Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com

Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com

Ալցհեյմերի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է , որի կապակցությամբ բազմաթիվ մոլորություններ կան: Այս հոդվածում  Դուք կիմանաք Ալցհեյմերի հիվանդության մասին 10 ամենատարածված միֆերի մասին:

Միֆ 1. Ալցհեյմերի հիվանդությունն առաջանում է միայն տարեց մարդկանց մոտ

Իսկապես, հիվանդների ճնշող մեծամասնությունը 65 տ-ից բարձր մարդիկ են:  Միևնույն ժամանակ Ալցհեյմերի հիվանդությունը հազվադեպ ախտորոշվում է 40-50 տարեկան մարդկանց մոտ: Այս տարիքում հիվանդությունը բավականին դժվար է ախտորոշել և վերջնական ախտորոշումը դրվում է մի քանի տարի հետո միայն:

Միֆ 2. Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները բնորոշ են բոլոր տարեցներին

Տարիքի հետ բոլորի մոտ վատանում է հիշողությունը, սակայն Ալցհեյմերի հիվանդության հետ կապված հիշողության խանգարումները լրիվ այլ են:
Հիվանդության վաղ շրջանում Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ կարող են մոռանալ վերջերս ստացած տեղեկատվությունը: Կարող են մոռանալ իրենց համար կարևոր ամսաթվերը, ինչպես նաև կարող են մշտապես նույն հարցերը տալ: Հիվանդության հարաճման դեպքում հիվանդներն ապակողմնորոշված են , իսկ ծանր դեպքերում նրանք չեն կարող ինքնուրույն սնվել և խոսել:

Միֆ 3. Ալցհեյմերի հիվանդությունը մահացու չէ

ԱՄՆ-ում Ալցհեյմերի հիվանդությունը 6-րդ տողն է գրավում մահացության կառուցվածքում: Հիվանդության ուշ շրջանում մարդիկ չեն կարողանում ադեկվատ արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին, և նրանց լիարժեք խնամք է անհրաժեշտ:  Բացի այդ, այս հիվանդությամբ մարդիկ ավելի խոցելի են վարակների նկատմամբ, օրինակ թոքաբորբի նկատմամբ:

Միֆ 4. Գոյություն ունի Ալցհեյմերի հիվանդության բուժման բազմաթիվ եղանակներ

Դա այդպես չէ; Ալցհեյմերի հիվանդությունը, ցավոք, հնարավոր չէ բուժել: Ավելին, այս հիվանդության ընթացքը հնարավոր չէ նույնիսկ դանադաղեցնել:

Ճիշտ է, վերջին 2 տարվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնվել են պրեպարատներ, որոնք (ինչպես նշում են արտադրողները) նպաստում են թեթևացնել Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները:

Միֆ 5. Շաքարի փոխարինիչները (մասնավորապես ասպարտամը) բերում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման:

Ներկայումս այդ փաստը հաստատող ոչ մի ապացույց չկա: Մարդու հիշողության վրա ասպարտամի ազդեցության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել, սակայն դեռևս որևէ բացասական ազդեցություն չի հայտնաբերվել:

Միֆ 6. Գրիպի պատվաստումները կարող են բերել Ալցհեյմերի հիվանդության առաջացման:

Մի ժամանակ այս թեման բժիշկների կողմից էր շրջանառվում, ովքեր ղեկավարվում էին բացարձակ մտացածին փաստերով: Իսկ իրականությունը լրիվ հակառակն է: Այսպես, բժիշկների դիտարկումների համաձայն, որոնք իրականացվել են 2001 թվականին Կանադայում, այն մարդիկ, ովքեր գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների կապակցությամբ պատվաստվել էին, Ալցհեյմերի հիվանդությամբ համեմատաբար քիչ էին տառապում:

Միֆ 7.Ալցհեյմերի հիվանդությունը հնարավոր է կանխարգելել

Ցավոք դա այդպես չէ: Եթե Դուք ունեք Ալցեյմերի հիվանդության վաղ զարգացման բերող գենետիկական մուտացիա, ապա հիվանդության սկիզբը կանխարգելել գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ առողջ կենսակերպը և հավասարակշռված սնուցումը կնպաստեն ուղեղի գործունեության բարելավմանը:

Միֆ 8. Եթե ծնողներիս մոտ առկա էր Ալցհեյմերի հիվանդություն, ապա այն կլինի նաև ինձ մոտ

Եթե Ձեր ծնողների մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը, ապա իսկապես Ձեզ մոտ առկա է հիվանդության զարգացման բարձր ռիսկ: Սակայն դա չի նշանակում, որ Դուք անպայման կհիվանդանաք: Դա պայմանավորված է նրանով, թե Դուք ժառանգել եք արդյոք հիվանդության զարգացման հետ կապված գեները: Այդ հավանականությունը կազմում է մոտավորապես  20-25%:
 
Միֆ 9. Գանգուղեղային վնասվածքները բերում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման

Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ չափավոր և ծանր գանգուղեղային վնասվածքները մեծացնում են թուլամտության որոշ տեսակների զարգացման ռիսկը: Սակայն Ալցհեյմերի հիվանդության հետ դա որևէ կապ չունի:

Միֆ 10.Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարող ակտիվ կյանք վարել

Այս պնդումը մասամբ է միայն ճիշտ: Իսկապես, հիվանդության վերջին շրջանում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են լիովին կախված լինել շրջապատից: Սակայն սկզբնական շրջանում մարդիկ կարող են սովորական կյանք վարել և նույնիսկ աշխատել:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոր առաջարկ Նաիրի ԲԿ-ի կողմից. Նաիրի բժշկական կենտրոնում մեկնարկեց կանխարգելիչ ծրագիր՝ Եղի՛ր առողջ. nairimed.com
Նոր առաջարկ Նաիրի ԲԿ-ի կողմից. Նաիրի բժշկական կենտրոնում մեկնարկեց կանխարգելիչ ծրագիր՝ Եղի՛ր առողջ. nairimed.com

Ծրագրի շրջանակում մշակվել է բազմաթիվ պրոֆիլային (նեղ մասնագիտական) և համալիր հետազոտության փաթեթներ...

Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված բնածին արգանդի անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55% -ը...

Գիտնականները ստեղծել են ունիվերսալ իմպլանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտամղվի. biostem.am
Գիտնականները ստեղծել են ունիվերսալ իմպլանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտամղվի. biostem.am

Ցանկացած նյութ /այդ թվում նաև բիոլոգիական/, որը չի ստեղծված մեր օրգանիզմի կողմից, ամեն դեպքում համարվում է օտար և արտամղվում: Նույնիսկ, եթե դրանք պատրաստված են ամենանորագույն իներտ նյութից, ոչ ոք չի կարող...

Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am
Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am

Կրծկալի ընտրություն

Հարմար և ճիշտ ընտրված կրծկալը հղի կնոջն անհրաժեշտ առաջին պայմաններից մեկն է: Արդեն հղիության երրորդ ամսում...

Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը. oncology.am
Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը. oncology.am

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՅՈԹ ՄՂՈՆԱՆՈՑ ՔԱՅԼԵՐՈՎ, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել...

Անտիբիոտիկները վնասում եմ ոսկրերը. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկները վնասում եմ ոսկրերը. armeniamedicalcenter.am

Հետազոտողներն ԱՄՆ-ից բացահայտել են, որ անտիբիոտիկները կարող են վնասել ոսկրերը, այդ դեղերի ընդունումն ակտիվացնում է ոսկրային հյուսվածքի քայքայումը: Փորձարկումները ցույց են տվել, որ նշված պատրաստուկների ազդեցությամբ...

Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ