Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am

Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am

Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 29-ին EbioMedicine հանդեսում:  Հեղինակները գտնում են, որ այդ նյութը կարող է կյանքը եևկարացնել մոտավորապես 10 տոկոսով:

«Մենք փնտրում ենք պատրաստուկներ, որոնք ընդունակ կլինեն ոչնչացնել վնասված ծերացող բջիջները, որոնք տարիքի հետ ավելի ու ավելի են կուտակվում` օրգանիզմի համար դառնալով վնասակար:  Պարզվում է, որ ֆեզիտինը բնական միջոց է, որը կարող է ընտրողաբար և արդյունավետ սպանել ծերացող բջիջները, կամ՝ պակասեցնել նրանց ու բորբոքային սպիտակուցների արտադրությունը». ասում է Միննեսոտի Համալսարանում ծերության բիոլոգիայի և նյութափոխանակության ինստիտուտի (Institute on the Biology of Aging and Metabolism at the University of Minnesota) ղեկավար Լաուրա Նիդերնհոֆերը:

Բջիջները ծերանում են, երբ ծերության հետևանքով հասնում են որոշակի վնասման: Երիտասարդների իմուն համակարգն ընդունակ է մաքրել օրգանիզմը ծերացող բջիջներից, բայց, մեծանալուն համընթաց, այդ գործընթացը գնալով դժվարանում է: Այդ բջիջների կուտակումը կարող է առաջացնել բորբոքում և արտադրել հյուսվածքները քայքայող ֆերմենտը: Ֆիզետինը պատկանում է սենոլիտիկներին, որոնք ոչնչացնում են ծերացող բջիջները: Այդ հատկությունը ստուգելու համար գիտնականները ֆիզետինը տվել են ծերացող մկներին:

«Հատկանշական է, որ այդ մկների մոտ առողջ կյանքի տևողությունը աճել է 10 տոկոսով». -հայտնում է հետազոտման հեղինակ Պոլ Ռոբբինսը (Paul Robbins) Միննեսոտի համալսարանից:

Հետազոտողներն լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են նաև ֆիզետինի ազդեցությունը մարդու ճարպային հյուսվածքի վրա, որպեսզի հասկանան, թե ինչպես է ֆիզետինն ազդում ո՛չ միայն մկների, այլ նաև մարդկանց վրա: Եվ քանի որ այն կարողացել է պակասեցնել ծերացող բջիջների քանակը նաև մարդու ճարպային հյուսվածքում, գիտնականները կարծում են, որ հնարավոր է այն կազդի նաև մարդկանց վրա:

Այնուամենայնիվ, մրգերում և բանջարեղենում պարունակվող ֆիզետինի քանակն անբավարար է ծերացող բջիջների անհրաժեշտ քանակի քայքայման համար: Գիտնականները դեռ պետք է գտնեն նրա արդյունավետ դոզան:

Հունիսին Nature Medicine հանդեսում լույս տեսած հոդվածում ասվում է, որ ֆիզետինը կարող է լավացնել ծերության ժամանակ օրգանիզմի գործունեությունը, իսկ Aging Cell հանդեսում օգոստոսին հրապարակված հոդվածը պնդում է, որ ծերացող բջիջները կարող են կապ ունենալ Այցհեյմերի հիվանդության հետ:

Ֆիզետինը ներկայում կլինիկական հետազոտություն է անցնում Մեյո կլինիկայում և այն կարող է ծերացող բջիջների դեմ պայքարի համար արդեն հասանելի լինի մոտակա մի քանի տարում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ