և՛ վճարովի համակարգով սպասարկվողները: Յուրաքանչյուրը ընդունվում է ըստ իր սոցիալական կարգավիճակի և օրենքի տառի համաձայն:

Բաժանմունքում բուժվում են սուր վնասվածքներ, օրթոպեդիկ տարբեր խնդիրներ, կատարվում են ախտահարված հոդերի վիրահատություններ, էնդոպրոթեզավորումներ և այլն:

Բաժանմունքում իրականացվում է թիմային աշխատանք։

Բաժանմունքի բոլոր բժիշկներն անցնում են վերապատրաստումներ:

Օրթոպեդ-վնասվածքաբան Գուրգեն Բախտամյանը բազմաթիվ անգամներ Եվրոպայում և ԱՄՆ-ում ոտնաթաթի ախտերով պատրաստված  բժիշկ է, Ստեփան Մաթոսյանը ուսանել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաներում ուսահոդի և ծնկան հոդի խնդիրներով

Սահակ Սարիբեկյանը վերջին 3 տարվա ընթացքում 5-6 անգամ վերապատրաստվել է և՛ ծնկան հոդի, և՛ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորմամբ` Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում:

Բաժանմունքը համագործակցում է հանրապետության բոլոր օրթոպեդիկ կենտրոնների, ծառայությունների հետ և արտերկրի գործընկերների հետ` Մոսկվայում, Վրեդենի ինստիտուտում, ԱՄՆ-ում, Եվրոպայում:

2017 թվականի սեպտեմբերից սպորտային տրավմայի և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ  է նշանակվել օրթոպեդ-վնասվածքաբան ՝ Սահակ Սարիբեկյանը։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ